Մամուլի տեսություն 12.09.2022
Փորձագետների կարծիքով ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին այցը Մոսկվա Ռուսաստանի հստակ ուղերձն է Սիոնիստական ռեժիմին, որ Թել Ավիվն Ուկրաինայի պատերազմում պետք է վերանայի իր տարածաշրջանային քաղաքականությունը:
Ջավան օրաթերթ
Ռուսաստանը նախազգուշացնում է սիոնիստներին
Ուկրաինական ճգնաժամի շուրջ Ռուսաստանի և Սիոնիստական ռեժիմի միջև լարվածությունից հետո Մոսկվայի իշխանությունները վերջին ամիսներին առաջին անգամ հյուրընկալում են ՀԱՄԱՍ-ի պատվիրակությանը, քննարկելու տարածաշրջանային և միջազգային զարգացումների ազդեցությունը պաղեստինյան հիմնախնդրի վրա: Սա կարևոր ուղերձ է սիոնիստների համար, որ եթե նրանք շարունակեն իրենց գործողություններն Ուկրաինայում և Սիրիայում, Ռուսաստանը նույնպես Իսրայելին հարվածելու տարբերակներ ունի։ Մինչ այժմ Ռուսաստանը պաղեստինյան հակամարտությունում կենտրոնական դեր չէր խաղում և միայն միջնորդում էր բանակցություններում, սակայն համաշխարհային զարգացումների ընթացքը Մոսկվային ստիպեց փոխել իր քաղաքականությունը Պաղեստինում։
Իրան օրաթերթ
Նոր ճակատ՝ Իրանի պատժամիջոցների դեմ նոր ճակատ
Իրանի նախագահական ընտրություններում Էբրահիմ Ռայիսին հաղթել է այն իրավիճակում, երբ երկիրը տառապում էր ներքին տնտեսական ճգնաժամերից և համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի բանակցություններից։ Թեև միջուկային համաձայնությունը, որը ձեռք էր բերվել նախորդ կառավարությունում, առանձնապես մեծ արդյունքների չհանգեց, բայց կառավարության հիմքն ի սկզբանե եղել է տարածաշրջանային և գլոբալ հնարավորություններից օգտվելը` պատժամիջոցները չեղարկելու կամ թուլացնելու և ներքին հնարավորությունները օգտագործելու համար: Ընտրությունների ընթացքում նախագահի հանդիպումները օտարերկրյա պատվիրակությունների և երկրի ներսում արտաքին քաղաքական ակտիվիստների հետ ցույց տվեցին նրա ջանքերը դիվանագիտական գործընթացներ ստեղծելու և ամրապնդելու ուղղությամբ։
Քեյհան օրաթերթ
Սիոնիստական ռեժիմը շնորհակալություն է հայտննել եվրոպական եռյակին հակաիրանական հայտարարություն հրապարակելու համար
Իրանի հետ միջուկային բանակցությունների վերաբերյալ եվրոպական եռյակի հայտարարության հրապարակումից հետո, Սիոնիստական ժամանակավոր ռեժիմի վարչապետ Յաիր Լապիդը կիրակի, սեպտեմբերի 11-ին, կառավարության նիստում բարձր է գնահատել Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դիրքորոշումը Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերականգնման վերաբերյալ։
Սիոնիստական Jerusalem Post թերթի հաղորդմամբ նա ասել է.«Շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիային, Բրիտանիային և Գերմանիային այս հարցում իրենց ամուր դիրքորոշման համար։ Վերջին ամիսներին մենք նրանց հետ հանգիստ և ինտենսիվ զրույց ենք ունեցել, և նրանց տեղեկություններ են տրամադրվել Իրանի միջուկային օբյեկտներում գործունեության մասին»։
Լապիդը ասել է․«Իրանի գործարքը արգելափակելու մեր ջանքերը դեռ չեն ավարտվել, սակայն կան հուսադրող նշաններ»։
Վաթան Էմռուզ
Սեպտեմբերի 11-ից երկու տասնամյակ անց՝ ամերիկացի մուսուլմանների վախի ժամանակաշրջանը
2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած միջադեպն այդ երկրի մուսուլմանների համար ատելության հանցագործությունների, ռասիզմի և այլատյացության նոր դարաշրջան ստեղծեց: Մուսուլման ամերիկացիների համար սեպտեմբերի 11-ից հետո իսլամաֆոբիայի հետևանքները շարունակում են: Ըստ ՀԴԲ-ի վիճակագրության, 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո ատելության հիման վրա հանցագործությունները մուսուլմանների դեմ Միացյալ Նահանգներում աճում են:
armenpress.am
Թուրքիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժությունները
Թուրքիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժությունները՝ դաշինքի 15 երկրների զինվորականների մասնակցությամբ։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական Milliyet-ը:
Միջերկրական և Էգեյան ծովերում լայնածավալ զորավարժությունները, որոնք կոչվում են Dynamic Mariner - Mavi Balina - Nusret - 2022, մեկնարկել են սեպտեմբերի 11-ին և կտևեն մինչև սեպտեմբերի 22-ը:
Զորավարժություններին կմասնակցեն նաև թուրքական «Սանջակթար» ունիվերսալ գրոհային և «Անադոլու» ունիվերսալ գրոհային նավերը, որոնք կարող են ձևափոխվել ավիակրի:
Տեղեկության մեջ նշվում է, որ անցկացվող զորավարժությունները կարևոր են Անկարայի համար, քանի որ 2023 թվականի հունվարի 1-ից Մեծ Բրիտանիայից Թուրքիային կանցնի ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ռազմածովային բաղադրիչի հրամանատարությունը։
araratnews.am/
ՀՀ-ում արձանագրվում է բարձր տնտեսական աճ, և այդ աճը սպասարկող ինստիտուտները պետք է առաջանցիկ ձևով զարգանան. նախարար
Այսօր Ազգային ժողովում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց «Ստանդարտացման մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագիծը:
«Ստանդարտների ընդունումը, որակի ենթակառուցվածքների համակարգերը զարգացնելը և դրանց իրագործումը, կիրառումը ուժեղացնելու անհրաժեշտություն կա, քանի որ տեսնում եք, որ ստանդարտների չկիրառումը հանգեցնում է տարբեր տեսակի աղետների, պատահարների և շատ կարևոր է, որ մենք կարողանանք այս ենթակառուցվածքն ընդլայնել և դրանց իրագործումը դարձնել պարտադիր»,- ասաց նա:
Նախարարը հույս հայտնեց, որ այս աշնանային նստաշրջանի ընթացքում կկարողանան նախագծեր բերել, որոնք թույլ կտան իրացնել այն օրենքները, ստանդարտները, որոնք ընդունվում են:
«Դա շատ կարևոր է, նաև հաշվի առնելով, որ ՀՀ-ում արձանագրվում է բարձր տնտեսական աճ: Մենք պետք է ապահովենք, որ այն ինստիտուտները, որոնք պետք է սպասարկեն այս տնտեսական աճը, կարողանան համաչափ, նույնիսկ առաջանցիկ ձևով զարգանալ, որ կարողանանք ամուր և կայուն տնտեսական աճ ունենալ և ոչ թե խոցելի, կամ ցանկացած փոքր տատանումների դեպքում վտանգվող»,-ասաց նա:
armenpress.am
Ալեն Սիմոնյանը հայտնեց, թե երբ կսկսեն ընդդիմության պատգամավորներին անհարգելի բացակաների հիմքով մանդատից զրկելու գործընթացը
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ընդդիմության պատգամավորներին անհարգելի բացակաների հիմքով մանդատից զրկելու գործընթացին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ե՞րբ է շրջանառվելու ընդդիմության պատգամավորներին մանտադից զրկելու նախագիծը, Սիմոնյանը պատասխանեց, որ դա նախագիծ չէ, այլ օրենքի պահանջ։
«Դա շրջանառման կարիք չունի. երբ լրանում է թույլատրելի բացակայությունների չափը, պատգամավորներին մանդատից զրկելու գործընթացը մտնում է օրակարգ։ Դեկտեմբերին, երբ ավարտվի նստաշրջանը, դրա մասին կարող ենք խոսել։ Վստահ եմ, որ իրենք փորձելու են ինչ-որ ձևով խուսափել դրանից՝ կամ բժշկի թուղթ ներկայացնել, կամ ինչ-որ ձևով գալ մասնակցություն ապահովել, իբր, իրենց օրակարգով։ Իսկ տարվա վերջում, երբ նստաշրջանը կավարտվի, ըստ տվյալների հարցը կմտնի խորհուրդ և որոշում կկայացվի»,- ասաց Սիմոնյանը։
news.am
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը Հարավային Կովկասում լավ լուր է անվանել 5 հայ գերիների վերադարձը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Թվիթերում մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Հայաստանին փոխանցված հինգ հայ ռազմագերիների մասին լուրը։
Մասնավորապես, Կոլոմինան հրապարակել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարությունը, որը ողջունել է հայ գերիների վերադարձը։
«Իսկապես, լավ նորություն է, եւ կարեւոր է, որ այն դարձել է երկկողմ ջանքերի արդյունք՝ առանց միջնորդների։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, ինչը Հարավային Կովկասի կայունության եւ բարգավաճման բանալին է»,- գրել է Կոլոմինան։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Ադրբեջանը հայկական կողմին էր հանձնել հինգ ռազմագերիների։