Մեկնաբանություն-ԵԱՏՄ անդամ երկրները ողջունում են Իրանի հետ առևտրային համաձայնագրի ստորագրումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i173406-Մեկնաբանություն_ԵԱՏՄ_անդամ_երկրները_ողջունում_են_Իրանի_հետ_առևտրային_համաձայնագրի_ստորագրումը
ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցությանն ուղղված միության անդամ երկրների ջանքերը շարունակվում են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2022 08:49 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-ԵԱՏՄ անդամ երկրները ողջունում են Իրանի հետ առևտրային համաձայնագրի ստորագրումը

ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցությանն ուղղված միության անդամ երկրների ջանքերը շարունակվում են:

Այդ կապակցությամբ, Ղրղզստանի և Հայաստանի ղեկավարները ողջունել են ԵԱՏՄ շրջանակներում Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումը:

Ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի ցանկությունն է հայտնել՝ Իրանի և Եվրասիական միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ լիարժեք համաձայնագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ: Սա առաջին անգամը չէ, երբ ԵԱՏՄ անդամ երկրները շահագրգռվածություն են հայտնում համագործակցել Իրանի հետ: Ավելի վաղ, Հայաստանի կառավարության պաշտոնյաները, այդ թվում՝  վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բազմիցս նման ցանկություն են հայտնել և իրնցի պաշտոնյաների հետ հանդիպումներում նույնպես ընդգծել Երևանի ցանկությունը:

Աշխարհագրական ու տնտեսական առումով, ԵԱՏՄ անդամ Երևանի պաշտոնյաները Իրանի հետ համագործխակցելով, հնարավորություն կունենան վերականգնել Հարավային Կովկասում տեղակայված այդ երկրի տնտեսությունը:

ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցությունը կարեող է օգնել Հայաստանի տնտեսական մեծ թվով խնդիրների լուծմանը: ԵԱՏՄ-ն ունի 190 միլիոնանոց շուկա: Միության անդամ երկրներն են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Հայաստանը։ Միության տնտեսական և առևտրային ծրագրերին Իրանի մասնակցությամբ, մեծ թվով խնդիրներ հնարավոր կլինի լուծել:

Իր վարած մակրոտնետսականք աղաքականության շնորհիվ, Իրանը կարող է օգնել Հայաստանի ու Ղրղզստանի նման երկրներին՝ լուծել իրենց խնդիրները: Բացի Հայաստանից, Ղրղզստանը նույնպես ունի իրանական հաղորդակցության ուղիների կարիքը՝ միջազգային տաք և սառը ջրերին միանալու համար:

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Իրանն այն երկրներից է, որ համաձայնություն է հայտնել առանց դոլարի առևտուր անել տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ: Այդ դեպքում ԵԱՏՄ անդամ երկրների հետ Իրանի համագործակցությունը հնարավոր կլինի ավելի հեշտ պայմաններով։

ԵԱՏՄ փորձագետներն այս ծրագրի հաջողության մասին ասում են. «Միության անդամների միջև  ազգային արժույթով առևտուրն աճել է 75 տոկոսով»։

ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովն իր վերջին նիստերում հավանություն է տվել միության անդամ երկրների միջև ազգային արժույթներով փոխանակումների ավելացմանը։ Վերջին մի քանի տարիներին, բացի Իրանից և Ռուսաստանից, տարածաշրջանի և աշխարհի շատ այլ երկրներ, ինչպիսիք են Չինաստանը և նույնիսկ Թուրքիան, սկսել են հրաժարվել դոլարից և առևտրում օգտագործել ազգային արժույթները:

Այս միտումը տարածվում է նաև այլ երկրներում ու տարածաշրջանային կոալիցիաներում: Հարկ է նշել, որ ԵԱՏՄ տարածքում իրականացված առևտրում դոլարի մասնաբաժինը 2013 թվականի 30 տոկոսից 2021 թվականին նվազել է, ահսնելով 19 տոկոսի։ Դա նշանակում է այս երկրների միջև  տնտեսական ծրագրերի իրականացման և առևտրային հարաբերություններում ազգային արժույթների փոխանակման ժամանակ վերոնշյալ ծրագրի հաջողության մասին: