Մեկնաբանություն- Իրանն ԱԹՍ-ների ոլորտում հզոր տերություն է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում
Իրանի ԶՈՒ գերագույն հրամանատարի քաղաքական-գաղափարախոսական գրասենյակի քաղաքական հարցերով տեղակալ գեներալ Սանայի Ռադը, նշելով, որ Իրանը տարածաշրջանում ամենահզորն է ԱԹՍ_ների ոլորտում, հավելել է, որ երկիրն այդ առումով առաջատար տեղ ունի նաև աշխարհում: Սանայի Ռադը նշել է, որ վերջին տարիներին տարբեր առիթներով Իրանը բարեկամ և թշնամի երկրներին ցուցադրել է իր անօդաչու թռչող սարքի հզորությունը:
Նա ընդգծել է, որ այսօր Իրանը կարող է արտադրել ժամանակակից անօդաչու թռչող սարքեր:
ԱԹՍ-ների ոլորտում Իրանի վերջին երեք տասնամյակների ձեռքբերումները տպավորիչ են եղել: Վերջին տասնամյակում տարածաշրջանում շարունակվող հակամարտությունների ֆոնին, Իրանի ԱԹՍ-ները ցույց են տվել իրենց բարձր կարողությունները՝ հսկողության և հայտնաբերման, թիրախավորման և հարձակողական գործողությունների իրականացման ոլորտներում:
ԻԻՀ զինված ուժերը կարողացել են անօդաչու թռչող սարքերի ոլորտում մեծ նվաճումներ ձեռք բերել, որոնց շնորհիվ երկիրը դարձել է տարածաշրջանում անօդաչու թռչող սարքերի ոլորտում առաջատար տերությունը։
Իրանի անօդաչու թռչող սարքերի հզորությունը մեծացրել է երկրի ցամաքային ու ծովային սահմաններից շատ կիլոմետր հեռավորության վրա գտնվող սահմանների անվտանգության ու պահպանության շրջանակը։ Անցած տարիների ընթացքում Իրանի անօդաչու թռչող սարքերի հզորությունը զգալիորեն մեծացել է՝ կենտրոնանալով անօդաչու թռչող սարքերի քանակի և որակի երկու տարրերի վրա: Այսօր Իրանը դարձել է տարածաշրջանի ուժ և իր ուրույն տեղն ունի անօդաչու թռչող սարքերի արտադրության տեխնոլոգիա ունեցող երկրների շարքում:
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի օպերատիվ գծով փոխտնօրեն ծովակալ Մուսավին ասում է. «Իրանի Իսլամական Հանրապետության անօդաչու թռչող սարքերի հզորությունը , հրթիռային համակարգերի կողքին, լրացուցիչ կանխարգելիչ ուժ է ստեղծել ԻԻՀ սրբազան համակարգի համար»:
Նկատի ունենալով, որ վերջին պատերազմներում, ինչպիսիք են ղարաբաղյան պատերազմը և Ուկրաինայի պատերազմը, անօդաչու թռչող սարքերը առանցքային դեր են ունեցել ինչպես հետախուզական ու հայտնաբերման և հրետանային կրակի ուղղորդման առաքելությունների, այնպես էլ մարտական առաջադրանքների և թշնամու զենքի ոչնչացման ոլորտում, ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբը և Պաշտպանության և զինված ուժերի նախարարության աջակցությամբ, գիտակցելով ժամանակակից պատերազմների բնույթը, գնում են ԱԹՍ-ների հզորությունը մեծացնելու ուղությամբ:
Ժամանակակից մարտերում տարբեր պաշտպանական, հարձակողական, ցամաքային, ծովային, օդային և հակաօդային պաշտպանության գործողություններում, ինչպես նաև պաշտպանական, հարձակողական, ոչնչացման, հետախուզության, հսկողության, էլեկտրոնային պատերազմի, բեռներ փոխադրելու և տասնյակ այլ առաքելություններում անօդաչու սարքերն ավելի բարձր դիրք են ձեռք բերում մարտական տեխնիկայի և մեթոդների առումով։ Անօդաչու թռչող սարքերի ակնառու բնութագրիչներից է թռիչքի շարունակականությունը և ցածր արժեքը:
Հենվելով ներքին կարողությունների և տեղական փորձագետների վրա, Իրանը կարողացել է ռազմական ոլորտում ապահովել անօդաչու թռչող սարքերի այնպիսի հզորություն, որն ի վիճակի է մարտահրավեր նետել ԱՄՆ-ի օդային գերազանցությանը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում։ Իրականում իրանական անօդաչու թռչող սարքերը կարողացել են տարածաշրջանում ամերիկյան տեխնիկայի ու ուժերի դեմ բոլոր տեսակի հետախուզական գործողություններ իրականացնել, անհրաժեշտ դեպքերում՝ մարտական և հարվածային գործողություններ, ինչը զարմացրել է ամերիկյան կողմին։
2021 թվականի ապրիլի վերջին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեի լսումների ժամանակ, CENTCOM-ի այն ժամանակվա հրամանատար, գեներալ Քենեթ Մաքքենզին հայտարարեց.«Իրանը մարտահրավեր է նետել տարածաշրջանում ԱՄՆ-ի օդային գերակայությանը` օգտագործելով տարբեր տեսակի մարտական և հետախուզական անօդաչու սարքեր: Իրանի անօդաչու թռչող սարքերի հզորությունը ստիպեց ԱՄՆ-ին առաջին անգամ կորցնել իր օդային գերազանցությունը Կորեական պատերազմից հետո»։