Մամուլի տեսություն 08.09.2022
ՌԴ նախագահը հայտարարել է, որ արևմտյան պատժամիջոցներն անարդյունավետ են և Ռուսաստանին հնարավոր չէ մեկուսացնել այդ ճանապարհով:
Քեյհան օրաթերթ
Իրանցի փորձագետներն Իրանում վերանորոգել են 9 ռուսական ինքանթիռ
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հայտարարել է. «Մենք ինքնաթիռների վերանորոգման հարցում լավ հնարավորություններ ունենք: Ներկայումս Իրանում 9 ռուսական ինքնաթիռ է վերանորոգվում»
«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռոստամ Ղասեմին, խոսելով թռիչք իրականացնող օդանավերի թվի մասին, ասել է. «Երբ մենք սկսեցինք աշխատանքը, ունեինք 76 ինքնաթիռ, որոնք կարող էին թռչել: Սակայն վերանորոգման ծրագրի արդյունքում, այս պահին դրանց թիվն անցել է 170-ից»:
Էթեմադ օրաթերթ
Մենք հաղթողներ էինք, ոչ՝ պարտվողներ
ՌԴ նախագահը հայտարարել է, որ արևմտյան պատժամիջոցներն անարդյունավետ են և Ռուսաստանին հնարավոր չէ մեկուսացնել այդ ճանապարհով:
Հայտարարություն, որը հնարավոր է, քանի որ Ռուսաստանը շարունակում է էներգակիրների արտահանումն իսկ ԱՄՆ-ին չի հաջողվել կանխել ռուսական «առզմական մեքենայի» ֆինանսավորումը, սակայն պարզ չէ, թե պատժամիջոցների շարունակման և ռուսական ապրանքին այլընտրանք գտնելու դեպքում հնարավոր կլինի՞ այն կրկնել, թե՝ ոչ:
Խորասան օրաթերթ
Քայլ առ քայլ դեպի Քարբալա
Այս գիշեր իմամ Հոսեյնի հետևորդների սրտերը Նաջաֆից Քարբալա ճանապարհին են՝ Արբաինին ընդառաջ: Տասը օր անց իմամ Հոսեյնի ուխտավորները կպատրաստեն իրենց ճամպրուկները և կմեկնեն Քարբալա՝ մասնակցելու Արբաինի բազմամիլիոնանոց երթին:
Ջավան օարթերթ
Արևմուտքը ցանկանում է գնային շեմ սահմանել ռուսական էներգակիրների համար
Արևմուտքը մշտապես հպարտացել է «ազատ շուկայի» գաղափարով և իր տնտեսական ու քաղաքական համակարգը հիմնել այդ գաղափարի վրա: Սակայն հիմա, էներգակիրների պակասի ու գնաճի ֆոնին, նույն Արևմուտքը փորձում է գնային շեմ սահմանել ռուսական գազի համար՝ ոտնահարելով իր իսկ սահմանած սկզբունքը, որպեսզի հիմքեր ստեղծի էներգակիրների շուկայում ավելի մեծ շահույթ ստանալու համար և փաստի, որ արևմտյան համակարգում հիմքը ոչ թե կապիտալի ու մտքի «ազատությունն» են, այլ «ավելի շատ օգուտն ու շահը»։
Պուտինն արձագանքելով ԱՄՆ-ի ու Եվրոպայի այս մտադրությանն ասել է. «Եթե ռուսական նավթի և գազի արտահանման համար գնային շեմ սահմանվի, Մոսկվան կդադարեցնի էներգամատակարարումը»:
Պուտինն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի համար էներգակիրների կրճատման հարցից ավելի ցավոտ խնդրի, հայտարարելով, որ Արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանին մոտեցնում են Իրանին:
armenpress.am
Բլինկենը չհայտարարված այցով ժամանել է Կիեւ. AFP
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը սեպտեմբերի 8-ին չհայտարարված այցով ժամանել Է Կիեւ ռազմական օգնության հարցի քննակման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 8-ին այդ մասին հայտնել Է Agence France-Presse-ը:
Գործակալության տվյալներով՝ Բլինկենը մտադիր Է քննարկել շուրջ 2,7 միլիարդ դոլարի տրամադրումն Ուկրաինայի եւ հարեւան պետությունների ռազմական օգնության համար: Դա Միացյալ Նահանգների պետքարտուղարի երկրորդ այցն Է Ուկրաինայի մայրաքաղաք՝ Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց հետո, գրում Է գործակալությունը:
Associated Press գործակալությունը նշում Է, նոր Բլինկենն Ուկրաինա Է ժամանել, որպեսզի «ցուցադրի աջակցությունն» ԱՄՆ-ի կողմից: Ինչպես սեպտեմբերի 8-ին հայտնել Է Reuters գործակալությունը, վկայակոչելով Պետդեպատամենտի ներկայացուցչին, Բլինկենը սեպտեմբերի 8-ին կհայտարարի մոտավորապես 2 միլիարդ դոլարի չափով ռազմական ֆինանսավորում հատկացնելու մասին Ուկրաինային եւ եւս 18 պետությունների: Այդ ֆինանսավորումը լրացուցիչ կտրամադրվի 675 միլիոն դոլարի չափով օգնության փաթեթի հետ, որի մասին հինգշաբթի օրը հայտարարել Է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Փաշինյանը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը ձեռնտու է համարում Հայաստանի համար
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը միանշանակ ձեռնտու կլինի Հայաստանի համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է Վլադիվոստոկի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: «Նրանք, ովքեր տնտեսական գործունեություն են ծավալում, կարող են ասել, թե կոմունիկացիաների՝ երկաթուղու, ճանապարհների առկայությունը ինչքան շատ բան է փոխում: Մենք վերջերս հետազոտություն ենք անցկացրել պարենամթերքի գների վերաբերյալ, որը ցույց է տվել, որ Հայաստանում սննդամթերքը միջինում ավելի թանկ է, քան շատ երկրներում: Եվ, երբ մենք փորձում ենք հասկանալ, թե ինչումն է խնդիրը, գալիս ու հասնում ենք տրանսպորտի խնդրին, որն այսօր ավելի է սրվել: Դուք գիտեք, որ մինչև Ուկրաինայի շուրջ դեպքերը տրանսպորտի գներն արդեն թանկացել էին: Դրա հետևանքով բիզնեսի համար էլ են դժվարություններ առաջանում, բայց այս ամենից առաջին հերթին տուժում են սպառող քաղաքացիները»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ: «Ինչպես, օրինակ, Վրաստանից և Իրանից Հայաստան կարող են մուտք գործել և դուրս գալ տրանսպորտային միջոցներ, մենք դեմ չենք, որ նույնը տեղի ունենա Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Այս հարցի շուրջ դեռևս չի հաջողվել վերջնական համաձայնության գալ: Դա կապված է որոշ իրավական կարգավորումների հետ, որտեղ մեր տեսակետները դեռ վերջնականորեն չեն համընկել: Բայց ես ուզում եմ շատ հստակ ասել, որ այս հարցում հստակ համաձայնության գալուց հետո մենք շատ արագ երթուղիների և ճանապարհների բացման հարցը կլուծենք»,- ընդգծեց Փաշինյանը:
armenpress.am
Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է հանրաքվե անցկացնելու Ֆրանսիայի հանգուցային քաղաքական հարցերի շուրջ
Ֆրանսիայի Վերակառուցման ազգային խորհուրդը (ՎԱԽ), որի առաջին նիստը սեպտեմբերի 8-ին բացվել Է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի ղեկավարությամբ, պետք Է թույլ տա հասարակության մեջ փոխհամաձայնության հասնել հանրապետության իրադրությունը գնահատելիս եւ ապագայում կարող Է նպաստել հանրաքվեների անցկացմանը որոշ կարեւոր քաղաքական հարցերի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պետության ղեկավարը հայտարարել Է լրագրողներին՝ այդ նոր քաղաքական կառույցի նիստն սկսվելուց առաջ:
«Վերակառուցման ազգային խորհուրդը միավորում Է ազգի ուժերը,- ասել Է նա:- Մեր առաջին նպատակն Է հասարակությանի մեջ վերականգնելու փոխհամաձայնությունը մեր ժամանակի գլխավոր խնդիրների շուրջ»: Նոր ատյանի գերակա խնդիրների թվում Մակրոնը նշել Է մասնավորապես «կլիմայական եւ ժողովրդագրական անցումը»:
Նրա խոսքով՝ այսօրվա հանդիպման ընթացքում կքննարկվեն դպրոցական կրթության, առողջապահության եւ աշխատանքի տեղավորման հարցերը: Առաջիկա հանդիպումների ընթացքում փոխհամաձայության հասնելուց հեո Մակրոնն սպասում Է աշխատանքների գրաֆիկի մշակում գալիք ամիսների եւ տարիների համար:
Պատասխանելով լրագրողների հարցին այն մի շարք քաղաքական գործիչների մասին, ովքեր բոյկոտել են ՎԱԽ-ի առաջին նիստը, Մակրոնը հայտարարել Է, որ «52 հրավիրվածներից 40-ը եկել Է»,իսկ նրանք, ովքեր գերադասել են անտեսել նիստը, «սխալ են թույլ տվել»:
«Երբ դուք ներկա չեք, չեք կարող ասել, թե ձեզ հետ չեն խորհրդակցել կամ որոշումների ընդունումը կատարվում Է չափազանց ուղղաձիգ: Բացակայողները միշտ ճիշտ չեն: Դա նրանց ընտրությունն Է, ես այն հարգում եմ, դուռը միշտ բաց կլինի (նրանց համար)»,- ասել Է նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panorama.am
ԵԽ պատգամավոր. Մենք ոչ թե պետք է ընդունենք որևէ «ստատուս-քվո», այլ ապահովենք ԼՂ հայ բնակչության՝ իր հողում ապրելու երաշխիքներ
Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Փիթր Վան Դալենի նախաձեռնությամբ և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համակազմակերպմամբ Եվրոպական Խորհրդարանում սեպտեմբերի 8-ին անցկացվել է «2020թ. պատերազմը և մարդու իրավունքներն Արցախում» խորագրով խորհրդաժողով։
Խորհրդաժողովի հիմնական զեկուցողներն են եղել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանում հայ ռազմագերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի փոխանցմամբ, միջոցառմանը ներկա են գտնվել Եվրոպական Խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ` տարբեր քաղաքական խմբերից, բազմաթիվ քաղաքական գործիչներ, դիվանագետներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Փիթր Վան Դալենը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ օժանդակել Արցախին, նշելով. «Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին։ Արցախի բնիկ հայ ժողովրդի կյանքը և նրանց մշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ են։ Մենք ոչ թե պետք է ընդունենք որևէ «ստատուս-քվո», այլ ապահովենք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար իր պատմական հողում ապրելու երաշխիքներ»։ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, բացման խոսքում շնորհակալություն հայտնելով խորհրդաժողովի մասնակիցներին և խորհրդաժողովը նախաձեռնող պատգամավոր Փիթեր Վան Դալենին, շեշտել է. «2020 թ․ Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան երկրորդ պատերազմը Արցախի ժողովրդին իր բնօրրանում էթնիկ զտումների ենթարկելու նոր փորձ էր։ Իր հայրենիքում հայ ժողովրդի ազատ և անկախ ապրելու իրավունքը հիմնարար մարդկային իրավունք է։ Եվրոպական Խորհրդարանն արդեն իր հրատապ բանաձևով դատապարտել է Ադրբեջանում պետական մակարդակով հովանովորվող հայատյացության քաղաքականությունը, որն ինքնին այն փաստի ճանաչումն է, որ Արցախի ժողովրդի գոյությունն Ադրբեջանի տիրապետության տակ անհնարին է»։Խորհրդաժողովի հիմնական զեկուցողները խոսել են Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում մարդկային իրավունքների և միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտումների վերաբերյալ։Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մասնավորապես նշել է. «Էթնիկ զտումների ադրբեջանական քաղաքականությունը, սպառնալիքների և բռնությունների կիրառումն ու բնակչության վրա հոգեբանական գրոհները միտված են խաթարելու բնականոն կյանքը, ինչպես նաև նպատակ ունեն առաջացնել Արցախում հայ ժողովրդի գոյատևման նկատմամբ անվստահություն։ Այս անվստահությունը գնալով աճում է, հատկապես այն դեպքում, երբ Արցախի կարգավիճակի հարցը բանակցությունների քննարկման նյութ չի դառնում, մասնավորապես նաև Եվրոպական Միության միջնորդությունների ժամանակ»:ՄԻԵԴ-ում հայ գերիների պաշտոնական ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն Ադրբեջանի դեմ միջազգային դատարանների համապատասխան որոշումներն իրավական տեսանկյունից ներկայացնելուց բացի, ընդգծել է. «Հակահայ այլատյացությունը դարձել է Ադրբեջանի որոշիչ հատկանիշը, որն արտահայտվում է խոսքի ատելության, հայազգի բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի, հայերի նկատմամբ էթնիկ բռնության հերոսացման, էթնիկ զտումների, պատմության ժխտման ձևերով»։
Զեկույցներին հաջորդել է հարց ու պատասխան, այդ թվում միջոցառմանը ներկա ադրբեջանցիների մասնակցությամբ։
panorama.am
Լիզ Թրասը հայտնել է, որ ամբողջ Բրիտանիան մտահոգ է Եղիսաբեթ 2-րդ թագուհու առողջության մասին լուրերով
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Լիզ Թրասը հայտարարել է, որ ամբողջ երկիրը մտահոգված է Եղիսաբեթ 2-րդ թագուհու առողջության մասին լուրերով։ Նրա խոսքով՝ բրիտանացիների մտքերը միապետի ընտանիքի հետ են, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Ամբողջ երկիրը խորապես մտահոգ է այս կեսօրին Բուքինգհեմյան պալատի լուրերով: Այս պահին իմ և Միացյալ Թագավորության բնակիչների մտքերը Նորին Մեծություն թագուհու և նրա ընտանիքի հետ է»,- գրել է Թրասը Twitter-ում:
Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատը հայտնել էր, որ բժիշկները անհանգստացած են Մեծ Բրիտանիայի թագուհու առողջությամբ. նրան խորհուրդ են տվել գտնվել բժիշկների հսկողության տակ:
panorama.am
Արտակ Զաքարյան. Տարածաշրջանում ձևավորվել է հակաթուրքական կոալիցիա
ՀՀԿ փոխնախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Իրավիճակն Էգեյան ծովում վերջին շաբաթներին նկատելիորեն սրվել է Թուրքիայի և Հունաստանի փոխադարձ սադրանքների պատճառով, որոնք իրենց զինված ուժերը բերել են մարտական պատրաստվածության և ռազմանավեր են ուղարկել հակամարտության գոտի։
Հերթական էսկալացիայի համար խթանը է հանդիսացել Կիպրոսի հարավային ափերի մոտ Միջերկրական ծովի շելֆում նավթի և գազի խոշոր հանքավայրերի հայտնաբերումը։ Իրավիճակն ավելի սրվեց դեպի Եվրոպա գազատարի կառուցման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր այս տարվա հունվարին Հունաստանի, Իսրայելի և Կիպրոսի կողմից։Տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված, ձևավորվել է հակաթուրքական կոալիցիա՝ կազմված Հունաստանից, Եգիպտոսից և Ֆրանսիայից, որին լռելյայն միացել է նաև Իսրայելը։ Եվրամիությունը փաստացի բռնեց Հունաստանի կողմը, որն Անկարային դրեց անբարենպաստ դիվանագիտական և աշխարհաքաղաքական դրության մեջ։Որոշ չափով հակամարտությունը ձեռնտու է Էրդողանին, քանի որ այն շեղում է հասարակության ուշադրությունը ծանր տնտեսական խնդիրներից և ընտրություններից առաջ կոնսոլիդացիայի հնարավորություն է տալիս»։