Մամուլի տեսություն 31.08.2022
Ըստ հաղորդումների՝ Ռուսաստանից հեռացած ամերիկյան ընկերությունները փորձում են օտարերկրյա ընկերություևնների միջոցով շփվել Ռուսաստանի հետ:
Քեյհան օրաթերթ
Թրամփի տնից հայտնաբերված փաստաթղթերի մի մասը վերաբերվում է Մակրոնի շուրջ բարոյական սկանդալին
ՀԴԲ-ի կողմից ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի տան խուզարկության ժամանակ ձեռք բերված փաստաթղթերը մեծ ուշադրության արժանացան ամբողջ աշխարհում:
Այս անգամ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին էր։ Պատմությունը կապված է նրա անվան շուրջ բարձրացած բարոյական սկանդալի հետ:
Ամերիկյան Rolling Stone ամսագիրը, հղում անելով «իրազեկ աղբյուրներին», գրել է, որ Թրամփը կատակով պատմել է իր օգնականներին Մակրոնի անբարոյական գործողությունների մանրամասները, իսկ վերջերս իրականացված խուզարկության ժամանակ ՀԴԲ-ն գտել է փաստաթուղթ՝ «Տեղեկություններ Ֆրանսիայի նախագահի մասին» վերնագրով:
Վաթան Էմռուզ օրաթերթ
Ամերիկյան ընկերությունները ձգտում են գաղտնի բիզնես վարել Ռուսաստանի հետ
Թուրքական Yeni Shafaq թերթը, վկայակոչելով անանուն գործարար աղբյուրները, գրում է, որ ամերիկյան ընկերությունները, որոնք լքել են Ռուսաստանը Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից հետո, հույս ունեն Մոսկվայի հետ Թուրքիայի միջոցով գաղտնի առևտուր անել:
Թերթը գրում է. «Ամերիկյան շատ ընկերություններ, որոնք ցանկանում են շրջանցել Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները, թուրքական ընկերություններին առաջարկում են աշխատել միմյանց հետ՝ որոշակի հաշվապահական վճարի դիմաց։ Մեր զրուցակից գործարարները նշեցին, որ վերջին ամիսներին ամերիկյան ընկերություններից նման առաջարկների թիվն ավելացել է։ Այս հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ում տեղակայված ամերիկյան ընկերությունների մեծ մասը մոբիլիզացրել է Դուբայի ազատ գոտիներում ստեղծված դուստր ձեռնարկություններին»։
Էթելաաթ օրաթերթ
Շվեյցարիայում Պաղեստինի հարյուրավոր կողմնակիցներ ցույց են անցկացրել «Համաշխարհային սիոնիստական կազմակերպության» տոնակատարության դեմ։
Ցույցին ամսնակցած մոտ հազար շվեյցարացրիներ կրել են Պաղեստինի դրոշը և հակաիսրայելական պաստառներ:
Այս ցույցն անցկացվել է 1897 թվականին Բազելում կազմավորված առաջին Սիոնիստական Կոնգրեսի 125-ամյակի ոգեկոչման դատապարտման նպատակով։ Պաղեստինցի աջակիցների հավաքից հետո ոստիկանությունը ուժեղացրել է անվտանգության միջոցները և կանգնեցրել է հյուրանոցի մոտի երթևեկությունը։
Ջավան օրաթերթ
Բայդեն. ԱՄՆ-ն խեղդվում է զենքի մեջ
Միացյալ Նահանգների նախագահն իր մտահոգությունն է հայտնել երկրում ռազմական զենքի քանակի ավելացման կապակցությամբ և, անդրադառնալով դպրոցներում տեղի ունեցած հարձգություններին, ասել է, որ ընտանիքներում խաղաղություն չկա։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Փենսիլվանիայի Ուիլքս համալսարանում ելույթի ժամանակ խոստացել է փորձել լուծել երկրում հրաձգության հարցը, որոնց ժամանակ վտանգվում է նաև տարրական դասարանների երեխաների կայնքը:
armenpress.am
Գերմանիան հայտնել Է, որ արդեն 686 միլիոն եվրոյի ռազմական ապրանքներ Է մատակարարել Ուկրաինային
Գերմանիայի կառավարությունը հասցրել Է հավանություն տալ ընթացիկ տարում գրեթե 5,1 միլիարդ եվրո ընդհանուր գումարի ռազմական ապրանքների մատակարարումներին, ընդ որում Ուկրաինան արդեն ստացել Է մոտավորապես 686 միլիոն եվրոյի նման արտադրանք:
Այդ մասին ասված Է սպառազինությունների արտահանման վերաբերյալ զեկույցում, որն օգոստոսի 31-ին ներկայացրել Է Գերմանիայի Էկոնոմիկայի եւ կլիմայի պաշտպանության գործերի նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ուկրաինիան դարձել Է գերմանական զենքի կարեւորագույն ստացողն այսպես կոչված «երրորդ երկրների»՝ ՆԱՏՕ-ի կազմի մեջ չմտնող եւ դաշինքի գործընկեր չհանդիսացող պետությունների թվում:
Վերջիններն են համարվում Ավստրալիան, Նոր Զելանդիան եւ Շվեյցարիան: Ընթացիկ տարում Ուկրաինային Է բաժին ընկնում Գերմանիայից «երրորդ երկրներ» ռազմական ապրանքների արտահանման 56 տոկոսը: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում Գերմանիան արտահանել Է 2,9 միլիարդ եվրո ընդհանուր գումարի սպառազնություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
ԵՄ-ն կձգտի Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջը հասնելու լիակատար ապառազմականացված գոտու. Բորել
Եվրամիությունը ողջունում Է ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության այցը Զապորոժիեի ատոմակայան եւ կպահանջի կայանի շուրջը գոտու լիակատար ապառազմականացում:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 31-ին այդ մասին հայտարարել Է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Պրահա՝ ԵՄ ԱԳՆ ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը: «ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունն այժմ մեկնում Է Զապորոժիե: Մենք լիովին աջակցում ենք (ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել) Գրոսիին: Կոչ ենք անում, որ ապառազմականացվի կայանի՝ Եվրոպայի ամենախոշոր ատոմային Էլեկտրակայանի շրջակայքը»,- ասել Է Բորելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Հարավային Կորեան դյուրացնում Է զբոսաշրջիկների համար մուտքի կանոնները
Հարավային Կորեայի իշխանությունները սեպտեմբերի 3-ից դյուրացնում են զբոսաշրջիկների համար մուտքի կանոնները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):
«Այն բոլոր ճանապարհորդները, լինեն դրանք մեր քաղաքացիները կամ օտարերկրացիները, որոնք Կորեա են ժամանում ինքնաթիռով կամ նավով, հարկավոր չի լինի ՊՇՌ-թեստ հանձնել երկիր մուտք գործելուց առաջ»,-հայտարարել Է առողջապահության երկրորդ փոխնախարար Լի Կիիլը: Մյուս պահանջները դեռ պահպանվում են: Երկիր ժամանելուց 24 ժամվա ընթացքում անհրաժեշտ Է, որպեսզի զբոսաշրջիկները ՊՇՌ-թեստ հանձնեն: Նաեւ կպահանջվի ուղեւորության Էլեկտրոնային թույլտվություն (K-ETA):
Փորձագետների կարծիքով, մեղմացումները դրականորեն կանդրադառնան պահանջարկի վրա, որն այժմ ակտիվորեն վերականգնվում Է: Առավել մեծ ժողովրդականություն են վայելում տապխունի ուղեգրերը. այսպես են անվանում աշնանային տերեւներով զմայլվելու սեզոնը, այն տեւում Է սեպտեմբերի վերջից մինչեւ նոյեմբերի կեսերը: Նման առաջարկություններ ունեն «ՎԵԴԻ ԳՐՈւՊՊ», «Կվինտա-տուր», «ՎԱՆԴ», Ask me about Asia, China Travel տուրօպերատորները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panorama.am
Շոլց. Պուտինը չէր սպասում «Եվրոպայի ուժեղ և միասնական պատասխանին»
Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներն արդյունավետ են և հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության վրա ճնշման կարևոր միջոց: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գերմանական Magdeburger Volksstimme թերթին տված հարցազրույցում։
«Արևմուտքի պատժամիջոցներն արդյունավետ են և ճիշտ»,- ասել է Շոլցը։
Կանցլերի կարծիքով՝ պատժամիջոցները Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու կարևոր միջոց են Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար:
«Երկիրը կտրված է համաշխարհային տեխնոլոգիական առաջընթացից: Ինչքան դա շարունակվի, այնքան ավելի մեծ վնաս կհասցվի Ռուսաստանին: Ինձ համար Գերմանիայի դուրս գալը (Ուկրաինայի աջակիցների արևմտյան դաշինքից) բացառված է»,- հավելել է նա։
Շոլցը նաև վստահություն է հայտնել, որ Եվրոպայի «ուժեղ և միասնական պատասխանն» այս հակամարտությանը «զարմացրել է Պուտինին»։ «Նա չէր սպասում սա»,- նշել է կանցլերը։
panorama.am
Բրյուսելում կհանդիպեն Փաշինյանն ու Ալիևը
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով այսօր երեկոյան մեկնել է Բրյուսել։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից։
Օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: