Մամուլի տեսություն 6-5-2022
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Իրանում վերջին 43 տարում շուրջ 50 ընտրությունների հաջող անցկացումը Իսլամական հեղափոխության ժողովրդական բնույթի նշան է անվանել։
Ջամե Ջամ օրաթեթ
Վերջին 43 տարում երկրում անցկացվել է մոտ 50 ընտրություն
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին շաբաթ օրն առավոտյան Իմամ Խոմեյնիի մահվան 33-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ հեղափոխության մեծ առաջնորդի սրբավայր դամբարանում մեծ թվով քաղաքացիների և իմամ Խոմեյնիի հետևորդների մասնակցությամբ կայացած արարողության ժամանակ ելույթոով է հանդես եկել։
Նա ասել է. «Իսլամական հեղափոխության հաղթանակից մոտ մեկ տարի անց առաջին նախագահն ընտրվեց ժողովրդի կողմից, իսկ մի քանի ամիս անց ժողովրդի կողմից ձևավորվեց առաջին Իսլամական Խորհրդարանը, և մինչ օրս երկրում և ժողովրդի կողմից անցկացվել է մոտ 50 ընտրություններ և ժողովուրդը ներկա են հրապարակում։ Իմամ Խոմեյնին նման մեծ հեղափոխության առաջնորդն էր։
Ջավան օրաթերթ
Դիվանագիտության դիմակի հետևում աջակցում են Սիոնիստական ռեժիմին
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի այցը Թել Ավիվ և Իրանի միջուկային ծրագրի շուրջ սիոնիստ պաշտոնյաների հետ բանակցությունները ՄԱԳԱՏԷ-ի կողմից այս ռեժիմին աջակցելու մասին է վկայում։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ժամանել է օկուպացված տարածքներ՝ հանդիպելու Իսրայելի պաշտոնյաների հետ։ Վիեննայի բանակցությունները և Իրանի միջուկային ծրագիրը եղել են Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի և այլ պաշտոնյաների հետ Գրոսիի հանդիպումների հիմնական առանցքը։
Թել Ավիվը, որ փորձում է խոչընդոտել բանակցությունները՝ պնդում է, որ Թեհրանը փորձում է գաղտնի պահել իր միջուկային ծրագրերը։
Սիոնիստական ռեժիմիի հակասական մոտեցումն ու մտահոգությունը մեր երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ գալիս է այն բանից, երբ այս ռեժիմը 1960-ականներից ի վեր արտադրել ու տեղակայել է միջուկային զենք և երբեք չի ստորագրել Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը (NPT): Թել Ավիվը արտադրում է մի շարք բալիստիկ հրթիռներ, թևավոր հրթիռներ և հակահրթիռային պաշտպանության համակարգեր, իսկ վարչակարգի միջուկային զենքի պաշարները, ըստ հաշվարկների, ունի 80-ից 400 միջուկային մարտագլխիկներ:
Էթեմադ օրաթերթ
Պուտին. Մենք ջախջախել ենք Ուկրաինային մատակարարած ԱՄՆ-ի զենքերը
«Ռոսիա 1»-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ուկրաինա ուղարկված ամերիկյան տասնյակ զինատեսակների ոչնչացման մասին ասելով. <<Մենք ջախջախել ենք Ուկրաինային մատակարարած ԱՄՆ-ի զենքերը>>։
Պուտինը նախազգուշացրել է, որ ռուսական ուժերը կոչնչացնեն ցանկացած զենք, որը Վաշինգտոնը կուղարկի Ուկրաինա։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինային նոր ռազմական օգնության մասին, ներառյալ «Հիմարաս» հեռահար հրթիռների արձակման կայանները, որոնց վրա Կիևն ու ՆԱՏՕ-ն հենվել են Ուկրաինայի պատերազմի իրավիճակը փոխելու համար:
Իրան օրաթեթ
Վիրջինիայում երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել հինգ մարդ
ԱՄՆ-ում վերջին օրերին մեծացել են զանգվածային կրակոցները, այս անգամ Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքի մոտ կազմակերպված երեկույթի ժամանակ տեղի ունեցած կրակոցի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 5-ը վիրավորվել են:
armenpress.am
Հայաստանի ընտրանին Երևանում Իռլանդիայի նկատմամբ հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Ազգերի լիգայի B ենթախմբում առաջին խմբի անդրանիկ տուրում մրցեց Իռլանդիայի հավաքականի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին նախաձեռնությանն ամբողջովին տիրել էր Իռլանդիայի հավաքականը: Հայաստանի ընտրանին երբեմն-երբեմն հակագրոհում էր:
Խաղի առաջին կեսի 45 րոպեներին Հայաստանի ընտրանին գործում էր «երկրորդ համարով»: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական՝ ոչ-ոքի հաշվով:
Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի հավաքականը կրկին պաշտպանվողի դերում էր և հույսը դրել էր հակագրոհների վրա: 74-րդ րոպեին հեռահար, դիպուկ հարվածով աչքի ընկավ 21-ամյա Էդուարդ Սպերցյանը:
Հաջորդիվ Խոակին Կապառոսի գլխավորած թիմը փորձեր էր կատարում կրկնապատկելու ստացած առավելությունը, սակայն անհաջող:
Ի վերջո, Հայաստանի ընտրանին հաղթեց նվազագույն հաշվով` հաղթանակով մեկնարկելով Ազգերի լիգայի այս մրցափուլում:
Ազգերի լիգայի A ենթախմբում Հայաստանի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 8-ին` հյուրընկալվելով Շոտլանդիայի հավաքականին: Այդ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
armtimes.com
45 ոստիկան վնասվածքները ստացել է բախման հետևանքով, հատուկ միջոցներն էլ ժամկետանց չեն եղել. ոստիկանության պարզաբանումը
ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ՝ ի պատասխան ընդդիմադիրների այն պնդումների, թե նախօրեին ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր և ծխարձակող հատուկ միջոցներ, ոստիկանները վնասվածքները ստացել են հատուկ միջոցների սխալ կիրառման հետևանքով, և դրանք ժամկետանց են եղել:
Ոստիկանության տարածած պարզաբանումը՝ ստորև
«Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի հետևանքով, երբ ակցիայի մասնակիցները չեն դրսևորել իրավաչափ վարքագիծ, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ և շշեր, քարեր ու մետաղե առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ուստի որոշում է կայացվել կիրառել հատուկ միջոցներ։
Կիրառվել են բացառապես լուսաձայնային հատուկ միջոցներ։ Արցունքաբեր և ծխարձակող հատուկ միջոցներ չեն կիրառվել։ Հատուկ միջոցները կիրառվել են օրենքով սահմանված կարգով՝ օդում՝ քաղաքացիների համար առավելագույնս անվտանգ տարածության վրա։ Հավելենք, որ դրանց կիրառումից թեթև վնասվածքներ է ստացել ոստիկանության երկու ծառայող, իսկ ևս 45 ոստիկան վնասվածքները ստացել է բախումների հետևանքով:
Նշենք նաև, որ հատուկ միջոցները ժամկետանց չեն եղել»։
Հիշեցնենք՝ նախօրեին՝ 16:00-ին, խորհրդարանական ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը տեղի չէր ունեցել: Օրակարգում ընդգրկված էր եղել «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների հեղինակած՝ «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել էր, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը կշարունակվի՝ մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ:
Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները Ազգային ժողովից վերադարձել էին Ֆրանսիայի հրապարակ, որտեղ նախատեսել էին կարճ հանրահավաք, այնտեղից էլ՝ իրենց համակիրների հետ երթով հասել Կառավարության շենք, այնուհետև՝ Կառավարական առանձնատուն: Մինչեւ ժամը 20:00-ն համապատասխան թվով պատգամավորներ չէին գրանցվել, ԱԺ արտահերթ նիստը չէր կայացել քվորում չապահովելու պատճառով:
Ընդդիմադիր առաջնորդները և նրանց համակիրները, Կառավարական առանձնատան շրջակայքից փորձելով ճեղքել ոստիկանական պատը, ցանկացել էին գնալ Ազգային ժողով, ինչն էլ հիմք էր դարձել ընդդիմադիր ակտիվիստների և ոստիկանության բախման գործողություններին: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ ցուցարարները չէին ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն էին գործադրել նրանց նկատմամբ, ինչպես նաև՝ նետել շշեր, քարեր և մետաղե առարկաներ։ Ոստիկանությունը ցուցարարների գործողությունները կանխելու համար ստիպված էր եղել հատուկ միջոցներ կիրառել:
ՀՀ առողջապահական գերատեսչության պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ էր տեղափոխվել 60 անձ, որոնցից 39-ը՝ ոստիկանության ծառայողներ: Նախարարության տրամադրած վերջին տեղեկատվության համաձայն՝ միջադեպից տուժած 4 անձ դեռ շարունակում է բուժումը ստացիոնար պայմաններում:
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել է, որ Պռոշյան փողոցում անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կա 13 ձերբակալված:
armenpress.am
Հայկական առաջին լոուքոսթեր Fly One Armenia-ն ձեռք բերեց երրորդ օդանավը
Հայկական Fly One Armenia լոուքոսթեր ավիաընկերության օդանավային պարկը համալրվում է, ընկերությունում դիտարկում են ինքնաթիռների թիվը էլ ավելի մեծացնելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Fly One Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը:
Fly One Armenia-ի ձեռք բերած օդանավն Airbus A319 դասի է, 144 տեղանոց:
«Սա, միանշանակ, կնպաստի թե՛ չվերթների քանակի ավելացմանը, թե՛ աշխարհագրության ընդլայնմանը: Այս պահին ավիաընկերությունն իր տրամադրության տակ ունի Airbus A320 դասի 180 տեղանոց 2 ինքնաթիռ, որոնց կմիանա Airbus A319 դասի մեկ ինքնաթիռ»,-ասաց Անանյանը:
Ավիաընկերության խորհրդի նախագահը կարևորեց նոր օդանավի ձեռքբերումը հատկապես ամառային թռիչքային շրջանում, երբ նկատվում է ավիափոխադրումների պահանջարկի աճ: «Այս առումով հնարավորություն կունենանք հասանելի ծառայություններ ապահովել մեր ուղևորների համար»,-եզրափակեց նա:
«FlyOne Armenia» ավիաընկերությունը 2021 թվականի նոյեմբերի 12-ին և 15-ին ստացել է Ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) նույնականացման ծածկագրերը:
slim.am
Հունաստանի ՊՆ .«Զգուշացնում եմ Էրդողանին>>
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը զգուշացրել է Թուրքիային Հունաստանի հետ պատերшզմ սկսելու մտքից հեռու մնալ , քանի որ իր երկիրը լիովին պատրաստ է ցանկացած шգրեuիшյի։
«Մեր հնարավորությունները լավ իմանալով է , որ հակառակ կողմը զերծ է մնում ռшզմшկшն բшխ-nւմ կատարելուց, քանի որ նրանք գիտեն, թե ինչ ծանր գին են ստիպված լինելու վճարել։ Մեր զի-նվшծ ուժերը միշտ զգոն են, լիովին պատրաստ և վճռական», – իր հարցազրույցում ասել է Հունաստանի պաշտպանության նախարարը։
Պատասխանելով Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության մասին հարցին, նախարարն ասել է, որ Էրդողանը «միշտ լարվածություն է հրшհրnւմ, երբ իրեն վտ-шնգ է զգում կամ տանը խնդիրներ է ունենում»։
«Թուրքիայի նախագահը պետք է հասկանա, որ Հունաստանը կայունության հենարան է տարածաշրջանի համար, բայց և չի զիջի իր հողերը թուլացնելով սեփական ինքնիշխանությունը: Թուրքիայի նախագահը սխալվում է, եթե կարծում է, որ Հունաստանի վարչապետը չի կարողանա պաշտպանել իր երկրի ինքնիշխան իրավունքները:»,- ասել է Հունաստանի պաշտպանության նախարարը: