Մեկնաբանություն- Իրանի պահապանների կորպուսի փայլուն գործունեության 4 տասնամյակը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i170104-Մեկնաբանություն_Իրանի_պահապանների_կորպուսի_փայլուն_գործունեության_4_տասնամյակը
ԻՀՊԿ հիմնադրման տարեդարձի կապակցությամբ հղած ուղերձում, ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է. «Սադրանքների նկատմամբ Պահապանների կորպուսի փայլուն դիմակայությունը զայրացրել է թշնամուն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2022 08:29 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանի պահապանների կորպուսի փայլուն գործունեության 4 տասնամյակը

ԻՀՊԿ հիմնադրման տարեդարձի կապակցությամբ հղած ուղերձում, ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է. «Սադրանքների նկատմամբ Պահապանների կորպուսի փայլուն դիմակայությունը զայրացրել է թշնամուն»:

22 ապրիլի, 1979 թ, հաշվի առնելով թշնամիների սադրանքներն ու դավադրությունները, ԻԻՀ հիմանդիր իմամ Խոմեյնին պաշտոնապես հայտարարեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստեղծման մասին:

Պահակազորի  հրամանատարների խորհուրդը նույնպես այս օրվա կապակցությամբ տարածել է հայտարարություն, որում ներկայացրել է կորպուսի առաջնահերթությունները: Դրանք են՝ ամրապնդել կարգապահական, անվտանգային համակարգը, հետապնդել ու ձերբակալել  հակահեղափոխական տարրերին, պայքարել հակահեղափոխական խմբերի դեմ, երկիրը պաշտպանել արտաքին ուժերի հարձակումներից, և նրանց վարձկաններից, սերտ համագործակցություն ունենալ ԻԻՀ զինված ուժերի հետ և Իրանի գերագույն առաջնորդի ղեկավարությամբ աջակցել աշխարհի ազատատենչ շարժումենրին   ու աշխարհի ճնշված ժողովուրդների ազատաության պայքարին, ինչեպս նաև սատարել երկրի զարգացման նախագծերի իրականացմանը:

Իրան-Իրաք պատերազմի տարիներին Պահակազորի գործությանության դիտարկումն, այդ թվում՝ դավադրությունների չեզոքացումը, երկրի ներսում խռովությունները կանխելը, գերժամանակակից զենքերի կառուցման և նախագծման,  արտադրության,  հրթիռների և ավիաատիեզերական ոլորտում գրանցած ձեռքբերումները, վկայում են այս ուժի զարգացման մասին, ինչը հարուցել է թշնամիների զայրույթը և դարձել կորպուսի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ու կիրառվող ճնշումների պատճառ: 

Իրաքի բռնապետ Սադդամի կողմից Իրանի դեմ մղվող պատերազմում, որի նպատակն էր փլուզել Իրանը և ոչնչացնել իսլամական հեղափոխությունը, Պահակազորը կարևոր դերակատարություն ունեցավ ագրեսորներին հետ մղելու և թշնամիների դավադրությունները տապելելու գործում:

Հետպատերազմական շրջանում, երբ երկիրը մտավ վերակառուցման փուլ, թշնամու սադրանքներին դիմակայելու համար պատրաստվածությունն ամրապնդելուց ու պահպանելուց բացի, Պահակազորը մասնակցեց նաև շինարարական նախագծերին: Պահապանների կորպուսը մասնակցություն ունեցավ այնպիսի նախագծերին, ինչպես՝ ամբարտակների կառուցումը, ճանապարհաշինությունը, թունելների կառուցումը, մետրոյի և երկաթուղու կառուցումը, նավթի և գազի տարբեր ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունը, ջրամատակարարման և գազամատակարարման ծրագրերը և բնակելի շենքերի կառուցումը:

Պահապանների կորպուսը կարևոր դերակատարություն է ունեցել նաև իր դեմ ուղղված սպառնալիքները չեզոքացնելու հարցում, որոնց ազդեցությունը նկատվել է ոչ միայն Իրանում, այլև Արևմտյան Ասիայում: Ահաբեկչական ու թաքֆիրական խմբավորումներն ինչպես՝ ԻԼԻՊ-ը, արևմտյան որոշ երկրենրի սադրանքների և հարևան երկրների թուլության արչդյունքում, իրենց ազդեցությունը տարածեցին այդ երկրներում և գրավեցին տարածքներ: Նրանք կարողացան հասնեել նույնիսկ մինչև Իրանի սահմաններ: Սակայն Պահակազորի ներկայությունը և Սիրիային ու Իրաքին ցուցաբերված խորհրդատվական օգնությունն ահաբեկիչների պարտության ու նահանջի պատճառ դարձան:

Պահականների կորպուսն ակտիվ ու ազդեցիկ ներկայություն ունի  նաև փափուկ պատերազմի դաշտում: Մշակութային ու վիրտուալ տարածքի մշտադիտարկումը և նոր տեխնոլոգիաների կիրառումը, տեխնիկական նոր հնարավորությունների ձեռքբերումը և սպառնալիքներին ճկուն ու բազմակողմանի հակազդեցությունն այդ  ներկայության առանձնահատկություններից են:

Ակնհայտ է, որ Պահապանների կորպուսի ձևավորման տարեդարձին, այս ուժն ակնհայտ առաջընթաց է գրանցում ռազմական, գիտահետազոտական ​​և գիտական ​​ոլորտներում, ինչը բազմիցս ընդգծվել է է Զինված ուժերի գերագույն հրամանատարության ուղեցույցներում և նպաստում է. Իրանի Իսլամական Հանրապետության հեղինակության բարձրացմանը: