Մամուլի տեսություն 05.04.2022
Վերջին շաբաթներին Պաղեստինի Դիմադրության խմբերը տարբեր գործողություններ են իրականացրել սիոնիստների դեմ, որոնց հետևանքով գրանցվել է ավելի շատ զոհ, քան վերջին 20 տարիների ընթացքում:
Իրան օրաթերթ
Ինչպես Իրանը խառնեց ԱՄՆ-ի հավասարումները
Դասական պատերազմն իրենից ներկայացնում է ռազմական բախում երկու երկրների միջեև: Սակայն Իրանի իշխանությունները որոշեցին հրաժարվել դասական պատերազմի մոդելից և ընտրել ասիմետրիկ պատերազմի ռազմավարությունը:
Այդ ռազմավարությունն իրենից ներկայացնում է ծովուժ, բալիստիկ հրթիռներ և կիբեր հնարավորություններ: Այս մարտավարության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Իսլամական Հանրապետության հետ ռազմական բախումը շատ բարդ կլինի և քիչ է հավանական, քանի որ կարող է ունենալ անկանխատեսելի ռազմաքաղաքական հետևանքներ: Իրանի հետ հակամարտությունը կապակայունացնի Արևմտյան Ասիայի տարածաշրջանն իսկ դրա հետևանքները կտարածվեն դեպի Հարավային Ասիա:
Դա է պատճառը, որ որոշ շրջանակներ Իրանի դեպքում առաջարկում են տնտեսական ռազմավարություն և կոնսենսուս՝ ռազմավարական ոլորտում ու զերծ են մնում առզմական տարբերակներից:
Քեյհան օրաթերթ
Իսրայելը խուճապի է մատնվել
Վերջին շաբաթներին Պաղեստինի Դրմադրության խմբերը տարբեր գործողություններ են իրականացրել սիոնիստների դեմ, որոնց հետևանքով գրանցվել է ավելի շատ զոհ, քան վերջին 20 տարիների ընթացքում:
Պաղեստինյն Դիմադրության գործողություններն իրականացվել են օկուպացված տարածքների հարավային, արևմտյան և արևելյան հատվածներում՝ սպառնալով Իսրայելի անվտանգությանը:
Ջավան օրաթերթ
Դոլարի գերիշխանությունն ավարտվում է
Երկրների միջև առևտրում դոլարից հրաժարվելու գաղափարը, որը մի քանի տարի առաջ որպես վարկած էր առաջ քաշվում, Ռուսաստանի նոր դրամավարկային քաղաքականության և ԱՄՆ-ի հետ Չինաստանի աճող տնտեսական հակամարտության պայմաններում հնարավորություն կտա վերացնել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ԱՄՆ-ի ճնշման միակ լծակը:
Այսօր արդեն աշխարհում համոզված են, որ 80 տարի անց, դոլարը կարող է դուրս մղվել համաշխարհային առևտրից և կորցնել իր գերիշխանությունը:
Խորասան օրաթերթ
Կիևից ռուսների նահանջի ետնաբեմում
Ուկրաինայի պատերազմը շարունակվում է արդեն 40 օր: Պատերազմ որից կարելի էր խուսափել, եթե ՄԱՆ-ն չհրահրեր Ռուսաստանին, Ռուսաստանը չհրահրվեր, իսկ Ուկրիանան չպնդեր ՆԱՏՕ-ին անդամակցության վրա:
Վերջին 40 օրերին Ուկրաինայից տեղահանվել է 10 միլիոն մարդ, ևս 4 միլիոնը ապաստան է փնտրում արտասահմանում: Նրանցից ոչ մեկն այս պահին վերադարձի հույս չունի, քանի որ պատերազմի ավարտն այս պահին հավանական չի թվում:
armenpress.am
Իլոն Մասքն առաջին անգամ գլխավորել Է մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշն ըստ Forbes-ի վարկածի
Ամերիկացի ձեռնարկիչ Իլոն Մասքը, որը գլխավորում Է Tesla եւ SpaceX ընկերությունները, առաջին անգամ գլխավորել Է մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշն ըստ Forbes հանդեսի: Ապրիլի 5-ին համապատասխան տեղեկատվությունը բերված Է հրատարակության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հանդեսի տվյաներով՝ այս պահին Մասքի կարողությունը գնահատվում Է 219 միլիարդ դոլար: Վարկանիշի առաջատարների եռյակ են մտել նաեւ Amazon ընկերության հիմնադիր եւ ղեկավար Ջեֆ Բեզոսը, որը մինչեւ 2022 թվականը գլխավորել Է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը չորս տարվա ընթացքում անընդմեջ, եւ Բեռնար Առնոն՝ LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի նախագահը: Նրանց կարողությունները հետազոտության հեղինակները գնահատել են համապատասխանաբար 171 միլիարդ դոլար եւ 158 միլիարդ դոլար: Առաջատարների հնգյակը եզրափակում են Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյտսը (129 միլիադ դոլար) եւ Berkshire Hathaway հոլդինգի ղեկավար Ուորեն Բաֆետը (118 միլիարդ դոլար):
Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց 34-րդ ամենամյա վարկանիշի համաձայն՝ միլիարդատերերի միագումար կարողությունը մեկ տարում կրճատվել Է 400 միլիարդ դոլարով՝ մինչեւ 12,7 տրիլիոն դոլար, իսկ նրանց թիվը նվազել Է 87-ով՝ մինչեւ 2 668, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Թուրքիայի նախագահի խոսնակը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի հետ
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, հատկապես՝ Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների շուրջ:
«Նախագահական պալատում Իբրահիմ Քալինի և ԱՄՆ քաղաքական հարցերով քարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, ինչպիսիք են Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, Սիրիան, Ադրբեջանը, Հայաստանի հետ հարաբերությունները, Իսրայելը, էներգետիկ անվտանգությունը, պաշտպանական համագործակցությունը, գնահատվել են երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները»,-ասվում է հաղորդագրության մեջ:
armenpress.am
Լեհաստանը համաձայնագիր Է ստորագրել ամերիկյան 250 Abrams տանկերի մատակարարման շուրջ
Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունը պարտավորագիր Է ստորագրել 250 ամերիկյան Abrams տանկերի գնման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Ավելի վաղ Լեհաստանին Abrams տանկեր վաճառելու համաձայնություն Էին տվել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը եւ Կոնգրեսը:
Պարտավորագիրը նախատեսում Է M1A2 SEPv3 նորագույն վերափոխակներով 250 Abrams տանկերի մատակարարում Լեհաստանին: Բացի 250 մարտական մեքենաներից, Լեհաստանը ստորագրած պարտավորագրի շրջանակներում կգնի լոգիստական եւ ուսումնական փաթեթներ, մասնավորապես, մարզասարքեր՝ տանկի անձնակազմի համար:
Ընդհանուր գումարը, որը հատկացվել Է տանկերի գնման ծրագրին, կազմում Է մոտավորապես 6 միլիարդ դոլար: Լեհ զինվորականներն ավելի վաղ հայտարարել Էին, որ դա լինելու Է սպառազինությունների ամենախոշոր գնումը Լեհաստանի զորքերի պատմության մեջ: Պաշտպանության նախարարության ղեկավարությունը չի թաքցնում, որ Abrams տանկերը կտեղաբաշխվեն երկրի արեւելյան մասում, առաջին հերթին 18-րդ մեխանիզացված դիվիզիզայում եւ 1-ին տանկային բրիգադում:
panarmenian.net
Սիմոնյան․ ՀՀ և Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հրվ. Կովկասի անվտանգության կարևոր գործոններից է
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերին և 44-օրյա պատերազմի հետևանքներին, ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասի անվտանգության կարևոր գործոններից է։
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների նախագահների հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով քննարկումը:
Խորհրդարանի ղեկավարը հրատապ է համարել հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաև միջազգային հումանիտար կառույցների անհապաղ և անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում:
Սիմոնյանը փաստել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հատուկ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմամբ: Նա հիշեցրել է, որ այդ դիրքորոշումն արտահայտված է նաև Հայաստանի կառավարության 2021-2026թթ. գործողությունների ծրագրում:
ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ երկրների միջև փոխվստահության, շարունակական երկխոսության և համագործակցության ամրապնդումը կնպաստի տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:
Երկուստեք բարձրաձայնվել է Հայաստանում և Վրաստանում սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանների դերի կարևորության բարձրացումը: Օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը կողմերը համարել են պետությունների միջև հարաբերությունների կարևոր ուղղություններից:
Քննարկման ընթացքում խոսվել է միջխորհրդարանական բարեկամության խմբերի առավել սերտ համագործակցության մասին: Կողմերից առաջարկներ են հնչել խորհրդարանների համագործակցության այլ ձևաչափերի շուրջ ևս, որոնք առաջիկայում կփաստաթղթավորվեն:
Գործընկերները մտքեր են փոխանակել նաև Եվրամիությանն անդամակցության շուրջ` քննարկելով Վրաստանի եվրաինտեգրման ուղու առաջնահերթությունները:
Պաշտոնական այցի ընթացքում Վրաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Նախատեսվում է հանդիպում նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:
panarmenian.net
Լավրովն ասել է, թե որ դեպքում հնարավոր կլինի Պուտին-Զելենսկի հանդիպումը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը հնարավոր կլինի այն ժամանակ, երբ Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների բանակցություններում արդյունք գրանցվի, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Երբ կարող է տեղի ունենալ ՌԴ և Ուկրաինայի նախագահների գագաթնաժողովը՝ նախագահ Պուտինն այդ մասին մի քանի անգամ ասել է։ Հենց որ արդյունք լինի, այդ արդյունքի ամրագրման համար այդպիսի հանդիպում կարող է կայանալ»,-ասել է Լավրովը մամուլի ասուլիսում։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով մարտի 29-ին ՌԴ և Ուկրաինայի միջև Ստամբուլում կայացած բանակցությունները, ասել է, որ լուրջ բեկում չի գրանցվել։
Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
panarmenian.net
Ադրբեջանում հրթիռահրետանային ստորաբաժանումների վարժանքներ են անցկացվել
Ադրբեջանում հրթիռահրետանային ստորաբաժանումների վարժանքներ են անցկացվել։
Վարժանքներն անցկացվել են Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2022 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն։ Ցամաքային զորքերի հրթիռահրետանային ստորաբաժանումները հրթիռներ են արձակել ռեակտիվ համակարգերից, հայտնում է Interfax.az-ն Ադրբեջանի պաշտպանության նախարարության վրա հղումով։
Վարժանքների հիմնական նպատակը հրթիռային և հրետանային ստորաբաժանումների կառավարման հմտությունների կատարելագործումն է, մարտական գործողությունների ընթացքում փոխգործակցության կազմակերպումը մյուս զորատեսակների հետ՝ «պատերազմի ժամանակ ձեռք բերած փորձի կիրառմամբ»։