Մեկնաբանություն․ Իրանն ինքնաբավության է հասել միջուկային տեխնոլոգիաների սարքավորումների արտադրության ոլորտում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i178290-Մեկնաբանություն_Իրանն_ինքնաբավության_է_հասել_միջուկային_տեխնոլոգիաների_սարքավորումների_արտադրության_ոլորտում
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության փոխտնօրեն Փեժման Շիրմարդին ընդգծել է, որ Իրանն ինքնաբավության է հասել միջուկային տեխնոլոգիաների սարքավորումների արտադրության ոլորտում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 31, 2022 07:37 Asia/Tehran
  • Մեկնաբանություն․ Իրանն ինքնաբավության է հասել միջուկային տեխնոլոգիաների սարքավորումների արտադրության ոլորտում

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության փոխտնօրեն Փեժման Շիրմարդին ընդգծել է, որ Իրանն ինքնաբավության է հասել միջուկային տեխնոլոգիաների սարքավորումների արտադրության ոլորտում։

Հայտարարելով, որ Իսլամական խորհրդարանում ռազմավարական գործողությունների օրենքի հաստատումը հանգեցրել է  վառելիքի 60%-ի արտադրությանը և IR6 ցենտրիֆուգների գործարկմանը,ասել է.«Ատոմային էներգիայի կազմակերպության ձեռքբերումները բանակցային թիմի հաղթաքարտն են։Արևմտյան բանակցող կողմի  ամենամեծ վախը երկրի տեղայնական  գիտությունն ու երկրում առկա գիտելիքներն են»։

Հաշվի առնելով արևմտյան երկրների կողմից ճնշումները և տարբեր սահմանափակումները, հատկապես, միջուկային տեխնոլոգիաների հետ կապված նյութերի և սարքավորումների ներկրման վրա սահմանված էմբարգոն, կրկնակի կարևորվում են միջուկային տեխնոլոգիաների ոլորտում սարքավորումների արտադրության բնագավառում ինքնաբավության մասին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության փոխտնօրենի շեշտադրումները ։  Փաստորեն, միջուկային ոլորտի մասնագետների ազգային վճռականությունը և շարունակական ու ջիհադական ջանքերը,պատճառ են դարձել ,որ  Իրանը  միջուկային խաղաղասիրական  տեխնոլոգիաների ոլորտում ուշագրավ հաջողությունների հասնի։

Այժմ Իրանը հաջողել  է լայնորեն օգտագործել  միջուկային խաղաղասիրական տեխնոլոգիաները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի արտադրության, բժշկության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում:Հատկապես հաշվի առնելով  էլեկտրաէներգիային Իրանի կարիքի  հեռանկարը, ուշադրության կենտրոնում  է ատոմակայանների միջոցով  էլեկտրաէներգիայի արտադրությունը։Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության փոխտնօրենն էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում հստակեցված  նպատակների մասին ասել է.«1420 թվականի հեռանկարում , ատոմային էներգիայի կազմակերպության համապարփակ ռազմավարական փաստաթղթի համաձայն՝ կանխատեսվում է 10 հազար մեգավատ միջուկային էլեկտրաէներգիայի արտադրություն և կազմակերպությունը նպատակ ունի արտադրել կատարելապես իրանական և տեղայնական ռեակտոր , արտաքին հզորությունների օգտագործմանը զուգահեռ»։

Մի խնդիր, որը  միշտ մտահոգել է ԱՄՆ-ին  և տարածաշրջանում իր դաշնակիցներին, հատկապես սիոնիստական ​​ռեժիմին,Իրանի խաղաղասիրական  միջուկային կարողությունների հարաճուն առաջընթացն է :Թեև Իրանը ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնագրի շրջանակներում ,մի քանի տարի կատարելապես իրականացրեց միջուկային պարտավորությունները և սահմանափակեց իր միջուկային  գործողությունները , նյութերն ու օբյեկտները ,սակայն 2018 թվականի մայիսին ,Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, ԱՄՆ-ը հեռանալով  ՀԳՀԾ-ից,  ​​առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակներում  Իրանի դեմ կիրառեց ամենախիստ պատժամիջոցները։Մյուս կողմից, նկատի ունենալով 4+1 խմբի եվրոպացի անդամների կողմից իրենց ստանձնած պարտավորությունների իրականացման հարցով հաճախակի խոստմնադրժությունները , Թեհրանը  5 քայլով նախ նվազեցրեց իր միջուկային պարտավորությունները, ապա՝ Իսլամական խորհրդարանի բանաձեւի իրականացմանը  համահունչ,ՀԳՀԾ-ի  շրջանակից դուրս  նոր քայլեր է ձեռնարկել միջուկային զարգացման ուղղությամբ :

Այս համատեքստում հիշատակման արժանի հարցերից է ուրանի 20 տոկոսանոց  հարստացումը, ապա 60 տոկոսանոց հարստացումը,մետաղային ուրանի արտադրումը  և միջուկային օբյեկտների ու սարքավորումների ընդլայնումը,որը  մեծապես մտահոգել  է Վաշինգտոնին ու նրա տարածաշրջանային դաշնակիցներին, հատկապես սիոնիստական ​​ռեժիմին։Համակցված արձանագրության իրագործումը դադարեցնելու ոլորտում ,կազմակերպության հետ համագործակցության մակարդակի նվազեցումը  ,կատարվել է  Իսլամական խորհրդարանի որոշման իրագործման  շրջանակներում և ի պատասխան Եվրոպայի խոստմնադրժության :Իհարկե,Իրանը  Վիեննայում պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների ընթացքում և ներկա դրությամբ,  բազմիցս հայտարարել է, որ իր նկատի առած պայմանների իրականացման դեպքում ,իշարս պատժամիջոցների չեղարկումը և ԱՄՆ-ի վերադարձը ՀԳՀԾ-ին ,պատրաստ է ամբողջությամբ կատարել ՀԳՀԾ-ի շրջագծում իր ստանձնած պարտավորությունները:

ԱՄՆ-ը և եվրոպացի իր գործընկերները ,ներառյալ սիոնիստական ռեժիմը, բազմիցս Իրանին մեղադրել են իր միջուկային ծրագրերում ռազմական նպատակների հետապնդման մեջ,և նույնիսկ այդ մեղադրանքները շարունակել են այն ժամանակ, երբ Վիեննայում ընթանում էին պատժամիջոցների չեղարկման շուրջ  բանակցային հանդիպումները: Իրանը հերքել է այդ հավակնությունները և շեշտել է,որ որպես NPT -ի պայմանագիրը ստորագրող երկիր ,և Ատոմային  էներգիայի միջազգային կազմակերպության անդամ, իրավունք ունի խաղաղասիրական նպատակներով ձեռք բերել միջուկային տեխնոլոգիա :