Մամուլի տեսություն 06.04.2022
Ռազմավարական քաղաքականության ավստրալական ինստիտուտը մի հոդվածում գրել է, որ Իրանի, Ռուսաստանի և Վենեսուելայի նման երկրների նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները, որպես կանոն, ունենում են հակառակ ազդեցությունը:
Քեյհան օրաթերթ
Հակաիրանական պատժամիջոցներն ունեցել են հակառակ ազդեություն
Ռազմավարական քաղաքականության ավստրալական ինստիտուտը մի հոդվածում գրել է, որ Իրանի, Ռուսաստանի և Վենեսուելայի նման երկրների նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները որպես կանոն, ունենում են հակառակ ազդեցությունը:
Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կօգտագործի նավթի ռազմավարական պաշարները՝ հակառուսական պատժամիջոցների բացասական ազդեցությունը թուլացնելու համար: Դա կնպաստի բենզինի գների նվազեցմանը: Սակայն Վաշինգտոնը պետք է ավելի շատ քայլեր անի, այդ թվում՝ թուլացնելով Իրանի և Վենեսուելայի դեմ սահմանված պատժամիջոցները:
Զեկույցում այնուհետև ասվում է, որ եթե ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականությունը հնարավորություն տա, Վենեսուելան և Իրանը նավթի միակ երկու արտադրողներն են, որոնք զգալի ավելցուկային կարողություն ունեն և կարող են փոխհատուցելու ռուսական նավթի մատակարարումներ նվազեցման հետևանքով առաջացած պակասը:
Ջավան օրաթերթ
Անհրաժեշտ է ԱՄՆ-ից երաշխքիներ ստանալ
Իրանի նախագահին ուղղված նամակում, մի ումբ պատգամավորներ կոչ են արել Վիեննայում ընթացող բանակցություննրեում ԱՄՆ-ից երաշխքիներ պահանջել:
«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նախագահին ուղղված նամակում խորհրդարանի 190 պատգամավորներ կոչ են արել բանակցություններում, պահպանել Իրանի կարմիր գծերը և ազգային շահը:
Ստորագրահավաքը կազմակերպած պատգամավոր Ֆալահին նշել է, որ մինչ այժմ փաստաթուղթը ստորագրել է 190 պատգամավոր:
Հաղորդվում է նաև, որ այս պահին համաձայնագրի տեքստը պաշտոնական գործընթացի շրջանակներում վերջնական տեսքի է բերվում, որպեսզի ներկայացվի խորհրդարանի: Նա հավելել է, որ չի կարող մեկնաբանել ասեկոսեները:
Քեյհան օրաթերթ
Եվրոպական երկրները վտարել են տասնյակ ռուս դիվանագետների
Արևմուտք-Ռուսաստան ռազմական, տնտեսական, լրատվական և դիվանագիտական պատերազմի արդյունքում, եվրոպական մի շարք երկրներ, համաձայնեցված կարգով արտաքսել են տասնյակ ռուս դիվանագետների:
Մոսկվան հայտարարել է, որ անպատասպան չի թողնի Եվրոպայի այդ քայլը:
Ուկրաինայի պատերազմից անցել է ավելի քան 40 օր: Այս ընթացքում, ԱՄՆ-ն ու Եվրոպան, որ ունեն մարդկության դեմ հանցագործությունների հարուստ անցյալ, քաղաքական ու տնտեսական ճնշում են գործադրում Ռուսաստանի վրա՝ Մոսկվային մեղադրելով Ուկրիանայի Բուչա քաղաքում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ:
Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները:
Էթելաաթ օրաթերթ
Պակիստանում վարչապետի պաշտոնի համար ներկայացվել է Գերագույն դատարանի նախկին ղեկավար Գոլզար Ահմադիի թեկնածությունը
Ի պատասխան Պակիստանի նախագահ Արեֆ Ալավիի նամակի, Իմրան Խանն այդ երկրի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի համար ներկայացրել է գերագույն դատարանի նախկին ղեկավար Գոլզար Ահմադին, ով թոշակի է անցել այս տարվա փետրվարին:
armenpress.am
Նախարար Սանոսյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է էներգետիկ, ջրային ոլորտում համագործակցության հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարը կարևորել է Գերմանիայի կառավարության հետ բազմաշերտ համագործակցությունը։
Դեսպան Վիկտոր Ռիխտերը ևս շեշտել է երկու երկրների երկարամյա համագործակցության և իրականացված աշխատանքների կարևորությունը և հավաստել, որ պատրաստակամ են շարունակել աջակցություն ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարության բարեփոխումներին՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական ոլորտում:
«Գերմանական կողմից կցանկանայի վերահաստատել այն մեծ շահագրգռվածությունը և հետաքրքրությունը, որ եղել է և կա Հայաստանում իրականացվող ծրագրերի նկատմամբ»,-ասել է դեսպանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ, ջրային ոլորտում առկա համագործակցության վերաբերյալ հարցեր։
Քննարկվել է նաև վարչատարածքային բարեփոխումների արդյունքում համայնքների միավորման գործընթացը, ինչպես նաև՝ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Հայաստանի համայնքներում քաղաքացիների սպասարկման գրասենյակների գործարկման ընթացքը։
Նախարարը բարձր է գնահատել այդ ուղղությամբ GIZ-ի հայաստանյան գրասենյակի կատարած աշխատանքը։
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը վերահաստատել է, որ իրենց մանդատի շրջանակում այսուհետ ևս կշարունակեն արդիականացնել, կահավորել, բարելավել քաղաքացիների սպասարկման գրասենյակները։
armenpress.am
G7-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարներն ապրիլի 7-ին կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը
Յոթի խմբի (G7՝ Մեծ Բրիտնիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ճապոնիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ապրիլի 7-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 6-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել Է Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Անդրեա Զասսեն:
«(Գերմանիայի) արտգործնախարարության ղեկավար (Աննալենա) Բերոքը վաղն արտաքին գործերի նախարարներին հրավիրում Է G7-ի հանդիպման: Այնտեղ, անշուշտ, նույնպես ուշադրության կենտրնում կլինի Ուկրաինայի իրադրությունը»,- ասել Է Զասսեն:
Հանդիպումը տեղի կունենա ՆԱՏՕ-ի երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների նիստի շրջանակներում: «Յոթնյակում» նախագահում Է Գերմանիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է Սեւ ծովում ական հայտնաբերելու մասին
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել Է Սեւ ծովում հերթական ականը հայտնաբերելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել Էր, որ ական Է հայտնաբերել Բուլղարիայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Իգնեադայի առափնյակի մերձակայքում (Սեւ ծովի արեւմտյան ափ):
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունն (ԱԴԾ) ավելի վաղ հայտարարել Էր, որ Ուկրաինայի զինվորականները Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց հետո շուրջ 420 ական են տեղադրել դեպի Օդեսայի, Օչակովի, Չեռնոմորսկի նավահանգստներ տանող մատույցներում: Ծառայությունում չեն բացառել պոկված ականների տեղաշարժի հնարավորությունը Բոսֆորի նեղուց եւ հետո Միջերկրածովյան ավազանի ծովեր: Ինչպես գրում Է HՖrriyet թերթը, Թուրքիայի ռազմածովային ուժերը նավերին խնդրել են՝ ականներին հետեւել Ռուսաստանի ԱԴԾ-ի հաղորդագրությունից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panarmenian.net
Միգրացիոնի պետ․ 2022-ի 1-ին եռամսյակում ՀՀ սահմանը հատել է 142,000-ից ավելի ՌԴ քաղաքացի, ելքերը ևս շատ են
Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը հայտարարել է, որ 2022-ի առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 142,000-ից ավելի ՌԴ քաղաքացի, սակայն ելքի ցուցանիշը ևս մեծ է՝ 130,000-ից ավելի ելք է եղել: Տարբերությունն ընդամենը մոտ 4000 է, բայց չի կարելի ասել, թե ընդամենը 4000 ՌԴ քաղաքացի է մնացել երկրում, քանի որ խոսքը միայն սահմանահատումների տարբերության մասին է, հայտնում է «Ազատությունը»։
Նա նշել է, որ ավելի հետաքրքրական է ամիսներով համեմատությունը՝ 2022թ․ հունվարին ՌԴ անձնագրերեով մեկնումների քանակը ՀՀ-ից գերազանցում էր ժամանումների թիվը, փետրվարին ժամանումները մի փոքր ավելի էին, մարտին մուտքերը 10,000-ից ավելի էին ելքերից, իսկ եթե համեմատել 2021-ի առաջին եռամսյակի հետ, երբ մուտք էր գործել ՌԴ անձնագրով մոտ 43,000 անձ, ապա մուտքերի քանակն ավելի է 3․3 անգամ։
Միգրացիոն ծառայության պետը նշել է, որ սահմանահատումների ցուցանիշը կարճաժամկետ առումով հստակ պատկեր չի տալիս, և նախընտրելի է այդ ցուցանիշը համեմատել տարեկան առումով, քանի որ երկարաժամեկտ դինամիկա է ցույց տալիս։
Ղազարայնը նշել է, որ կան նաև Կացության կարգավիճակների տրամադրման տվյալներ, որոնք, սակայն, հրապարակվում են կիսամյակը մեկ։ 2021թ․ ավարտին ՀՀ-ում կացության կարգավիճակ է ունեցել 12, 000-ից ավելի անձ, որից 4500-ից ավելին՝ ՌԴ քաղաքացի, իսկ 2022թ․ տվյալները դեռ չեն հրապարակվել։
Նա նշել է, որ տարեսկզբին գործարկվել է ևս մեկ ցուցիչ՝ օտարերկրացիների աշխատանքի թույլտավության տրամադրման էլեկտրոնային հարթակը, որի տվյալներն ամփոփվելու են տարեվերջին։
panarmenian.net
ՌԴ դեսպան․ Մոսկվան ԵԱՏՄ դաշնակիցներից ակնկալիքներ ունի
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած «ԵԱՏՄ-ի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները՝ ՌԴ դեմ հավաքական Արևմուտքի կողմից տնտեսական պատժամիջոցների համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ, հայտարարել է, որ Մոսկվան ԵԱՏՄ դաշնակիցներից ակնկալիքներ ունի։
Նա նշել է, որ Մոսկվայում հասկանում են, որ Ռուսաստանին մեկուսացնելու գիծը կիրականացվի նաև դաշնակիցների միջոցով, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրների։ «Մենք ակնկալում ենք, որ մեր շահերի ընդհանրությունը, մեր տնտեսական փոխկապակցվածությունը կթելադրեն ըմբռնում, որ պետք է միասին մնալ, միասին զարգանալ»,-ասել է նա՝ հավելելով, որ Մոսկվան, այս առումով, ակնկալիքներ ունի իր դաշնակիցներից և համոզված է, որ «բոլոր ուղղություններով կգտնվեն անհրաժեշտ լուծումները», գրում է «Առավոտը»։
«Ռուսաստանի վրա ճնշում է գործադրվում. պատերազմը ոչ միայն տնտեսական է, այլև քաղաքական։ Այս պատերազմն ուղղված է ԱՄՆ-ի գերիշխանության պահպանմանը և այն մի իրավիճակի հիմքն է, որին բախվում է ամբողջ աշխարհը»,- նշել է Կոպիրկինը։
Դեսպանը հավաստիացրել է՝ ՌԴ-ն մշտապես դեմ է եղել որևէ հեգեմոնիայի և շարունակում է կողմ հանդես գալ՝ փոխշահավետության սկզբունքներով հարաբերությունների զարգացմանը. «Ցավոք, նման գիծ մեր արևմտյան գործընկերները չեն որդեգրել»:
Արդյունքում, ըստ դիվանագետի, ունենք ներկայիս իրավիճակը։ «Ռուսաստանի դեմ քաղաքական և տնտեսական պատերազմ է ընթանում, որը կատալիզատոր է աշխարհում այն փոփոխությունների համար, որոնք վաղուց սպասված են և հակասում են ամերիկյան հեգեմոնիայի մոդելին։ Դրանք փոփոխությունների լուրջ նախադրյալներ են ստեղծում աշխարհում»;,-ասել է նա:
Դեսպանը հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ի հիմնումը գրեթե համընկավ հակառուսական առաջին պատժամիջոցների հետ։ Դրան հետևեցին կորոնավիրուսի համաճարակն ու դրանով պայմանավորված սահմանափակումները, որոնց համատեքստում էլ, դիվանագետի գնահատմամբ, ԵԱՏՄ-ն շարունակեց զարգանալ և ցույց տվեց իր արդյունավետությունը։ «Ներկայիս պատժամիջոցներն աննախադեպ են իրենց մասշտաբներով: Բայց այս իրավիճակը պետք է խթանի մեզ արագացնելու ինտեգրումը եվրասիական մեծ գործընկերության շրջանակներում, ինչի մասին խոսել է նախագահ Վլադիմիր Պուտինը»,-ասել է նա:
Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։
panarmenian.net
Պեսկովը բարի կամքի դրսևորում է անվանել Կիևի շրջանից ռուսական զորքերի հետքաշումը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ֆրանսիական LCI հեռուստաալիքին հարցազրույցում բարի կամքի դրսևորում է անվանել ռուսական զորքերի հետքաշումը Կիևի շրջանից։
«Բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար մենք ցանկանում էինք բարի կամքի ժեստ անել։ Մենք կարող ենք լուրջ որոշումներ կայացնել բանակցությունների ժամանակ, այդ պատճառով նախագահ Պուտինը հրաման է արձակել մեր զորքերին՝ հեռանալ տարածաշրջանից (Կիևի շրջանից)»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ Մոսկվան բանակցությունների միջոցով «ցանկանում է վերջ դնել ռազմական գործողությանը և շահագրգռված է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնվի առաջադրված պահանջներին»։
Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։