Մեկնաբանություն- Բողոքի ցույցեր Պակիստանի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտությունների դեմ
Պակիստանի քաղաքական և կրոնական ակտիվիստները ցույցեր են կազմակերպել՝ դատապարտելով ԱՄՆ-ի միջամտությունը իրենց երկրի ներքին գործերին։ Ցուցարարները վանկարկել են «մահ ԱՄՆ-ին» կարգախոսը և հրկիզել այդ երկրի դրոշը, այդպիսով իրենց զայրույթն արտահայտելով Պակիստանի դեմ Վաշինգտոնի սպառնալից քաղաքականության դեմ։
Վերջին օրերին, այն բանից հետո, երբ վարչապետ Իմրան Խանի հակառակորդների կոալիցիան նրան անվստահություն հայտնելու հարցը ներկայացրել է խորհրդարան, Պակիստանի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտության հարցը լայնորեն շրջանառվում է երկրի պետական և լրատվական շրջանակներում:
Իմրան Խանը համոզված է, որ իրեն իշխանությունից հեռացնելու փորձը ներքին ընդդիմության կողմից իրականացվող արտաքին դավադրությունների արդյունք է։ Հետևաբար, ըստ որոշ քաղաքական շրջանակների, Պակիստանի ներքին գործերին արտաքին միջամտության մասին Իմրան Խանի հաճախակի հայտարարության նպատակներից է չեզոքացնել ընդդիմության մտադրությունը՝ խորհրդարանում իրեն վստահության մասին քվեարկություն անցկացնելու վերաբերյալ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պակիստանի կուսակցություններից մեկը խզել է իր աջակցությունը PTI կուսակցությանը, այդ կուսակցության առաջնորդների մոտ մեծացել են մտահոգությունները՝ Իմրան Խանին իշխանությունից հեռացնելու ընդդիմադիր կոալիցիայի փորձի արդյունավորման կապակցությամբ:
Պակիստանում քաղաքական հարցերի փորձագետ Ֆարջադ Ամինն այդ մասին ասել է.«Մինչ օրս Պակիստանի վարչապետներից և ոչ մեկը չի ավարտել իր պաշտոնավարումը, և դա մտահոգում է 2018 թվականին Պակիստանի վարչապետ ընտրված Իմրան Խանին: Բանակի աջակցությունը կամ աջակցության բացակայությունը կարևոր դեր է խաղում Պակիստանի վարչապետների պաշտոնավարման շարունակման գործում»:
Այնուամենայնիվ, որոշ քաղաքական շրջանակներ, ընդգծելով ԱՄՆ-ի խիստ դժգոհությունը Իսլամաբադի կառավարության վերջին դիրքորոշումների նկատմամբ, Աֆղանստանում ԱՄՆ-ի բանակի նվաստացուցիչ պարտությունը համարում են Իմրան Խանի կառավարությանն ընդդիմանալու ԱՄՆ-ի ջանքերի կարևոր պատճառներից մեկը։ Այս շրջանակների տեսանկյունից, ԱՄՆ-ն ակնկալում էր, որ Աֆղանստանի և նույնիսկ Ուկրաինայի ճգնաժամի հարցում Պակիստանի կառավարությունն ավելի համահունչ կլինի Վաշինգտոնի քաղաքականությանը, բայց գործնականում ոչ միայն այդպես չեղավ, այլև ԱՄՆ-ին ռազմաբազա տրամադրելուն Իսլամաբադի ընդդիմությունը խիստ զայրացրել է Սպիտակ Տանը:
Պակիստանի հանրահայտ վերլուծաբան Իմթիազ Գոլն այդ մասին ասել է.«Տարածաշրջանում ԱՄՆ-ի աննախադեպ աշխարհաքաղաքական մեկուսացումը շփոթության է մատնել այդ երկրին՝ Աֆղանստանից ռազմական ուժերը դուրս բերելուց հետո: Տարածաշրջանի երկրների, այդ թվում Պակիստանի հակառակությունը Աֆղանստանից դուրս գալուց հետո ԱՄՆ-ին ռազմաբազա տրամադրելուն, Վաշինգտոնին աննախադեպ երկընտրանքի առաջ է կանգնեցրել, ինչը հասկանալի է»:
Ամեն դեպքում, Պակիստանի ժողովրդի ցույցերը՝ իրենց երկրի ներքին հարցերին ԱՄՆ-ի միջամտության ԱՄՆ-ի գաղութատիրական և միջամտողական քաղաքականության նկատմամբ հանրային զայրութի և ատելության դրսևորում է: Միևնույն ժամանակ, փողոցներում մարդկանց ներկայությունը Պակիստանի Tehreek-e-Insaf իշխող կուսակցության գլխավորած կառավարության նկատմամբ ժողովրդի աջակցության մասին է վկայում, որը կարող է խոչընդոտել Իմրան Խանի դեմ արտասահմանից թելադրվող քաղաքականության առաջխաղացումը: