Մեկնաբանության. Ինչպե՞ս Արևմտյան Ասիան արագացրեց ԱՄՆ-ի անկումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i178522-Մեկնաբանության._Ինչպե_ս_Արևմտյան_Ասիան_արագացրեց_ԱՄՆ_ի_անկումը
Արևմտյան Ասիան ավանդաբար եղել է ԱՄՆ-ի ազդեցության գոտին : ԱՄՆ այս տարածաշրջանում ունի լայնածավալ ռազմական ենթակառուցվածքներ, ինչը Վաշինգտոնին հնարավորություն է ընձեռում դերակատարություն ունենալ երկրների և տարածաշրջանի անվտանգության զարգացումներում։ Սակայն ԱՄն-ի դիրքերն այս տարածաշրջանում ոչ միայն համեմատելի չեն մեկ տասնամյակ առաջվա դիրքերի հետ, այլև ակնհայտորեն անկում է ապրում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2022 13:53 Asia/Tehran
  • Մեկնաբանության. Ինչպե՞ս Արևմտյան Ասիան արագացրեց ԱՄՆ-ի անկումը

Արևմտյան Ասիան ավանդաբար եղել է ԱՄՆ-ի ազդեցության գոտին : ԱՄՆ այս տարածաշրջանում ունի լայնածավալ ռազմական ենթակառուցվածքներ, ինչը Վաշինգտոնին հնարավորություն է ընձեռում դերակատարություն ունենալ երկրների և տարածաշրջանի անվտանգության զարգացումներում։ Սակայն ԱՄն-ի դիրքերն այս տարածաշրջանում ոչ միայն համեմատելի չեն մեկ տասնամյակ առաջվա դիրքերի հետ, այլև ակնհայտորեն անկում է ապրում։

Տարածաշրջանի ինքնավար կառավարությունների վստահությունը ԱՄՆ-ի նկատմամբ նվազել է։ Ավտորիտար կառավարություններին աջակցելը Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի բարձր դիրքի պատճառներից մեկն էր, սակայն Դոնալդ Թրամփի և Բայդենի վարչակազմերի տեսակետը տարածաշրջանի ավտորիտար իշխանությունների նկատմամբ ապացուցեց, որ նրանք երբեք Վաշինգտոնի դաշնակիցը չեն: Իսկ այդ երկրներն ավելի շատ ԱՄՆ-ի քաղաքականության գործիքն են դարձել Արեւմտյան Ասիայում, ու եթե չլիներ նավթային գարծոնը, նրանք   նշանակություն չէին ունենա ԱՄՆ-ի համար։

Թրամփը բազմիցս Սաուդյան Արաբիայի կառավարությանն ասել է, որ այդ երկիրը ոչինչ է  առանց Միացյալ Նահանգների աջակցության։

Բայդենը, փորձելով մեկուսացնել  Սաուդյան Արաբիան,ցույց տվեց, որ բացասական է վերաբերվում այդ երկրի նկատմամբ։ Միայն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն էր, որ ևս մեկ անգամ ապացուցեց արաբական երկրներին որպես գործիք օգտագործելու ԱՄՆ-ի քաղաքականությունը: Ուստի այս երկրները և Սաուդյան Արաբիան առաջին անգամ դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի և Վաշինգտոնի քաղաքականությանը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և հայտարարել են, որ առանց ԱՄՆ-ի միջամտության իրենք կարող են կառավարել իրենց ներքին  և տարածաշրջանի խնդիրները: Հարցի, որին արդեն 44 տարի անդրադառնում է Իրանի Իսլամական Հանրապետությունը։ 

Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի անկման կարևոր պատճառն այս տարածաշրջանում Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ վստահության բարձրացումն է։ Չինաստանը առևտրային և տնտեսական հայացք ունի տարածաշրջանի երկրների նկատմամբ և փորձում է տնտեսական հարաբերությունների ամրապնդման միջոցով ուժեղացնել իր ազդեցությունը տարածաշրջանում։ Չնայած Ռուսաստանը Չինաստանի տնտեսական հզորությունը չունի, սակայն  փորձում է վստահություն  ձեռք բերել տարածաշրջանի երկրների մոտ։ Ռուսաստանն ու Չինաստանն, անկախ տարածաշրջանի նկատմամբ իրենց քաղաքականությունից, փորձում են տարածաշրջանում մարտահրավեր նետել ԱՄՆ-ին։ Փաստորեն, Ռուսաստանն ու Չինաստանը փոխլրացնում են միմյանց  քաղաքականությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և նրանց ազդեցությունը չի հակադրվում միմյանց։ Իրանի և Ռուսաստանի կամ Իրանի և Չինաստանի միջև փոխադարձ հարգանքը, ինչպես նաև Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, արաբական երկրների և ԱՄՆ-ի միջև անվստահություն է արաջացրել։ Որովհետև նախ ԱՄՆ-ի հետ այս երկրների հարաբերություններում չկա փոխադարձ հարգանք, իսկ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության ձախողումը հանգեցրել է նաև արաբական երկրների դիրքերի թուլացմանն այս տարածաշրջանում։ Ամերիկայի քաղաքականությունը, որն առաջնահերթություն է տալիս տարածաշրջանի երկրների միջև բաժանմանը, դրվել է արաբական երկրների օրակարգում, և սա կարևոր զարգացում է Արևմտյան Ասիայի տարածաշրջանի համակարգի և այս տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքորոշման համար։

Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքերի անկման երրորդ կարևոր պատճառը Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությամբ  դիմադրության առանցքի ձեռքբերումներ է։ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակով դիմադրության առանցքը ձևավորվեց Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում։ Կոտրելով սիոնիստական ​​բանակի անպարտելիության առասպելը, դիմակայելով ԱՄՆ-ի միջամտությանը, պայքարելով արաբական-եբրայական-արևմտյան առանցքի կողմից աջակցվող ահաբեկչական խմբավորումների դեմ և կանխելով ԻԼԻՊ-ի կողմից  իսլամական խալիֆայության ձևավորումը, դառնալով կարևոր քաղաքական և անվտանգության դերակատար տարածաշրջանի երկրներում և դիմադրության առանցքը վերածելով դիմադրության աշխարհաքաղաքականության Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում, դիմադրության ձեռքբերումներից են: Որքան ուժեղացավ դիմադրությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, այնքան թուլացավ ԱՄՆ-ի դիրքերը տարածաշրջանում։