Մամուլի տեսություն 10.06.2022թ.
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i174324-Մամուլի_տեսություն_10.06.2022թ.
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղարի կողմից Իսրայելի ցուցումներին հետևելու և Կառավարիչների խորհրդում հակիրանական բանաձևի ընդունմանն ուղղված քննադատությունները շարունակվում են:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունիս 10, 2022 10:18 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10.06.2022թ.

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղարի կողմից Իսրայելի ցուցումներին հետևելու և Կառավարիչների խորհրդում հակիրանական բանաձևի ընդունմանն ուղղված քննադատությունները շարունակվում են:

Ջամե Ջամ օրաթերթ

Ուլյանով. Արևմուտքը չի հասկանում, թե ինչ իրավիճակ է տիրում այս պահին

Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը «հիմարություն» է որակել  ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի կողմից  ընդունված հակաիրանական բանաձևը և ևս մեկ անգամ խստորեն քննադատել  Արևմուտքին՝ այս ճանապարհն ընտրելու համար։

Նա իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Լսե՞լ եք Իրանի վերաբերյալ վերջին նորությունները: Հիմա հասկանո՞ւմ եք թե ինչու Ռուսաստանը դեմ քվեարկեց կառավարիչների խորհրդի հակաիրանական հիմար բանաձևին: Մեր արևմտյան գործընկերները չեն հասկանում, թե ինչ իրավիճակում ենք մենք հայտնվել»:

 

Էթեմադ օրաթերթ

Գրոսսին նպատակ չունի պատասխանատվության կանչել Իրսայելին

Արձագանքելով Իրանի միջուկային օբյեկտներում ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկներից մի մասի աշխատանքի դադարեցմանը, Իրանի խորհրդարանի պատգամավորն ասել է. «Իրանի ատոմային էներգիայի գործակալության այս քայլը շատ կարևոր էր և ժամանակին: Խորհրդարանը ողջունում է այդ քայլը»:

Անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի գործողություններին, Մոհամմադ Հասան Ասֆարին նշել է. «Գործակալությունը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում Սիոնիստական ռեժիմի ու ԱՄՆ-ի գործողությունների նկատմամբ և  վերածվել է նրանց քաղաքականությունն առաջ տանելու գործիքի»:

 

Իրան օրաթերթ

Ուկրաինան հայտարարել է  իր զինամթերքը սպառվելու մասին

Ուկրաինայի հետախուզության փոխնախարարը հայտարարել է. «Մենք սպառել ենք մեր գրեթե ողջ զինամթերքը և այժմ օգտագործում ենք ՆԱՏՕ-ի ստանդարտ 155 տրամաչափի փամփուշտներ»։

Le Figaro թերթի կայքը գրել է. «Վադիմ Սկիբիցկին ուրբաթ օրը Guardian-ում հրապարակված հոդվածում զգուշացրել է, որ այս պահին ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կտա Ուկրաինային Արևմուտքը:

Նա հավելել է.«Ուկրաինան ունի մեկ հրետանի՝ յուրաքանչյուր 10-15 ռուսական հրետանու դիմաց»։

Սկիբիցկին նաև նշել է, որ Արևմուտքն Ուկրաինային տվել է իր ունեցածի միայն 10 տոկոսը:

Ուկրաինայի տվյալներով՝ Կիևն օրական օգտագործում է 5000-ից 6000  փամփուշտ:

 

Համշահրի օրաթերթ

Թրամփը մեղադրվում է հեղաշրջում կազմակերպելու մեջ

Հունվարի 6-ին Կոնգրեսում Թրամփի կողմնակիցների իրականացրած հարձակլումը հետաքննող կոմիտեն հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը նպատակ է ունեցել իր իշխանությունը պահպանելու համար, երկրում հեղաշրջում իրականացնել:

Կոմիտեն Թրամփին մեղադրել է հեղաշրջման համար ենթահող նախապատրաստելու մեջ՝ ամիսներ շարունակ հայտարարելով  2020 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու մասին: Ընտրություններ, որոնք Թրամփի  կառավարությունը նկարագրել է որպես պատմության մեջ ամենաանվտանգ ընտրությունները:

 

armenpress.am/

Հունաստանի վարչապետը Թուրքիային մեղադրել է երկու երկրների միջև պայմանավորվածությունները խախտելու մեջ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Հունաստանի և Թուրքիայի  միջև առկա  լարվածության մեջ մեղադրել է Թուրքիային։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է cnnturk.com-ը:

Հունաստանի վարչապետն անդրադարձել է մարտի 13-ին Ստամբուլում  Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը:

«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ մենք համաձայնության ենք եկել, որ մի կողմը մյուսին հրահրող քայլեր չի անի»,-ասել է նա և հավելել, որ պայմանավորվածությունը խախտող կողմը Թուրքիան է:

«Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումից մեկ ամիս անց տհաճ զարգացումներ եղան։ Հունական կղզիների վրայով իրականացվեցին աննախադեպ թվով թռիչքներ և կրկին ասպարեզ բերվեց այն անհասկանալի թեզը, ըստ որի՝ կասկածի տակ է դրվում Էգեյան ծովի կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանությունը», - ասել է նա:

Նա նշել է, որ  ԱՄՆ-ը և Եվրամիությունը այս հարցում աջակցում են Հունաստանին:

 

armenpress.am/

ԱՄՆ-ի բանակը Կալիֆոռնիայում երկրորդ օդանավն է կորցրել երկու օրվա ընթացքում

 ԱՄՆ-ի բանակի երկրորդ օդանավն Է կործանվել Կալիֆոռնիայի նահանգում երկու օրվա ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Չորեքշաբթի օրը՝ հունիսի 8-ին, ԱՄՆ-ի ծովային հետեւակի կորպուսի հրամանատարությունը հաղորդել Է MV-22 Osprey կոնվերտոպլանի կործանման մասին, որի հետեւանքով զոհվել Է հինգ զինծառայող:

Հինգշաբթի օրը՝ հունիսի 9-ին, ռազմածովային ուժերի ավիացիայի «Էլ Սենտրո» բազայի հրամանատարությունը հաղորդել Է ռազմական ուղղաթիռի կործմանման մասին: Նրա մեջ գտնվում Էր անձնակազմի չորս անդամ. նրանք բոլորը ողջ են մնացել:

Զինվորականներից մեկը տուժել Է եւ տեղափոխվել հիվանդանոց: Երկու միջադեպերն Էլ տեղի են ունեցել անապատային տեղանքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am/

ԱՊՀ-ի երկրների տնտեսական զարգացման բնագավառում անկում չկա. Համագործակցության Գործկոմի ղեկավար

 ԱՊՀ-ի մասնակից երկրները պահպանում են զարգացման դրական դինամիկան, չնայած տնտեսական դժվարություններին, անկում չի դիտվում: Հունիսի 10-ին այդ մասին հայտարարել Է Համագործակցության Գործադիր կոմիետի նախագահ - գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չնայած ներկայիս տնտեսական դժվարություններին, Համագործակցության բոլոր երկրները պահպանում են զարգացման դրական դինամիկան: Թեկուզեւ այն մեծ չԷ, 4 տոկոսի սահմաններում: Այնուամենայնիվ Համագործակցության երկրների տնտեսությունների զարգացման բնագավառում անկում չի դիտվում»,- ասել Է նա ԱՊՀ-ի Տնտեսական խորհրդի՝ Ղազախստանի մայրաքաղաքում կայացած նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Վրաստանով բեռնատարների տարանցման վճարը 75%-ով կբարձրանա

 Վրաստանի տարածքով բեռնատարների տարանցիկ ճանապարհներից օգտվելու վճարը կբարձրանա 75 տոկոսով՝ 200 լարիից հասնելով 350 լարիի։

Վրաստանի կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություններ են կատարվել: Բեռնափոխադրողների համար նորացված սակագներն ուժի մեջ կմտնեն 2022-ի հունիսի 20-ից, տեղեկացնում է Jnews-ը։

Գործող օրենքի համաձայն՝ տուրքի վճարումից ազատվում են միայն այն տրանսպորտային միջոցները, որոնք բեռնափոխադրում են ծովային նավահանգստի տարածքից մինչև մոտակա մաքսային հսկողության գոտի՝ 10 կմ շառավղով կամ հակառակ ուղղությամբ։

Փոփոխությունները երաշխավորում են, որ Վրաստանի եկամուտները բեռների տարանցումից կավելանան տասնյակ միլիոնավոր դոլարներով, նշում է BM.ge-ն։

2022-ի առաջին եռամսյակում տարանցիկ ճանապարհով հանրապետությունով անցած ապրանքների թիվը գերազանցել է 116,000-ը, իսկ բյուջեի եկամուտները կազմել են 23.2 մլն լարի։ Ըստ կանխատեսումների՝ 2023-ին Վրաստանով կանցնի առնվազն 355,000 բեռնատար, իսկ ընդհանուր եկամուտը կգերազանցի 130 միլիոն լարին։

Վերին Լարսի անցակետում ցածր թողունակության պատճառով մծտապես բեռնատարների կուտակումներ են առաջանում, որոնց թվում բավականին մեծ է հայկական բեռնատարների քանակը։

 

panarmenian.net

ՀՀ-ն հունիսյան տոներին ՌԴ զբոսաշրջիկների նախընտրած ուղղություններից 2-րդն է

 Հունիսին Ռուսաստանի օրվա կապակցությամբ երկար հանգստյան օրերին ռուսաստանցի զբոսաշրջիկների համար արտերկրում նախընտրելի ուղղություններից 2-րդը Հայաստանն է։

Ըստ ավիատոմսերի որոնման և գնումների Aviasales ծառայության, Հայաստանին է բաժին ընկել ամրագրումների 2․6%-ը։

Առավել շատ զբոսաշրջիկներ են մտադիր մեկնել Թուրքիա, որին բաժին է ընկնում ամրագրումների 4%-ը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Երրորդ տեղում, ըստ ամրագրումների, Ղազախստանն է, որին բաժին է ընկնում տոմսերի 1․2%-ը։

 

panarmenian.net

Դոնֆրիդ․ ՀՀ-ն ու Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման առաջընթացի հնարավորություն ունեն

 ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնական Քարեն Դոնֆրիդը կարծիք է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանն այժմ հնարավորություն ունեն առաջընթաց գրանցելու երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում։, գրում է ՏԱՍՍ-ը։

«Կարծում եմ՝ իրական հույս կա, որ Ադրբեջանը և Հայաստանը բարենպաստ հնարավորություն ունեն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի և ԼՂ հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման որոնման համար: Կարծում եմ՝ տեսել ենք, որ երկու երկրներն էլ էական քայլեր են ձեռնարկել: ԱՄՆ-ն աջակցում է դրան», - ասել է պաշտոնյան։

Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը, անդրադառնալով ԱՄՆ-ում գտնվող Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպմանը պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդի հետ, ասել էր, որ վերջինս Հաջիևին կփոխանցի ԱՄՆ-ի շահագրգռվածությունը՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ գործակցությանը, այդ թվում որպես Մինսկի խմբի համանախագահ։