Մեկնաբանություն.Կատարի էմիրի այցը Իրան. Նոր ժամանակաշրջան՝ երկկողմ հարաբերություններում
Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին հինգշաբթի օրը պաշտոնական այցով ժամանել է Թեհրան և հանդիպել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ
Հինգշաբթի երեկոյան Սաադաբադ համալիրում Կատարի էմիրի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Ռայիսին ասել է.«Անկասկած, Կատարի էմիրի այցն ԻԻՀ շրջադարձային է երկու երկրների և երկու ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման գործում և, անշուշտ, նշանակալից դեր կունենա տարածաշրջանային, միջազգային ու համաշխարհային մակարդակում երկու երկրների հարաբերությունների և համագործակցության մեջ»:
Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին ուրախություն է հայտնել Իրանում գտնվելու կապակցությամբ, նշելով.«Մենք այսօր խոսեցինք երկկողմ խնդիրների մասին, և կարծում ենք, որ տարածաշրջանում վեճերի լուծումը կառուցողական երկխոսության միակ ճանապարհն է։ Հիմնական հարցը վերաբերում էր Պաղեստինին։ Իհարկե, մենք խոսեցինք նաև Սիրիայի, Իրաքի և Եմենի մասին։ Մենք կարծում ենք, որ այն խնդիրները, որոնք կան այս երկրներում, պետք է լուծվեն արդար և համապարփակ լուծումներով»։ Կատարի էմիրը նշել է.«Նախագահ Ռայիսիի վերջին այցը Կատար շատ կարևոր էր և համարվում է կարևոր գործոն երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման համար»։
Կարծես թե Կատարի էմիրի այցն Իրան շրջադարձային է երկկողմ հարաբերությունների ոլորտում և նոր էջ է բացում Իրան-Կատար երկկողմ հարաբերությունների մեջ։ Պաշտոնը ստանձնելուց ի վեր նախագահ Ռաիսիի կառավարությունը նոր մոտեցում է ցուցաբերել երկկողմ հարաբերություններին՝ առաջնահերթություն տալով հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնմանը, ինչպես նաև այդ երկրների հետ լարվածության թուլացմանը և երկկողմ հարաբերությունների համակողմանի զարգացմանը։ Կատարը 2017 թվականի հունիսից ի վեր Սաուդյան կոալիցիայի և նրա դաշնակիների կողմից ենթարկվեց տնտեսական, ցամաքային, օդային և ծովային շրջափակման: Այս ընթացքում հաշվի առնելով Իրանի ավերապահ և լայնածավալ օգնությունը, որը զգալիորեն նվազեցրեց պաշարման բացասական հետևանքները, և իրանական օդային տարածքի օգտագործումն իր առևտրային ինքնաթիռների համար, ինչպես նաև պարենային օգնության և գյուղատնտեսական ապրանքների տրամադրումը այս երկրի կարիքները բավարարելու համար, դա միշտ էլ եղել է Կատարի ուշադրության կենտրոնում, և իր ուրույն տեղն է զբաղեցնում Իրանի հետ հարաբերություններում՝ որպես դժվարին օրերի հուսալի գործընկեր։ Արևմտյան Ասիայի հարցերի ավագ փորձագետ Ջաաֆար Ղանադբաշին ասում է.«Վերջին տարիներին Կատարի կառավարությունը հասկացել է, որ ամենավստահելի երկրներից մեկը, որի հետ կարող է լավ հարաբերություններ հաստատել, Իրանն է, ուստի Կատարի էմիրի այցը Թեհրան կարող է բարիդրացիական հարաբերությունների նոր էջի սկիզբ դառնալ»։
Կատարի էմիրի այցով, կարծես թե, մի քանի հարցեր կդիտարկվեն ու կհամաձայնեցվեն կողմերի միջև։ Նախ՝ Իրանի ակտիվ մասնակցությունը Կատարում կայանալիք աշխարհի գավաթին, որը նախատեսվում է անցկացնել 2022 թվականի վերջերը այս երկրում, և հաշվի առնելով երկու երկրների աշխարհագրական մոտիկությունը, սա լավ հնարավորություն կարող է լինել Իրանի ազատ գոտիների, հատկապես Քիշի և Ղեշմի համար՝ օտարերկրացի հանդիսատեսին հյուրընկալելու համար: Մյուս հարցն Աֆղանստանում զարգացումների քննարկումն է և Իրանի պահանջները թալիբներից՝ ապահովելու Հիրմանդ գետի ջրի իրավունքը, ինչպես նաև լրջագույնս հակազդել ահաբեկչությանը և թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, ինչպես նաև աֆղան փախստականներին: Հաշվի առնելով Կատարի ազդեցությունը թալիբների վրա՝ Դոհան կարող է դրական դեր խաղալ այս հարցում: Ընդհանուր առմամբ, այս այց, որը տեղի ունեցավ Կատարի ամենաբարձր պաշտոնատար անձի մակարդակով, կարող է դրական ազդեցություն ունենալ Իրանի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնման վրա՝ տնտեսության, առևտրի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։