Մամուլի տեսություն 20.04.2022 թ.
Թուրքիայի նախագահը հայատարարել է, որ կառավարությունը ջանքեր է գործադրում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:
Էթեմադ օրաթերթ.
Էրդողան՝ Թուքիան շարունակում է ջանքերը՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ
Երեքշաբթ օրվա իֆթարի ժամանակ, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան շարունակում է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Երկուշաբթի օրը Ռեջեբ Թայիբ Էրդողանը հանդիպեել է Թուրքիայում մի շաքր երկրների դեսպանների հետ: Հանդիպման ժամանակ, նա հայտարարել է, որ Անկարան «անկեղծորեն» շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ավելի վաղ ՀՀԳ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել էր, որ որպես առաջին քայլ, Հայաստանը Թուրքիային առաջարկել է բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագիր ունեցողների համար:
Իրան օրաթերթ
ԱՄՆ-ն արձագանքել է Իրանի նախազգուշացմանը
Ակնկալվում էր Սիոնիստական ռեժիմի դաշնակիցներն արձագանքեն ռեժիմին ուղղված Իրանի նախագահի նախազգուշացումը
Ի պաշտպանություն իրենց դաշնակից Իսրայելի, ամերիկյան պաշտոնյաներն Իրանին մեղադրում են տարածաշրջանում անապահովություն ստեղծելու մեջ, չնայած Արևմտյան Ասիան այս պահին տուժում է Սիոնիստական ռեժիմի դաժան հանցագործություններից:
Ալ-Աղսա մզկիթի վրա սիոնիստ զինյալների հարձակումը, որի արդյուքնում զոհվել ու վիրավորվել են հարյուրավոր պաղեստինցի ծոմապահ հավատացյալներ, պաղեստինցիների նկատմամբ ռեժիմի ագրեսիայի վերջին օրինակն է, որը փորձում է միավորել իր դաշնակիցներին՝ «Իլամական Հանրապետության տարածաշրջանային գորոծղություններին դիմակայելու համար»:
Էթելաաթ օրաթերթ
Բրիտանիայի վարչապետի գրասենյակը հաքերային հարձակման է ենթարկվել իսրայելական լրտեսող ծրագրով
Այսօրվա ԶԼՄ-ներն անդրադարձել են իսրայելական Pegasus լրտեսական ծրագրով Բրիտանիայի վարչապետի գրասենյակի և ԱԳՆ-ի հաքերային հարձակմանը:
Guardian-ը գրում է. «Բորիս Ջոնսոնին զեկուցվել է, որ Դաունինգ Սթրիթում գտնվող իր գրասենյակը մի քանի անգամ հարձակման է ենթարկվել Pegasus-ի լրտեսական ծրագրի միջոցով, որը կարող է հեռախոսը վերածել գաղտնալսող սարքի»:
Թերթը գրում է, որ Pegasus-ն իսրայելական NSO Group ընկերության արտադրած լրտեսող ծրագիր է, որի միջոցով գաղտնալսվում են աշխարհի շատ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ: Այն կարողանում է վարակել iOS կամ Android համակարգերը:
armenpress.am
Շուրջ 200 հոլանդացի զինվորականներ կմտնեն Ռումինիայում ՆԱՏՕ-ի մարտական խմբի կազմը
Նիդեռլանդները Ռումինիա կուղարկեն շուրջ 200 զինծառայողներ, որոնք կմտնեն ՆԱՏՕ-ի մարտական խմբի կազմը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 20-ին այդ մասին հայտնել Է երկրի պաշտպանության նախարարությունը: Ինչպես նշված Է գերատեսչության տարածած հայտարարության մեջ, հոլանդացի զինվորականներն ամռանը կտեղաբաշխվեն երկրի կենտրոնական մասի Չինկու քաղաքի ռազմակայանում: «Նրանք մեկ տարով կմտնեն ՆԱՏՕ-ի առաջապահ բազավորման խմբի կազմը»,- ճշտել են նախարարությունում: Խումբը կգլխավորի Ֆրանսիան եւ կունենա շուրջ 900 զինվոր:
Հոլանդական ստորաբաժանումը պետք Է ամրապնդի ՆԱՏՕ-ի դիմադարձման ներուժը Ռումինիայում գտնվելու եւ այնտեղ զինվարժանքներին մասնակցելու միջոցով: Պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ դաշինքի արեւելյան թեւի ուժեղացումն իրականացվում Է Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության անցկացման ֆոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Նիժնի Նովգորոդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին ժամանեց Նիժնի Նովգորոդ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Նիժնի Նովգորոդում վարչապետին դիմավորեցին Նիժեգորոդյան մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինը, Նիժեգորոդյան մարզի օրենսդիր խորհրդի նախագահ Եվգենի Լյուլինը, Նիժնի Նովգորոդի քաղաքապետ Յուրի Շալաբաևը և Նիժնի Նովգորոդում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մալովը։
Նախատեսվում է վարչապետի այցը «Գազ» ընկերության գործարան, որտեղ ընկերության նախագահ Վադիմ Սորոկինի ուղեկցությամբ վարչապետը շրջայց կկատարի։ Այնուհետև վարչապետը կմեկնի Նիժեգորոդյան Կրեմլ` հարգանքի տուրք կմատուցի «Անմար կրակ»-ի հուշահամալիրի մոտ և շրջայց կկատարի Կրեմլի արվեստի պետական թանգարանում։
Նիկոլ Փաշինյանը նաև առանձնազրույց կունենա Նիժեգորոդյան մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինի հետ։ Վարչապետի կայցելի նաև հայկական Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, որտեղ կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
armenpress.am
Դատարանը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու կարգադրագիր Է տվել
Լոնդոնի Վեստմինստերյան մագիստրատական դատարանը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու կարգադրագիր Է տվել: Այդ մասին ասված Է դատական ատյանի՝ ապրիլի 20-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այժմ ավստրալացուն Միացյալ Նահանգներին հանձնելու գործը, որտեղ նրան մեղասագրվում են հանցագործություններ՝ կապված ամերիկյան պատմության մեջ գաղտնի տեղեկատվության խոշորագույն բացահայտման հետ, եւ սպառնում Է 175 տարվա բանտարկություն, կընդունի Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Փրիթի Փաթելը: Ըստ որում Ասանժի պաշտպանական կողմին հնարավորություն Է մնում գանգատարկում տալու Լոնդոնի Բարձր դատարան, եթե նախարարն ատահանձնման մասին որոշում ընդունի:
2021 թվականի դեկտեմբերի 10-ին Անգլիայի եւ Ուելսի Վերաքննիչ դատարանը որոշել Է, որ Ասանժին կարելի Է արտահանձնել ԱՄՆ-ին, որը հավաստիացրել Է, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չի պնդի մեղադրյալին խիստ ռեժիմի բանտում պահելը եւ նրան թույլ կտա պատիժը կրել հայրենի Ավստալիայում, եթե նա դատապարտվի: Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը 50-ամյա ավստրալացուն ընձեռել Է հնարավորություն գանգատարկելու այդ վճիռը Գերագույն դատարանում: Բայց վերջինս մարտին մերժել Է նրան այդ իրավունքը՝ նկատի չառնելով գործում «վեճեր հարուցող իրավական հանգամանքը»:
Ըստ որում նույնիսկ եթե Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն հավանություն տա Ասանժի արտահանձնմանը, հազիվ թե վերջակետ դրվի այդ գործում: Ինչպես հայտնում Է Փի Էյ գործակալությունը, այդ դեպքում Ասանժի պաշտպանական կողմին հնարավորություն Է մնում գանգատարկում տալու Լոնդոնի Գերագույն դատարան: Տեսականորեն ավստարալացումն մնում Է վճիռը Եվրոպայի մարդու իրաունքների դատարանում գանգատարկում տալու շանս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
.panarmenian.net
ՀՀ և ՌԴ մշակույթի պատասխանատուները գործակցության ծրագիր են ստորագրել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան Մոսկվայում մշակութային բնագավառում գործակցության ծրագիր են ստորագրել։
Ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025 թթ. մշակույթի բնագավառում համագործակցության» ծրագիրը:
Հանդիպմանն անդրադարձ է արվել 2022-ին նախատեսվող «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» միջոցառմանը: Լյուբիմովան առաջարկել է ծրագրի բացումը կազմակերպել 2022 թ. հունիսի 10-ին Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայում: Նա հատկապես կարևորել է միջոցառմանը Կոմիտասի անվան պետական լարային քառյակի մասնակցությունը:
Դումանյանը կարևորել է երկու բարեկամական պետության միջև մշակութային գործակցության ընդլայնումը և դրա նպատակով մշակութային բնագավառում գործակցության ծրագրի ստորագրումը, որը հստակ սահմանում է առաջիկա տարիների առանցքային ուղղությունները: Նա ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունն է հայտնել 2022 թ. ընթացքում Հայաստանում հյուրընկալել «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր» միջոցառումը:
Լյուբիմովան անդրադարձել է նաև մշակութային կրթության ոլորտում համագործակցությանը և համատեղ ծրագրերի իրականացմանը՝ մասնավորապես ՌԴ մշակութային բուհերում հայ դիմորդներ ընդունելու պատրաստակամություն հայտնելով: Նա առաջարկել է նաև դիտարկել ՀՀ և ՌԴ առաջատար մասնագետների մուլտիմեդիա ցուցահանդեսներ և վարպետության դասեր կազմակերպելու հնարավորությունը:
ՌԴ մշակույթի նախարարը Դումանյանին հրավիրել է հայաստանյան պատվիրակության հետ ներկա գտնվել ամենամյա Սանկտպետերբուրգյան միջազգային մշակութային համաժողովին և Սանկտ Պետերբուրգի երաժշտության տան կողմից կազմակերպվող երիտասարդ տաղանդների համերգային ծրագրին:
Հանդիպման ավարտին նախարար Վահրամ Դումանյանը նախարար Օլգա Լյուբիմովային հրավիրել է այցելել Հայաստան՝ ակնկալելով, որ այցը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում նախատեսվող «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» բացառիկ փառատոնի շրջանակում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի և ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ, պետքարտուղար Ալլա Մանիլովան:
.panarmenian.net
Փաշինյանը՝ Վոլոդինին․ Պուտինի հետ համաձայնություն կա մի շարք կարևոր հարցերի շուրջ, նաև` ԼՂ անվտանգության մասով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտոնական այցի շրջանակում ՌԴ Պետդումա այցի և Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «արդյունավետ քննարկում են ունեցել, ընդունել են համատեղ կարևոր հայտարարություն»։
Փաշինյանը հավելել է, որ համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված Լեռնային Ղարաբաղի անվտանգության, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանագծման և սահմանազատման գործընթացների հետ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Վոլոդինը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը ՌԴ և ընդգծել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շարունակական զարգացման փաստը:
«Գիտեմ, որ արդյունավետ բանակցություններ եք ունեցել ՌԴ նախագահի հետ, որի արդյունքներով ընդունվել է համատեղ կարևոր հայտարարություն»,- նշել է Վոլոդինը` ընդգծելով, որ ՀՀ վարչապետի պաշտոնական այցը երկկողմ հարաբերությունների հետագա ընլայնման գործում առանձնահատուկ իրադարձություն է:
Պետդումայի նախագահը կարևորել է նաև միջխորհրդարանական կապերի ամրապնդումը` հավելելով, որ այս ուղղությամբ ևս առկա է սերտ երկխոսություն: Վոլոդինի խոսքով` երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխվստահությունը կապերն էլ ավելի զարգացնելու լավ հնարավորություն է տալիս:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ նման շփումները նոր ազդակ են հաղորդում միջպետական հարաբերություններին ու համագործակցությանը: ՀՀ կառավարության ղեկավարը նույնպես կարևորել է միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդումն ու ակտիվ երկխոսությունը:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության, Երևանում ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի նիստի անցկացման, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության և այլ հարցերի շուրջ:
Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները 30 կետից բաղկացած համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։
.panarmenian.net
Լավրովը հաստատել է` Ուկրաինայի քաղաքներում «նոր իշխանություն» է հաստատվում
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել է, որ Ռուսաստանի կողմից վերահսկվող ուկրաինական քաղաքներում «նոր իշխանություն է» հաստատվում, որին հավանություն են տալիս բնակիչները։ Լավրովը դա «ժողովրդավարության գագաթնակետ» է անվանել։
Ըստ Լավրովի, Բերդյանսկում և Մելիտոպոլում նոր քաղաքապետեր են նշանակվել և դա «ժողովրդավարության գագաթնակետ» է, գրում է newtimes.ru-ն։
Այն հարցին, թե արդյոք հանրաքվե է անցկացվելու այդ քաղաքները ՌԴ կազմում ընդգրկելու վերաբերյալ՝ Լավրովն ասել է, որ մարդիկ են ասում, թե ինչ են ուզում։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է նաև, որ Ուկրաինայում սկսվում է «հատուկ գործողության հաջորդ փուլը»։
Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում՝ Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։