Մամուլի տեսություն 10.04.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i169082-Մամուլի_տեսություն_10.04.2022
Որոշ սիոնիստ վերլուծաբաններ զգուշացրել են Սիոնիստական ​​ռեժիմի ինքնության ճգնաժամի կապակցությամբ:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Ապրիլ 10, 2022 11:04 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10.04.2022

Որոշ սիոնիստ վերլուծաբաններ զգուշացրել են Սիոնիստական ​​ռեժիմի ինքնության ճգնաժամի կապակցությամբ:

Էթելաաթ օրաթերթ

Սիոնիստների անկումը սիոնիստների տեսանկյունից

Սիոնիստ բազմաթիվ պաշտոնյաներ ու վերլուծաբաններ, տարբեր առիթներով մտահոգություն են հայտնել Սիոնիստական ​​ռեժիմի անկման կապակցությամբ: Սիոնիստ քաղաքական, անվտանգության, ռազմական և գիտական ​​գործիչներն ու լրատվամիջոցները խոսում են Իսրայելի փլուզման հավանականության մասին: Նրանցից շատերը մտահոգություն են հայտնել այն հիմքերի վերաբերյալ, որոնց վրա կառուցված է Սիոնիստական ​​ռեժիմը։ Ինքնության ճգնաժամը նրանցից շատերի հիմնական մտահոգությունն է։

Հրեա վերլուծաբան Ավի Շավիթը Հաարեց թերթում գրել է.«Երկրում ապրելու տեղ չկա ու պետք է գնալ Սան Ֆրանցիսկո կամ Բեռլին։ Հնարավոր է՝ մենք հատել ենք անվերադարձ կետը և այլևս հնարավոր չի լինի վերջ տալ օկուպացիային, դադարեցնել բնակավայրերի կառուցումը և հասնել խաղաղության, բարեփոխել սիոնիզմը, փրկել ժողովրդավարությունը և  կանխել երկրի պառակտումը»։

 

Քեյհան օրաթերթ

Իրանական նավթային գործարքներից դոլարը հանելու  և ռիալն ու ոսկին փոխարինելու հնարավորությունը

Իրանն ամենայն հավանականությամբ, կգնա Ռուսաստանի օրինակով և իր նավթը կվաճառի ազգային արժույթով: 

New Indian Express-ի զեկույցի համաձայն, հնարավոր է, որ Իրանը շուտով նավթի վաճառքի հարցում հետևի Ռուսաստանի օրինակին և սկսի ռիալով վաճառել նավթն ու գազը և հրաժարվի դոլարից։ Ռուբլու նման, ռիալի արժեքը ենթադրաբար կախված կլինի ոսկուց։ 

Իրազեկ աղբյուրները նշում են, որ Իրանը ցանկանում է առաջիկայում ռիալի և ոսկու փոխարժեք սահմանել, ինչը կխրախուսի նավթի և գազի իր հաճախորդներին օգտագործել ռիալ կամ ոսկի։ Իրանի այս որոշումը կարող է հերթական հարվածւ լինել ամերիկյան դոլարին։

 

Իրան օրաթերթ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Կորոնավիրուսի ավարտին դեռ երկար ժամանակ  կա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ մարդկությունը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, որպեսի աշխարհի բնակչության 70 տոկոսը պատվաստի կորոնավիրուսի դեմ: Նա նշել է, որկորոնավիրուսի համավարակի ավարտին դեռ երկար ժամանակ կա՞

ՄԱԿ-ի  գլխավոր քարտուղարն ուրբաթ օրը «Քովաքս»  պատվաստումների ծրագրի հանդիպման ժամանակ ասել է. «Աշխարհում օրական գրանցվում է կորոնավիրուսային հիվանդության 1,5 միլիոն նոր դեպք։ Համատարած բռնկումները տեղի են ունենում Ասիայում»։

Գուտիերեշը հստակեցրել է, որ կորոնավիրուսի նոր ալիքը տարածվում է Եվրոպայում, և որ որոշ երկրներ արձանագրել են մինչ այժմ կորոնավիրուսից մահացության ամենաբարձր մակարդակը։

 

Էթեմադ օրաթերթ

Թուրքիան փոխում է երկրի  անունը

Թուրքիայի կառավարությունը ծրագրում է փոխել երկրի միջազգայնորեն ճանաչված անվանումը՝ դարձնելով Türkiye և այն գրանցել ՄԱԿ-ում։

«Ֆարառու»-ի հաղորդմամբ Թուրքիայի կառավարությունը կարող է հայտարարությամբ երկրի անվանափոխությունն անել ՄԱԿ-ում։

Այս անվանման Ü տառը, որը գոյություն չունի լատինական այբուբենում, կարող է խնդրահարույց լինել։

 

armenpress.am

Հայաստանի ու Կիպրոսի ԱԳ նախարարները վերահաստատել են երկկողմ հարաբերությունների գերազանց մակարդակը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասուլիդեսը հեռախոսազրույց են ունեցել՝  քննարկելով երկկողմ հարաբերությունները:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է Կիպրոսի ԱԳՆ խոսնակ Դեմետրիս Դեմետրիուն:

«Ջերմ ու բարեկամական հեռախոսազրույց է անցկացվել Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասուլիդեսի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջև: Հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատվել է երկկողմ հարաբերությունների գերազանց մակարդակն ու Կիպրոսի աջակցությունն ու համերաշխությունը հայ ժողովրդին՝ առաջիկա բանակցությունների հետ կապված»,- գրել է Դեմետրիուն:

 

medialab.am

Պուտինն ու Ալիևը խոսել են հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցերով աշխատանքների մեկնարկի մասին

Պուտինն ու Ալիևը խոսել են հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցերով աշխատանքների մեկնարկի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ համաձայնությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել են ապրիլի 6-ին Բրյուսելում Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունների արդյունքները: Ընդ որում, ընդգծվել է անհրաժեշտությունը՝ լիարժեքորեն կյանքի կոչելու Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունները, ինչպես նաև ակտիվացնելու տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի զարգացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը:

Քննարկվել են հարցեր՝ կապված ադրբեջանա-հայկական սահմանի դելիմիտացիայի հարցերով աշխատանքների մեկնարկի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման վերաբերյալ»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Ավելի վաղ Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: 

 

news.am

ԵՄ-ն ճանաչում է 2020թ․ պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի գործադրած առանցքային եւ որոշիչ ջանքերը․ Տոյվո Կլաար

Եվրամիությունը ճանաչում է 2020թ․ պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի գործադրած առանցքային եւ որոշիչ ջանքերը, ինչպես նաեւ մինչ այժմ կատարած դիվանագիտական աշխատանքը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ բացառիկ հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ արձագանքելով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին։

Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնարարել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին աշխատել ապագա խաղաղության պայմանագիրը նախապատրաստելու ուղղությամբ, որով, ըստ Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության, լուծվելու են անհրաժեշտ բոլոր հարցերը։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն արդյո՞ք լուծվելու է խաղաղության ապագա պայմանագրով՝ ի թիվս անհրաժեշտ բոլոր հարցերի, ինչպես նշված է հայտարարությունում։ Այս հարցը խաղաղության պայմանագրի հնարավոր բանակցությունների համատեքստում քննարկվե՞լ է։

Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ երկրորդ հանդիպման ժամանակ Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հիշատակել է նախագահ Ալիեւի եւ վարչապետ Փաշինյանի հայտնած ցանկությունը երկրների միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանն արագ անցում կատարելու վերաբերյալ։ Այդ նպատակով որոշվել է հանձնարարել արտգործնախարարներին աշխատել խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ, որում ներառված կլինեին անհրաժեշտ բոլոր հարցերը։ Չէի ցանկանա թվարկել՝ ինչը ներառված կլինի պայմանագրում, ինչը՝ ոչ։ Վերջին հաշվով, հենց կողմերը պետք է պայմանավորվեն, թե ինչ բովանդակություն պետք է ունենա խաղաղության երկկողմ պայմանագիրը։ 

araratnews.am

Ամերիկյան կինոակադեմիան 10 տարով հեռացրել է Ուիլ Սմիթին․ դերասանի արձագանքը չի ուշացել

Հոլիվուդյան դերասան և շոումեն Ուիլ Սմիթն արձագանքել է Ամերիկյան կինոակադեմիայի որոշմանը՝ իր միջոցառումներին դերասանի մասնակցությունը 10 տարով արգելելու մասին։

«Ես ընդունում եմ և հարգում ակադեմիայի որոշումը»,-նրա խոսքերը մեջբերել է Page Six-ը։

Ականդեմիայի որոշման պատճառը Ուիլ Սմիթի կողմից «Օսկարի» հաղորդավար Քրիս Ռոքին ապտակելն է։

 

armenpress.am

ՀՀ նախագահն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 8-ին ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծման գործում:

Նախագահն առանձնապես կարևորել է պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված, հակամարտության ազդակիր համայնքներում, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում բնակվող երեխաներին ուղղված ծրագրերի իրականացումը: Ողջունելի է համարվել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ջանքերն՝ ուղղված դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ներառական կրթության ներմուծմանը:Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հատկապես կրթությանը վերաբերող համատեղ ծրագրերի իրականացման շուրջ:Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ ապագայում ևս, հաշվի առնելով Հայաստանի առաջնահերթություններն ու նպատակները, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը սերտորեն կհամագործակցի կառավարության համապատասխան օղակների հետ՝ ի նպաստ երեխաների, դեռահասների, երիտասարդների իրավունքների պաշտպանության և բարեկեցության ապահովման: