Մեկնաբանություն- Գրոսսիի պասիվ դիրքորոշումը Իրանի միջուկային օբյեկտների դեմ հարձակումների կապակցությամբ
Երեքշաբթի օրը, Վիեննայում կայացած հարցազրոյցում, արձագանքելով Իրանի միջուկային օբյետկնեռրի դեմ հարձակումները դատապարտվելու վերաբերյալ Թեհրանի հարցադրմանը, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է. «Տարբեր առիթներով ես բացահայտորեն դատապարտել եմ ցանկացած բռնության գործողություն որևէ մեկի նկատմամբ։ Ես խաղաղության ձգտող դիվանագետ եմ և դատապարտում եմ բռնության ցանկացած ակտ, ցանկացած վայրում և ցանկացածի կողմից»:
Իրանի միջուկային օբյեկտների դեմ հարձակումների, ինչպես նաև իրանցի գիտնականների սպանության նկատմամբ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի ցուցաբերած չեզոք դիրքորոշումը վկյաում է, որ.նման կերպ վերջինս փաստորեն կանաչ լույս է վառել Սիոնիստական ռեժիմի համար՝ շարունակելու այդ արատավոր ու անօրինական գործողությունները։
Մյուս կողմից, Գրոսսին նշում է, որ Իրանի միջուկային օբյեկտների դեմ հարձակումների դատապարտումը կապխված է համագործակցության մակարդակից, ինչը ենթադրում է, որ Իրանը պետք է կատարաի գործակալության պահանջները: Անդրադառնալով Իրանի հետ կապված խնդիրների մասին հարցին՝նա ասել է. «Երբ այս խնդիրները լուծվեն, իրավիճակը լիովին կպարզվի, և Իրանը կկարողանա ավելի հեշտությամբ հասնել այն համագործակցությանը, որին ձգտում է»։
Իրանի տարածաշրջանային ամենամեծ թշնամին համարվող Սիոնիստական ռեժիմը մշտապես ընդգծել է իր հակառակուևթյունը Թեհրանի խաղաղանպատակ միջուկային ծրագրին: Բացի այդ, ռեժիմը բազմիցս սպառնացել է ավիահարվածներ հասցնել Իրանի միջւուկային օբյեկտներին, ինչպես նաև բազզմաթիվ դիվերսիոն հարձակումներ է իրականացրել դրանց դեմ:
Ի լրումն իրանցի միջուկային գիտնականների սպանությունների, որոնցից վերջինը Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունն էր 2020 թվականին, վերջին տարիներին Իսրայելը հետևողականորեն նախագծել և իրականացրել է Իրանի միջուկային օբյեկտների դեմ մի շարք հարձակումներ, այդ թվում նաև կիբեր հարձակումներ:
Որպես օրինակ կարելի է նշել ԱՄՆ-ի գլխավորած կիբերհարձակումը Նաթանզում գտնվող Իրանի միջուկային օբյեկտի վրա՝ Stuxont վիրուսի միջոցով: Մի քանի տարի անց՝ 2020 թվականի հուլիսին, Նաթանզի ցենտրիֆուգների հավաքների սրահում պայթյուն տեղի ունեցավ: Ավելի ուշ, սիոնիստական ԶԼՄ-ները և նույնիսկ ռեժիմի փորձագետները խոստովանեցին, որ պայթյունը կազմակերպել է Սիոնիստական ռեժիմը:
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին, ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի եռամսյակային հանդիպման ժամանակ, այդ պայթյունը որակել է դիվերսիա և կոչ արել գործակալությանը և նրա անդամներին խստորեն դատապարտել չարամիտ գործողությունները:
Ղարիբաբադինա սել է. «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր կոնֆերանսի ընդունած տարբեր բանաձեւերում ասվում է, որ «ցանկացած զինված հարձակում կամ սպառնալիք խաղաղանպատակ գործունեություն ծավալող միջուկային օբյեկտի վրա,ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և ՄԱԳԱՏԷ-ի կանոնադրության սկզբունքների խախտում է»
Այնուամենայնիվ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը և նրա գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հրաժարվել են դատապարտել Իրանի միջուկային օբյեկտի դեմ իրականացված դիվերսիոն հարձակումը: Իրականում Գրոսսին քաջատեղյակ է, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա դիվերսիոն հարձակումները հակասում են ՄԱԳԱՏԷ-ի կանոններին ու կանոնակարգերին, ինչպես նաև միջազգային իրավունքի ակնհայտ խախտում:
Սակայն հակառակ գործակալության և իր անաչառ մոտեցման մասին նրա պնդումներին, նա լռել է և Սիոնիստական ռեժիմի նման անօրինական գործողությունների նկատմամբ: