Մեկնաբանություն - ԱՄՆ-ն նախազգուշացրել է Չինաստանին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i170230-Մեկնաբանություն_ԱՄՆ_ն_նախազգուշացրել_է_Չինաստանին
Հնդկխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-Չինաստան ռազմական և անվտանգության մրցակցությունում նոր զարգացումներ են գրանցվել, քանի որ Պեկինը փորձում է ընդլայնել իր ռազմական ներկայությունն այս ռազմավարական տարածաշրջանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2022 14:59 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - ԱՄՆ-ն նախազգուշացրել է Չինաստանին

Հնդկխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-Չինաստան ռազմական և անվտանգության մրցակցությունում նոր զարգացումներ են գրանցվել, քանի որ Պեկինը փորձում է ընդլայնել իր ռազմական ներկայությունն այս ռազմավարական տարածաշրջանում:

Սպիտակ տունը նախազգուշացրել է «Սողոմոն»-ի կղզիներում Պեկինի ռազմական ներկայության մասին և խոստացել պատասխանել Վաշինգտոնի քայլերին: Սողոմոնի կղզիները Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող ավելի քան 990 կղզիներից կազմված երկիր է:

Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները և Սողոմոնյան կղզիները համաձայնության են եկել բանակցություններ սկսելու վերաբերյալ,  Սպիտակ տունը հայտարարել է.«Եթե քայլեր ձեռնարկվեն ռազմական օբյեկտներ կառուցելու, զորքեր տեղակայելու և կղզիներում Չինաստանի մշտական ​​ներկայություն ունենալու ուղղությամբ,  Վաշինգտոնը կպատասխանի այդ քայլերին»: Հաղորդագրության մեջ ասված է.«Այս կրիտիկական պահին ԱՄՆ-ը և Սողոմոնյան կղզիները պայմանավորվել են բարձր մակարդակի ռազմավարական երկխոսության մեջ մտնել Սպիտակ տան և Սողոմոնյան կղզիների ԱԳՆ համանախագահությամբ»: 

Չինաստանը հայտարարում է, որ անվտանգության պայմանագիր է ստորագրել Սողոմոնի կղզիների հետ: Այս աննախադեպ քայլը արժանացել է Միացյալ Նահանգների բացասական  արձագանքին: Պեկինի գործողությունը նշանակում է ռազմական ներկայություն մի տարածքում, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր միշտ եղել է ԱՄՆ ազդեցության գոտին և ռազմական ներկայության տարածք: Չինաստանի այս քայլը մտահոգություն կառաջացնի Միացյալ Նահանգների և նրա Հարավային Խաղաղ օվկիանոսում տարածաշրջանային դաշնակիցների Ավստրալիայի և Նոր Զելանդիայի համար: Սողոմոնյան կղզիների բարձրաստիճան պաշտոնյաները այլ տեսակետ ունեն: Սողոմոնյան կղզիների վարչապետի Մանասէ Սոգավարեն ասել է.«Չինաստանի հետ Սողոմոնյան կղզիների բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության պայմանագիր ստորագրելու որոշումը չի վնասում կամ խաթարում խաղաղությունը տարածաշրջանում»: 

Սակայն ԱՄՆ-ն արձագանքել է պայմանագրի ստորագրմանը և  մտահոգություն է հայտնել, որ Չինաստանի և Սողոմոնյան կղզիների սերտ համագործակցությունը ճանապարհ կհարթի հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Պեկինի ազդեցությունը մեծացնելու համար։

Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իր ազդեցությունն ու ռազմական ներկայությունն ընդլայնելու Չինաստանի քայլն իրականում արձագանք է տարածաշրջանում ԱՄՆ-ի ագրեսիային: Բայդենի  նախագահության շրջանում Վաշինգտոնը հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի սպառնալիքներին դիմակայելու քաղաքականություն  է որդեգրել և Պեկինի դեմ կոալիցիա  կազմել: Այդ կապակցությամբ մշակվել է քառակողմ պայմանագիր, որին անդամակցում են ԱՄՆ-ն, Ավստրալիան, Ճապոնիան, Հնդկաստանը, և «Ագուս»  եռակողմ դաշինքը՝ բաղկացած   ԱՄՆ-ից Բրիտանիայից և Ավստրալիաից: Պեկինը քննադատում  է ԱՄՆ-ի  գլխավորած ռազմական դաշինքների ստեղծումն այն համարելով հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լարվածության հրահրմանն ուղղված քայլ: Վաշինգտոնը Չինաստանին զսպելու պատրվակով  փորձում է կոալիցիայ  կազմել: Չնայած Չինաստանի հետ մրցակցության և երկկողմ հարաբերությունների դեէսկալացիայի մասին Բայդենի կառավարության պաշտոնյաների պնդումներին,  Վաշինգտոնը ձգտում է Պեկինի հետ համապարփակ առճակատման՝ տնտեսական, առևտրային, ռազմական, անվտանգության, քաղաքական, կիբեր ինչպես նաև  ծովային պահանջների ոլորտներում: Չինաստանի արձագանքն այս քայլերին ներառում է իր ռազմական կարողությունների ամրապնդումը, սերտ ռազմական կապերի հաստատումը Ռուսաստանի հետ, համատեղ ռազմածովային և օդային զորավարժությունների անցկացումը և ռազմական ներկայությունը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և անվտանգության և ռազմական համաձայնագրերի կնքում տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Սողոմոնի կղզիների հետ։