Մամուլի տեսություն 03.04.2022
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի որդու էլեկտրոնային նամակները ցույց են տալիս, որ նա առանցքային դեր է խաղացել Ուկրաինայում կենսաբանական զենքի մշակման գործում:
Քեյհան օրաթերթ
Hill. Իրանի անվախությունը մտահոգիչ է
Խստորեն քննադատելով Իրանի դիմաց Բայդենի անկարողությունը և թուլությունը, ամերիկյան պարբերականը գրել է. «Իրանն այնքան է ուժեղացել, որ որոշ քայլերի է դիմում»։
Բայդենի քաղաքականությունը քննադատող Մայքլ Ռուբինը Hill-ում գրել է.«Այս պատերազմն ընդմիշտ ավարտելու ժամանակը եկել է»։ Սա նախագահ Ջո Բայդենի խոսքերն են ով որոշեց ամերիկյան զորքերը դուրս բերել Աֆղանստանից։ Չնայած Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի աղմկոտ դուրսբերմամբ նա իրականացրեց իր նախընտրական խոստումը, սակայն դա մեծ սխալ էր արտաքին քաղաքականության ո;որտում։ Նայեք Ուկրաինային, Վլադիմիր Պուտինը հասկացավ, որ ԱՄՆ-ի դուրս գալը նշանակում է, որ Վաշինգտոնը պատրաստ չե դիմակայել այդ երկրին»:
Իրան օրաթերթ
Բայդենի որդին ներդրումներ է կատարում Ուկրաինայում կենսաբանական զենքի նախագծերում
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի որդու էլեկտրոնային նամակները ցույց են տալիս, որ նա առանցքային դեր է խաղացել Ուկրաինայում կենսաբանական զենքի մշակման գործում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ըստ այդ նամակներում առկա փաստաթղթերի, ԱՄՆ նախագահի որդի Հանթեր Բայդենը առանցքային դեր է ունեցել Ուկրաինայում ամերիկացիների կողմից կատարվող վտանգավոր պաթոգենների վրա իրականացվող հետազոտություններում:
Վաթան էմռուզ օրաթերթ
Ամերիկացիների 70 տոկոսը չի վստահում Բայդենի ուժին
Սոցհարցման արդյունքների համաձայն՝ ուկրաինական ճգնաժամը բացասաբար է ազդել ԱՄՆ նախագահի ժողովրդականության վրա։ NBC ցանցի սոցհարցման ժամանակ հարցվածների 71 տոկոսն ասել է, որ չի վստահում Պուիտնի սկսած պատերազմին արձագանքելու վերաբերյալ Բայդենի կարողությանը:
Հարցվածների երկու երրորդն ասել են, որ իրենց համար երկրի տնտեսությունն առաջնահերթություն է: NBC ցանցի անցկացրած սոցարցման արդյունքները մտահոգել են Սպիտակ տանը։
Էթելաաթ օրաթերթ
Չինաստանի նախագահ. Աջակցում ենք թալիբների կառավարությանը
Աֆղանստանի տարածաշրջանային հարևանների ԱԳ նախարարների նիստի ժամանակ Չինաստանի նախագահն ասել է որ Պեկինն աջակցում է թալիբների կառավարությանը։
Նիստի ժամանակ Սի Ցզինպինը ԱՄՆ-ին կոչ է արել ազատ արձակել Աֆղանստանի ակտիվները և դադարեցնել թալիբների կառավարության դեմ սահմանված պատժամիջոցները։
Նա Աֆղանստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Պակիստանի, Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներին ուղղված ուղերձում ընդգծել է իր երկրի հանձնառությունն աջակցելու թալիբներին և Աֆղանստանի կառավարությանը:
armenpress.am
Լուիջի դի Մայոն Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ-ի հետ համագործակցությունը խորացնելու Իտալիայի շահագրգռվածությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է Լուիջի դի Մայոյի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տարբեր ոլորտներում Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Իտալիայի հետ փոխգործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական միության շրջանակում:
«Լուիջի դի Մայոն ընդգծել է իր երկրի կառավարության շահագրգռվածությունը՝ ընդլայնելու և ամրապնդելու Հայաստանի հետ համագործակցությունը, այդ թվում՝ տնտեսության ոլորտում: Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը կարևորել է առևտրաշրջանառության ծավալների ավելացման, ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ երկուստեք հեռանկարային է համարվել փոխգործակցության զարգացումը էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և այլ ոլորտներում:
«Զրուցակիցները քննարկել են նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր:
news.am
Էրդողանի մերձավոր շրջապատից թուրք գործարարին հեռացում է սպառնում իշխող կուսակցությունի
Թուրք գործարար Էթեմ Սանչակին, ով հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իր սերտ կապերով, հեռացում է սպառնում Էրդողանի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից երկու տասնամյակ առաջ կուսակցության իշխանության գալու գործում Վաշինգտոնի դերի մասին նրա պնդումներից հետո, գրում է Ahval-ը։
Սանչակի մասին գործը, որին պատկանում է առեւտրային եւ ռազմական ավտոմեքենաների թուրքական խոշորագույն արտադրողը, ուղարկվել է կուսակցության Ստամբուլի մասնաճյուղի կարգապահական խորհուրդ՝ նրա հեռացմանը նպաստելու համար, հաղորդում է Duvar-ը:64-ամյա գործարարն այս շաբաթ Ստամբուլի Մարմարա համալսարանում ՆԱՏՕ-ի համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ ԱԶԿ-ն իշխանության է եկել «ԱՄՆ-ի աջակցությամբ», բայց հետո շրջվել է Արեւմուտքից:
«Մենք սկսեցինք մարտահրավեր նետել Արեւմուտքի համակարգին,- մեջբերում է նրա խոսքերը Duvar-ը:- Եւ այն տապալելու համար վերջին (ուժը), որին նրանք օգնեցին ներթափանցել մեզ մոտ՝ FETO-ն, հուլիսի 15-ին հեղաշրջման փորձ կատարեց: Մենք կարողացանք նրանց հաղթել մեր ժողովրդի աջակցությամբ»։
Այս ամսվա սկզբին Սանչակը նաեւ ռուսական ՌԲԿ լրատվական ալիքի եթերում պնդել էր, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Թուրքիան, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմի գլխավոր մեղավորն է՝ անդրատլանտյան դաշինքը «քաղցկեղ» անվանելով թուրքական քաղաքական մարմնում։
Գործարարը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գործողությունները Ռուսաստանի դեմ վտանգ են ներկայացնում նաւե Թուրքիայի համար։ «Մենք չենք միանա պատժամիջոցներին, քանի որ եթե Ռուսաստանը ընկնի, Թուրքիան կմասնատվի։ Իսկ եթե Թուրքիան ընկնի, նույնը կլինի Ռուսաստանի հետ»,- ասել է նա։
yerevanlur.am
Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության պատվիրակությանը ներկայացրել է Հայաստանի բանակի բարեփոխումները
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 2-ին հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության Սպառազինության գլխավոր վարչության պատվիրակության հետ:
Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ռազմական ոլորտում իրականացվող բարեփոխումները: Քարտուղարը նաև մանրամասնել է բարեփոխումների ռազմավարական նպատակները, ընդգծելով, որ նման լայնածավալ բարեփոխումների նպատակներից մեկն արհեստավարժ բանակի ստեղծումն է:
Զրուցակիցները նաև քննարկել են բանակի բարեփոխումների ոլորտում երկկողմ հնարավոր համագործակցությունը: Մասնավորապես ընդգծել են ռազմական կրթության ոլորտում հետագա փոխգործակցությանկարևորությունը:
araratnews.am
Բրիտանիան հայտարարել է մինչև 2050 թվականը յոթ նոր ատոմակայան կառուցելու մտադրության մասին
Առաջիկա 30 տարում Մեծ Բրիտանիայում կարող է յոթ նոր ատոմային էլեկտրակայան հայտնվել, հայտարարել է բիզնեսի հարցերով նախարար Կվասի Կվարթենգը, փոխանցում է Daily Mail-ը:
Բրիտանիայում գործող բոլոր ԱԷԿ-ները, բացառությամբ մեկի, դուրս կբերվեն շահագործումից մինչև 2030 թվականը: Միեւնույն ժամանակ Կվարթենգը հայտարարել է, որ կարելի է ավելին անել՝ էներգետիկ խնդիրները կարգավորելու համար:
«Կառավարությունում գիտակցում են, որ մենք կարեղ էինք ավելին անել միջուկային էներգետիկայի ոլորտում», ասել է նախարարը The Sunday Telegraph-ին տված հարցազրույցում:
«Էներգետիկայի ոլորտում մտածում ես 30, նույնիսկ 40 տարի առաջ: Եթե մենք տեղափոխվենք 2050 թվական, ապա վեց կամ յոթ նոր ատոմակայան կլինի Մեծ Բրիտանիայում: Դա տեղի չի ունենա առաջիկա երկու տարում, սակայն որոշակիորեն դա այն է, ինչին մենք կարող ենք ձգտել»,- ընդգծել է բրիտանացի նախարարը:
«Վարչապետն ասել է, որ էներգիայի արտադրման ոլորտում, գուցե, մեկ չորրորդը բաժին ընկնի միջուկային էներգետիկային: Ես կասեի 15-25 տոկոսը: Սակայն ակնհայտ է, որ չեք պատրաստվում վեց նոր ատոմակայան ստանալ երեք տարում: Դա ֆիզիկապես անհնար է»,- հավելել է նա:
Որոշ աղբյուրների տվյալներով՝ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պատրաստվում է հայտարարել այս տասնամյակում նոր խոշոր ատոմակայաններ կառուցելու հարցում կառավարության պարտականությունների ընդլայնման մտադրության մասին:
Ավելի վաղ նախատեսվում էր նպաստել մինչև 2024 թվականը մեկ ատոմակայանի կառուցմանը, սակայն ենթադրվում է, որ նոր նպատակը մինչև 2030 թվականը երկու ատոմակայանի կառուցմանն աջակցելը կլինի: