Մամուլի տեսություն 04-11-2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i169184-Մամուլի_տեսություն_04_11_2022
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախկին լրագրողը քննադատել է Արևմուտքի կեղծավոր դիրքորոշումը և կոչ արել դատել Իսրայելին պաղեստինցիների դեմ կատարած հանցագործությունների համար։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Ապրիլ 11, 2022 14:48 Asia/Tehran

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախկին լրագրողը քննադատել է Արևմուտքի կեղծավոր դիրքորոշումը և կոչ արել դատել Իսրայելին պաղեստինցիների դեմ կատարած հանցագործությունների համար։

Քեյհան օրաթերթ 

Ռիչարդ Ֆալք. Ռուսաստանի առաջ  պետք է դատվեն Իսրայելը և ԱՄՆ-ը

Քննադատելով Արևմուտքի կեղծավոր դիրքորոշումը՝ Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախկին զեկուցողն ասել է.«Ինչու՞ եք պարզապես ուզում դատել Ռուսաստանին և անտեսում Իսրայելին»:

Փրինսթոնի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսորը և 2008-2014 թվականներին Պաղեստինի հարցերով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի զեկուցող Ռիչարդ Ֆոլք Քանթրփանչում գրել է.«Ենթադրվում է, ռուսական ուժերը հանցագործություններ են կատարել Ուկրաինայում: Նրանք, ովքեր դա արել են, պետք է ենթարկվեն պատասխանատվության»:

Աշխարհը շատ անկատար է միջազգային հանցագործությունների վերաբերյալ իր պատասխանատվության նկատմամբ։ Երբ Միջազգային քրեական դատարանը 2020թ. որոշեց ճանաչել իր իրավասությունն օկուպացված Պաղեստինում Իսրայելի հանցագործությունները հետաքննելու վերաբերյալ, այս որոշումը ռեժիմի վարչապետի կողմից որակվեց որպես «հակահրեական» քայլ։

 

Շահրվանդ օրաթերթ

«Քովո բարաքաթ» պատվաստանյութը համաշխարհային շուկայի ճանապարհին 

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ աշխարհի 40 երկրների բնակչության 25 տոկոսից պակասն է պատվաստված։

Բարաքաթ Իրան ընկերության տնօրենների խորհրդի նախագահը այս պայմանները համարում է լավ հնարավորություն, որպեսզի երկիրը պատվաստանյութեր արտահանելով, ներկա գտնվի աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ «Առնվազն հինգ այլ երկրներ պաշտոնապես դիմել են պատվաստանյութի համար»-.ասել է նա:

Ջամշիդին հայտարարել է, որ այս երկրների հետ բանակցություններ են ընթանում։ Նրա խոսքով, այս պատվաստանյութի բարձր արդյունավետությունն ու ցածր կողմնակի ազդեցությունները և այդ պատվաստանյութի գիտական ​​փաստաթղթերի հրապարակումը աշխարհի հեղինակավոր գիտական ​​ամսագրերում, նշանակում է դրա ներկայությունը համաշխարհային շուկաներում։

 

Էթելաաթ օրաթերթ

Արդյոք ուկրաինական ճգնաժամը կիրականացնի՞ եվրոպական բանակ ստեղծելու երազանքը

ԵՄ-ի կողմից 5000 հոգանոց արագ արձագանքման ուժերի ստեղծումը, թեև օգտագործվում է որպես ուկրաինական պատերազմի պատրվակ, իրականում անկախ Եվրոպայի սցենարի շարունակությունն է և միասնական Եվրոպա գաղափարի իրականացման նախերգանքը։ Սա միտումն ակտիվացել է «Բրեքզիթ»-ից հետո և այժմ ուկրաինական ճգնաժամի ժամանակ։

Հասան Շոկուհի Նասաբն ԻՌՆԱ-ում գրել է. «Ուկրաինական ճգնաժամի պայմաններում Բրյուսելի առաջնորդները ձգտել են ռազմական անկախություն ստանալ ԱՄՆ-ից՝ 27 անդամ ունեցող միության ռազմական ռազմավարությունն առաջ մղելու համար»:

 

Ջավան օրաթերթ

Ֆուտբոլի դաշտում իսլամ հավատքի հավատարմության գագաթնակետը

Երկար տարիներ, ռամազան սուրբ ամսվա սկզբին  մենք ականատես ենք եղել խաղադաշտում համաշխարհային ֆուտբոլի մուսուլման խաղացողների իֆթարի տեսարանների, որոնք տարածվել են համացանցում։ Դա տեղի է ունեցել «Բարնլի»-«Էվերթոն» խաղի ժամանակ։ Խաղի միջնամասում Իֆթարի ժամանակն էր, և խաղը մի քանի րոպեով դադարեցվեց, մինչև «Էվերթոնի» մալազիացի խաղացող Աբդուլլահ Դոկուրեն բացեց իր իֆթարը։ Մի ուրիշ անգամ հրապարակվել են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմայի նկարները, երբ նա իֆթար է արել չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի փուլում <Չելսիի> հետ իր թիմի կարևոր խաղից առաջ։

 

aysor.am

Միրզոյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ

Ապրիլի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:

Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։

Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ խաղաղաահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ և մերձակա հատվածներ, ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի հայության համար միտումնավոր ստեղծվող հումանիտար խնդիրները և Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելուն ուղղված գործողությունները։ Ընդգծվել է ադրբեջանական զինված ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը:

 

armenpress.am

Թուրքիան փաստաթուղթ չունեցող սիրիացի փախստականներին արտաքսում է Սիրիա

Թուրքիայի իշխանությունները արտաքսում են յուրաքանչյուր սիրիացու, ով չունի անձը հաստատող փաստաթուղթ կամ չի կարող  երկարացնել փաստաթղթի վավերականության ժամկետը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է artigercek.com-ը։

Bab al-Hawa սահմանային անցակետի վիճակագրության համաձայն՝ մարտ ամսվա ընթացքում թուրքական իշխանությունների կողմից հիմնականում Իդլիբ արտաքսվել է 1321 սիրիացի փախստական։

Մարտին  ավելի քան 100 սիրիացի արտաքսվել է  միայն Հալեպի շրջան։

Մարտի 30-ին Անկարայի ներգաղթյալների հարցերով վարչությունը հայտնել է, որ դադարեցվել են հազարավոր սիրիացիների նույնականացման քարտերը, որոնք նրանց տալիս ազատ տեղաշարժվելու և ծառայություններից օգտվելու իրավունք էին տալիս։

araratnews.am

Լավրովը արտասահմանում գտնվող ռուս դիվանագետներին խորհուրդ չի տալիս միայնակ դուրս գալ քաղաք

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ սպառնալիքներ կան Ռուսաստանի Դաշնությունից դուրս դիվանագետների հասցեին։ 

Լավրովի խոսքով՝ ռուս աշխատողները վախենում են միայնակ քաղաքներ դուրս գալուց։

Ինչպես հավելել է դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը, այժմ ռուս դիվանագետները ստիպված են աշխատել դժվարին պայմաններում։

«Կան հարձակումներ, իրականում ահաբեկչական հարձակումներ մեր հաստատությունների և ֆիզիկական անվտանգության դեմ»,- բացատրել է Լավրովը:

Ավելի վաղ Հռոմում ՌԴ դեսպանատունը խնդրել էր ուժեղացնել անվտանգությունը։ Անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել դեսպանատան դարպասի վրա։ Ռուսաստանի դեսպանատունը նաև բողոքի նոտա է հղել Գերմանիայի ԱԳՆ-ին՝ հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի պատճառով։ Ապրիլի 7-ի գիշերը անհայտ անձինք պղծել են զոհված խորհրդային զինվորների հուշահամալիրը՝ վրան հակառուսական կարգախոսներ գրելով։ Գերմանիայի անվտանգության մարմինները հետաքննություն են սկսել։

news.am

Հիմա մենք մեծ նշանակություն ենք տալիս այն ամենին, ինչ տեղի է ունենում ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում․ ՌԴ դեսպան

Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ստացել են երկու անկախ, ինքնիշխան պետությունների հարաբերությունների բնույթ, բայց քանի որ դրանք հիմնված են շատ ամուր հիմքի, պատմական հարուստ շփումների վրա, հայ-ռուսական հարաբերությունները մնացել են եղբայրական և դաշնակցային՝ ամրապնդվելով և հարմարվելով նոր իրողություններին: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների անցյալի, ներկայի և ապագայի մասին:

Դեսպանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները շատ խորը ավանդույթներ ունեն: Հայ և ռուս ժողովուրդները, ասում է դեսպան Կոպիրկինը, շատ մեծ ճանապարհ են անցել իրար հետ, և պատմական այդ ընդհանրությունը, համատեղ ձեռքբերումներն ու փորձությունները ստեղծել են երկու երկրների միջև փոխհարաբերությունների շատ նշանակալի և արժեքավոր ճարտարապետություն, որը վերաբերում է ե՛ւ քաղաքականությանը, ե՛ւ տնտեսությանը, ե՛ւ անվտանգության ոլորտին:

armenpress.am

ԵՄ-ն Վրաստանին Է հանձնել հարցարան կազմակերպության անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրման համար

Հարեւանության եւ ընդլայնման եվրոպական քաղաքականության եվրակոմիսար Օլիվեր Վարգեյին ապրիլի 11-ին Լյուքսեմբուրգում Վրաստանի ԱԳՆ-ի ղեկավար Իլյա Դարչիաշվիլիին Է հանձնել հարցարան, որի լրացումը թույլ կտա սկսել ԵՄ-ին հանրապետության անդամակցման բանակցությունների սկսման հարցի քննարկումը: Փաստաթղթի հանձնման հեռարձակումն ուղիղ եթերում վարել Է Վրաստանի «Իմեդի» հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սա այն հարցարանն Է, որով մենք կցանկանայինք իմանալ որտեղ Է գտնվում ձեր երկիրը, ներառյալ քաղաքական եւ տնտեսական վիճակը: Հարցարանի եւս մեկ մասը ձեր օրենսդրության համապատասխանումն Է եվոպականին: Դա եվրոպական ուղու ձեր առաջին քայլն Է մեր կողմից: Մեր կողմից մենք պատրաստ ենք նաեւ շատ արագ աշխատելու ձեզ հետ, որպեսզի ձեր կարծիքը հասցնենք Եվրախորհրդին, ինչպես դա պահանջում են կանոները»,- ասել Է Վարգեյին: Հարցարանը բաղկացած Է 40 Էջից, որտեղ 369 հարցեր են Վրաստանի իշխանություններին: