Մամուլի տեսություն 09.09.2022
Այսօրվա թերթրեն անդրադարձել են 70 տարվա կառավարումից հետո Անգլիայի Եղիսաբեթ II թագուհու մահվան և նրա իրավահաջորդի մասին լուրերին:
Ջամե ջամ օրաթերթ
Կառավարիչների խորհրդում հակաիրանական բանաձևի ընդունումը հակառակ ազդեցություն կունենա
Վիեննայում ՌԴ ներկայացուցիչը նախազգուշացրել է ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում հակաիրանական բանաձի ընդունման կապակցությամբ, նշելով, որ այն կունենա հակառակ արդյունք։
Վիեննայի միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հինգշաբթի օրը մի թվիթում նշել է. «Հիշենք ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդում նախորդ հակաիրանական բանաձևի հաստատման հետևանքները: Ռուսաստանը քվեարկությունից առաջ նախազգուշացրել էր այդ մասին »։
Հաջորդ շաբաթ Վիեննայում տեղի կունենա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի եռամսյակային նիստը։
Էթեմադ օրաթերթ
Ո՞վ է լինելու Անգլիայի նոր թագավորը
Միապետության կողմնակիցների կարծիով, արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեթրինն ավելի հարմար զույգ են Անգլիան կառավարելու համար։
Արքայազն Չարլզն առաջինն է, ով մոր մահից կամ գահից հրաժարվելուց հետո պետք է դառնա թագավոր։ Սակայն ենթադրություններ կան, որ նա կարող է հրաժարվել գահից՝ հօգուտ իր որդու՝ Ուիլյամի։
68-ամյա արքայազն Չարլզը թագավորական ընտանիքի առաջին անդամն է, ով այս տարիքում է գահ է բարձրանում։ Դիանայի հետ Չարլզի ամուսնալուծությունը երկար ժամանակ թեժ քննարկումների թեմար էր ամբողջ աշխարհում: Լուրեր են շրջանառվում, որ Չարլզը գահին նստելուց հետո կարող է ավելի շատ զբաղվել հասարակական գործերով։ Ոմանք նրան համարում են վտանգ միապետության համար և կարծում են, որ Չարլզը կարող է նպաստել այս երկրում հանրապետություն հաստատելու ջանքերի արդյունավորմանը:
Իրան օրաթերևթ
Թշնամու մղձավանջը
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ «Շահիդ Սոլեյմանի» նոր նավն Իրանի առաջին մարտական նավն է, որը համալրված է ուղղահայաց արձակման միջին և ցածր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերով:
ԻՀՊԿ նավատրմի կողմից այս համակարգերի կառուցման հարցում արձանագրած հաջողությունից հետո, դրանք կարող են տեղակայվել նաև բանակի կործանիչների, իսկ ավելի ուշ նաև սուզանավերի վրա:
Համշահրի օրաթերթ
ԱՄՆ-ի հերթական հակաիրանական քայլն Անգլիայի թագուհու մահվան օրը
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հինգշաբթ օրը հայտարարել է պատժամիջոցների ցուցակում չորս իրանական ընկերություն և մեկ քաղաքացու անունները ներառելու մասին: Հատկանշական է, որ այդ օրն ամբողջ աշխարհում ԶԼՄ-ների լուրերը հիմնականում վերաբերում էին Անգլիայի թագուհու մահվանը։
Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության, վերոնշյալ քաղաքացին և ընկերությունները ներգրավված են եղել ԱԹՍ-ների կառուցման և Ռուսաստանին փոխանցման մեջ, որոնք Մոսկվան կիրառել է ուկրաինական պատերազմում:
armenpress.am
Եգիպտոսում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
Եգիպտոսն արձանագրել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է The Associated Press-ը, այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:
Վիրուսը հայտնաբերվել է 42 տարեկան տղամարդու մոտ, որը հաճախ է ճանապարհորդում Եվրոպա: Տղամարդու վիճակը կայուն է, նրան մեկուսացրել են հատուկ հիվանդանոցում:
Սակայն չի նշվում, թե դեպքը կոնկրետ որտեղ է հայտնաբերվել, չեն հաղորդվում նաև այլ մանրամասներ:
armenpress.am
Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հինգ ռազմագերի
Սեպտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը ՀՀ կողմին վերադարձրել է հինգ հայ ռազմագերիների:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն` նշելով վերադարձած գերիների անունները.
Աղրամանյան Մարտին Մուշեղի, ծնվ. 28.05.1996թ., ք. Գյումրի,
Գևորգյան Աշոտ Արտակի, ծնվ. 30.06.1998թ., ք. Գյումրի,
Գրիգորյան Ֆելիքս Արտաշեսի, ծնվ. 23.12.1996թ., ք. Գյումրի,
Մանուկյան Վարազդատ Անուշավանի, ծնվ. 07.07.1990թ, ք. Գյումրի,
Հովսեփյան Էդիկ Տիգրանի, ծնվ. 02.08.1999թ, ք. Վանաձոր:
«Ողջունում ենք այս գործողությունը՝ որպես հարաբերությունների կարգավորմանը նպաստող քայլ», - ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
armenpress.am
Թունիսի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով մահացել է 8 միգրանտ, 15-ն անհետ կորած է համարվում
Թունիսի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով մահացել է 8 միգրանտ, 15-ը անհետ կորել է, նրանք փորձել են Միջերկրական ծովով դեպի Իտալիա անցնել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Առափնյա պահակախումբը փրկել է 14 միգրանտի, ովքեր եղել են գերբեռնված նավում: Անվտանգության աշխատակիցը հայտնել է, որ նավում գտնվող միգրանտների մեծ մասը թունիսցիներ են։
Վերջին ամիսներին տասնյակ մարդիկ խեղդվել են Թունիսի ափերի մոտ՝ Թունիսից և Լիբիայից դեպի Իտալիա անցնելու փորձերի ժամանակ: Հարյուր հազարավոր մարդիկ վերջին տարիներին վտանգավոր ուղի են բռնել՝ անցնելով Միջերկրական ծովը:
panorama.am
ԱՄՆ-ը զենք գնելու համար 2,2 միլիարդ դոլարի ներդրումներ կտրամադրի Ուկրաինային և նրա 18 հարևաններին
ԱՄՆ-ի վարչակազմը 2,2 միլիարդ դոլար կտրամադրի Ուկրաինային և նրա 18 հարևաններին՝ ԱՄՆ արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակներում երկարաժամկետ ներդրումների տեսքով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է հինգշաբթի օրը հրապարակված պետքարտուղար Էնթոնի Բլինկենի գրավոր հայտարարության մեջ, որը ավելի վաղ չհայտարարված այցով ժամանել էր Կիև։
Փաստաթղթում նշվում է, որ նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին տեղեկացրել է Կիևին 675 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության ևս մեկ փաթեթ տրամադրելու մասին, որը «ներառում է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշարներից լրացուցիչ զենք, զինամթերք և տեխնիկա»։
«Բացի այդ, այսօր մենք նաև ծանուցում ենք Կոնգրեսին օտարերկրյա ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակում լրացուցիչ 2,2 միլիարդ դոլար երկարաժամկետ ներդրումներ տրամադրելու մեր մտադրության մասին՝ ուժեղացնելու Ուկրաինային և նրա 18 հարևաններին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի մեր շատ դաշնակիցների անվտանգությունը, ինչպես նաև անվտանգության այլ գործընկերների տարածաշրջանային անվտանգությունը, որը հնարավոր է ապագայում ռուսական ագրեսիայի վտանգի տակ հայտնվի»,-ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։
Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքով, արդյունքում՝ Ջո Բայդենի նախագահության սկզբից ի վեր Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության ընդհանուր ծավալը կազմում է մոտ 15,2 միլիարդ դոլար։
Ինչպես հիշեցրել է պետքարտուղարը, «Բայդենը հասկացրել է, որ Միացյալ Նահանգները կաջակցի Ուկրաինայի ժողովրդին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»:
«Ես այսօր կրկնեցի այս ուղերձը նախագահ Զելենսկուն և նրա թիմին Կիևում, որը կշարունակի մնալ ինքնիշխան, անկախ Ուկրաինայի մայրաքաղաքը»,-ասել է Բլինկենը։
panorama.am
ԿՀՎ-ն սադրանքներ է նախապատրաստում Կոսովոյում. ԶԼՄ-ներ
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) ծայրահեղական և հանցավոր խմբավորումներ է վարձել Կենտրոնական Սերբիայի և Սերբական ինքնավար Կոսովոյի ևուՄետոհիայի միջև վարչական գծում սադրանքների համար: Այդ մասին հինգշաբթի Vecherne Novosti թերթի տարածած լուրին անդրադարձել է ՏԱՍՍ-ը:
Հոդվածագրի համաձայն՝ Սերբիայի անվտանգության ծառայությունները տեղեկատվություն են ստացել Կոսովոյի և Մետոհիայի հետ վարչական գծում սպասվող սադրանքների մասին։ Սպասվում է, որ սադրանքների արդյունքում տարածաշրջանում գտնվող ՆԱՏՕ-ի կոնտինգենտի թիվը ստիպված կտրուկ կավելացվի վարչական գծի երկայնքով։ Ըստ օպերատիվ տվյալների՝ Արևմտյան Բալկաններով զբաղվող ԿՀՎ վարչությունը ալբանական հանցավոր խմբերին տրամադրել է միջոցների հասանելիություն, այդ գումարով Ռումինիայից և Ալբանիայից զենքի մաքսանենգ ճանապարհներ են բացվել դեպի Սերբիայի հարավային նահանգ:
Սերբիայի հակահետախուզության պաշտոնաթող սպա Լուբան Կարանը թերթին տված մեկնաբանությունում շեշտել է, որ այս սադրանքն անհրաժեշտ է չճանաչված Կոսովոյի և Արևմուտքի իշխանություններին՝ իրավիճակը սրելու համար, քանի որ «բարիկադները, որոնք պաշտպանում են մարմիններով, ոչ թե զենքով» բավարար չեն։«Ի դեպ, Միացյալ Նահանգները Բալկաններում մեծ փորձ ունի տարբեր իրադարձությունների սցենարներ կազմելու հարցում, որոնք պատրվակ են ծառայել խոշոր հակամարտությունների համար»,-հավելել է նա։
Ավելի վաղ սերբական լրատվամիջոցները հայտնել էին, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը շաբաթ օրը՝ սեպտեմբերի 10-ին, ծրագրել է երկրի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել՝ Կոսովոյում և Մետոհիային իրավիճակի օրակարգով։
panorama.am
Հունաստանի արտգործնախարարը զգուշացնում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Թուրքիայի լուրջ սպառնալիքների մասին
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին տեղեկացրել է Թուրքիայի կողմից հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող լուրջ սպառնալիքների մասին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին չորեքշաբթի հայտնել է Proto Thema թերթը, որը հրապարակել է Դենդիասի համապատասխան ուղերձները եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։
Սեպտեմբերի 5-ով թվագրված նամակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն որակվել են «չհրահրված, անընդունելի և վիրավորական Հունաստանի և հույն ժողովրդի համար»:
«Դրանց ակնհայտ սպառնալից բնույթն ու տոնայնությունն ավելի քան տեսանելի են»,-ասել է Դենդիասը և հավելել. «Թուրքիայի հռետորաբանությունը «ուղեկցվում է Էգեյան և հարավ-արևելյան Միջերկրական ծովում Հունաստանի ազգային ինքնիշխանության խախտումների աճով»:
«Իրականում Թուրքիան վերջին տարիներին կառուցում է ռեվիզիոնիստական օրակարգ՝ քարոզչական մարտավարությամբ, որը կասկածի տակ է դնում պայմանագրերով սահմանված տարածաշրջանային ստատուս քվոն՝ դրանով իսկ վտանգելով տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը»,-ասվում է ուղերձում։ Դենդիասը նաև հիշեցրել է, որ հենց Էրդողանը մի քանի ամիս առաջ որոշեց խզել Հունաստանի հետ ամենաբարձր մակարդակով հաղորդակցության բոլոր ուղիները։
«Մեր երկիրը հանդես է գալիս երկխոսության օգտին՝ որպես վեճերի լուծման միջոց, հատկապես հարևան երկրի հետ, որը, ինչպես գիտեք, դեռևս casus belli(պատերազմի համար առիթ) է պահում մեր երկրի դեմ»,-ընդգծել է Հունաստանի արտգործնախարարը։
«Թուրքիայի պահվածքը Հունաստանի նկատմամբ պետք է դատապարտվի ողջ միջազգային հանրության կողմից, և ՆԱՏՕ-ն չպետք է բացառություն լինի: Դա չանելով կամ թերագնահատելով իրավիճակի լրջությունը, մենք վտանգվում ենք տեսնել, որ նման իրավիճակ կստեղծվի Հին աշխարհի մեկ այլ հատվածում, մի բան, որ մեզանից ոչ ոք չէր ցանկանա»,-ասված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում:
Սեպտեմբերի 6-ին Հունաստանի ԱԳՆ-ն նաև ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որը ստորագրել է ՄԱԿ-ում Հունաստանի մշտական ներկայացուցիչ Մարիա Թեոֆիլին։
«Ճշմարտությունն այն է, որ Հունաստանը բախվում է Թուրքիայի թշնամական պահվածքին թե՛ հռետորաբանությամբ, թե՛ գործով, ինչը դժվար թե հնարավոր լինի տեսնել երկկողմանի հարաբերությունների որևէ այլ դեպքում: Նման պահվածքը պետք է դատապարտվի միջազգային հանրության և ՄԱԿ-ի կողմից՝ որպես միջազգային իրավունքի և խաղաղություն պաշտպանի»,-ասված է ուղերձի մեջ։