Մեկնաբանություն- Աշխաբադում մեկնարկել է մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մեկնարկել է մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը:
Նիստը կայանում է հունիսի 29-ին մեկնարկող՝ մերձկասպյան երկրների 6-րդ գագաթաժողովից առաջ:
Մերձկասպյան երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստերի անցկացումը լավ հնարավորություն է ընձեռում ափամերձ երկրներին՝ համաձայնության գալ այս ջրբաժանի և տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ և ընդլայնել համագործակցությունը: Աշխաբադի գագաթնաժողովին մասնակցում են մերձկասպյան հինգ երկրների արտաքին գործերի նախարարները։
2018 թվականի օգոստոսի 12-ին, Կասպից ծովի ափամերձ հինգ պետությունների, այդ թվում՝ ԻԻՀ Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ղեկավարները՝ հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների և չափանիշների վրա, բարիդրացիության և փոխըմբռնման սկզբունքի հիմամբ համաձայնության եկան «Կասպից ծովի իրավական ռեժիմի մասին կոնվենցիայի» տեքստի շուրջ:
Կոնվենցիայի ստորագրումից անցել է 4 տարի: Ու թեև այս ընթացքում իրականացվել են շատ կարևոր քայլեր, սակայն մի շարք հարցեր, այդ թվում՝ «ջրային տարածքների որոշումը» և «Կասպից ծովի հատակի և ընդերքի սահմանազատումը», դեռևս քննարկման փուլում են:
Համաձայն միջազգային կոնվենցիաների՝ ափամերձ պետությունների բանաձևերը յուրաքանչյուր երկրի խորհրդարանների կողմից վավերացվելուց հետո դառնում են կատարման համար պարտադիր: Մերձկասպյան երկրները պետք է կրկնապատկեն ջանքերը՝ այս ջրային տարածքը խաղաղ ճանապարհով և առանց օտարների ներկայության օգտագործելու ուղղությամբ։
Թեհրանի և Մոսկվայի պաշտոնյաները հայտարարել են, որ երկու երկրների քաղաքականությունը ծրագրվել է հիմնվելով ափամերձ հինգ պետությունների կողմից ընդգծված՝ ծովի անվտանգության պահպանության հիման վրա և ակնկալվում է, որ այդ քաղաքականությունը կմնա երկու երկրների օրակարգում։
Մերձկասպյան երկրների պարագայում կա մի քանի կարևոր կետեր. Նախ՝ մի շարք հաստատված որոշումներ, հատկապես բնապահպանական խնդիրների և այս ջրային տարածքում էկոհամակարգերի և կենդանական ու բուսատեսակների պահպանման վերաբերյալ, դեռևս չեն իրականացվել։ Մյուս կողմից, բազմաթիվ համաձայնագրեր են իրականացվել Կասպից ծովում նավթի և գազի արդյունահանման և նավային ու ծովային հաղորդակցությունների շահագործման վերաբերյալ։
Թեև Կասպից ծովում բնապահպանական խնդիրների կարևորությունը օրակարգային է, էկոհամակարգի պահպանմանն առնչվող փաստաթղթերը դեռ չեն իրականացվել։ Դա վկայում է այն մասին, որ մերձկասպյան որոշ երկրներ չեն ցանկանում գումար ծախսել մերձկասպյան շրջակա միջավայրը պահպանելու համար:
Ամփոփելով Աշխաբադի հանդիպումները, պետք է, ասել, որ անցած չորս տարիների փորձագիտական խորհրդակցությունների, արտաքին գործերի, տրանսպորտի նախարարների հանդիպումների արդյունքում սպասվում է, որ այսօրվա հանդիպման ավարտին ափամերձ պետությունների ղեկավարները հիմնական և տրամաբանական պատասխան կտան բնապահպանական խնդիրների և սահմանների սահմանազատման ոլորտում առկա բազմաթիվ անորոշություններին։