Մամուլի տեսություն 12.04.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i169236-Մամուլի_տեսություն_12.04.2022
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ այդ երկրի կործանման պատճառը ՆԱՏՕ-ի քաղաքականությունն է
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Ապրիլ 12, 2022 12:43 Asia/Tehran

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ այդ երկրի կործանման պատճառը ՆԱՏՕ-ի քաղաքականությունն է

Էթելաաթ օրաթերթ

Զելենսկի. Ուկրաինայի կործանման պատճառը ՆԱՏՕ-ի քաղաքականությունն է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով ՆԱՏՕ-ին բազմիցս կոչ է արել ավել կոշտ գործողություններ ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ, հայտարարել է, որ իրեն այլևս չի հետաքրքրում դաշինքի դիվանագիտությունը:

CBS-ին տված հարցազրույցում Զելինսկին ասել է. «Երբ աշխատում ես դիվանագիտության ուղղությամբ, արդյունք չի լինում: Այս ամենը բյուրոկրատական է»:

 

Իմրան Խան. Պայքարը նոր է սկսվում

Հակաամերիկյան ցույցերին մասնակցած միլիոնավոր պակիստանցիներ այրել են ԱՄՆ-ի դրոշը

Պակիստանի տարբեր քաղաքների միլիոնավոր բնակիչներ բողոքի ցույց են անցկացրել այդ երկրի վարչապետ Իմրան Խանին իշխանությունից հեռացնելու ԱՄՆ-ի դավադրությունների դեմ: Բողոքի նմանատիպ ցույցեր են անցկացվել նաև Բրիտանիայում:

Կարելի է ասել, որ ԱՄՆ-ն զայրացրեց Ռուսաստանի նկատմամբ Պակիստանի վարչապետ Իմրան Խանի որդեգրած դիրքորոշումը: Ուկրաինայի պատերազմի սկզբում ՌԴ կատարած այցի ժամանակ, Իմրան Խանը չդատապարտեց Մոսկվային և քննադատեց Արևմուտքին՝ երկակի քաղաքականության համար: Բայց երևի ամենակարևորը պատճառն այն է, որ Իմրան Խանը մերժեց Պակիստանի տարածքում ԱՄՆ-ին ռազմաբազա տրամադրելու առաջարկը: Եվ ԱՄՆ-ի հրամանով, Իմրան Խանի արևմտամետ հակառակորդները նրան հեռացրին իշխանությունից:

 

Խորասան օրաթերթ

Սադրանքներ՝ ուղղված Իրան-Աֆղանստան հարաբերությունները խաթարելուն

Ավելի քան մեկ ամիս, համացանցում հրապարակվում են մեծ մասամբ կեղծ լուրեր և տեսագրություններ, որոնցում մեղադրանքներ են հնչեցվում ն Իրանում աֆղան ներգաղթյալների նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ: Իսկ նպատակը երկու  ժողովուրդների միջև տարաձայնության սերմանումն է:

25 աֆղանցի երիտասարդների կողմից Ղեշմ կղզում մի աղջկա բռնաբարություն, Յազդ նահանգի բնակիչների հարձակումը աֆղան փախստականներ տեղափոխող մեքենաների վրա, ծանր և կիսածանր զինտեխնիկայի տեղափոխում Աֆղանստանից Իրան և այլն: Սրանք կեղծ լուրերի մի քանի օրինակներն են, որոնց հեղինակներն արևմտյան-եբրայական-արաբական առանցքի ֆինասնավորմամբ, փորձում են տարաձայնուևթյուններ սերմանել իրանցի և աղֆան ժողովուրդների միջև և ճանապարհ հարթել բռնությունների ու բախումների համար:

 

Էթելաաթ օրաթերթ

Ստամբուլի բնակիչները դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու թանկացումների դեմ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի բնակիչները բողոքում են տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ: Քաղաքային տրանսպորտի ուղեվարձը թանկացել է 40 տոկոսով:

 

armenpress.am

Օդեսայում աշխատանքն է սկսել ՆԱՏՕ-ի խումբը

 ՆԱՏՕ-ի գաղտնի մոնիթորինգային խումբը, որի մեջ մտնում են ռումինական Nordstarsupport Group-ի աշխատակիցները, աշխատանքն Է սկսել Օդեսայում. խմբի խնդիրը Սեւ ծովում ռուսական նավերի հսկումն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է Ռուսաստանի ուժային գերատեսչությունների մի աղբուր՝ վկայակոչելով ուկրաինական զորքերում իր ինֆորմատորներին:

«Օդեսայի արվարձաններից մեկում գործում Է ՆԱՏՕ-ի մոնիթորինգային խմբի գաղտնի բազան՝ սարքավորմամբ, որը թույլ Է տալիս Սեւ ծովի ջրատարածքի ցանկացած նավի ճշգրիտ կոորդինատների որոշում իրականացնել մինչեւ 200 կիլոմետր շառավղով:

Գլխավոր մասնագետները ռումինական Nordstarsupport Group-ի աշխատակիցներն են»,-պատմել Է գործակալության զրուցակիցը: Աղբյուրի խոսքով՝ խմբի նպատակն Է՝ թույլ չտալ ռուսական դեսանտ իջեցնել Օդեսայի մարզում եւ ռուսական ռազմանավերի գտնվելու վայրի նպատականշում իրականացնել ուկրաինական «Նեպտուն» հականավային հրթիռների նշանառության համար:

Ավելի վաղ, ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով, Օդեսայի շրջանում, Կրասնոսելկա բնակավայրի մերձակայքում, ոչնչանցվել Է օտարերկրյա վարձկանների հավաքի եւ պատրաստման կենտրոնը. բազային հարված Է հասցվել «Բաստիոն» գերճշգրիտ հրթիռներով:

 

armenpress.am

Պատերազմում զոհված զինծառայողների եղբայրները և որդիները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից

 Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որի համաձայն պարտադիր զինծառայությունից կազատվեն մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների եղբայրները և որդիները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծը ներկայացրեց հեղինակը, ում խոսքով առաջինից երկրորդ ընթերցում որոշ փոփոխություններ են արվել, համաձայն որոնց զոհված զինծառայողների եղբայրները կամ որդիները ցանկության դեպքում կարող են դիմում գրել ու մեկնել ծառայության:

Սարգսյանի խոսքով`«Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել է ոչ թե նշված անձանց զինծառայությունից ազատվելու հնարավորություն տալ, այլ նախարարի հրամանով զորակոչել ԶՈՒ գլխավոր շտաբ:

«Ես այդ առաջարկին դեմ եմ եղել, այս փոփոխությունների նպատակը սոցիալական է, մենք զոհված զինծառայողների եղբայրներին ազատում ենք զինծառայությունից, որ ընտանիքի հոգսերը մեղմենք, աշխատեն ու լուծեն սոցիալական խնդիրները, ու ընտանիքում առաջացած հոգեբանական խնդիրները լուծեն»,-ասաց նա:

Սարգսյանը նշեց, որ մեկ այլ առաջարկ էլ «Հայաստան» խմբակցությունն է ներկայացրել` առաջարկելով նշված անձանց զորակոչել վեց ամիս ժամկետով: Այս առաջարկը ևս հանձնաժողովի հավանությանը չի արժանացել:

Նախագծին կողմ է քվեարկել 68 պատգամավոր։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշում են կայացրել չմասնակցել ԱԺ քառօրյա նիստերին և կմեկնի ՀՀ սահմանամերձ գյուղեր ու Արցախ։

Ավելի վաղ, Սարգսյանը նշել էր, որ փոփոխությունից հետո շահառուների շրջանակը շատ չի լինելու. 2022-ի ամառային զորակոչին նախատեսվում է, որ օրենքի շահառու կլինի 10, ձմեռային զորակոչին՝ 17 քաղաքացի, 2023-ի ամառային զորակոչին՝ 11, ձմեռայինին՝ 14 քաղաքացի, այսինքն՝ առաջիկա չորս զորակոչերի ընթացքում 52 հնարավոր շահառու կարող է լինել:

 

armenpress.am

Ֆիլիպիններում «Մեգի» փոթորկի զոհերի թիվը հասել է 42-ի

 Ֆիլիպիններում «Մեգի» փոթորկի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 42-ի: Ապրիլի 12-ին այդ մասին հաղորդել Է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության իշխանությունների հրապարակած ամփոփագրերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ապրիլի 11-ին Բեյբեյ սիթիի Տարերային աղետների ռիսկերի կառավարման քաղաքայն վարչությունը հրապարկել Է հաշվետվություն, որտեղ հաղորդվել Է 17 զոհվածների մասին: Մասնավորապես, Լեյտեի նահանգում զոհվել Է 14 մարդ, 16-ը՝ տուժել, եւս վեց մարդ համարվել Է անհայտ կորած: Արեւելյան Վիսայաների տարածաշրջանում զոհվել Է երեք մարդ, եւս վեցն անհայտ կորել Է:

Ապրիլի 10-ին «Մեգի» արեւադարձային փոթորիկը մոլեգնել Է Ֆիլիպինների արեւելյան մասի Սամար, Բիլիրան եւ Լեյտե կղզիներում: Ֆիլիպինների մթնոլորտային, երկրաֆիզիկական եւ աստղագիտական ծառայությունների վարչության տեղեկատվությամբ՝ դրա սահմաններում քամու առավելագույն արագությունը կազմել Է վայրկյանում 20,8 մետր մինչեւ վայրկյանում 29,1 մետր: Հանրապետության տարերային աղետների ռիսկերի նախազգուշացման եւ վերացման ազգային խորհուրդը հայտնել Է, որ արեւադարձային փոթորիկը Ֆիլիպիններում վնաս Է պատճառել ավելի քան 139,1 հազար մարդու:

Ցիկլոնը տարածվել Է ինը տարածաշրջաններում՝ Բիկոլի տարածաշրջանում, Արեւմտյան Վիսայներում, Կենտրոնական Վիսայներում, Արեւելյան Վիսայներում, Հյուսիսային Մինդանաոյում, Դավաոյում, Սոկքսարխենում, Կարգայում եւ Մուսուլմանական Մինադանաոյի Բենգսամորոյի Ինքնավար Տարածաշրջանում: Ավելի քան 38,3 հազար ընտանիքներ են տեղափոխվել իրենց տներից, 4,5 հազար մարդ վաղօրոք տարհանվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են ստեղծել ներդրումային նախագծերի համատեղ պորտֆել

 Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են ստեղծել ներդրումային նախագծերի համատեղ պորտֆել։ ՌԴ-ում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ապրիլի 11-ին հանդիպել են ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչի հետ։

Առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար ռուսական կողմն արդյունավետ լուծումներ է առաջարկել տրանսպորտի, էներգետիկայի, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման, ՀՀ-ում հեռանկարային ներդրումային ծրագրերի իրականացման համար։

Վոլվաչի խոսքով՝ համատեղ զարգացման նոր կետեր գտնելու գործիքներից մեկը կարող է լինել 2022-2025 թվականների միջկառավարական տնտեսական համագործակցության ծրագրի ստորագրումը և դրա շրջանակում Գործողությունների ծրագրի մշակումը, որը կներառի փոխգործակցության հեռանկարային ոլորտները։

Քերոբյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել և ընդլայնել համագործակցությունը Ռուսաստանի հետարդյունաբերության, առևտրի և փոխադարձ ներդրումների ոլորտում՝ հաշվի առնելով երկրում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ նպատակաուղղված և բարեհաջող աշխատանքը։

«Կախված գտնվելու վայրից և թիրախային ուղղվածությունից՝ օտարերկրյա ներդրողները կարող են գրանցել ընկերություն և արդյունավետ գործունեություն ծավալել Հայաստանում էներգետիկայի, թեթև և ծանր արդյունաբերության, դեղագործության, հեռահաղորդակցության, ոսկերչության կամ ադամանդի արտադրության, լոգիստիկայի և տրանսպորտի, ինչպես նաև ՏՏ ոլորտում», - ընդգծել է նախարարը։

ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021-ին աճել է գրեթե 13%-ով և հասել 2․6 մլրդ դոլարի, մինչդեռ միայն 2022-ի հունվարին փոխադարձ առևտուրը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 50%-ով։

«Սրանք բարձր ցուցանիշներ են, և այսօր՝ նոր պայմաններում, մենք շարունակում ենք փոխգործակցությունը մեր համագործակցության տեմպերը պահպանելու նպատակով։ Դրա համար առկա է մեծ ներուժ։ Մենք չենք ցանկանում կանգ առնել ներկա ձեռքբերումների վրա և շահագրգռված ենք փնտրել համատեղ նոր նախագծեր և զարգացնել ներդրումային ներուժը», - ասել է Դմիտրի Վոլվաչը:

Նա նաև նշել է, որ Հայաստանում գործում են ավելի քան 40 ռուսական խոշոր ընկերություններ։ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության իրական հատվածում ներդրել է մոտ 2 մլրդ դոլար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջտարածաշրջանային համագործակցությանը։ Այսօր Հայաստանը հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի ավելի քան 70 շրջանների հետ։ Բացի այդ, նախատեսվում է աշխատանքներ կազմակերպել միջտարածաշրջանային համագործակցության նախագծերի ընտրության և դրանց կյանքի կոչմանը աջակցելու ուղղությամբ։

Քննարկվել են նաև ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող աշխատանքները։ Այս պահի դրությամբ ուշադրության կենտրոնում է ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների մակրոտնտեսական իրավիճակն ու կայուն զարգացումը։

 

panarmenian.net

Ուկրաինայի ՊՆ-ն ստուգում է Մարիուպոլում քիմզնեքի հնարավոր կիրառման մասին լուրերը․ Ռուսական կողմը ժխտում է նման զենքի կիրառումը

 Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը ստուգում է Մարիուպոլում ռուսական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից քիմիական զենքի հնարավոր կիրառման մասին լուրերը։ Այդ մասին հայտարարել է գերատեսչության փոխղեկավար Աննա Մալյարը։

«Ենթադրություններ կան, որ, հնարավոր է, ֆոսֆորային զինամթերք է եղել։ Վերջնական պաշտոնական տեղեկատվությունն ավելի ուշ կլինի»,-ասել է նա, գրում է Deutsche Welle-ն։

Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում ժխտում են Մարիուպոլում քիմիական գրոհի մասին լուրերը։

«Ոչ մի քիմիական զենք ԴԺՀ ուժերը Մարիուպոլում չեն կիրառել»,-ասել է ԴԺՀ ժողսովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։

Ռուսների կողմից քիմզենքի կիրառման մասին հայտնել են Ուկրաինայի Ազգային գվարդիայի «Ազով» հատուկ նշանակության գնդի անդամները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հիշեցրել է, որ համաշխարհային առաջնորդները խիստ արձագանք են խոստացել՝ ՌԴ կողմից նման քայլի գնալու դեպքում, գրում է Apostrophe.ua-ն։

ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հայտարարել է, որ Վաշինգտոնը ստուգում է տեղեկատվությունը, գրում է CNBC-ը։

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Տրասսն իր հերթին Twitter-ում գրել է, որ իր երկիրը ստուգում է ՌԴ կողմից քիմզենքի կիրառման մասին տեղեկությունները։

ՌԴ ՊՆ-ն իր հերթին հայտնել է որ ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները թույլ չեն տվել ուկրաինացի զինվորականներին դուրս գալ շրջափակումից Մարիուպոլի Իլյիչի անվան գործարանաում, որի փորձ է արվել ապրիլի 11-ի երեկոյան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ 42 ուկրաինացի զինծառայող գերի է հանձնվել։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 

panarmenian.net

Լավրով. Ուկրաինայի մասին Բորելի խոսքերից հետո «խաղի կանոնները փոխվում են»

 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքերն այն մասին, թե ԵՄ-ն պետք է ձգտի հանգուցալուծել իրավիճակն Ուկրաինայում ռազմական ճանապարհով, արտառոց են՝ կամ ինչ-որ անձնական բան ունի կամ ուղղակի մի բան է ասել, որն իրեն ոչ ոք չէր հանձնարարել։

Լավրովը հավելել է, որ դա «էականորեն փոխում է խաղի կանոնները», գրում է ՌԻԱ Նովոստին։

Բորելը, մեկնաբանելով Ուկրաինայում տիրող իրավիճակը, Twitter-ում գրել է․ «Այս պատերազմը պետք է հաղթել մարտի դաշտում»։ Նա նաև հիշեցրել է ԵՄ կողմից Ուկրաինային 500 մլն եվրոյի հատկացման մասին, որով Ուկրաինային զենք է մատակարարվելու։

«Այն, ինչ այս աննախադեպ, ագրեսիվ ֆոնին ասել է Բորելը, էականորեն փոխում է խաղի կանոնները։ Որովհետև մինչ օրս Եվրամիությունը երբեք հանդես չի եկել որպես ռազմական կազմակերպություն։ Այո, նրանք քննարկում են իրենց ռազմավարական կողմնորոշումը, Գերմանիան առաջին անգամ պատմության մեջ լրացուցիչ 100 մլրդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համար, ինչը ևս որակական փոփոխություն է»,-ասել է Լավրովը «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ ՌԴ-ն այդ մասին դեռ մանրամասն պաշտոնապես կխոսի։

«Երբ երկրի կամ կազմակերպության դիվանագիտության ղեկավարը, ինչպես Բորելն այս դեպքում ներկայացնում է Եվրամիության դիվանագիտությունը, ասում է, թե կոնկրետ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես ռազմական ճանապարհով, նշանակում է, որ կամ նրա մոտ ինչ-որ անձնական բան է կուտակվել, կամ «բերանից թռցրել է» այն, ինչն իրեն ոչ ոք չի հանձնարարել։ Սակայն, սա արտառոց հայտարարություն է։ Մենք դեռ մանրամասն կխոսենք այդ մասին պաշտոնապես»,-ասել է ՌԴ նախարարը։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։