Մամուլի տեսություն 28.04.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i170606-Մամուլի_տեսություն_28.04.2022
Վաղը նշվում է Ղոդսի համաշխարհային օրը: Դիմադրությունը հայտարարել է, որ վերջնական ճակատամարտը մոտ է, իսկ Սիոնիստական ռեժիմի կործանումն անխուսափելի:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Ապրիլ 28, 2022 06:49 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 28.04.2022

Վաղը նշվում է Ղոդսի համաշխարհային օրը: Դիմադրությունը հայտարարել է, որ վերջնական ճակատամարտը մոտ է, իսկ Սիոնիստական ռեժիմի կործանումն անխուսափելի:

Ջավան օրաթերթ

Այս տարի Ղոդսի համաշխարհային օրը տարբերվում է մյուս տարիներից, ոչ միայն Պաղեստինի իրադարձությունների, այլև Դիմադրության շրջանակի՝ Գազայից դուրս գալու առումով: Արևմտայն ափի զինումն այլևս ոչ թե ծրագիր է, այլ իրաանություն: Այս զարգացումները ռեժիմի ղեկավարներին ստիպել են մտածել, որ անկումն ախուսափելի է: Մյուս կողմից, Հեզբոլլահի գլխավոր քարտուղաչրը հայտարարել է, որ ճակատագրական ճակատամարտն առջևում է:

Երեքշաբթի օրը, Բենեթին ուղղված սպառնալից նամակը ստանալուց հետո,  վարչապետի գրասենյակը հայտարարել է վերջինիս և նրա ընտանիքի անվտանգության ամրապնդմանն ուղղված գործողությունների մասին:

 

Քեյհան օրաթերթ

Դիմադրության նպատակը Պաղեստինի օկուպացիային վերջ դնելն է

Եթե մի քանի տարի առաջ հայտարարվեր,որ Թել Ավիվը գտնվում է հազարավոր բալիստիկ հրթիռների թիրախում, դա դժվար կլիներ  պատկերացնել:

Սակայն Իրաքի Դիմադրության Նաջբա խմբի հրապարակած տեսանյութից հետո, որը վերաբերվում է Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարին, վերոնշյալ հայտարարության իրականություն դառնալը կարող են պատկերացնել անգամ ամենավատատեսները:

 

Էթելաաթ օրաթեր

Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ արտաքին սպառնալիքի դեպքում երկիրը կկիրառի միջուկային զենք

Երկուշաբթի օրը Հյուսիսային կորեայում կայացել է ռազմական շքերթ՝ բանակի հիմնադրման օրվա կապակցությամբ: Շքերթի ընթացքում ցուցադրվել է երկրի վերջին միջուլային զենքը, իսկ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ցանկացած արտաքին սպառնալիքի դեպքում,  Փհենյանը կկիրառի այդ զենքը:

Հատկանշական է, որ նախորդ ամիս Փհենյանը 2017թ հետո առաջին անգամ վերսկսել է իր բալիստիկ հրթիռների փորձարկումները:

 

Իրան օրաթերթ

Ուկրաինայում մեկնարկել է պրոքսի պատերազմ

ՌԴ ԱԳ նախարարը պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ընթացքը կախված է խաղաղ բանակցություններում գրանցված առաջընթացից:

Նա հավելել է. «Եվ քանի որ պատերազմի հենց կսզբում անձամբ Վլադիմիր Պուտինը հայտարարել; է դրա նպատակը, կարևոր է, որ ուկրաինացիներն իրենք ընտրեն իերնց ճակատագիրը»:

Անդրադառնալով Ուկրաինայի պատերազմում Արևմուտքի դիրքորոշմանը և ամերիկյան պատվիրակության Կիև կատարած այցին, Լավրովն ասել է. «Միջուկային պատերազմի վտանգը չպետք է թերագնահատվի, իսկ պատերազմի ավարտի համաձայնագրի ամենակարևոր կետը պետք է լինի զինվորների ու պատերազմի վերահսկողությունը։ Ռուսաստանն արել է հնարավորը միջուկային պատերազմը կանխելու համար: Դա մեր սկզբնական դիրքորոշումն է, սակայն հիմա սպառնալիքը մեծացել է»:  

 

armenpress.am

Ֆրանսիան ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած ուղիղ հեռախոսային զրույցը

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև վերջերս տեղի ունեցած ուղիղ հեռախոսային զրույցը և նրանց որոշումը` հրավիրել սահմանային հարցերի երկկողմ հանձնաժողով եւ բանակցություններ սկսել երկու երկրների միջեւ խաղաղ պայմանագրի շուրջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսիան շարունակելու է լիակատար աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին:

«ԵՄ «Արևելյան գործընկերության» հարցերով Ֆրանսիայի դեսպան Բրիս Ռոքֆեյը հաջորդ շաբաթ կմեկնի Բաքու` ապրիլի 11-14-ը Երեւան կատարած իր այցից հետո այդ բանակցությունների մոնիթորինգը շարունակելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

armenpress.am

Մենք դեմ ենք իրավիճակը սրող միակողմանի քայլերին հատկապես Ադրբեջանի կողմից. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեղադրել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցով իրադրությունը սրող քայլերի մեջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովի նիստում, ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը  հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը, սակայն դեմ է այդ կապակցությամբ միակողմանի քայլերին:

«Ես բավական ակտիվ և անմիջական փոխգործակցություն եմ հաստատել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարության հետ: Մասնավորապես, մեկ շաբաթ առաջ հեռախոսով զրուցել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ և փորձում եմ օգնել ու խթանել Ղարաբաղի հարցի երկարատև քաղաքական կարգավորմանը», - ասել է Բլինքենը:

Նրա խոսքով ՝ Վաշինգտոնն այդ կապակցությամբ մշակում եւ առաջ է տանում վստահության ամրապնդման տարբեր միջոցներ:

«Մենք դեմ ենք իրավիճակն ապակայունացնող միակողմանի բոլոր գործողություններին՝ հատկապես Ադրբեջանի կողմից», - ասել է Էնթոնի Բլինքենը:

 

armenpress.am

Մեքսիկացի սենատորը հորդորել է Սենատին ու կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

 Մեքսիկայի Սենատի լիագումար նիստի ընթացքում ապրիլի 26-ին կայացել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ սենատոր Ալեխանդրա Լեոնը հանդես է եկել ելույթով, որում նշել է Օսմանյան կայսրությունում իրագործված հայ բնակչության կոտորածների մասին՝ հորդորելով մեքսիկական Սենատին ու կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սենատի նախագահ Օլգա Սանչեսի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի դեսպան Արմելլա Շաքարյանը շեշտել է, որ անցյալի ցեղասպանությունների ճանաչումը և ոգեկոչումը առանցքային նշանակություն ունի աշխարհի որևէ անկյունում նմանօրինակ ոճրագործության կրկնության կանխարգելման համար։ Դեսպանը նշել է, որ հայոց ցեղասպանության անպատժելիությունն այսօր ոգեշնչում է միջազգային նոր հանցանքներ ծրագրողներին։ 2020թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմը, որն ուղեկցվում էր հանցագործություններով և էթնիկ զտումներով, ի ցույց դրեց, որ նախկինում իրականացված հանցագործությունների անպատժելիությունն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ։

 

panarmenian.net

ANCA-ն կոչ է արել Կոնգրեսին $50 մլն հատկացնել Արցախին և դադարեցնել ռազմական աջակցությունը Բաքվին

  Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին շտապ $50 մլն օգնություն հատկացնել Արցախին և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին։

ANCA-ի ներկայացուցիչ Թերեզա Երիմյանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին քննարկմանն է ներկայացրել օտարերկրյա օգնության քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ ANCA-ի առաջարկները։

Ներկայացուցիչների պալատի Օտարերկրյա հատկացումների հանձնաժողովի ներկայացուցիչն Բարբարա Լիի հետ հանդիպմանը նա նշել է, որ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումների հետևանքով և Բաքվի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիայի պայմաններում, Կոնգրեսը պետք է պատասխանատվության ենթարկի Ալիևի ռեժիմին՝ դադարեցնելով ռազմական օգնությունն Ադրբեջանին։

Երիմյանը նաև շեշտել է, որ Արցախում երկարատև ներդրումների անհրաժեշտություն կա, ինչը թույլ կտա ընտանիքներին «վերականգնել իրենց կյանքն ու ապահով վերաբնակվել»։

Երիմյանը խոսել է նաև ՀՀ-ին հատկացվող օգնությունն ավելացնելու անհրաժեշտության մասին՝ նշելով ԱՄՆ աջակցության ծրագրերի կարևորությունը ՀՀ անվտանգության և ինքնիշխանության ամրապնդման գործում թուրքական և ադրբեջանական աճող սպառնալիքների ֆոնին։

 

panarmenian.net

Ըստ Լավրովի՝ միջուկային պատերազմի ռիսկերը զգալի են

Ռ Դ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ միջուկային պատերազմի վտանգն իրական է։

«Հիմա ռիսկերը շատ զգալի են։ Չէի ցանկանա, որ դրանք արհեստականորեն ուռճացվեն։ Ցանկացողները քիչ չեն։ Վտանգը լուրջ է, իրական։ Այն չի կարելի թերագնահատել»,- ասել է նա ՌԴ Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդման եթերում։

Համեմատելով վիճակը Կարիբյան ճգնաժամի հետ՝ նախարարն ասել է, որ այն ժամանակ, ինչպես և հիմա, «գրված օրենքները» քիչ էին։ Սակայն, ըստ նրա, Մոսկվային հասկանալի էր, թե ինչպես է իրեն պահում Վաշինգտոնը, իսկ Վաշինգտոնին՝ ինչպես է գործում Մոսկվան։ Լավրովը հավելել է, որ Կարիբյան ճգնաժամի ժամանակ «կար շփման ալիք, որին վստահում էին ԽՍՀՄ և ԱՄՆ առաջնորդները։

«Հիմա այդպիսի ալիք չկա և ոչ ոք չի փորձում այն ստեղծել»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Ըստ Լավրովի, Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին պայմանագրից բացի, «սպառազինման և չտարածման վերահսկման գործիքները խափանված են»։

Նա նաև ասել է, որ ՆԱՏՕ-ն պրոքսի պատերազմ է վարում ՌԴ դեմ՝ զենք մատակարարելով Ուկրաինային։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։