Մեկնաբանություն. Ամիր Աբդոլլահյան. Սիոնիստները չեն կարող դիմակայել պաղեստինյան Դիմադրությանը
ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ սիոնիստները չեն կարող դիմակայել պաղեստինյան Դիմադրությանը
Նշելով, որ Ալ Աղսա մզկթում տեղի ունեցածը վկայում է Պաղեստինի հերոս ու քաջ ժողովրդի աճող դիմադրության և սիոնիստների թուլության մասին, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայլիլ Հանիեյի հետ հեռախոսազրւոյցում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հավելել է.«Այսօր Դիմադրությունը գտնվում է լավագույն վիճակում, իսկ Սիոնսիտական ռեժիմն՝ ամենաթույլ»:
Անդրադառնալով Ալ Աղսա մզկիթում տեղի ունեցած հանցագործությանն Իսմայիլ Հանիեն նշել է. «Պաղեստինն այսօր կանգնած է երկընտրանքի առջև՝ ընդունել Ալ-Աղսա մզկիթի հրեականացումը, կամ դիմակայել Սիոնիստական ռեժիմին: Պաղեստինի ժողովուրդն ու Դիմադրության խմբերն ընտրել են դիմադրության ուղին»:
Ուրբաթ օրն Ալ-Աղսա մզկիթում աղոթող հավատացյալների վրա իսրայելցի զինվորների հարձակման հետևանքով, վիրավորվել է ավելի քան 200 հավատացյալ, որոնց մի մասի վիճակը ծայրահեղ ծանր է:
Պաղեստինցիների նկատմամբ սիոնիստների հանցագործխությունները երբեք չեն դադարում, սակայն ռամազան սրբազան ամսվա մեկնարկին զուգահեռ, սովորաբար դրանք ավելի են սաստկանում:
Իրականում, օկուպացված տարածքներում անկարգությունների հիմնական պատճառը Սիոնիստական ռեժիմի օկուպացիոն, ռասիստական, բռնաճնշող քաղաքականությունն է և հարձակումներն, այդ թվում՝ Երուսաղեմի և և Ալ-Աղսա մզկիթի վրա: Եվ ճնշված պաղեստինցիներին այլ ելք չի մնում, քան դիմակայել այս ահաբեկչական ռեժիմին:
Ուստի հետհեղափոխական շրջանում, Իսլամական հանրապետությունը մշտապես աջակցել է Պաղեստինի ժողովրդին և այդ աջակցությունը եղել է Իրաբնի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից: Համաձայն ԻԻՀ Սահմանադրության 154-րդ հոդվածի՝ «Իրանը մարդու բարեկեցությունը համարում է մարդկային հասարակության իդեալը, և ճանաչում անկախությունը, ազատությունը, օրենքի գերակայությունն ու արդարությունը՝ որպես բոլոր մարդկանց իրավունքներ։ Իրանը, զերծ մնալով այլ ժողովուրդներին ներքին գործերին միջամտելուց, աջակցում է աշխարհի բոլոր ծայրերում բռնության դեմ ճնշվածների պայքարին»։
Միջազգային և տարածաշրջանային մակարդակներում նույնպես Իրանը պաշտպանում է Պաղեստինի ժողովրդի իրավունքները և պաղեստինցիների դիմակայությունը սիոնիստ զավթիչների դեմ և կոչ է անում աշխարհին ճանաչել Պաղեստինի ժողովրդի՝ պաշտպանվելու օրինական իրավունքը:
Իրանը համոզված է, որ պաղեստինյան ճգնաժամի միակ լուծումը հանրաքվեի անցկացումն է՝ այդ երկրի բոլոր հիմնական բնակիչների մասնակցությամբ։
ԻԻՀ առաջնորդ այաթոլլահ Խամենեին, անդրադառնալով պաղեստինյան դատին աջակցելու պատճառով համաշխարհային բռնատիրության կողմից Իրանի նկատմամբ գործադրվող ճնշմանն ասել է. «Այս ճնշումները երբեք չեն ստիպի մեզ հրաժարվել Պաղեստինին աջակցելու մեր աստվածային, կրոնական և գաղափարական պարտականությունից»:
Ակնհայտ է, որ Պաղեստինի ժողովրդի շարունակական դիմադրությունը բացահայտեց Իսրայելի հետ որոշ արաբական երկրների հարաբերությունների կարգավորման խայտառակ գործընթացի ձախողումը, ինչպես նաև ապացուցեց, որ պաղեստինցիների դիմադրությունը թուլացնելուն և նրանց հուսահատեցնելուն ուղղված Սիոնիստական ռեժիմի սադրանքներն անարդյունավետ են։
Միջազգային հարցերի փորձագետ Ռեզա Սադր ալ-Հուսեյնին ասում է. «Իր գոյությունը հայտարարելու համար, Սիոնիստական ռեժիմը պարտավոր է հարաբերություններ հաստատել իսլամական աշխարհի մի շարք փոքր երկրների հետ, որեպսզի ցույց տա, թե դեռ գոյատևում է: Սայկայն իրականությունն այն է, որ Սիոնիստական ռեժիմի քարոզչական և լրատվական ծրագրերից շատերն անարդյունավետ են ողջ աշխարհի գիտակից մարդկանց խիզախության և դիմադրության դիմաց»: