Մամուլի տեսություն 10.09.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i181610-Մամուլի_տեսություն_10.09.2022
Եղիսաբեթ II-ի (Անգլիայի թագուհու) մահվան լուրի հրապարակմամբ բրիտանական բազմաթիվ քաղաքական շրջանակներ մտահոգություն են հայտնել այս երկրի քաղաքական կյանքում և հասարակության շրջանում վտանգավոր տարաձայնությունների առաջացման կապակցությամբ։
(last modified 2026-04-22T06:18:21+00:00 )
Սեպտեմբեր 10, 2022 14:52 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10.09.2022

Եղիսաբեթ II-ի (Անգլիայի թագուհու) մահվան լուրի հրապարակմամբ բրիտանական բազմաթիվ քաղաքական շրջանակներ մտահոգություն են հայտնել այս երկրի քաղաքական կյանքում և հասարակության շրջանում վտանգավոր տարաձայնությունների առաջացման կապակցությամբ։

Քեյհան օրաթերթ

Արբաինի երթին մասնակցել ցանկացող ուխտավորների թիվն այս տարի աննախադեպ մեծ է եղել

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Երկու տարի ընդմիջումից հետո իմամ Հոսեյնի Արբաինի երթին մասնակցել ցանկացող ուխտավորների թիվն այս տարի աննախադեպ մեծ է եղել և Իրաքի ենթակառուցվածքները թերևս պատրասս չեն մարդկանց նման թվի հյուրընկալելու համար:

 

Էթելաաթ օրաթերթ

Թագուհու մահը փորձություն է Բրիտանիայի համար

Եղիսաբեթ II-ի (Անգլիայի թագուհու) մահվան լուրի հրապարակմամբ բրիտանական բազմաթիվ քաղաքական շրջանակներ մտահոգություն են հայտնել այս երկրի քաղաքական կյանքում և հասարակության շրջանում վտանգավոր տարաձայնությունների առաջացման կապակցությամբ։

Փորձագետները կարծում են, որ Անգլիայի թագուհին կարևոր դերակատարություն է ունեցել բրիտանական մասնատված հասարակության կայունացման հարցում: Սակայն քիչ հավանական է թվում, որ Չարլզ III-ը, որպես նոր թագավոր, կարողանա  հարթել երկրում տիրող ներկա  վիճակը,այն ուժով:

Եղիսաբեթի կառավարումից 70 տարի անց, բրիտանական  իշխանության բուրգի գագաթին առաջացած վակուումային վիճակը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ։

Եվ պարզ չէ, կարո՞ղ է 73-ամյա Չարլզը նույն հարգանքն ու ժողովրդականությունը ձեռք բերել ու Բուքինգհեմյան պալատում հավուր պատշաճի լրացնել Էլիզաբեթի թափուր տեղը, թե՞ ոչ։

 

Իրան օրաթերթ

Իրանի նավթային էմբարգոյի չեզոքացում սահմաններից այն կողմ

Ինչպես ներքին, այնպես էլ արտաքին  կապիտալի ներգրավումը Իրանի նավթարդյունաբերության պահանջներից է։ Արդյունաբերություն, որին անհրաժեշտ է առնվազն 160 միլիարդ դոլար՝  ստեղծված իրավիճակից դուսր գալու համար։

Վերջին մեկ տարում Նավթի նախարարությունը փորձել է լրացնել այ սկարիքի  մի մասը՝ ակտիվացնելով բոլոր հնարավորությունները. Սակայն ստորագրված փաստաթղթերի մի մասը դեռ հուշագրերի վիճակում է, և քանի դեռ  պայմանագիր չի դարձել, մտահոգություն կա, որ անհրաժեշտ ռեսուրսները չեն ապահովվի։

Նավթի նախարարությունը համաձայնագիր է ստորագրել Լատինական Ամերիկայի երկու երկրների, այդ թվում՝ Վենեսուելայի հետ: Սակայն այս ոլորտում լավ հնարավորություններ կան նաև տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում, Եմենում, Լիբանանում, Խորհրդակցությունները շարունակվում են նաև այս երկրների վերաբերյալ։

 

Խորասան օրաթերթ

Քաղցկեղը «երիտասարդացել է» 

Վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ 1990 թվականից ի վեր ամբողջ աշխարհում կտրուկ աճել է քաղցկեղով հիվանդ 50 տարեկանից ցածր տարիք ունեցող մարդկանց թիվը:

Մտահոգիչ է այն փաստը, որ վաղ քաղցկեղի դեպքերը (մինչև 50 տարեկան)  չեն նվազում, և չպետք է ակնկալել, որ վաղ հայտնաբերման դեպքում իրավիճակը կբարելավվի: Հետազոտության հեիղնակներն ասում են.  «Ռիսկը մեծանում է յուրաքանչյուր սերնդի հետ»:

 

armenpress.am

Հռոմի պապը կոչ է արել աղոթել միջուկային պատերազմ թույլ չտալու համար

 Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել աղոթել Աստվածամորը, որպեսզի աշխարհը զերծ պահի միջուկային պատերազմից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Հռոմի պապը ասել է Գիտությունների պոնտիֆիկյան ակադեմիայի լիագումար նիստի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

«Երկու ողբերգական համաշխարհային պատերազմներից հետո թվում էր, թե աշխարհը սովորել է առաջ գնալ ՝ հարգելով մարդու իրավունքները և միջազգային իրավունքը, ինչպես նաև փոխգործակցության բոլոր ձևերը։ Բայց, ցավոք, այժմ մենք հետընթացի նշաններ ենք տեսնում», - նշել է Հռոմի պապը։

Հռոմի պապի կարծիքով՝  ներկայում վերականգնվում են հին հակամարտությունները, զարգանում է ազգայնականությունը, ագրեսիան, առաջանում են գերազանցության համար պատերազմներ:

«Ես արդեն խոսել եմ «մաս-մաս» ընթացող երրորդ համաշխարհային պատերազմի մասին, բայց այսօր, հավանաբար, կարելի է խոսել արդեն «տոտալ» պատերազմի մասին»,- հավելել է Հռոմի պապը:

 

 

armenpress.am

Ուկրաինան պատրաստ է քննարկել Լեհաստան ածուխի արտահանման հնարավորությունը. Դենիս Շմիգալ

 Ուկրաինան պատրաստ է քննարկել Լեհաստան ածուխի արտահանման հնարավորությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանձնարարությամբ ՝ լեհական կողմի խնդրանքով Ուկրաինան պատրաստ է քննարկել Լեհաստան ածուխի արտահանման քվոտաներ բացելու հնարավորությունը։ Խոսքը սեպտեմբերին 100 հազար տոննա արտահանելու մասին է, որն այժմ ծայրահեղ անհրաժեշտ է մեր լեհ գործընկերներին», - գրել է Շմիգալը Տելեգրամի իր ալիքում:

 

armenpress.am

Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է գազի մատակարարման դադարեցման մասին ՌԴ-ի որոշմանը

 Գերմանիան և Եվրոպան պատրաստ են եվրոպական երկրներ գազի մատակարարման ամբողջական դադարեցման մասին Ռուսաստանի Դաշնության որոշմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

 Նա հայտնել է, որ Գերմանիայի Հյուսիսային ափին արդեն տերմինալներ են տեղադրել հեղուկ գազի ներկրման համար, և ընդհանուր առմամբ երկրում գազ են խնայվում:

«Մենք գազ ենք խնայել։ Մենք կրկին օգտագործում ենք ածխային էլեկտրակայանների արտադրական հնարավորությունները։ Հաջորդ տարվա սկզբին մենք հնարավորություն կունենանք օգտագործել մնացած հարավ-գերմանական ատոմային էլեկտրակայանները, եթե դա անհրաժեշտ լինի», - «Bloomberg»-ը մեջբերում է կանցլերի խոսքերը:

 

panorama.am

Բրիտանիայում Գերմանիային համարում են այն երկիրը, որը քնդելու է եվրագոտին

Եվրագոտին գտնվում է անորոշ վիճակում, քանի որ էներգետիկ ճգնաժամը ավերել է Գերմանիան: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին գրել է Spiked-ի թղթակից Սաբինա Բեպլեր-Սպալը։

Եվրագոտին այնքան մեծ կախվածություն ունի Գերմանիայից, որ տնտեսական ցնցումների ազդեցությունը, որին այժմ բախվում է Բեռլինը, շուտով կզգացվեն ողջ մայրցամաքում:

Հեղինակի խոսքով՝ շատերին ցնցել է այն փաստը, որ Գերմանիան մի քանի տասնամյակների ընթացքում առաջին անգամ գրանցեց առևտրային դեֆիցիտ։

«Գերմանիան եվրոգոտու միակ խոշոր անդամն էր, որն ուներ կայուն դրական առևտրային հաշվեկշիռ: Հետևաբար, զարմանալի չէ, որ ԳԴՀ-ի թուլացման հետ մեկտեղ եվրոն արագորեն կորցնում է արժեքը ոչ միայն դոլարի, այլև նույնիսկ շվեյցարական ֆրանկի նկատմամբ»,-գրել է Բեպլերը Շպալը։

Գերմանական քաղաքական շրջանակները բոլոր խնդիրները կապում է ուկրաինական ճգնաժամի հետ, սակայն 2011 թվականին նախկին կանցլեր Անգելա Մերկելի կողմից ընդունված միջուկային էներգիայից հրաժարվելու որոշումն էր, որը հանգեցրեց Բեռլինի կախվածությանը ռուսական գազից: Ըստ լրագրողի՝ այն դարձել է ներկայիս էներգետիկ ճգնաժամի հիմնական պատճառներից մեկը։

 

panorama.am

Կառլ III-ը պաշտոնապես հռչակվեց Մեծ Բրիտանիայի թագավոր

Լոնդոնի կենտրոնում գտնվող Սուրբ Ջեյմս պալատում սկսվել է կառլ III-ի Մեծ Բրիտանիայի նոր թագավոր հռչակման պաշտոնական արարողությունը։ Ուղիղ ժամը 10:00-ից (երևանի ժամանակով 13:00-ից) պալատի պետական սենյակներում, որը մինչև 19-րդ դարը ծառայել է որպես բրիտանական միապետների պաշտոնական նստավայր, տեղի է ունենում խիստ կանոնակարգված ընթացակարգ և պատմության մեջ առաջին անգամ ուղիղ հեռարձակվում է հեռուստատեսությամբ: Արարողության ընթացքի մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Արարողությունը բաժանված է երկու մասի: Այժմ առանց միապետի մասնակցության նիստ է սկսել թագաժառանգության խորհուրդը։ Փաստորեն, սա Գաղտնի խորհրդի ընդլայնված կազմն է՝ միապետին կից խորհրդատվական մարմին, որը նա է գլխավորում է: Խորհրդի անդամներ են ոչ միայն Մեծ Բրիտանիայի ներկայիս վարչապետ Լիզ Թրասը, ով միայն երեքշաբթի է զբաղեցրել այդ պաշտոնը, այլ նաև բոլոր նախկին վարչապետները, ֆինանսների, արտաքին գործերի և ներքին գործերի նախարարության ղեկավարները. թագավորության, Լորդերի պալատի, Համայնքների պալատի և հոգևորականության բարձրաստիճան ներկայացուցիչներ, թագավորական ընտանիքի անդամներ, Լոնդոնի քաղաքապետը, ինչպես նաև Կանադան, Նոր Զելանդիան, Ջամայկան և Ավստրալիայի Միացյալ Թագավորության տասնյակ այլ երկրներ, որոնց ղեկավարը դեռևս պաշտոնապես բրիտանական միապետն է։ Խորհրդին անդամակցությունը ցմահ է, նրա անդամներն ավելի քան 700 հոգի են։ Հաշվի առնելով, որ պալատի գլխավոր պալատները կարող են տեղավորել ընդամենը մեկուկես հարյուր մարդ, ժողովին մասնակցում են միայն խորհրդի ակտիվ և ընտրված անդամները։ Դահլիճում ներկաների թվում են Մեծ Բրիտանիայի հինգ նախկին վարչապետներ։

Սկզբում լորդ նախագահող Փենի Մորդոնտը պաշտոնապես կհայտարարի թագուհի Էլիզաբեթ II-ի մահվան մասին: Նորին Մեծությունը, որը թագավորել է ավելի քան 70 տարի, մահացել է սեպտեմբերի 8-ին 96 տարեկան հասակում։ Այնուհետև կկարդացվի նոր միապետի՝ գահին բարձրանալու մասին հայտարարությունը։ Խոսքը ֆորմալականության կամ, այսպես կոչված, սահմանադրական անհրաժեշտության մասին է, քանի որ իրականում Չարլզ III-ը թագավոր է դարձել այն պահին, երբ նախորդ օրը մահացել է նրա մայրը։ Բրիտանական սովորույթը թույլ չի տալիս միապետի բացակայությունը երկրում գոնե մեկ րոպեով՝ ապահովելով թագավորական իշխանության շարունակականությունը։

 

panorama.am

The Telegraph. Պուտինի նախազգուշացումը ԵՄ-ին ստիպեց հրաժարվել գազի գնի վերին շեմի ներդրումից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զգուշացումը ստիպեց Եվրամիությանը հրաժարվել գազի գնի սահմանափակում սահմանելու նախաձեռնությունից։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է The Telegraph-ի սյունակագիր Թոմ Ռիսը։

Նրա կարծիքով, նախօրեին հանդիպման ժամանակ ԵՄ նախարարները խնդրել են Եվրահանձնաժողովին նախապատրաստել էներգետիկ շուկաներում լարվածությունը թուլացնելու մանրամասն ծրագիր։ Ռիսը նշել է, որ Եվրոպան բախվել է սուր ճգնաժամի, որն առաջացել է էներգակիրների գնի կտրուկ աճի և դրանց անբավարարության հետևանքով։

«Բրյուսելում նախարարները շտապ փորձում են պատրաստվել դաժան ձմռանը»,-ամփոփել է փորձագետը։

Եվրահանձնաժողովը սեպտեմբերի 9-ին նախարարների արտակարգ նիստում ներկայացրել է էներգետիկ ճգնաժամի հաղթահարման հինգ կետերից բաղկացած ցանկը։ Այդ միջոցառումների շարքում ներկայացվել է նաև ռուսական գազատարի վրա գների վերին շեմ սահմանելու առաջարկը։

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, ով մասնակցել է Բրյուսելում կայացած հանդիպմանը, ասել է, որ ԵՄ անդամ երկրների նախարարները չեն կարող որևէ որոշման գալ Ռուսաստանից գազի գնի վերին շեմի սահմանման հարցում։