Մամուլի տեսություն 08.04.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i168906-Մամուլի_տեսություն_08.04.2022
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները Բրյուսելում քննարկել են ենթակառուցվածքների վերականգնումը, հատկապես Հարավային Կովկասում։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Ապրիլ 08, 2022 09:51 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 08.04.2022

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները Բրյուսելում քննարկել են ենթակառուցվածքների վերականգնումը, հատկապես Հարավային Կովկասում։

Ջավան օրաթերթ

Ինչպես է գնահատվել Բրյուսելում կայացած Ալիև-Փաշինյան հանդիպումը

Չորեշքաբի օրը, Բրյուսելի ժամանակով 19:00-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումը տևել է ավելի քան 4 ժամ: ԵԽ նախագահը հայտարարել է, որ հանդիպումը եղել է կառուցողական: Երկու երկրների ղեկավարները  քննարկել են  Հայաստանի և Ադրբեջանի միջև կապի ենթակառուցվածքների վերակագնման հարցը:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելկը կողմերին կոչ է արել երկու երկրների զինված ուժերի միջև պահպանել համապատասխան  հեռավորություն և նշել, որ ԵՄ-ն պատրաստ է այդ կապակցությամբ խորհրդատվություն տրամադրել կողմերին:

 

Համշահրի օրաթերթ

Կորոնավիրուսի իրանական պատվաստանյութն արտահանվում է աֆրիկյան 10 երկրներ

Իրանի առողջապահության նախարարը հայտարարել է. «Իրանում այս պահին կա կորոնավիրուսի 6 պատվաստանյութ: Երկու շաբաթ առաջ սկսվել է նաև պատվաստանյութի արտահանումը: Իրանական պատվաստանյութը կարտահանվի աֆրիկյան 10 երկրներ»:

Բահրամ Էյնոլլահին  ասել է. «Քողարկված պատերազմը մեզ համար շատ խնդիրներ է ստեղծել: Մենք ռազմական տեխնիկա  չենք տեսնում, սակայն Իրանի դեմ տնտեսական պատերազմ է ընթանում»:

 

Էթեմադ օրաթերթ

Պուտինը հավանաբար հրաժարվել է Կիևը գրավելու մտքից

ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Պուտինը հավանաբար հրաժարվել է Կիևը գրավելու մտքից:

Գեներալ Լլոյդ Օսթինն այս հայտարարությունն արել է  Սենատի զինված ծառայությունների հանձնաժողովի նիստի ժամանակ:

Associated Press-ի հաղորդմամբ, Օսթինը և Միացյալ շտաբի պետ գեներալ Մարկ Միլլին հայտարարել են, որ Ռուսաստանը կենտրոնացել է  Ուկրաինայի հարավ-արևելքի օկուպացման վրա:

Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում էր, թե կարող է արագ գրավել Ուկրաինայի մայրաքաղաքը, սակայն սխալվել է։

 

Իրան օրաթերթ

Պաղեստինցիների նկատմամբ սիոնիստների հարձակումներն ավելացել են

Ռամազան ամսվա մեկնարկին զուգահեռ, պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի օկուպանտ ռեժիմի ուժերի հարձակումներն ավելացել են:

Վերջին օրերին Երոսաղեմում պաղեստիցնիների և սիոնիստների միջև  բախումներն աճել են: Բաբ ալ-Ամուդ  և Ջենին շրջաններում բախումների հետևանքով կան մեծ թվով պաղեստինցի վիրավորներ:

 

armenpress.am

Սլովակիայի վարչապետը եւ Եվրահանձնաժողովի ղեկավարը ժամանել են Ուկրաինա

 Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը եւ Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ժամանել են Ուկրաինա երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, արիլի 8-ին այդ մասին Սլովակիայի նախարարների կաբինետի ղեկավարը հայտնել Է Facebook-ի իր Էջում:

«Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ ես արդեն ժամանել եմ Ուկրաինա: Նախագահ Վլադիմր Զելենսկիի եւ կառավարության նախագահ Դենիս Շմիգալի հետ հանդիպմանը տանում եմ Ուկրաինայի օգնության կոնկրետ առաջարկություններ»,- նշել Է Հեգերը:

Նա, մասնավորապես Կիեւի իշխանություններին կառաջարկի սկսել ցորենի եւ այլ հացահատիկների արտահանման իրականացումը երկաթուղիով՝ Սլովակիայի տարածքով տարանացմամբ: Խոսք կգնա նաեւ մարդասիրաական օգնության ավելացման մասին: Վարչապետը մտադիր Է Զելենսկիին հավաստիացնել Բրատիսլավայի աջակցությունը Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցման պլանների իրականացման գործում: Մարտի կեսերին Ուկրաինայի մայրաքաղաքում Զելենսկիի հետ հանդիպել են Չեխիայի, Սլովենիայի, եւ Լեհաստանի վարչապետներ Պետր Ֆիալան, Յանեզ Յանշան եւ Մատեուշ Մորավեցկին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Մեկներկել է Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա. նախարարն առանձնազրույց է ունենում Սերգեյ Լավրովի հետ

 Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: 

Տեղի է ունենում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:

 

armenpress.am

ՀՀ նախագահն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

  Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 8-ին ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծման գործում:

 

panarmenian.net

ՀՀ-ն Հալեպի բուժհաստատություններին 4 տ բուժպարագաներ է փոխանցել

  Ապրիլի 7-ին Հայաստանը Հալեպի բուժհաստատություններին 4 տոննա բժշկական և առողջապահական պարագաններ է փոխանցել: Օգնությունը, Սիրիայում ՀՀ դեսպանության հետ գործակցությամբ, փոխանցել է Հայաստանի հումանիտար առաքելության 9-րդ մարդասիրական խումբը։

Առողջապահության ոլորտի պատասխանատուներն իրենց երախտիքն են հայտնել հայ բժիշկներին ցուցաբերած բժշկական ամենօրյա աջակցության համար:

Ընդհանուր առմամբ, առաքելության առաջին օրվանից մինչև օրս Հալեպի բուժհաստատություններին փոխանցվել է 24 տոննա դեղորայք։

 

panarmenian.net

ԵԱՀԿ-ն ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը ԵԽ նախագահի հովանու ներքո

 ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո և խաղաղության հնարավոր համաձայնագրի ուղղությամբ գործընթացի մեկնարկը։ Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության Twitter-ի միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ։

Նախագահությունը ողջունում է նաև խաղաղության հնարավոր համաձայնագրի ուղղությամբ գործընթացի մեկնարկը։

«Նախագահությունը պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում կայուն և խաղաղ իրավիճակի ապահովման բոլոր ջանքերին»,- ասված է գրառման մեջ։

Ապրիլի 6-ին Բրյուսելում Փաշինյանի, Շառլ և Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիի համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որն օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրի միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

 

panarmenian.net

Փաշինյանն արդարացվել է «Մարտի 1»-ի գործով

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդարացվել է «Մարտի 1»-ի գործով։ Վճռաբեկ դատարանը, դատավոր Համլետ Ասատրյանի նախագահությամբ, հրապարակել է որոշումը, որով բեկանվել է Փաշինյանի վերաբերյալ 2010-ին կայացված դատավճիռը՝ 2008թ մարտի 1-ի անկարգությունների գործով, հայտնում է «Փաստինֆոն»։

Վճռաբեկը ճանաչել և հռչակել է Փաշինյանի անմեղությունն իրեն առաջադրված մեղադրանքում, իսկ վարույթը՝ կարճել՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Փաշինյանին արդարացնելու պահանջով Վճռաբեկ էր դիմել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ հիմքում դնելով ՄԻԵԴ որոշումը՝ «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը։

2010թ հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանը մեղավոր էր ճանաչվել «Մարտի 1»-ի անկարգությունների գործով։ Նա մեղավոր էր ճանաչվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին մասով` «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը» և դատապարտել 7 տարի ազատազրկման: Նիկոլ Փաշինյանը նաև մեղադրվում էր քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը», սակայն այս մասով նա արդարացվել է:

2022թ ՄԻԵԴ-ը հրապարակել է «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ 2008թ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցելու համար դիմումատուի դատապարտման վերաբերյալ, որով արձանագրվել է, որ խախտվել է Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը և նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։ ՄԻԵԴ-ը նման որոշում կայացրել է Փաշինյանի՝ արդեն վարչապետի պաշտոնը զբաղեցնելու պայմաններում, հետևաբար, վերջինս ՀՀ կառավարության անունից առարկություններ չի ներկայացրել ՝ թողնելով, որ ՄԻԵԴ-ը միայն Փաշինյանի միակողմանի փաստարկների հիման վրա որոշում կայացնի։ Հենց այս պատճառով է, որ մասնագիտական հանրության շրջանում ՄԻԵԴ վճիռը մեկնաբանվել է որպես «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով կայացված վճիռ։

Չունենալով ՀՀ կառավարության առարկությունները՝ ՄԻԵԴ-ը միայն դիմումատու Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստարկների հիման վրա որոշել է, որ խախտվել է նրա իրավունքները, ինչն էլ որպես հիմք ընդունելով ՀՀ գլխավոր դատախազը Վճռաբեկ դատարան է դիմել։