Ռուսաստանը զգուշացրել է Արևմուտքի հետ ուղիղ առճակատման վտանգի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i174316-Ռուսաստանը_զգուշացրել_է_Արևմուտքի_հետ_ուղիղ_առճակատման_վտանգի_կապակցությամբ
Ռուսատսանն Արևմուտքին զգուշացրել է, որ այդ երկրի ենթակառուցվածքների դեմ կիբերհարձակումները կարող են հանգեցնել ուղղակի ռազմական առճակատման:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2022 09:13 Asia/Tehran
  • Ռուսաստանը զգուշացրել է Արևմուտքի հետ ուղիղ առճակատման վտանգի կապակցությամբ

Ռուսատսանն Արևմուտքին զգուշացրել է, որ այդ երկրի ենթակառուցվածքների դեմ կիբերհարձակումները կարող են հանգեցնել ուղղակի ռազմական առճակատման:

ՌԴ ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն, որում նշել է, որ երկրի կարևոր ենթակառուցվածքները և կառավարական կայքերը ենթարկվել են կիբերհարձակման: Մոսկվան այդ հարձակումների համար պատասխանատու է ճանաչել ԱՄՆ-ում և Ուկրաինայում գործող հաքերային խմբերին:

Հայտարարության մեջ ասված է. «Ռուսատսսնն անպատասխան չի թողնի իր դեմ ուղղված որևէ ագրեսիա: Մեր քայլերը կիրականացվեն նպատակուղղված և մտածված, երկրի օրենսդրության և միաջզգային իրավունքի համաձայն»: Նախարարությունը նաև զգուշացրել է, որ երկրի դեմ ուղղված կիբեր հարձակումներն անպատասխան չեն մնա:

Արևմուտքի հետ ուղղակի առճակատման վերաբերյալ Ռուսաստանի սպառնալիքը հնչում է Ուկրաինայի պատերազմից հետո, ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի հակառուսական  պատժամիջոցների ֆոնին:

Ուկրաինային միլիարդավոր դոլարների ռազմական օգնություն տրամադրելուն զուգահեռ, Արևմուտքը նաև կիբեր պատերազմ է մղում Մոսկվայի եդեմ: Այդ պատերազմի  ընթացքում, հարձակման են ենթարկվում Ռուսաստանի կարևոր կենտրոնների կայքերն ու սերվերները և գողացվում է դրանց վրա առկա տեղեկատվությունը: Ավելի վաղ, ռուս պաշտոնյաները հայտարարել էին, որ Ռուսատսանի ու Արևմւոտքի միջև առկա լարվածությունը, հաշվի առնելով ուկրաինական զարգացումները, կարող է վերածվել ուղղակի առճակատման:

Փետրվարի 24-ին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանում բազմաթիվ պետական ​​ընկերությունների և լրատվական կազմակերպությունների կայքերը կոտրվել են։ Եվ երբ կիրակի օրը կոտրվեց երկրի ԱԳՆ կայքը, և այնտեղ տեղադրվեց «Կեցցե Ուկրաինան» հաղորդագրությունը, Մոսկվան հայտարարեց ուղղակի առճակատման վտանգի մասին:

Մայիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել էր օտարերկրյա «կառավարական գերատեսչությունների» կողմից Ռուսաստանի դեմ իրականացվող կիբերհարձակումների թվի  բազմապատկվելուն և կոչ արել ռուսական կազմակերպություններին ուժեղացնել իրենց ՏՏ անվտանգությունը:

Ուղղակի առճակատման հավանականության մասին Մոսկվայի հայտարարությունը վկայում է թե որրքան զգայուն է այս հարցը: ԱՄՆ-ն նույնպես բազմիցս Ռուսաստանին մեղադրել է իր կարևոր կենտրոնների դեմ հաքերային հարձակումներ իրականացնելու մեջ, սպառնալով դիմել պատասխան քայլերի: Իրականում, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև այլ տարաձայնությունների կողքին, կիբեր հարձակումների խնդիրը, հատկապես հաշվի առնելով, որ Վաշինգտոնը Ռուսաստանին մեղադրում է դրանք իրականացնելու մեջ, ավելի են սրել իրավիճակը: Եվ հիմա կարծես թե Արևմուտքն է նախաձեռնել նման հարձակումները:

Ռուսաստանն այս հարձակումներն անպատասխան չի թողնի և առաջիկայում պետք է սպասել Ուկրաինայի և այդ երկրին աջակցող մյուս պետությունների դեմ Մոսկվայի կիբեր գործողությանը: Իրականում կիբեր հարձակումները երկսայր սուր են, որ կարող են արդյունավետ կերպով օգտագործվել Արևմուտքի դեմ: