Մամուլի տեսություն 07.04.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i168840-Մամուլի_տեսություն_07.04.2022
10 հազար ՄՎտ էլեկտրաէներգիայի արտադրությունն Իրանի «միջուկային վերածնունդն է»:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Ապրիլ 07, 2022 13:32 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 07.04.2022

10 հազար ՄՎտ էլեկտրաէներգիայի արտադրությունն Իրանի «միջուկային վերածնունդն է»:

Ջավան օրաթերթ

10 հազար ՄՎտ էլեկտրաէներգիայի արտադրությունն Իրանի «միջուկային վերածնունդն է»

ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է. «Միջուկային էներգիայի ոլորտում տեղի կունենա մոտ տասը հազար մեգավատ էլեկտրաէներգիայի արտադրության հնարավորությամբ կայանի բացումը, ինչը կդառնա Իրանի միջուկային վերածնունդը»։

Իրանի 1401թ բյուջեում ներառվել են համապատասխան դրույթներ՝ այս հզորությամբ էլեկտրաէեներգիայի և դրա արտադրության համար ներքին ու արտաքին ֆինանսավորում ապահովելու վերաբերյալ:

 

Էթելաաթ օրաթերթ

Իսրայելի իշխող կուսակլցությունը կորցրել է խորհրդարանում ունեցած մեծամասնությունը և Բենեթի կառավարությունը փլուզման եզրին է

Բենեթ-Լապիդ կոալիցիոն կառավարությունից մի  պատգամավորի դուսր գալու արդյունքում, կոալիցիան կորցրել է Քնեսետում իր մեծամասնությունը:

Ռեժիմի աղբյուրները հաղորդում են, որ Բենեթի գլխավորած Եմինա կուսակցության կին անդամ Էյդաթ Սիլմանը լքել է կուսակցությունը, ինչի արդյուքնում կոալիցիոն կառավարությունը կորցրել է Քնեսետում ունեցած  մեծամասնությունը:

 

Քեյհան օրաթերթ

Աննախադեպ գնաճը սարսափի է մատնել Եվրոպայի ու ԱՄՆ-ի քաղաքացիներին

Ուկրիանայի պատերազմը թևակոխում է  42-օր օրը: Ուղղակի բախումների առումով պատերազմի ընթացքոը թուլացել է: Արևմտյան աղբյուրների պնդմամբ՝ ուկրաինացի պաշտոնյաները նշում են, որ Կիևից շրջաններից նահանջելուց հետո, Ռուսաստանն իր ողջ էներգիան կենտրոնացրել է Արևելյան Ուկրաինայի և Դոնբասի ուղղությամբ, որտեղ ամենայն հավանականությամբ, առաջիկայում տեղի կունենա լայնածավալ հարձակում:

Միևնույն ժամանակ, Արևմուտքը նպատակ ունի ավելի խստացնել հակառուական պաժամիջոցները, ինչն ըստ փորձագետների՝ հանգեցնելու է համաշխարհային էներգետիկ ու պարենային ճգնաժամերի:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հայտարարել է, որ արևմտյան պատժամիջոցները համաշխարհային պարենային ճգնաժամ կառաջացնեն:

 

Խորասան օրաթերթ

Պուտինի «պարենային սպառնալիքն» Արևմուտքին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել է Եվրոպայի գազամատակարարումն ապահովող ռուսական «Գազպրոմ» ընկերության վրա գործադրվող ճնշումները և եվոպացիներին սպառնացել պատասխան քայլերով:

Գյուղատնտեսության ու սննդի արդյունաբերության թեմայով հանդիպման ժամանակ, ՌԴ նախագահը  կոչ է արել «ավելի զգուշավոր մոտենալ» պարենային ապրանքների արտահանմանն ասելով. «Ռուսաստանը վերանայում է «ոչ բարեկամ երկրներ» իր գյուղատնտեսական արտադրանքի արտահանման քաղաքականությունը: Ռուսաստանը պարենի արտահանման հարցը կքաննարկի՝ հաշվի առնելով համաշխարհային դեֆիցիտը»:

Նա հավելել է. «Այս տարի, հաշվի առնելով աշխարհում առկա սննդամթերքի պակասը, մենք պետք է ավելի զգույշ լինենք պարենի արտահանման հարցում, այսինքն՝ ավելի ուշադիր վերահսկենք նման արտահանման ցուցանիշները դեպի մեր նկատմամբ բացահայտ թշնամաբար տրամադրված երկրներ»։

 

Համշահրի օրաթերթ

Ռուսական «Գազպրոմ նավթ» ընկերության կայքը ենթարկվել է  հաքերային հարձակման

«Գազպրոմ»-ի նավթային ճյուղը համարվող «Գազպրոմ նավթ» ընկերության կայքի աշխատանքը խափանվել է՝ ՌԴ կառավարական կայքերի դեմ  չորեքշաբթի օրն իրականացված հաքերային հարձակման հետևանքով:

 

armenpress.am

Հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով լուծելը ներկայում առավել քան կարևոր է. Բորելն անդրադարձել է Բրյուսելի հանդիպմանը

 ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կայացած հանդիպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ժոզեպ Բորելը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում՝ կիսվելով ԵԽ նախագահ Շառլ Միշելի գրառմամբ, որում նա նշել է, որ արդյունավետ երեկո են ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ կոնկրետ և շոշափելի արդյունքներով, հանձնառություն են ստանձնել՝ աշխատելու խաղաղության ապագա պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ:

Բորելն այն գնահատել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված կարևոր ջանք և առաջընթաց՝ տևական խաղաղության և կայուն ու ապահով Հարավային Կովկասի ուղղությամբ աշխատելու համար: «Ներկա աշխարհաքաղաքական համատեքստում հիմա առավել քան երբևէ կարևոր է գտնելու ուղիներ՝ ներգրավվելու և դիվանագիտական ճանապարհով լուծելու հակամարտությունները»,-ընդգծել է նա:

 

armenpress.am

G7-ի ԱԳՆ ղեկավարներն անհանգստացած են Ուկրաինայի միջուկային օբյեկտների իրադրության պատճառով

 Յոթի խմբի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներն անհանգստություն են հայտնել Ուկրաինայի միջուկային օբյեկտներում միջադեպերի հնարավորության պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է այն փաստաթղթում, որն ապրիլի 7-ին ընդունվել Է Բրյուսելում ՆԱՏՕ-ի նախարարկան հանդիպման հարթակներում:

«Մենք խորն անհանգստություն ենք հայտնում Ռուսաստանի կողմից (Ուկրաինայում) միջուկային օբյեկտների նկատմամբ եւ այլ գործողությունների բռնի վերահսկողություն հաստատելու կապակցությամբ, որոնք վերաբերում են միջուկային օբյեկտներին, միջուկային եւ այլ ճառագայթաակտիվ նյութերի, ինչը լուրջ եւ ուղղակի սպառնալիքներ Է ստեղծում այդ օբյեկտների եւ դրանց քաղաքացիական անձնակազմի անավտանգության համար: Դա զգալիորեն մեծացնում Է միջուկային վթարի կամ միջադեպի ռիսկը, ինչն սպառնում Է Ուկրաինայի, ինչպես նաեւ հարեւան պետությունների բնակչությանը եւ ամբողջ միջազգային հանրակցությանը»,- ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

G7-ի ԱԳՆ ղեկավարները ժխտում են, թե պարենի գներն աճել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պատճառով

 Յոթի խմբի (G7) երկրները ժխտում են, թե Արեւմուտքի հակառուսական պատժամիջոցները հանգեցրել են, այդ թվում, պարենի գների աճի: Այդ մասին ասված Է G7-ի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հայտարարության մեջ, որն ընդունվել Է ՆԱՏՕ-ի Խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով նիստի հարթակներում կայացած հանդիպման արդյունքներով, տեղակացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ակտիվորեն կպայքարենք ռուսական նառատիվի դեմ, թե արեւմտյան պատժամիջոցները պարենի համաշխարհային գների աճ են հպարուցել: Մեք դա անվանում ենք այն, ինչ որ Է՝ անպատկառ սուտ»,- ասված Է հայտարարության մեջ:

«(Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության – ծանոթ. խմբ.) հետեւանքով պարենային անվտանգության նվազումն անհամամասնորեն զգացվում Է առավել խոցելի (երկրների բնակչության խմբերի) կողմից: Մենք համերաշխ ենք ամբողջ աշխարհում մեր գործընկերների հետ, որոնք հարկադրված են կրելու գների աճի բեռը: (…) Մենք համապատասխանորեն կօգտագործենք բոլոր միջոցներն ու ֆինանսավորման մեխանիզմները՝ պատասխանելու համար պարենային անվտանգության նվազմանը, բաց կպահենք շուկաները, կամրապնդենք ագրարային հատվածի կայունությունը բոլոր մայր ցամաքներում»,- խոստացել են G7-ի արտաքին գործերի նախարարները:

Փրձագետների գնահատումներով՝ պարենի գների համաշխարհային աճի պատճառը չորս գործոններ են. վառելանյութի եւ պարարտանյութի գների աճը Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցների հետեւանքով, սեփական պարենային անվտանգության ապահովման համար Ռուսաստանի արտահանման դադարեցումն արտաքին ճնշման պայմաններում, այս տարի Ուկրաինայից արտահանման բացակայության՝ շուկաների սպասումները, ԱՄՆ-ում եւ Չինաստանում անբերքության սպասումները:

2021 թվականին Ռուսաստանն աշխարհում ցորենի խոշորագույն արատահանողն Էր, Ուկրաինան գտնվում Էր հինգերորդ հորիզոնականում, ԱՄՆ-ից, Կանադայից եւ Ֆրանսիայից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Փաշինյան․ ԼՂ կարգավիճակը պետք է բանակցությունների առարկա դառնա, ԵԱՀԿ ՄԽ ներգրավվածությունն էական է

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կայացած հանդիպմանը, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը պետք է բանակցությունների առարկա դառնա։

Վարչապետը նաև հավելել է, որ հայկական կողմն էական է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավվածությունը և պետք է շարունակի աշխատել այդ ուղղությամբ։

Նա հաստատել է, որ ընդունելի են համարում Ադրբեջանի ներկայացրած 5 կետից բաղկացած առաջարկները, բայց դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգը։

«Մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքները, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը»,– ասել է Փաշինյանը` հավելելով, որ այս հարցերն ընդգրկված են Ադրբեջանին ներկայացված պատասխանում և բանակցությունների առարկա պետք է դառնան։

Վարչապետը տեղեկացրել է, որ հանդիպմանը քննարկվել է նաև Արցախի Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն քննարկումը «իրավիճակի միասնական գնահատականի չի հանգեցրել»։

Նա ասել է, որ Փառուխի հարցն ավելի շատ պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ։

«Բրյուսելում Փառուխի թեմայի հետագա քննարկումն ինքս պատեհ չեմ համարել, քանի որ խոսքը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է։ Այս հարցն ավելի շատ պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչն արվում է»,- ասել է նա։

Փաշինյանը հավելել է՝ հայկական կողմն ակնկալում է, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար։

Ապրիլի 6-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիի համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որն օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրի միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

 

panarmenian.net

NVIDIA-ն գիտահետազոտական կենտրոն է հիմնում ՀՀ-ում

 Համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատարներից

NVIDIA ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։

Նա հիշեցրել է, որ 2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր NVIDIA-ի կենտրոնակայան՝ Սիլիկոնյան հովտում։

«Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք հնարավոր համագործակցությունը NVIDIA-ի հետ։

Այսօր ես ուրախ եմ տեղեկացնել, որ NVIDIA-ն գալիս է Հայաստան: Աշխարհի առաջատար տեխնոլոգիական հսկաներից մեկը, որն ունի 27 միլիարդ դոլար տարեկան շրջանառություն և ավելի քան 20,000 աշխատակից ամբողջ աշխարհում, բացում է իր նոր գրասենյակի դռները Երևանում: Հայաստանյան մասնաճյուղը ղեկավարելու է Ռև Լեբարեդյանը՝ Omniverse-ի և սիմուլյացիոն տեխնոլոգիաների ուղղությամբ ընկերության փոխնախագահը»,-ասվում է գրառման մեջ։

Ընկերության կայքում արդեն հայտարարություններ են հրապարակված ՀՀ-ում թափուր աշխատատեղերի մասին։

Ընկերության աշխատանքը արագացված հաշվարկների և արհեստական բանականության ոլորտում վերափոխում է տրանսպորտը, առողջապահությունը և արտադրությունը և խթանում բազմաթիվ այլ ոլորտների զարգացումը:

1999-ին NVIDIA-ի GPU-ի գյուտը խթանեց համակարգչային խաղերի շուկայի աճը և վերաիմաստավորեց ժամանակակից համակարգչային գրաֆիկան: