Մեկնաբանություն- Իրանի դիվանագիտական համակարգի հզորությունը պայմանավորված է զինված ուժերի ջանքերով
Բանակի օրվա կապակցությամբ հղված ուղերձում, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է.«Անկասկած, այսօր միջազգային ասպարեզում դիվանագիտական մարմնի հզորությունը երկրի շահերի պաշտպանության հարցում պարտական է երկրի զինված ուժերի ջանքերին»:
Հաղորդագրության մեջ նշված է.«Բանակը, զինված ուժերը և դիվանագիտական համակարգը միասին երաշխավորում են խաղաղության և անվտանգության, իշխանության, ազգային շահերի ու իրավունքների պաշտպանությունը և հիմնված են Իսլամական հեղափոխության վեհ արժեքների վրա՝ և կնգնած են տարածաշրջանն ու աշխարհ ճնշված և դիմադրող ժողովուրդների կողքին»:
Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտությանը շեշտադրումը զինված ուժերի դերի վերաբերյալ արտաքին քաղաքականությանն աջակցելու և Իրանի տարածաշրջանային ու միջազգային շահերի առաջմղման գործում, հաշվի առնելով «դաշտի և դիվանագիտության» կարևորությունը, այլ խոսքով վկայում է Իսլամական Հանրապետության ռազմական և քաղաքական հզորության մասին արտաքին քաղաքականության ասպարեզում։
Արտգործնախարարության հայտարարության մեջ հստակ ասվում է, որ.«Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական հզորությունը, խթանելով զինված ուժերի հնարավորությունները, հանդիսանում է երկրի թշնամիների դիմաց ամենակարևոր զսպիչ գործոնը եւ երկրի շահերի ապահովման կարևորագույն արտաքին քաղաքական կապիտալն է համարվում»:
Դիվանագիտության համակարգումը երաշխավորում է Իսլամական Հանրապետության մեծ նպատակների իրագործումը արտաքին քաղաքականության ոլորտում։ Իրանի աճող ռազմական հզորությունը, որը դրսևորվել է ռազմավարական զսպման պաշտպանության դոկտրինի տեսքով, որպես Իրանի թշնամիների, հատկապես ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի արկածախնդիր գործողությունները կասեցնելու գործոն: Իրանի տարածաշրջանային ներկայությունը հակասիոնիստական և հակաիմպերիալիստական շարժումներին աջակցության տեսքով և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, հատկապես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի խորհրդատվական ներկայությունը ահաբեկչական խմբավորումների և հատկապես ԻԼԻՊ-ի դեմ պատերազմում Սիրիայում և Իրաքում, հանգեցրեց նրան որ Թեհրանը շատ դեպքերում առաջատար դերակատարություն ունենա տարածաշրջանային և միջազգային դիվանագիտական հարաբերություններում արևմտյան, արաբական և սիոնիստական կոալիցիայի դեմ: Իրանի նավատորմի, այդ թվում՝ Հեղափոխության պահապանների կորպուսի և Իրանի բանակի ռազմածովային ստորաբաժանումների ներկայությունը Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում և Օմանի ծովում, զգալի դեր է խաղացել ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային գործընկերների շարժումներն ու արկածները խափանելու գործում։ Այս զգալի դերիմշնորհիվ, Արտաքին գործերի նախարարությանը ակտիվ դիրք գրավել Պարսից ծոցի հարավային երկրների հետ հարաբերություններում, և միևնույն ժամանակ ականատես ենք եղել Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի նման երկրների դիրքերի ճկունությանը: Էմիրաթի պաշտոնյաները մեկնել են Թեհրան՝ լուծելու տարաձայնությունները, ինչպես նաև բանակցությունների մի քանի փուլեր են անցկացվել Իրանի և Սաուդյան Արաբիայի պատվիրակությունների միջև՝ երկկողմ լարվածությունը նվազեցնելու համար:
Տարածաշրջանի երկրները, ինչպիսին է Օմանը, Իրանում ռազմածովային զորավարժություններ են անցկացնում, և սաուդցիների և էմիրաթցիների հետ բազմամյա հակամարտության հարցում Իրանի աջակցության ստվերում Կատարը նույնպես մոտիկ հարաբերություններ ունի Թեհրանի հետ:
Այս բոլորը հնարավոր չէր լինի եթե չլինեին հզոր զինված ուժեր, որոնք երաշխավորում են Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգությունը և նրա տարածաշրջանային հզորության խորհրդանիշն են համարվում և նրա անփոխարինելի դերը սպառնալիքներին դիմակայելու գործում՝ ներկայացնելով իսլամական Իրանի հզոր կերպարը։