Մամուլի տեսություն 14.05.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i172000-Մամուլի_տեսություն_14.05.2022
Մամուլում լայն արձագանք է գտել Սիոնիստական ​​ռեժիմի զինվորականների կողմից պաղեստինցի լրագրող Շիրին Աբու Աղլեյի սպանությունը:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մայիս 14, 2022 13:09 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 14.05.2022

Մամուլում լայն արձագանք է գտել Սիոնիստական ​​ռեժիմի զինվորականների կողմից պաղեստինցի լրագրող Շիրին Աբու Աղլեյի սպանությունը:

Ջավան օրաթերթ

Սիոնիստների հետքը Էնրիկե Մորայի  ձերբակալության հարցում

Վիեննայի բանակցություններում ԵՄ ներկայացուցիչ Էնրիկե Մորան, ով մեկնել էր Թեհրան՝ հանդիպելու իրանցի պաշտոնյաների հետ՝ լուծելու Իրանի և ԱՄՆ-ի միջև մնացած տարաձայնությունները, Բրյուսել վերադառնալու ճանապարհին կարճ ժամանակով ձերբակալվեց գերմանացի ոստիկանների կողմից: Թեև գերմանացիները չեն պատճառաբանել այս արարքը, սակայն միջուկային բանակցությունների վերսկսման նախօրեին սիոնիստական ​​լոբբիի հետքերն ակնհայտ են այս գործողության մեջ: Սիոնսիտները ցանկանում են  պարզել  բանակցությունների մանրամասները։

 

Խորասան օրաթերթ

Ջրի հարցում Թուրքիայի լկտիությունը

Թուրքական ամբարտակների դեմ ջրային դիվանագիտության ուժեղացումը վերջապես ստիպեց Անկարային հայտնել իր դիրքորոշումը: Դիրքորոշում, որը կարծես թե ընդունվել է տարածաշրջանային միջավայրի վրա այս ամբարտակների կործանարար դերը չընդունելու և մեղքն ալյոց վրա բարդելու նպատակով։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի այս քայլը Էրդողանի կառավարության ուշադրությունը կեննտրոնացրել է իր հարևանների զգայունության վրա: Այս երկրի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ հստակեցվել է, որ «Թուրքիան պատրաստ է Իրանի հետ այս հարցում ռացիոնալ և գիտական ​​համագործակցության»:

 

Էթելաաթ օրաթերթ

Շվեդիան և Ֆինլանդիան կդառնան Ռուսաստանի ռազմական թիրախը ՆԱՏՕ-ին անդամակցելուց անմիջապես հետո

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալը զգուշացրել է.«Շվեդիան և Ֆինլանդիան կդառնան ռազմական թիրախ ռուս զինվորականների համար, հենց որ նրանք անդամակցեն ՆԱՏՕ-ին, և այս դաշինքը իր ռազմական ներկայությունը հաստատի հիշյյալ երկու երկրներում»։ Դմիտրի Պոլյանսկին ասել է.«ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալը սպառնալիք է Ռուսաստանի անվտանգության համար, և Մոսկվան պատրաստ է դիմակայել կոալիցիայի սպառնալիքին»։ Մյուս կողմից, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը զգուշացրել է, որ ուկրաինական ուժերին Արևմուտքից զինելը և վարժեցնելը կարող է դառնալ լիարժեք միջուկային պատերազմ սկսվելու ռիսկ։ Ռուսաստանի նախագահը նաև զգուշացրել է համաշխարհային սովի վտանգի մասին՝ ասելով, որ իր երկրի դեմ պատժամիջոցները վատագույն հետևանքներ կունենան։

 

Ջամե Ջամ օրաթերթ

Բայդենը կրկին իր տեղակալին պրեզիդենտ է անվանել

ԱՄՆ-ի նախագահը իր վերջին սխալի մեջ ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում ելույթի ժամանակ ասել է.«Ես նախագահ Կամալա Հարիսին հրամայեցի այցելել տարածաշրջան անցյալ տարվա օգոստոսին»:

 

Էթեմադ օրաթերթ

Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտել է «Ալ-Ջազիրա»-ի թղթակցի սպանությունը

Հանդես գալով մի հաղորդագրությամբ, ՄԱԿ-ի ԱԽ-ն խստորեն դատապարտել է Ջենինի ճամբարում սիոնիստ զորայինների կողմից Ալ-Ջազիրա հեռուստատեսության Շիրիրն Աբու Աղլեյի  սպանությունը:

Հաղորդագրության մեջ, կարևորելով Աբու Աղլեյի սպանության հեղինակներին պատասխանատվության կանչելու անհրաժեշտությունն ԱԽ-ն կոչ է արել  անհապաղ, համապարփակ, արդար և թափանցիկ հետաքննություն սկսել Աբու Ակելայի սպանության գործով։

«Ալ-Ջազիրա» լրատվական գործակալությունը նաև մեջբերել է ԱԽ-ի հայտարարությունը, որտեղ շեշտվում է լրագրողներին որպես քաղաքացիական անձանց պաշտպանելու անհրաժեշտությունը:

 

armenpress.am

Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը մտքեր են փոխանակել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Կառավարությունից, վարչապետը նշել է, որ այս տարի լրանում է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, ինչը նշանավորվում է երկկողմ բարձրաստիճան ակտիվ փոխայցելություններով: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դրանք նպաստում են կառավարությունների և այլ մարմինների միջև սերտ փոխգործակցությանը, կապերի ամրապնդմանն ու փորձի փոխանակմանը: Վարչապետը հավելել է, որ Կառավարության նպատակն է պետական կառավարման համակարգի գործունեությունը դարձնել առավել արդյունավետ և այդ համատեքստում կարևորել է ՌԴ փորձը, ինչպես նաև՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի ու ՌԴ Հաշվիչ պալատի փոխգործակցությունը:

Ալեքսեյ Կուդրինը նշել է, որ արդյունավետ քննարկումներ են ունեցել հայ գործընկերների հետ, որոնք կարևոր են գործունեության մեջ նոր մոտեցումներ կիրառելու առումով: ՌԴ Հաշվիչ պալատի նախագահը ևս կարևորել է համագործակցության ընդլայնումը և անդրադարձել իր ղեկավարած կառույցի գործունեությանն ու արդյունքներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային այլ հարցերի շուրջ:

Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինին ընդունել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որի ընթացքում շարունակվել են համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ քննարկումները:

 

armenpress.am

Հայաստանի համար հիմնարար է ԼՂ վերջնական կարգավիճակի հարցը․ Մարուքյանը հրապարակել է հայկական կողմի ներկայացրած 6 կետերը

Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի ներկայացրած առաջարկները, որոնք ամփոփված են 6 կետերի մեջ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ առաջարկների առաջին կետում գրված է, որ  հայկական կողմը պատասխանում է ադրբեջանական կողմի՝ փետրվարի 21-ով թվագրված նամակին, որը հայկական կողմին է փոխանցվել մարտի 11-ին։

Երկրորդ կետով հայկական կողմը նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ «Ինչպես հիշում եք, Ադրբեջանն այնտեղ ասում է, որ դուք պետք է տարածքային պահանջներ չունենաք մեր նկատմամբ։ Մենք էլ ասում ենք՝ եղբայր, մենք ձեզանից տարածքային պահանջներ չենք էլ ունեցել։ Եվ ի սկզբանե միշտ Հայաստանի  բոլոր իշխանությունները հայտարարել են, որ մենք տարածքային պահանջ չունենք։ Այստեղ ասվում է, որ 1991 թվականի դեկտեմբերի 8-ին, Ադրբեջանի հետ համատեղ ստորագրելով ԱՊՀ ստեղծելու մասին համաձայնագիրը, ՀՀ-ն տվյալ համաձայնագիրը վավերացրել է 1992 թվականի փետրվարի 18-ին։ Այսինքն, այդ ժամանակ, որ ստորագրել ենք, մենք փոխադարձաբար ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանները՝ միանալով տվյալ կառույցին»,- մանրամասնեց Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ երրորդ կետում հայկական կողմը նշում է, որ իր համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։

Հատուկ հանձնարարություններով դեսպանը հավելել է, որ 4-րդ կետում հայկական կողմը կարևոր է համարում Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի  26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները։ «Իսկ դրանք ո՞ր պարտավորություններն են․ ռազմագերիների վերադարձը, որը մինչև այսօր  չի արվել, կոմունիկացիանրի բացումը, որն Ադրբեջանն է ձգձգում»,- ասել է Մարուքյանը՝ հավելելով, որ հայկական կողմն այս կետով հստակեցնում է, որ շարունակում է հավատարիմ լինել իր պարտավորություններին, իսկ Ադրբեջանը՝ ոչ։

5-րդ կետում նշվում է, որ հայկական կողմը պատրաստ է բանակցություններ սկսել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։ «Սրանք այն հիմնարար սկզբունքներն են, որոնք ի սկզբանե եղել են։ Այսինքն, այստեղ են ամրագրված  ազգերի ինքնորոշման իրավունքը և այլ կարևոր իրավունքներ և ազատություններ»,- մանրամասնել է Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանը հավելել է, որ հայկական կողմը 6-րդ կետով հայտնել է, որ համապատասխան բանակցությունների համար Հայաստանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

 

aravot.am

«Թուրքիային եւ Ադրբեջանին պատերազմ չենք հայտարարելու․ բանակցելու ենք, բայց՝ մեր օրակարգով»․ Իշխան Սաղաթելյան

«Փաշինյանի ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է։ Նա չունի ժողովրդի լեգիտիմությունը։ Մենք նրա պայմանավորվածությունները հայտարարելու ենք առ ոչինչ։ Սա թող իմանան միջազգային գործընկերները, Ադրբեջանը, Թուրքիան»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նկատառմանն այն մասին, որ դիմադրության շարժմանը զուգահեռ՝ Ադրբեջանը հայտարարում է ՀՀ-ի կողմից սպասվող նոր զիջումների մասին։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունները ոչ թե խաղաղության պայմանագիր են, այլ հայրենազրկման, պետականության կորստի ճանապարհ։ Իշխան Սաղաթելյանը նշեց․ «Մենք չենք ասում, որ սրանց հեռացնելուց հետո Ադրբեջանին եւ Թուրքիային պատերազմ ենք հայտարարելու։ Ոչ, բանակցելու ենք թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ, բայց այդ բանակցություններին գնալու ենք մեր օրակարգով՝ ժողովրդի եւ պետության շահերը պաշտպանելու։ Ադրբեջանի ուզածն ու Թուրքիայի ուզածն ակնհայտ են, իսկ թե ինչ է ուզում թշնամու առաջ կզած ու պարտված ՀՀ իշխանությունը՝ խաղաղության օրակարգ։ Դա խաղաղության օրակարգ չի։ Նիկոլի մնալով կամ լինելու է նոր պատերազմ, կամ հայրենազրկում։ Ակնհայտ է, որ նա ունի պայմանավորվածություններ։ Գնալու է կամ զիջումների, կամ նոր պատերազմ է լինելու։ Ուստի իրական խաղաղության հասնելու ճանապարհը սրանց հեռացումն է»:

 

panarmenian.net

Դե Վաալ. Բաքուն ու Երևանը պատրաստ են նոր ճանապարհային քարտեզի, ոչ թե լիարժեք խաղաղ համաձայնագրի

Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին նվիրված քննարկման ժամանակ կարծիք է հայտնել, որ Բաքուն ու Երևանը պատրաստ են նոր ճանապարհային քարտեզի, ոչ թե լիարժեք խաղաղ համաձայնագրի։

«Հակամարտող կողմերը պատրաստ չեն այսօր լիարժեք խաղաղության համաձայնագրի, այլ պատրաստ են նոր ճանապարհային քարտեզի, որը կարող է ուժի չկիրառման երաշխիք դառնալ: Դա հատկապես կարևոր է ԼՂ հայության համար»,-ասել է նա, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Նա ընդգծել է, որ այսօր հայ-ադրբեջանական հակամարտությունն ունի բոլորովին այլ դիվանագիտական ձևաչափ: Վերլուծաբանը հավելել է, որ Մինսկի խմբի ձևաչափը մեռած է, սակայն կարևոր է պահպանել դրա փաստաթղթային ժառանգականությունը:

«Կարևոր է պաշտոնապես չհայտարարել այս ձևաչափի մահվան մասին, քանի որ Մինսկի խումբն ունի որոշակի գործառույթ: Այն ունի համատեղ հայտարարությունների պատմություն, այդ թվում` երեք նախագահի՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի։ Այսպիսով, առկա է փաստաթղթերի ժառանգականություն՝ կապված Մինսկի խմբի հետ, որը կարևոր է չկորցնել»,- ասել է դե Վաալը:

Նրա կարծիքով, այսօր ՌԴ-ի ու ԵՄ հովանավորությամբ ձևաչափերն ընթանում են զուգահեռ, և Բրյուսելը չի ձգտում փոխարինել Մոսկվայի գործընթացը:

«Այն, ինչ տրամադրում է ԵՄ-ն, մի փոքր այլ բան է: Այն նոր խաղացող է, որին, կարծում եմ, հատկապես դրական է վերաբերում ադրբեջանական կողմը: Այն կապված չէ անցյալի հետ: Նրանք ազնիվ միջնորդներ են, ովքեր չունեն տարածաշրջանում մեծ օրակարգ, ինչպես, օրինակ, ռուսները կամ Թուրքիան և Իրանը»,- նշել է դե Վաալը:

Անդրադառնալով Վաշինգտոնի ներգրավվածությանը՝ դե Վաալն ասել է, որ ԱՄՆ-ն այսօր փորձում է աջակցել այս ավելի չեզոք արևմտյան խաղաղ գործընթացին, որը, ըստ նրա, չի հակասում ՌԴ-ի հիմնական նպատակներին կամ 2020 թ.-ի նոյեմբերի հրադադարի հայտարարությանը։

ՀՀ-ն և Ադրբեջանը պատրաստկամություն են հայտնել խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել։ Բաքուն 5 կետից բաղկացած առաջարկ է ներկայացրել, Հայաստանն արձաքանգել է 6 կետանոց առաջարկով։ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ասել է նաև, որ Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցություններ սկսել Ադրբեջանի 5 կետի և ՀՀ 6 կետի համատեքստում։