Մամուլի տեսություն 25.04.2022
Անդրադառնալով օկուպացված Ղոդսում և Ալ-Աղսա մզկիթում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ եբրայերեն Maariv օրաթերթը զգուշացրել է ծայրահեղական հրեաների գործողությունների պատճառով Սիոնիստական ռեժիմի կործանման և անկման վտանգի մասին:
Քեյհան օրաթերթ
Սիոնիստական ռեժիմի եռակի կեղծիքը
Պաղեստինի օկուպացիայի 74-րդ տարում տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ Իսրայելի ռեժիմը չի կարողացել որպես պետություն կայունանալ և հաստատվել։
Նախադեպը չունեցող կառավարություն ձևավորելու համար սովորաբար պահանջվում է առավելագույնը 25 տարի կամ մեկ սերունդ, որպեսզի գործընթացը հանգեցնի «նախագծի» իրականացմանը։ Օրինակներից մեկը Պակիստանի ի հայտ գալն է, որը ստեղծվել է 25 տարում։ Բանգլադեշի, Իրաքի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Քաթարի, Օմանի, Եգիպտոսի, Ալժիրի, Թունիսի և այլնի ձևավորումն էլ այդպես է եղել։
Բայց ինչո՞ւ դա տեղի չունեցավ Իսրայել պետության ստեղծման դեպքում և ռեժիմի բանակը դեռ պատրաստության վիճակում է։ Պատճառն այն է, որ նշված վայրերում երկիր չկար, բայց գոյացած իշխանության համար հող ու ժողովուրդ կար։
Ջավան օրաթերթ
Իրանը չպետք է կորցնի հյուսիսային երկրներ արտահանումը կրկնապատկելու հնարավորությունը
Արտահանման զարգացման և խոչընդոտների վերացման քննարկման հարցում Իրանի համար առաջնահերթություն է մասնավոր հատվածի հզորացումը և ծովային ու երկաթուղային փոխադրումների ակտիվացումը։
Իրանի առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն Ալիռեզա Փեյման Փաքն ասել է.«Մենք բանկային ցանց ենք գործարկում ոչ միայն Ռուսաստանում, այլև Ղազախստանում, Հայաստանում, Ղրղզստանում, որպեսզի արժույթի փոխանցումը հեշտ կատարվի, և LC ցանցի երաշխիքի շնորհիվ, առևտրականները վստահ լինեն, որ իրենց գումարները կվերադարձվեն»։
Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության փոխնախարար Մեհդի Սաֆարին կարծում է.«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ճգնաժամը լավագույն հնարավորությունն է՝ Ռուսաստան և Եվրասիական միության անդամներ երկրներ իրանական ապրանքներ արտահանելու և դեպի Ռուսաստան, Ղազախստան և Ուզբեկստան արտահանումը կրկնապատկելու համար»:
Էթելաաթ օրաթերթ
Maariv . Իսրայելը ոչնչացման և կործանման եզրին է
Անդրադառնալով օկուպացված Ղոդսում և Ալ-Աղսա մզկիթում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ եբրայերեն Maariv օրաթերթը զգուշացրել է «Քահանիստներ» (ծայրահեղական հրեական) շարժման կողմնակիցների և անդամների գործողությունների պատճառով Սիոնիստական ռեժիմի կործանման և անկման վտանգի մասին։
Թերթը գրել է. «Քահանիստների ռազմավարությունը, որոնք նշանակալի դեր են խաղում օկուպացված Ղոդսում և Ալ-Աղսա մզկիթում պաղեստինցիների համար խնդիրներ ստեղծելու և հրահրելու գործում, այն է, որ փորձում են շարունակել քաոսը, որովհետև ամեն անգամ, երբ իրավիճակը վատանում է, պայմաններ են ստեղծվում, որպեսզի այս շարժումն իրականացնի իր ծրագրերը։
Իրան օրաթերթ
«Ղոդսի օրը» աշխարհի չորս մայրցամաքներում
Մինչ օկուպացված տարածքներում պաղեստինցիների դեմ բռնությունները շարունակվում են, պաղեստինցի մարտիկների դիմադրության շնորհիվ, Սիոնիստական ռեժիմը ստիպված է եղել հեռանալ Ալ-Աղսա մզկիթից, պաղեստինցի իրավապաշտպանները «Դոդս»-ի օրվանից մեկ շաբաթ առաջ, Եվրոպայում, ասիական ու աֆրիկյան մի շարք երկրներում դուրս են եկել փողոցներ՝ կարգախոսներ հնչեցնելով Սիոնիստական ռեժիմի ապարտեիդի դեմ։
armenpress.am
ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են «3+3» հարթակի երկրորդ նիստի նախապատրաստման մասին
Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում «3+3» հարթակի երկրորդ հանդիպումը կազմակերպելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ռիա նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը: Նա նշել է, որ հարթակի դռները շարունակում են բաց մնալ Վրաստանի համար:
«Այս պահին նախապատրաստվում է տարածաշրջանային խորհրդատվական «3+3» հարթակի երկրորդ նիստը: Նիստի անցկացման վայրի և ժամկետների մասին կհայտարարվի»,- ասել է՝ Գոնչարը:
«3+3» հարթակի առաջին հանդիպումը Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում:
araratnews.am
Ջոնսոնը կարող է հրաժարական տալ Դաունինգ սթրիթի երեկույթներին մասնակցելու պատճառով
Բրիտանական կառավարական ապարատի աշխատակից Սյու Գրեյը քննադատական զեկույց է պատրաստել Դաունինգ Սթրիթում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մասնակցությամբ անցկացվող երեկույթների վերաբերյալ, ով խախտել է հակակովիդային սահմանափակումները, գրում է The Times-ը։ Հրատարակության համաձայն՝ զեկույցն այնքան մեղադրական է բնույթ ունի, որ կարող է արժենալ կառավարության ղեկավարի պաշտոնը։
«Սյուի զեկույցը զայրացնում է: Սա անհավանականորեն կբարդացնի վարչապետի կյանքը. Նրա վրա հսկայական ճնշում կա. նրա զեկույցը կարող է բավարար լինել պաշտոնին վերջ տալու համար»,- ասել է թերթի աղբյուրը։
Հրատարակության համաձայն՝ զեկույցը պարունակում է ոչ միայն քննադատություն վարչապետի հասցեին արգելված միջոցառումներին մասնակցելու համար, այլև ընդհանուր առմամբ բացասական գնահատական է տալիս Դաունինգ սթրիթ թիվ 10-ում՝ կառավարության ղեկավարի նստավայրում, նրա ղեկավարությամբ տիրող մթնոլորտին։ Միաժամանակ, դեռ հայտնի չէ, թե երբ կհրապարակվի զեկույցը, քանի որ այս պահին նյութը վերանայման է ուղարկվել Սքոթլանդ Յարդի խնդրանքով, որն իրականացնում է վարչապետի գործունեության սեփական հետաքննությունը։
yerevanlur.am
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Օմեր Ֆարուքը հայտարարել է, որ անհրաժեշտ է առերեսվել Հայոց ցեղասպանության փաստի հետ
Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է կատարել:
«Ես զգում եմ բոլոր այն մարդկանց ցավը, ովքեր իրենց կյանքը կորցրել են 1915 թվականի ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության ժամանակ։ Պետք է առերեսվել պատմության հետ, պետք է կարեկցել: Մենք պետք է զգայուն լինենք ամեն տեսակ ցավի նկատմամբ»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է թուրք ընդդիմադիր պատգամավորը։
aysor.am
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կայցելի Ադրբեջան
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնը կայցելի Ադրբեջան՝ կառավարության պաշտոնյաների հետ հանդիպումների և ապրիլի 27-28-ը մասնակցելու տարածաշրջանային առաքելությունների ղեկավարների համաժողովին։
Նշվում է, որ այդ միջոցառմանը մասնակցելու է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Առաքելության ղեկավարների նման համաժողովները տեղի են ունենում կանոնավոր կերպով։
Երևանում և Թբիլիսում համաժողովներն անցկացվել են նախորդ տարիներին, COVID-19-ի պատճառով համաժողովը չի կայացել 2020 թվականին։
civic.am
Էրդողանն ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել, որը հրապարակվել է նախագահականի պաշտոնական կայքում:Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:Նա մասնավորապես նշել է. «Եվս մեկ անգամ հարգանքով եմ հիշում զոհված օսմանցի հայերին և իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց ողջ մնացած հարազատներին։ Մարդկության պարտքն է կիսել այս ընդհանուր ցավը՝ առանց խտրականության»։Ըստ Էրդողանի՝ երկու ժողովուրդների հազարամյա միասնությունը ոգեշնչման աղբյուր է: Նա համոզմունք է հայտնել, որ ցավը մեծացնելու փոխարեն պետք է միասին կերտել ապագան՝ ոգեշնչված խորը արմատացած հազար տարվա վաղեմություն ունեցող համակեցությամբ: