Մամուլի տեսություն 04.04.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i168536-Մամուլի_տեսություն_04.04.2022
CNN-ը հաղորդել է, որ Պուտինը մտադիր է մայիսի 9-ին հայտարարել Ուկրաինայում հաղթանակի մասին։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Ապրիլ 04, 2022 12:47 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 04.04.2022

CNN-ը հաղորդել է, որ Պուտինը մտադիր է մայիսի 9-ին հայտարարել Ուկրաինայում հաղթանակի մասին։

Քեյհան օրաթրեթ

Գերմանիայում աղքատության տարածման վտանգ կա

Ուկրաինական պատերազմի սոցիալական և տնտեսական հետցնցումները շարունակվում են եվրոպական երկրներում, հատկապես Գերմանիայում, որն ամենից շատ կախվածությունն ունի  ռուսական էներգակիրներից:

Գերմանիայի կառավարության պաշտոնյաները զգուշացրել են «Գուցե մենք բոլորս աղքատանանք»։ ԵՄ-ի ամենազարգացած երկրի մի խումբ մարդիկ Գերմանիայի կանցլերի ելույթի ժամանակ նրան «ստախոս» են անվանել։

Ուկրաինայի պատերազմը և Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգակիրներից, ամենամեծ տնտեսական ազդեցությունն են ունեցել եվրոգոտու երկրների վրա։

Զեկույցնեռի համաձայն է, ԵՄ-ի գազի մոտ 40 տոկոսը մատակարարվում է Ռուսաստանի կողմից և Գերմանիան ամենաշատը կախված է ռուսական գազից։ Եթե ​​Ռուսաստանը փակի իր գազի մատակարարումը դեպի Եվրոպա, այս իրավիճակից ամենաշատը կտուժեն այնպիսի երկրներ, ինչպիսին Գերմանիան է։

 

Էթելաաթ օրաթերթ

CNN. Պուտինը մայիսի 9-ին հայտարարելու է Ուկրաինայում հաղթանակի մասին

Ուկրաինական պատերազմի վեցերորդ շաբաթվա ընթացքում, CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին  հաղորդել է, որ Ռուսաստանի նախագահը ծրագրում է մայիսի 9-ին հայտարարել Ուկրաինայում հաղթանակի մասին։

Մայիսի 9-ը ռուսական օրացույցում տոն է: Այս օրը, երկիրը նշում է Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստների հանձնումը  և Կրեմլի Կարմիր հրապարակում ռազմական շքերթ է անցկացվում:

 

 

Ջավան օրաթերթ

Խուճապ՝ օկուպացված տարածքների սրտում

Պաղեստինի օկուպացված տարածքներում մահապարտական գործողությունների թիվն աննախադեպ արագությամբ աճում է: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում, օկուպացիայի դեմ պայքարող պաղեստինցիները, սիոնիստական ​​բնակավայրերում 16 գործողություն են իրականացվել: Ռամազան ամսվա մեկնարկին զուգահեռ, վախի ու սարսափի ստվերը տարածվել է Իսրայելի բոլոր քաղաքներում և շրջաններում։

ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկը, նշելով, որ դիմադրությունն այլևս չի սահմանափակվում որոշակի աշխարհագրությամբ ընդգծել է. «Պաղեստինի ապագա գործողություններն ավելի ընդարձակ կլինեն»:

 

Քեյհան օրաթերթ

Ֆուտբոլը հետաքրքիր սպորտ է, հատկապես երբ այն անցեկացվում մրցակցային, ազգային հավաքականների և աշխարհի առաջնության մակարդակով: Ֆուտբոլի աշխարհի առաջնության 22-րդ շրջանն այս տարվա աշնանը կանցկացվի Կատարում։

Իրանի ազգային հավաքականը, որը վեցերորդ անգամ է մասնակցում աշխարհի առաջնությանը,  Բրիտանիայում, ԱՄՆ-ի և եվրոպական փլեյ-օֆֆի հաղթողի հետ (Ուելս/Շոտլանդիա-Ուկրաինա):

Իրանի ժողովրդի դեմ դավաճանության և ոճրագործության պատմություն ունեցող երկու երկրների հետ մեկ խմբում հայտնվելը ավելացրել է խաղերի վերաբերյալ գոյություն ունեցող ոգևորությունը: 

 

aysor.am

Ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինան 10 միլիարդ դոլար է ծախսել

Ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինան մեկ ամսում 10 միլիարդ դոլար է ծախսել, հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը՝ հիմնվելով Զելենսկու գլխավորությամբ կայացած խորհրդակցության արդյունքների վրա։

Երկրի տնտեսությունում առկա խնդիրների շուրջ խորհրդակցությանը մասնակցել են Ուկրաինայի տնտեսական բլոկի պատասխանատուները։

«Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ ռազմական գործողություններում, մեկ ամսվա ընթացքում, ուկրաինական պետությունը մոտավորապես 10 միլիարդ դոլար է ծախսում»,- նշված է հաղորդագրությունում։

Տեղեկացվում է նաև, որ քննարկվել են ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորությունները, ներառյալ՝ հարկային մուտքերն ու Ուկրաինայի միջազգային գործընկերների տրամադրած օգնությունը։

 

armenpress.am

Էկվադորի բանտում բախումների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 20-ի

 Էկվադորի բանտում, որը գտնվում Է երկրի հարավի Կուենկա քաղաքում, բախումների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 20-ի: Ինչպես տեղեկացնում Է «Ամենպրես»-ը, ապրիլի 3-ին Twitter-ում այդ մասին հայտնել Է երկրի կառավարության մամուլի ծառայությունը: «20 զոհվածներ տեղափոխվել են Կուենկայի Դատական բժշկության կենտրոն:

Մենք քաղաքացիներին խնդրում ենք տեղեկատվություն ստանալ պաշտական ուղիներով»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվել Էր 11 զոհվածների մասին: Առնվազն 10 բանտարկյալ վիրավորվել Է, 52-ին հաջողվել Է փախչել: Բախումների պատճառ կարող Էր դառնալ մրցակցությունը տարբեր քրեական խմբավորումների ներկայացուցիչների միջեւ: Ոստիկանությունն այժմ աշխատում Է պատժական հիմնարկությունում կարգի վերականգնման վրա, գործողությանը մասնակցում են նաեւ ավելի քան 200 զինվորականներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

araratnews.am

Իտալիան կարող է աջակցել Ռուսաստանի դեմ էներգետիկ պատժամիջոցներին

Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն հայտարարել է, որ երկիրը կարող է աջակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում։  «Իտալիան վետո չի դնի ռուսական գազի նկատմամբ պատժամիջոցների վրա»,- ասել է արտգործնախարարը։

Դի Մայոի խոսքով՝ արժե խստացնել հակառուսական պատժամիջոցները՝ կապված Կիեւի մերձակայքում գտնվող Բուչա քաղաքում ստեղծված իրավիճակի հետ։

Այս պահին չի նշվում, թե երբ և ինչ պատժամիջոցներ կարող է կիրառել Իտալիան Ռուսաստանի Դաշնության դեմ։

 

araratnews.am

Պուտինի դեմ սահմանած պատժամիջոցներով Արեւմուտքը ցույց է տվել, որ պատրաստ է ցանկացած հիմարության, Պուտինն ազգային բրենդ է դարձել․Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ սահմանված անձնական պատժամիջոցները դուրս են ողջամտության սահմաններից: Ինչպես Россия-1 հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման եթերում ասել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, տարիներ առաջ ինքը չէր էլ կարող նման բան պատկերացնել:

«Դրանից հետո, այն բանից հետո, որ պատժամիջոցներ են սահանվել մեր նախագահի դեմ, հավանաբար, արդեն ստացվում է, որ նրանք պատրաստ են ցանկացած հիմարության»,- ընդգծել է Պեսկովը:

Նախօրեին Белорусь-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել էր, որ Պուտինն ազգային բրենդ է դարձել: Հասարակական կարծիքի վերջին հարցումների համաձայն՝ նա վայելում է բնակչության ավելի քան 80 տոկոսի աջակցությունը, փոխանցում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:  

 

civic.am

«Ադրբեջանը միշտ բաց է Հայաստանի հետ բանակցությունների համար»․ Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը միշտ բաց է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունների համար։«Մենք կարծում ենք՝ Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումը, որը նախատեսված է ապրիլի 6-ին, բանակցությունների ևս մեկ հնարավորություն է»,- ասել է Բայրամովը։Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը բացահայտ հայտարարել է իր դիրքորոշումը․ «Կարծում եմ, որ առաջիկա օրերին մենք կտեսնենք, թե Հայաստանը որքան լուրջ է վերաբերվում այս հարցին, որքան է պատրաստ առաջ գնալ։ Ադրբեջանի մոտեցումը դրան համարժեք կլինի»։Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։