Մեկնաբանություն-Թուրքիայի ընդդիմությունը նախագահական ընտրություններին կմասնակցի դաշինքով՝ Էրդողանին հաղթելու նպատակով
(last modified Mon, 22 Aug 2022 14:45:14 GMT )
Օգոստոս 22, 2022 19:15 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Թուրքիայի ընդդիմությունը նախագահական ընտրություններին կմասնակցի դաշինքով՝ Էրդողանին հաղթելու նպատակով

Թուրքիայում տնտեսական խնդիրներն ու Էրդողանի ժողովրդականության նվազման պատճառով, ընդդիմությունը նպատակ ունի կոալիցիա կազմել հաջորդ տարվա նախագահական ընտրությունների համար:

Թուրքիայի կառավարության վեց ընդդիմադիր կուսակցություններ վեցժամյա հանդիպումից հետո համաձայնել են նախագահական ընտրություններում միասնական թեկնածու ներկայացնել ընդդեմ Էրդողանի։

2017 թվականի ապրիլի 16-ին կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքում Թուրքիայի կառավարման համակարգը խորհրդարանականից փոխվել է նախագահականի։ Քաղաքական համակարգի այս փոփոխությունից հետո Թուրքիայի համապետական ​​ընտրությունները (նախագահական և խորհրդարանական) կայացել են 2018 թվականի հունիսի 24-ին՝  ընտրելու իրավունք ունեցողների 87%-ի մասնակցությամբ։ Այս ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Դոլաթ Բաղչելիի համագործակցությամբ հաջողվել է հավաքել ձայների մոտ 52 տոկոսը և ևս հինգ տարի մնալ Աքսարայի նախագահական պալատում։

Ընտրություններում Թուրքիայի խորհրդարանի մանդատների 34 տոկոսն բաժին է հասել ընդդիմությանը։ Արդյունքները ընդդիմությանը մոտիվացրել են մրցել 2019 թվականի հունիսի ընտրություններին մասնակցելու համար, և նախագահական կոալիցիայի դիմաց (Ազգային շարժում և Արդարություն և զարգացում կուսակցություններ) ձևավորվել է Մելլաթ կոալիցիան՝ ազգային հանրապետական և «Լավ» կուսակցությունների մասնակցությամբ: Մյուս հակառակորդներին ևս համախմբելով, ընդդիմությունը հավաքեց ձայների մոտ 50%-ը և ստանձնեց երեք խոշոր քաղաքների՝ Ստամբուլի, Անկարայի և Իզմիրի քաղաքապետարանների ղեկավարությունը։ Ընտրական և կոալիցիոն այս փորձառությունները, չնայած Էրդողան-Բաղչելիի հակառակորդների միջև առկա մրցակցությանը և տարաձայնություններին, հանգեցրին ընդհանուր շրջանակի ձևավորմանը խորհրդարանում նախագահական կոալիցիային ընդդիմացող համագործակցությունը շարունակելու համար:

Սակայն ընտրություններից մեկ տարի առաջ, այս տարվա հունիսի 9-ին, Էրդողանը նախագահական կոալիցիայի անունից հայտարարեց իր թեկնածությունն այս երկրի առաջիկա նախագահական ընտրություններում։ Այս ակցիայի նպատակը ընտրություններում նախաձեռնող լինելն ու հասարակական կարծիքի վրա ազդելն էր։

Չնայած թուրքական սոցհարցման ինստիտուտների մեծամասնության կոնսենսուսին հասարակական կարծիքում Էրդողանի ժողովրդականության նվազման և գնաճի ու կենսապահովման խնդիրների սրման պատճառով մարդկանց դժգոհության աճի վերաբերյալ, Էրդողանը վճռական է հաղթել 2023 թվականի նախագահական և խորհրդարանական ընտրություններում։

Ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունիսի 18-ին: Միասնական թեկնածու նշանակելու մասին ընդդիմադիր վեց կուսակցությունների ղեկավարների փոխհամաձայնությունը ընդդիմությանը միավորելու փորձ է՝ չնայած բազմաթիվ տարաձայնություններին։ Այս կոալիցիայի ձևավորումը Թուրքիայի տնտեսական ճգնաժամի հետ մեկտեղ և նախագահական կոալիցիայի հանրային հավանության 30%-ից ցածր անկումը մեծացրել է ընդդիմության շանսերը, այնպես որ, եթե նրանք չսխալվեն իրենց ընտրական ռազմավարության և մարտավարության մեջ, հավանականությունը մեծ է, որ կհաղթեն  և Էրդողանը ձայն չի ստանա:

Էրդողանի նախկին դաշնակիցներ «Ապագա» կուսակցության նախագահ՝ Ահմեդ Դավութօղլուի և Ժողովրդավարություն և առաջադիմություն կուսակցության առաջնորդ Ալի Բաբաջանի ներկայությունն ընդդիմության շարքերում՝ նկատի ունենալով Արդարություն և զարգացում կուսակցության հաջողություններն այս կուսակցության մեջ իրենց ներկայության օրոք և նրանց ճանաչումը, այս կուսակցության ձայներից և ընտրական կազմակերպությունից, Էրդողան-Բաղչելիի ավանդական այլ մրցակիցների հետ միասին,  կարող է մեծացնել ընդդիմության շանսերը։

Այնուամենայնիվ, տնտեսության, մշակույթի, ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցերի և նրանց միջև ավանդական մրցակցության փորձի վերաբերյալ հակառակ կողմերի տեսակետների բազմազանությունը, ինչպես նաև այդ կուսակցությունների առաջնորդների նույն շարքում լինելը, տասը ամսից կայանալիք ընտրություններում միասնական թեկնածուի հասնելու վերաբերյալ կասկածներ հարուցող լուրջ գործոններից են: Ընդհանրապես, այս մրցակցություններն ու կոալիցիաները տեղի են ունենում այն ​​ժամանակ, երբ մի քանի քաղաքական տարաձայնությունների հետ միաժամանակ, ավելացել են Թուրքիայի ժողովրդի տնտեսական և կենսապահովման խնդիրները, և այս իրավիճակի հաղթահարումը բխում է այդ երկրի հասարակության և քաղաքական խմբերի շահերից։