Մամուլի տեսություն 11.09.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i181660-Մամուլի_տեսություն_11.09.2022
Ծերացած, հանրությանը սերը չվայելող և կոռումպացված Չարլզ III-ը ժառանգել է գահ, որը գրավիչ է, սակայն առավել քան երբևէ՝ երերուն:
(last modified 2026-04-22T06:18:21+00:00 )
Սեպտեմբեր 11, 2022 09:14 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 11.09.2022

Ծերացած, հանրությանը սերը չվայելող և կոռումպացված Չարլզ III-ը ժառանգել է գահ, որը գրավիչ է, սակայն առավել քան երբևէ՝ երերուն:

Էթելաաթ օրաթերթ

Բրիտանիայի որոշ նախկին գաղութներ թագուհու մահից հետո, փոխհատուցում են պահանջում ստրկատիրության շրջանի համար

Բրիտանիայի թագուհու մահից երկու օր անց այս երկրի որոշ նախկին գաղութներ  ստրկության դիմաց փոխհատուցում են պահանջում։

Բրիտանայի թագուհու մահից և Չարլզ III-ի գահակալությունից հետո Կարիբյան ավազանի նախկին բրիտանական գաղութներից շատ քաղաքական գործիչներ և ակտիվիստներ կոչ են առել իրենց երկրների ղեկավարից հեռացնել բրիտանական թագավորական պաշտոնը և Բրիտանիայից փոխհատուցում պահանջել ստրկատիրության շրջանի համար։

 Բահամյան կղզիների  փոխհատուցման ազգային կոմիտեի ղեկավարն ասել է. «Միապետության փոփոխությամբ մենք ակնկալում ենք հնարավորություն ունենալ  քննարկելու մեր տարածաշրջանին փոխհատուցում վճարելու հարցը»։ Նա նշել է, որ Բարբադոսում բրիտանական գաղութատիրության ավարտի տարեդարձի կապակցությամբ Չարլզը խոստովանել է, որ  ստրկատիրության շրջանը սարսափելի ու դաժան է եղել:

 

Իրան օրաթերթ

Իրանը և Իրաքը համագործակցում են ուխտավորներին ծառայությունների տրամադրման հարցում

Իրանի առաջին փոխնախագահն ասել է. «Իրանի և Իրաքի կառավարությունները համագործակցում են ուխտավորներին ծառայությունների տրամադրման և Իրաքում միլիոնավոր ուխտավորների ներկայության անհրաժեշտ ենթակառուցվածքներ պատրաստելու հարցում»։

Մոհամմադ Մոխբերը հայտարարել է. «Արբայինի ուխտագնացությունն իսլամական աշխարհի ամենամեծ կրոնական ծեսն է, որն աննախադեպ է պատմության մեջ մասնակիցների թվով և միջոցառման ծավալով»։

Նա հավելել է. «Իրաքի կառավարությունը պատիվ է համարում հյուրընկալել Արբաինի ուխտավորներին, և այդ երկրում շիաներն ու սուննիները, արաբներն ու քրդերը կողք կողքի սպասարկում են Իմամ Հոսեյնի  ուխտավորներին»։

 

Քեյհան օրաթերթ

Ռացիոնալացում և հոսանքազրկում Եվրոպայում

Եվրոպայում էներգետիկ ճգնաժամը և առաջիկա ձմռանը գազային իրավիճակի հետ կապված մտահոգությունները, ինչպես նաև եվրոպական կառավարությունների՝ այս ճգնաժամը լուծելու և այլընտրանքային աղբյուրներ գտնելու անկարողությունը, լայնորեն լուսաբանվում են  արևմտյան ԶԼՄ-ներում։ Քննադատելով հակառուսական պատժամիջոցները՝ արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ ռուսական պատժամիջոցների ազդեցության հետևանքով եվրոպական երկրների բնակիչներիը տուժել են  և նույնիսկ որոշ երկրներում փայտը դարձել է թանկարժեք և հազվագյուտ ապրանք:

 

Վաթան Էմռուզ օրաթերթ

Թագավորը մերկ է

Ծերացած, հանրությանը սերը չվայելող և  կոռումպացված Չարլզ III-ը ժառանգել է գահ, որը գրավիչ է, սակայն առավել քան երբևէ՝ երերուն:

Ըստ նոր հարցումների՝ Բրիտանիայի թագավորի ժողովրդականություն ըակզմում է 42%,, իսկ մյուս արքայազններն ու թագաժառանգները, այդ թվում՝ Ուիլյամն ու Հարին, համապատասխանաբար 13% և 15%: Ուստի լրատվամիջոցների կողմից տրված հարցին կարելի է պատասխանել. «Այո Բրիտանիայիի համար նոր դարաշրջան է սկսվում։ Դարաշրջան, որտեղ իշխանության համար պայքարը ընտրված ինստիտուտների և միապետության նշանակված ինստիտուտների միջև շարունակվում է գոյատևելու համար, և պարզ է, որ «այս արքան մերկ է»»:

 

Ջավան օրաթերթ

Ամերիկյան ամենամահաբեր զինամթերքն Ուկրաինայում

ԱՄՆ պաշտպանության փոխնախարարն ասում է, որ Ուկրաինային աջակցելու համար նախատեսված երկու տարվա բյուջեն նոր ֆինանսական տարվա սկզբին չի չեղարկվի։ Ամերիկյան լրատվական ցանցը, հենվելով այս երկրի պաշտպանության նախարարության փաստաթղթերի վրա, հայտարարել է, որ ԱՄՆ-ը Կիևին 92 միլիոն դոլարի զենք կտրամադրի:

Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը 2014 թվականից ի վեր ավելի քան 15,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային, իսկ ռազմական օգնության վերջին փաթեթը հաստատվել է օգոստոսին։ Այն ներառում է վեց զենիթահրթիռային համակարգեր, ռադարներ, անօդաչու թռչող սարքեր և այլ սարքավորումներ։

 

armenpress.am

Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է գազի մատակարարման դադարեցման մասին ՌԴ-ի որոշմանը

Գերմանիան և Եվրոպան պատրաստ են եվրոպական երկրներ գազի մատակարարման ամբողջական դադարեցման մասին Ռուսաստանի Դաշնության որոշմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

 Նա հայտնել է, որ Գերմանիայի Հյուսիսային ափին արդեն տերմինալներ են տեղադրել հեղուկ գազի ներկրման համար, և ընդհանուր առմամբ երկրում գազ են խնայվում:

«Մենք գազ ենք խնայել։ Մենք կրկին օգտագործում ենք ածխային էլեկտրակայանների արտադրական հնարավորությունները։ Հաջորդ տարվա սկզբին մենք հնարավորություն կունենանք օգտագործել մնացած հարավ-գերմանական ատոմային էլեկտրակայանները, եթե դա անհրաժեշտ լինի», - «Bloomberg»-ը մեջբերում է կանցլերի խոսքերը:

araratnews.am

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Քանի որ ահաբեկչական սպառնալիքը պահպանվում է, երկրում արտակարգ դրությունը և այդ արտակարգ դրության դեմ պայքարելու համար ընդունված լիազորությունները պետք է շարունակեն գործել 2022 թվականի սեպտեմբերի 14-ից հետո», - ասված է հաղորդագրության մեջ:

Արտակարգ դրության ռեժիմի մասին որոշումն ԱՄՆ իշխանությունների կողմից ընդունվել է 2001 թվականի սեպտեմբերի 14-ին ՝ ահաբեկչություններից երեք օր անց:

civic.am

Որոշում է կայացվել վերատեղակայել ռուսական ուժերը․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզի որոշ բնակավայրերից զորքի դուրսբերման մասին

Խարկովի մարզի Բալակլեա և Իզյում բնակավայրերում տեղակայված ռուսական զորքերը վերախմբավորվել են՝ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ «Դոնբասի ազատագրման հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելու համար որոշում է կայացվել վերատեղակայել ռուսական ուժերը՝ կենտրոնացնելու ջանքերը Դոնեցկի ուղղությամբ: Նշված տարածքներում տեղակայված ռուսական ստորաբաժանումը Դոնեցկ տեղափոխելու օպերացիան իրականացվել է 3 օրվա ընթացքում»,- նշել է Իգոր Կոնաշենկովը։ Նրա խոսքով՝ վերախմբավորման ընթացքում ռուսական կողմը վնասներ է հասցրել ուկրաինական կողմին:  Ուկրաինական լրատվամիջոցների տվյալով էլ՝ ռուսական ուժերը հետ են քաշվել Խարկովի Կուպյանսկ և Իզյում քաղաքներից, իսկ ուկրաինական ուժերն արդեն Լիսիչանսկի և Կրասնի Լիմանի մերձակայքում են: Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել էր, որ Խարկովի շրջանի ավելի քան 30 բնակավայր անցել է Կիևի վերահսկողության տակ, հավելել՝ հակահարձակման գործողությունները շարունակվում են։

civic.am

Ալեն Սիմոնյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից:Կողմերը քննարկել են Ազգային ժողով-Միջազգային հանրապետական ինստիտուտ համագործակցության օրակարգն ու զարգացման ուղիները: Ընդգծվել է, որ IRI-ի հետ Ազգային ժողովի կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել են վերապատրաստման մի շարք դասընթացներ ամենատարբեր ոլորտներում, կլոր-սեղաններ, լսումներ:Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Սթիվեն Նիքսն Ալեն Սիմոնյանին է ներկայացրել իրենց կազմակերպության ռազմավարական առաջնահերթությունները՝ ուղղված դատաիրավական, սահմանադրական բարեփոխումներին: Նա ՀՀ ԱԺ նախագահին է հանձնել իրենց կազմակերպության կողմից վերջերս Հայաստանի ամբողջ տարածքում արված սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք վերաբերել են օրենսդիր, գործադիր եւ իշխանության այլ ճյուղերին:Հանդիպման ավարտին Միջազգային հանրապետական ինստիտուտի հետ համագործակցության շրջանակում կարեւորվել է մարզերի եւ օրենսդրի գործունեության ոլորտներին քաղհասարակության ներգրավվածության նպաստումը:

news.am

Եվրոպան վերադառնում է 20-րդ դարի տնտեսության. New York Times

Ազգայնացումներ. սուբսիդիաներ. դրամական բաշխումներ. գնային սահմանափակումներ. շահութահարկեր. Եվրոպան վերադառնում է 20-րդ դարի տնտեսության, գրում է New York Times-ը։

Կառավարությունները դիմում են հնաոճ լուծումների, որոնք վաղուց համարվում էին վատ քաղաքականություն՝ հսկայական գումարներ հատկացնելով տարածաշրջանն ընդգրկող էներգետիկ ճգնաժամին՝ փորձելով կանխել քաղաքական, սոցիալական եւ տնտեսական ճգնաժամը:

Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի հետ դիմակայությունն արագորեն շրջում է եվրոպական տնտեսական ուղղափառությունը՝ հազիվ տեսանելի այլախոհությամբ Բրյուսելում Եվրամիության շտաբ-բնակարանում, նեոլիբերալիզմի բաստիոնում, որը վերջերս խիստ խնայողությունների ռեժիմ պարտադրեց իր անդամներին, հատկապես Հունաստանին, նույնիսկ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ դա վնասակար է:

Սակայն ԵՄ առաջնորդներն այսօր մեծ ընտրություն չունեն: Ռուսաստանը նվազագույնի է հասցրել բնական գազի մատակարարումները Եվրամիության երկրների մեծ մասին, մինչդեռ վառելիքի, հետեւաբար էլեկտրաէներգիայի արժեքը հասել է պատմական առավելագույնին եւ շարունակում է աճել:

Ի պատասխան՝ ԵՄ կառավարություններն արդեն ավելի քան 350 միլիարդ դոլարի սուբսիդիաներ են տրամադրել սպառողներին, արդյունաբերությանը եւ կոմունալ ծառայություններին: Նախարարները պետք է հանդիպեն ուրբաթ օրը՝ ավարտելու ԵՄ-ի անմիջական միջամտությունը շուկաներում, որպեսզի ստանա գերշահույթ, սահմանափակի էլեկտրաէներգիայի գները եւ սուբսիդավորի կոմունալ ծառայությունները:

«Կառավարության միջամտությունը կրկին մոդա է շատ լայն իմաստով», - ասել է Եվրասիա խորհրդատվական ընկերության Եվրոպայի տնօրեն Մուջթաբա Ռահմանը: