Ապրիլ 11, 2022 12:37 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Բրյուսելյան հանդիպումը և Երևան-Բաքու սահմանային լարվածության շարունակումը

Բրյուսելում, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, վերջերս կայացավ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպումը, որի արդյունքներին սակայն միանշանակ չեն արձագանքել Երևանում:

Հինգ ժամ տևած հանդիպման ավարտին, կողմերը հայտարարեցին որոշ հարցերի շուրջ համաձայնության գալու մոսին: Երկու երկրների ղեկավարները նշեցին, որ համաձայնագիրը կապահովի սահմանների և դրանց մերձակա տարածքների կայունությունն ու անվտանգ  իրավիճակը:

Բաքուն ողջունել է  բրյուսելյան հանդիպման արդյունքները: Երևանում, սակայն, արձագանքները միանշանակ չեն: Այդ կապակցությամբ, Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևւանն ընդունել է Բաքվի առաջարկները:

Բրյուսելյան հանդիպումից հետո նույնպես Ալիևը պնդում է, որ Հայաստանն ու Ռուսաստանն ընդունել են հինգ կետից բաղկացած Բաքվի առաջարկը: Ալիևն այսպիսով կարծես թե փորձում է ենթահող ստեղծել՝ ապագայում երկկողմ համաձայնագրի գործադրման ժամանալկ  առաջարկած հինգկետանոց նախագծին հղում անելու համար: Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքների համաձայն՝ Բաքուն և Երևանը պետք է փոխադարձաբար ճանաչեն միմյանց  ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմաններն ու քաղաքական անկախությունը։

Հատկանշական է, որ պաշտոնական Երևանը ոչ միայն դեմ չէ այդ պայմաններին, այլև ողջունել է դրանք:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրյուսելյան հանդիպման արդյունքների վերաբերյալ նշել է, որ  այդ կապակցությամբ դիրքորոշում հայտնելու համար դեռ վաղ է: Նա հավելել է. «Ամեն դեպքում, Երևանը վճռական է Բաքվի հետ խաղաղության օրակարգն իրագործելու հարցում»: Այս հայտարարությունն անուղղակիորեն նշանակում է, որ չնայած Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության քաղաքական գործիչների հակառակությանը, Երևանը պատրաստ է  դադարեցնել Ադրբեջանի հետ պատերազմը:

Հայաստանի ընդդիմությունն ավելի հստակ է բրյուսելյան համաձայնության վերաբերյալ իր դիրքորոշումներւմ: Ընդդիմությունն այդ համաձայնությունը համարում է Երևանի  հերթական պարտությունը և Փաշինյանի կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարում:

Հայաստանի ընդդիմությանը մտահոգում է խաղաղության մասին համաձայնագրի ստորագրումը: Ընդդիմությունը հայտարարում է, թե Փաշինյանի կառավարությունը պատրաստվում է սահմանազատման ու սահմանագծման գործընթաց սկսել մի երկրի հետ, որը Լեռնային Ղարաբաղում իրականցնում է էթնիկ զտումների քաղաքականություն և կտրում գազամատակարարումը՝ տարածքում բնակվող հայերին սարսափի մեջ պահելու նպատակով:

Փաշինյանի հակառակությունը Հայաստանում նախկինում իշխանության եղած ղարաբաղցի քաղաքական գործիչների վարած քաղաքականության հետ, ի վերջո լինելու է ի վնաս այս տարածաշրջանի բնակիչների:

Միևնույն ժամանակ, չնայած Բրյուսելում ձեռք  բերված համաձայնությանը, շփման գծում իրավիճակը դեռևս շարունակում է լարված մնալ  և ներկա պահին քիչ հավանական է, որ Բաքուն և Երևանը կարողանան առանց խոչընդոտների իրականացնել սահմանազատումը, որի մասին նշված է Բրյուսելում ձեռք բերված համաձայնության մեջ:

 

 

Պիտակ