Մեկնաբանություն. Իրաքի խորհրդարանի նախագահի այցն Իրան. Երկու հարևան երկրներ՝ ընդհանուր շահերով
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն Իրաքի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Երկու երկրներն ունեն լուրջ կամք հարաբերությունների համակողմանի զարգացման համար, և ոչ մի գործոն չի կարող խաթարել Իրանի և Իրաքի երկու ժողովուրդների խորը և բարեկամական հարաբերությունները»։
Իրաքի խորհրդարանի նախագահ Մոհամմադ ալ-Հալբուսիի գլխավորած պատվիրակությունը չորեքշաբթի օրը ժամանել է Թեհրան և հանդիպել իրանցի պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանի հետ:
Ալ-Հալբուսին բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունները: Նա ասել է. «Իրաքի սահմանադրությունը թույլ չի տալիս անհատներին կամ կազմակերպություններին գործել ընդդեմ հարևանների և սպառնալ նրանց»:
Չնայած որոշ խնդիրների առկայությանը, ինչպիսիք են ԱՄՆ-ի և Իսրայելի բացահայտ և քողարկված միջամտությունները, էլեկտրաէներգիայի և գազի արտահանման պատճառով Իրանին ունեցած Իրաքի պարտքը, սահմանային ջրի և բնապահպանության հետ կապված խնդիրները, ընդլայնվում են Իրան-Իրաք հարաբերությունները հարևանության քաղաքականության և բարիդրացիության շրջանակներում, և երկու երկրների իշխանությունները վճռակամ են այս հարցում։
Արևմտյան Ասիայի տարածաշրջանի արաբական երկրներից Իրաքն մշակութային և կրոնական ամենաշատ ընդհանրություններն ունի Իրանի հետ: Հարևանների համեմատությամբ ամենաերկար սահման ունենալը (մոտ 1258 կմ ցամաքային և 351 կմ ծովային սահման), ռասայական, պատմական, լեզվական կապերը, կրոնական ընդհանրությունները և անվտանգության ու տնտեսական ընդհանուր սպառնալիքների ու շահերի առկայությունը համարվում են Իրան-Իրաք հարաբերություններում առկա կարևոր կետերը:
Իրանի Իսլամական Հանրապետությունը Իրաքում քաղաքական կայունությունն ու կայուն անվտանգությունը համարում է ազգային և տարածաշրջանային անհրաժեշտություն և միշտ օգտագործում է իր հնարավորություններն Իրաքի ժողովրդի կամքն ու ցանկությունը իրականացնելու համար: Իրանը նաև ամբողջությամբ վերահսկել է Սիոնիստական ռեժիմի, ԱՄՆ-ի և նրանց հարակից հոսանքների միջամտողական շարժումները հարևան երկրներում, ներառյալ Իրաքում, և ընդգծել, որ վճռականորեն կարձագանքի ցանկացած գործողության, որը նպատակ կունենա վնասել Իրանի և տարածաշրջանի անվտանգությանը:
Իրողությունն այն է, որ Իրանը վերջին տարիներին արդյունավետ դեր է խաղացել տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման գործում, հատկապես՝ Իրաքի և Սիրիայի նման երկրներում ԻԼԻՊ-ի և ահաբեկչության դեմ պայքարում, և ակնկալում է, որ հարևան երկրները կկանխեն անվտանգությանը սպառնացող և կայունությունը խաթարող գործոնների ձևավորումը տարածաշրջանում:
Տնտեսական առումով Իրանի և Իրաքի հարաբերություններն ընդլայնվում են: Իրաքը, վերջին տարիներին ընդհանուր առմամբ եղել է Իրանի երկրորդ խոշորագույն արտահանման ուղղությունը: Վերջին տասնամյակում Իրանի արտաքին առևտրի զգալի մասը հատկացվել է դեպի Իրաք արտահանումներին, և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վիճակագրության համաձայն, 1400 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում Իրանի արտահանումը Իրաք կազմել է մոտ 5.48 միլիարդ դոլար: Դա այն դեպքում, երբ երկու երկրների տնտեսական համատեղ հանձնաժողովներում լրջորեն ընդգծվել է առևտրաշրջանառությունը մինչև 20 միլիարդ դոլարի հասցնելու անհրաժեշտությունը, և էլեկտրաէներգիայի ոլորտում Իրանը Իրաքի խոշոր մատակարարներից է։
Ակնհայտ է, որ տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման և տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման ուղղությամբ Իրանի և Իրաքի արդյունավետ և ակտիվ համագործակցությունը կապահովի երկու ժողովուրդների շահերը: Այդ համատեքստում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին փետրվարի 5-ին Իրաքի վարչապետ Մոստաֆա ալ-Քազեմիի հետ հեռախոսազրույցում, նշելով, որ երկու երկրների հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը մշտապես ընդգծվել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, ասել է.«Հարևան և տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններն ընդլայնելու Իրանի 13-րդ կառավարության արտաքին քաղաքակակնության մեջ, Իրաքն առանձնահատուկ տեղ ունի»։