Մեկնաբանություն- ԻԻՀ առաջնորդն անդրադարձել է Պաղեստինի ողջ տարածքում Դիմադրության ընդլայնմանը
Ուրբաթ՝ Ղոդսի համաշխարհային օրվա կապակցությամբ հեռուստատեսային ելույթում, ԻԻՀ առաջնորդը թվարկել է Պաղեստինի ժողովրդի ապագայի օգտին խոսող մի քանի նշաններ, այդ թվում՝ Պաղեստինի ողջ տարածքում Դիմադրության ընդլայնումը, Սիոնիստական ռեժիմի ու նրա ամենակարևոր աջակից ՄԱՆ-ի թուլացումը, հավելելով, որ Պաղեստինի վերջին տարիների իրադարձությունները վկայում են ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ձախողման մասին:
Պաղեստինի ողջ տարածքում Դիմադրության ընդլայնման վերաբերյալ ԻԻՀ առաջնորդի շեշտադրումն իրականացվում է օկուպացված տարածքներում վերջին տարիներին տեղի ունեցած իրադաձությունների լույսի ներքո: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, որն աննախադեպ քայլեր արեց հօգուտ Իսրայելի ռեժիմի և ի վնաս պաղեստինցիների, այդ թվում՝ Երուսաղեմը ճանաչելով ռեժիմի մայրաքաղաք, Սիոնիստական ռեժիմը մտածեց, որ ժամանակն է բոլոր պաղեստինցիներին Արևելյան Երուսաղեմից վտարելու և իրականացնել քաղաքի հրեականացման ծրագիրը:
Ուստի ռեժիմը կենտրոնացրեց իր ուժերը պաղեստինցիներին իրենց պատմական հողերից վտարելու վրա: Այդ շրջանակում, 2021թ երկրորդ կեսից սկսած, սիոնիստները բռնության կիրառմամբ փորձեցին պաղեստինցիներին վտարել Երուսաղեմի Շեյխ Ջառահ թաղամասից:
Սիոնիստաների այս գործողություններն արժանացան Արևմտյան ափի ու Գազայի հատվածի պաղեստինցիների սուր արձագանքին ու ընդդիմությանը: Առաջին անգամ, բողոքի լայնածավալ ցույցեր սկսվեցին 1948թ տարածքներում, որոնց մասնակցեցին նաև այլ շրջանների բնակիչները: Իսկ Երուսաղեմում և Ալ-Աղսա մզկիթում սիոնիստների գործողություններին Պաղեստինի իսլամական ջիհադ խմբավորման արձագանքն ի վերջո հանցեցրեց Գազայում իսրայելի և ջիհադական խմբավորումների միջև հերթական պատերազմի, որը Թել Ավիվի կոչով, ավարտվեց հրադադարի հաստատմամբ: 2022թ սակայն, Երուսաղեմի ինքնությունը փոխելու ծրագրի իրականացման նպատակով, Իսրայելի ռեժիմը նորից սկսեց հարձակումները Ալ-Աղսա մզկիթի՝ մուսուլմանների առաջին ղիբլայի վրա: Ռամազան ամսվա ողջ ընթացքում, սիոնիստները հարձակվում էին Ալ-Աղսա մզկիթում աղոթող հավատացյալների վրա: Այս հարձակումները բուռն արձագանքի արժանացան պաղեստինցիների կողմից և հանգեցրին նրանց ու սիոնիստների միջև լայնածավալ բախումների: Մյուս կողմից, 1948թ. օկուպացված տարածքներում մեկնարկեցին պաղեստինցի երիտասարդների ջիհադական գործողությունները, որոնք սարսափի ու խուճապի մթնոլորտ ստեղծեցին սիոնիստների շրջանում:
Այաթոլլահ Խամենեին, անդրադառնալով Պաղեստինի ողջ տարածքում Դիմադրության տարածմանն այդ թվում՝ Ջենինի ճամբարի շարժմանը, որը զայրացրել է սիոնսիտներին, անդրադարձել է սիոնիստների վրա հարձակվելու պաղեստինցիների 70 տոկոսի պահանջին, 1948թ օկուպացված տարածքներում իրականացվբած ջիհադիսատական գործողություններին, Հորդանանում ու արևելյան Երուսաղեմում տեղի ունեցած երթերին և Գազայում անցկացված զորավարժությունների նկատմամբ պաղեստինցի երիտասարդների աջակցությանը: Նա հավելել է. «Պաղեստինի ողջ տարածքը վերածվել է Դիմադրության գորոծղությունների թատերաբեմի և պաղեստինցիները վճռական են՝ շարունակելու միասնության ջիհադը: Այս կարևոր իրադարձությունները վկայում են, որ Պաղեստինի ժողովուրդը պատրաստ է դիմակայել օկուպանտ ռեժիմին, իսկ մոջահեդների խմբերին հնարավորություն է տալիս գործել այն պահին, երբ անհրաժեշտ լինի»:
Խոսելով այս և վերջին տարիներին Պաղեստինում տեղի ունեցած իրադարձությունների ուղերձի մասին, ԻԻՀ առաջնորդը հավելել է. «Առանց պաղեստինցիների կարծիքի և նրանց ընդդիմության դեպքում, նրացն վերաբերյալ որևէ ծրագիր չի կարող իրականանալ: Իսկ դա նշանակում է, որ բոլոր նախկին պայմանավորվածությունները, այդ թվում՝ Օսլոյի, արաբական երկու պետությունների ծրագիրը, «Դարի գործարք»-ը ինչպես նաև հարաբերությունների կարգավորման վերջին նվաստացուցիչ ծրագիրը, չեղյալ են հայտարարվում»