Մամուլի տեսություն 17.04.2022
Պատժամիջոցների փորձը ցույց է տվել, որ հակառակ ակնկալիքների, այս ռազմավարական գործիքի կիրառումը հակառակ արդյունք է ունեցել։
Էթելաաթ օրաթերթ
Ինչո՞ւ են պատժամիջոցները հաճախ անարդյունավետ
Պատժամիջոցների փորձը ցույց է տվել, որ հակառակ ակնկալիքների, այս ռազմավարական գործիքի կիրառումը հակառակ արդյունք է ունեցել։ Պատժամիջոցների հաջողությունը ժամանակատար հարց և կախված մի շարք գործոններից, այդ թվում՝ երկրների ներքին տնտեսական գործելակերպը փոխելու պատրաստակամությունից: Քաղաքական հարաբերությունների բարելավմանը համահունչ Իրանը ջանքեր է գործադրել օրակարգում ներռաելու հարևան երկրների հետ հարաբերություններում տնտեսական դիվանագիտության բարելավումը: Արդյունքը եղավ որոշ հարևանների հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը և 15 հարևան երկրների հետ ապրանքաշրջանառության 14 մլրդ դոլարի աճը։
Իրան օրաթերթ
Քաբուլում ձերբակալել են Իրանի դեսպանատան դիմաց ցույցի մասնակցելու նպատակ ունեցող 15 խռովարարների
Աֆղանստանի որոշ աղբյուրներ հայտնել են 15 մարդու ձերբակալության մասին, ովքեր պատրաստվում էին կրկին հավաքվել Քաբուլում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց։
Քաբուլի լրատվական աղբյուրները շաբաթ օրը հաղորդել են, որ մոտ 15 մարդ շաբաթ օրը պատրաստվում էին բողոքի ցույց անցկացնել Քաբուլում Իրանի դեսպանատան դիմաց, և որ թալիբների ուժերն անմիջապես ձերբակալել են նրանց։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում, արևմտամետ հոսանքը, որի ինքնությունն ու պատկանելությունը արևմտյան անվտանգության և հետախուզական ծառայություններին պարզվել է Իրանի և Աֆղանստանի երկու ժողովոիրդների համար, փորձել են նոր խռովություն հրահրել երկու ժողովրդների ու իշխանությունների միջև։
Ջամե Ջամ օրաթերթ
Թել Ավիվը կրակի հետ է խաղում
Ալ-Աղսա մզկիթը կրկին դարձել է ծոմ պահող պաղեստինցիների բռնաճնշումների ու կալանավորման վայր, որոնց միակ հանցանքը աշխարհի մուսուլմանների առաջին ղիբլան պաշտպանելն է։ Արաբների դավաճանության, ՄԱԿ-ի կանաչ լույսի և Թել Ավիվի հետ Պաղեստինի ինքնավար վարչակազմի գաղտնի համագործակցության ստվերում, սիոնիստներն Ալ-Աղսա մզկիթում սկսել են հանցագործությունների նոր փուլը:
Ջավան օրաթերթ
Հռոմի Պապ. Ուկրաինան ցույց տվեց, որ մենք ռասիստ ենք
Իտալական RAI հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Հռոմի Ֆրանցիսկոսն Պապն ասել է, որ շատ երկրներ ընդունել են պատերազմից տուժած ավելի շատ ուկրաինացի փախստականների, քան այլ երկրների էմիգրանտների և սա վկայում է ռասիզմի մասին։
Պապն ասել է, որ պատերազմների ժամանակ թույլերը միշտ ավելի խոցելի են և զարգացած կամ թերզարգացած երկրից գալու և ըստ մաշկի գույնի պատճարով տեղահանվածները բաժանվում են առաջին և երկրորդ աստիճանների:
«Սրանք ռասիզմի նշաններ են և մենք ռասիստ ենք, և դա վատ է»․ ասել է Պապը:
Ջավան օրաթերթ
ՀԱՄԱՍ. Մեր ձեռքը ձգանի վրա է
Ալ-Աղսա մզկիթում ուրբաթ օրը տեղի ունեցավ վերջին մեկ տարվա ընթացքում ամենակատաղի բախումներից մեկը: Սիոնիստ ավանաբնակները կոչ են արել հրեական <<Պասեք>> տոնի ժամանակ զանգվածային հարձակում իրականացնել Ալ-Աղսա մզկիթի վրա։ ՀԱՄԱՍ շարժումը զգուշացրել է, որ Ղոդսը և Ալ-Աղսա մզկիթը կարմիր գիծ է, իսկ դիմադրության ձեռքը ձգանի վրա է։
armenpress.am
Հայաստանի վարչապետն ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ երկրի ազգային տոնի առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից։
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Ազգային տոնի առթիվ։
Հայ-սիրիական հարաբերությունները բնորոշվում են երկու ժողովուրդների միջև պատմական սերտ առնչություններով, փոխադարձ համակրանքով և փոխաջակցության վրա հիմնված միջպետական համագործակցությամբ։
Լիահույս եմ, որ սիրիացի ժողովուրդը կհաղթահարի երկարատև ճգնաժամի ծանր հետևանքները և կթևակոխի առաջընթացի ու կայունության նոր փուլ: Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու նպաստել Սիրիայում առկա մարդասիրական խնդիրների լուծմանն ու իր մասնակցությունն ունենալու վերականգնողական գործընթացներին։
Համոզված եմ, որ մեր պետությունների միջև ավանդական երկխոսությունը կշարունակի ընդլայնվել և խորանալ՝ ի բարօրություն մեր երկու ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց։
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը», - ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:
araratnews.am
Մարիուպոլում շրջափակված է մոտ 400 օտարերկրյա վարձկան. ՌԴ ՊՆ
Մարիուպոլում ուկրաինական խմբավորման մոտ 400 օտարերկրյա վարձկան է շրջափակված: Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է «Ռիա Նովոստի»-ն:
«Ընդհանուր առմամբ, «Ազովստալ» ձեռնարկության տարածքում շրջափակված է մինչև 400 օտարերկրյա վարձկան»,- ասել է նա։
Գերատեսչության ներկայացուցիչը մանրամասնել է, որ նրանց մեծ մասը եվրոպական երկրների քաղաքացիներ են, մասնավորապես՝ կանադացիներ։
«Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարիուպոլում զինյալների միջև ռադիոխոսակցություններն անցկացվում են վեց օտար լեզուներով»,- հավելել է Կոնաշենկովը։
Աղբյուրի տվյալներով՝ Ուկրաինայում այժմ ավելի քան 4800 օտարերկրյա զինյալ կա։
slim.am
Էրդողանի հայտարարությունը . «Փորձում են Թուրքիային վնшu տալ»
«Թուրքիայի կառավարությունը շարունակում է ազգային տնտեսությունը աշխարհի տասը խոշորներից մեկի վերածելու իր կուրսը»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին տեղեկանում է SLIM news-ը:
Նա նշել է, որ Թուրքիան, որը գտնվում է ճգնшժшմերով և հшկшմшրտnւթյnւններով լի տարածաշրջանում, շարունակում է իր ուղին դեպի տնտեսական ներուժի զարգացում, նոր ներդրումներ ներգրավելով։
«Թուրքիայի հակառակորդները դեռ փորձում են հասարակական բացասական ընկալում ստեղծել տնտեսական ճնշմшն միջոցով, ցանկանում են վն-шս տալ մեզ , որն ի վերջո հնարվոր է փոխի երկրի ընթացքը։ Սակայն արտադրության աճի տեմպերը գոհացուցիչ են։ Հենց որ գնաճի հետ կшպվшծ հարցը լուծենք, տնտեսական ոլորտում նպատակներին հասնելու համար որևէ խnչընդnտ չի լինի»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
civic.am
ԱՄՆ-ն չի դադարեցնի աջակցությունն Ուկրաինային. Փրայս
ԱՄՆ-ն չի պատրաստվում դադարեցնել ռազմական օգնությունն Ուկրաինային: Այդ մասին CNN-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը:«Ռուսները ինչ-որ բաներ ասել են մասնավոր կարգով, ինչ-որ բան ասել են հրապարակավ, սակայն ոչինչ չի կարող մեզ հետ պահել այն ռազմավարությունից, որին մենք ձեռնամուխ ենք եղել»,- ասել է Փրայսը:Միևնույն ժամանակ, նա չի հաստատել ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե Ռուսաստանը դիմել է ԱՄՆ-ին՝ Կիևին աջակցությունը դադարեցնելու խնդրանքով: Մոսկվան ևս պաշտոնապես չի հաստատել այդ լուրերը:Ավելի վաղ The Washington Post-ը գրել էր, որ Ռուսաստանը դիվանագիտական նոտա է հղել ԱՄՆ-ին՝ նախագահ Ջո Բայդենի՝ Ուկրաինային 800 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին հայտարարությունից հետո:
lragir.am
Իտալական նավահանգիստները փակ կլինեն ռուսական նավերի համար
Իտալիայի նավահանգիստներն ապրիլի 17-ից փակ կլինեն ռուսական նավերի համար: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Stampa»-ին:
«Վաղվանից իտալական նավահանգիստները փակ կլինեն ռուսական նավերի համար, արգելքը կտարածվի նաև փետրվարի 24-ից հետո դրոշը փոխած նավերի վրա»,-հայտնել է Նավահանգստային մարմնի գլխավոր հրամանատարությունը:
Ավելի վաղ Ռումինիայի իշխանությունները հայտնել էին, որ որոշում է կայացվել ապրիլի 17-ից արգելել ռուսական դրոշով նավերի մուտքը ռումինական նավահանգիստներ: