Մեկնաբանություն- Ռուսաստանը դեմ է ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդում հակաիրանական բանաձևի հրապարակմանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i174032-Մեկնաբանություն_Ռուսաստանը_դեմ_է_ՄԱԳԱՏԷ_ի_Կառավարիչների_խորհրդում_հակաիրանական_բանաձևի_հրապարակմանը
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը երեքշաբթի առավոտյան Twitter-ի իր միկրոբլոգում գրել է.«Առավել քան երբևէ պարզ է դարձել, որ Վիեննայի բանակցությունների արեւմտյան մասնակիցների մտադրությունը՝ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի ընթացիկ նիստում Իրանի դեմ բանաձեւ ընդունելու վերաբերյալ, կործանարար է ՀԳՀԾ-ի համաձայնության համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2022 07:53 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ռուսաստանը դեմ է ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդում հակաիրանական բանաձևի հրապարակմանը

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը երեքշաբթի առավոտյան Twitter-ի իր միկրոբլոգում գրել է.«Առավել քան երբևէ պարզ է դարձել, որ Վիեննայի բանակցությունների արեւմտյան մասնակիցների մտադրությունը՝ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի ընթացիկ նիստում Իրանի դեմ բանաձեւ ընդունելու վերաբերյալ, կործանարար է ՀԳՀԾ-ի համաձայնության համար»:

Անդրադառնալով Կառավարիչների խորհրդի նիստում Իրանի դեմ բանաձև ընդունելու ԱՄՆ-ի և եվրոպական եռյակի հնարավոր որոշմանը, Ուլյանովն ասել է.«Ռուսաստանը ոչ մի կերպ չի ասոցացվելու նման բանաձեւի հետ»։ Նա ավելի վաղ ասել էր, որ Իրանի հարցը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի չորեքշաբթի օրը ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի ընթացիկ նիստում Իրանի դեմ ցանկացած բանաձևի ընդունմանը Ռուսաստանի բացահայտ ընդդիմանալը հիմնված է Իրանի նկատմամբ ապակառուցողական մոտեցման և կեղծ պատրվակներով Իրանի դեմ ԱՄՆ-ի գլխավորած արշավի վերաբերյալ Արևմուտքի կոնսենսուսի վրա: Միացյալ Նահանգները և Եվրոեռյակը Կառավարիչների խորհրդին են ներկայացրել համատեղ բանաձևի նախագիծ՝ պնդելով, որ չհայտարարված վայրերում հայտնաբերված ուրանի հետ կապված չլուծված խնդիրները խիստ մտահոգիչ են։

Այս բոլորն այն դեպքում, երբ երեք օբյեկտներում շատ փոքր քանակությամբ հարստացված ուրանի հայտնաբերման մասին պնդումները վերաբերվում են մի քանի տասնամյակ առաջվա և ավելի վաղ PMD կոչված Իրանի միջուկային ծրագրի ենթադրյալ ռազմական լինելու վերաբերյալ մտահոգությունները հարթվել են Իրանի ներկայացրած պատասխանների արդյուքնում, որոնք ստուգվել են ՄԱԳԱՏԷ-ի կողմից: Այնուամենայնիվ, այժմ ՄԱԳԱՏԷ-ն, և մասնավորապես գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, Սիոնիստական ​​ռեժիմի պնդումների ազդեցության տակ, որը ոչ ՄԱԳԱՏԷ-ի, ոչ էլ NPT-ի անդամ է, կրկին անդրադարձել է այդ հարցին, և չնայած Իրանի պատասխանին,  պնդում է, որ համոզված չէ, որ խնդիրը լուծվել է: Գրոսսին նախքան Կառավարիչների խորհրդի նիստի անցկացումն  ուրբաթ օրը մեկնել է օկուպացված Պաղեստին, և հանդիպել   Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ընդգծել է, որ Թեհրանի պատասխանը ՄԱԳԱՏԷ-ի հարցերին ճշգրիտ է եղել: Նա ասել է. «ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը լուրջ կամք չունի ասելու, որ մեր պատասխանները համոզիչ են եղել: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը վկայակոչում է մեր թշնամիների՝ և նրանց գլխավորած Սիոնիստական ​​ռեժիմի հետախուզական հաղորդագրությունները։

Մեկ այլ խնդիր, որն այժմ առավել քան երբևէ կասկածի տակ է դնում ՄԱԳԱՏԷ-ի և նրա գլխավոր տնօրենի անաչառությունը, այն է, թե ինչու այս միջազգային դիտորդական կառույցը և նրա ղեկավարը չեն դատապարտել Իսրայելի ռեժիմի բազմաթիվ հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների և իրանցի փորձագետների վրա և նույնիսկ  դիրքորոշում չեն հայտնել այդ կապակցությամբ: Անշուշտ, Իրանի Իսլամական Հանրապետությունը չի լռի Կառավարիչների խորհրդին բանաձև ներկայացնելու Արևմուտքի թշնամական գործողությունների  և Գործակալության գլխավոր տնօրենի կողմնակալ մոտեցման նկատմամբ և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի իր ազգային շահերի պաշտպանության ուղղությամբ: