Մամուլի տեսություն 13.09.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i181802-Մամուլի_տեսություն_13.09.2022
Եվրոպայում ցուրտ ձմռան սպառնալիքը և էներգակիների գների աճը եվրոպացիներին դուրս են բերել փողոցներ: Եվրոպայի քաղաքացիները բողոքում են Ռուսաստանի դեմ Արևմուտքի երկկողմանի պատժամիջոցների քաղաքականության և հասարակության վրա աճող տնտեսական ճնշման դեմ։
(last modified 2026-04-22T06:18:21+00:00 )
Սեպտեմբեր 13, 2022 07:01 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 13.09.2022

Եվրոպայում ցուրտ ձմռան սպառնալիքը և էներգակիների գների աճը եվրոպացիներին դուրս են բերել փողոցներ: Եվրոպայի քաղաքացիները բողոքում են Ռուսաստանի դեմ Արևմուտքի երկկողմանի պատժամիջոցների քաղաքականության և հասարակության վրա աճող տնտեսական ճնշման դեմ։

Վաթան Էմռուզ օրաթերթ

Թագավորական իշխանություն դեմոկրատական ​​սուբյեկտների վրա

Եղիսաբեթ II-ի մահից հետո, բրիտանական թագավորական համակարգի տարօրինակ և անսահմանափակ կառավարման լիազորությունների վերաբերյալ քննարկումներն ակտիվացել են:

Նույնիսկ  հիմնական լրատվամիջոցները, որոնք գտնվում են Ofcom-ի (մեդիա դիտորդ) պաշտոնական գրաքննության տակ՝ թագավորական արժեքներին հակասող բովանդակության վերաբերյալ, հատկապես թագուհու մահից հետո, լուրջ հարցեր են բարձրացրել թագավորական համակարգի «սահմանադրականության» վերաբերյալ։

Guardian թերթի քաղաքական վերլուծաբան  Քանան Մալիքը գրում է.«Ինչո՞ւ պետք է թագավորական իրավասությունները թույլ տան գործադիր իշխանությանը շրջանցել խորհրդարանական վերահսկողությունը և նույնիսկ տեղակայել զինված ուժեր, կնքել և չեղարկել միջազգային պայմանագրերը և պատիվներ շնորհել:

Որքան էլ սահմանադրական լինի միապետությունը, որքան էլ այս ինստիտուտը հյուսված լինի ժողովրդավարության հետ, միեւնույն է, դա ժառանգականությամբ սահմանված դիրք է»։

 

Քեյհան օրաթերթ

ՄԱԿ-ի ցնցող զեկույց ժամանակակից ստրկության վերաբերյալ

ՄԱԿ-ը մի զեկույցով նախազգուշացրել է ժամանակակից աշխարհում ստրկության  տարածման մասին:

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը  զեկույցի հրապարակումից հետո հայտարարել է. «Վերջին տարիներին նրանց թիվը, ովքեր ստիպված են եղել աշխատել կամ ամուսնանալ իրենց կամքին հակառակ, հասել է մոտ 50 միլիոնի»:

 ՄԱԿ-ին առընթեր այս գործակալությունը հաղորդում է, որ ճգնաժամերը, ինչպիսիք են Covid-19 համաճարակը, զինված հակամարտությունները և կլիմայի փոփոխությունը, հանգեցրել են աշխատանքի և կրթության աննախադեպ խափանումների՝ միևնույն ժամանակ սրելով ծայրահեղ աղքատությունը և հարկադիր միգրացիան:

«Հարկադիր աշխատանքի կեսից ավելին գրանցվում է միջին կամ բարձր եկամուտ ունեցող երկրներում, և աշխատանքային միգրանտներն ավելի քան երեք անգամ ավելի շատ են տուժում»,-  ասում է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը:

Զեկույցում մասնավորապես նշվում են Կատարը և Չինաստանը։

 

Էթելաաթ օրաթերթ

Բաշար ալ-Ջաֆարի. Արտաքին միջամտությունները երկարաձգեցին սիրիական ճգնաժամը

Սիրիայի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ որոշ երկրներ չեն ենթարկվում Սիրիայի վերաբերյալ ԱԽ որոշումներին՝ քաղաքական պատճառներով և բարոյական արժեքների խախտմամբ։

Բաշար ալ-Ջաֆարին զգուշացրել է նաև Սիրիայի գործերին արտաքին միջամտության վտանգավոր հետևանքների և ճգնաժամի երկարաձգման, հատկապես Թուրքիայի կործանարար դերի մասին՝ իրավիճակը սրելու և ահաբեկիչներին աջակցելով միջազգային օրենքները խախտելու, ահաբեկիչներին աջակցելու հարցում ԱՄՆ դերի մասին։ 

 

 

Իրան օրաթերթ

Եվրոպան՝ զայրույթի ու լռության ստվերում

Եվրոպայում ցուրտ ձմռան սպառնալիքը և էներգակիների գների աճը եվրոպացիների դուրս են բերել փողոցներ:  Եվրոպայիք աղաքացիները բողոքում են Ռուսաստանի դեմ Արևմուտքի երկկողմանի պատժամիջոցների քաղաքականության և հասարակության վրա աճող տնտեսական ճնշման դեմ։ 

Մոտ մեկ շաբաթ առաջ սկսված այս բողոքի ակցիաները երեկ հասան իրենց գագաթնակետին: Ավստրիայում և Հունգարիայում և Չեխիայում բողոքի ցույցերին մասնակցել է մոտ 3000 մարդ: Այնպիսի խոշոր երկրներում, ինչպիսիք են Իտալիան, Ֆրանսիան և Գերմանիան նույնպես տեղի են ունեցել բողոքի ցույցեր:

 

armenp

Հայաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի նոր արբանյակ արձակելու ուղղությամբ. Սքոթ Հաբբարդ

 Հայաստանում անցկացվող STARMUS փառատոնի առաջին երեք օրը ֆանտաստիկ էին և խոստման մի մասը կատարվել է՝ ապահովվել է արվեստի և գիտության կապը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, STARMUS փառատոնի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ֆիզիկոս Սքոթ Հաբբարդը, ով զբաղվում է տիեզերական հետազոտություններով, ինչպես նաեւ ծրագրերով, նախագծերով և գործադիր կառավարմամբ ավելի քան 45 տարի, այդ թվում ՝ 20 տարի ՆԱՍԱ-ում։

«Պետք է ասեմ, որ գիտության մեջ կա երաժշտություն և երաժշտության մեջ կա գիտություն։ Սա իսկապես շատ ազդեցիկ բացահայտում էր և տպավորություն էր։ Ես նաև շփվել եմ իմ գործընկերների հետ, մի մասին ճանաչում էի, մի մասը նոր գործընկերներ են։ Կարծում եմ, որ Հայաստանը պետք է շարունակի իր հանձնառությունը և բոլոր ջանքերը իր երկրորդ արբանյակն արձակելու ուղղությամբ, որովհետև «կուբսատների» ստեղծումից հետո ակնհայտ է, որ տիեզերական ուսումնասիրությունների ոլորտում կարող են ներգրավվել նոր երկրներ»,- ասաց Հաբբարդը։

 

 

 

armenpress.am

Ասիական զարգացման բանկը պատրաստակամ է աջակցել Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին

 Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Ասիական զարգացման բանկի գլխավոր խորհրդական, իրավական և քաղաքականության մշակման խմբի ղեկավար Քրիստինա Պակին և Գիտելիքի կառավարման և կլիմայական փոփոխությունների բաժնի ղեկավար Սուսանն Ռոթին. hանդիպման առանցքում է եղել հանրային կառավարման բարեփոխումների թեման:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարար Անդրեասյանը նշել է, որ այժմ հանրային կառավարման բարեփոխումները Կառավարության առաջնահերթություններից են, որոնց իրագործումը, ինչպես մի շարք համապետական նշանակության այլ կարևորագույն բարեփոխումների իրագործումը, ստանձնել է Արդարադատության նախարարությունը:

«Սուսանն Ռոթը կիսվել է հանրային կառավարման ոլորտում իր ունեցած փորձով, պատրաստակամություն հայտնել ներդրումային ծրագրերից զատ, աջակցություն ցուցաբերել նաև մասնագիտական և փորձագիտական աշխատանքներում ևս: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տվյալ ոլորտում գործուն համագործակցության վերաբերյալ՝ ընդհուպ ձևավորել համատեղ աշխատանքային խմբեր:

Կարեն Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի ձևավորման ընթացքը, որը նախատեսվում է ավարտին հասցնել գալիք տարեսկզբին: Նախարարը ներկայացրել է նաև կոռուպցիայի դեմ պայքարում ունեցած ձեռքբերումները, դատաիրավական ոլորտում կատարված բարեփոխումները, ինչպես նաև խոսել է նոր ձևավորվող Ներքին գործերի նախարարության և կառուցվելիք նոր քրեակատարողական հիմնարկի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Ասիական զարգացման բանկի գործընկերների այցի նպատակն է եղել համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալը և նոր ոլորտներ թիրախավորելը, որոնք կարող են նոր համագործակցության սկիզբ լինել Արդարադատության նախարարության և Ասիական զարգացման բանկի միջև:

 

armenpress.am

ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն առաջիկայում կայցելի Երևան

 Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը առաջիկայում կայցելի Հայաստան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այս օրերին ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը գտնում է Բաքվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարները քննարկելու համար: Մոտ ժամանակներում նախատեսվում է այց Երևան՝ նույն նպատակով»,-ասել է Զախարովան:

 

panorama.am

Պապիկյանն ու Շոյգուն պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրադրության կայունացման ուղղությամբ

Սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռուս գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:

Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրադրության կայունացման ուղղությամբ:

 

panorama.am

Անկարան Կիևից բացատրություն է պահանջել հակաթուրքական արշավի համար

Անկարան Կիևից պարզաբանումներ է պահանջել՝ կապված Ուկրաինայում սկսված թուրք գործարարների և բանկերի դեմ արշավի հետ: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի՝ երեքշաբթի գրել է թուրքական Aydınlık թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։

«Աղբյուրները հայտնել են, որ թուրքական կողմը ուկրաինական կողմի ուշադրությանն է ներկայացրել իր վճռական արձագանքը, պարզաբանումներ են պահանջվել։ Աղբյուրները նաև հայտնել են, որ նման նախաձեռնությամբ է հանդես եկել նաև Կիևում Թուրքիայի դեսպանատունը և այդ հարցը ուշադրությամբ վերահսկվում է» ասվում է հոդվածում:

Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ Ուկրաինայում քարոզարշավ է սկսվել թուրք գործարարների և բանկերի դեմ պատժամիջոցների կիրառման նպատակով, քանի որ Անկարան հրաժարվել է աջակցել Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների կողմից սահմանված սահմանափակումներին։ Թուրքական Ziraat Bankasi-ի, İş Bank-ի և Credit Europe Bank-ի ղեկավարներն ընդգրկվել են ինքնատիպ սև ցուցակում։

Մեկնաբանելով այդ տեղեկությունը՝ Ուկրաինայում Թուրքիայի նախկին դեսպան Տուգայ Ուլուչևիկը կոչ է արել Ուկրաինայի դեսպանին կանչել ԱԳՆ, իսկ Եվրամիությունում Անկարայի նախկին ներկայացուցիչ Ուլուչ Օզուլկերը հիշեցրել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որը կարող է բանակցել թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի հետ։

 

panorama.am

Նիկոլ Փաշինյանը կգնա Ազգային ժողով

 ՀՀ ԱԺ հերթական նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով  գիշերը հայ-ադրբեջանական սահմանին թշնամու հարձակման հետևանքով զոհվածների  հիշատակը։«Այս գիշեր ադրբեջանական զորքերը մի քանի ուղղությամբ կրակ են բացել Հայաստանի ուղղությամբ։ Ունենք զոհեր, վիրավորներ»,- ասսաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։Նա հայտարարեց, որ ժամը 11։00-ին Ազգային ժողով կգա Նիկոլ Փաշինյանը, ով ելույթ կունենա, կներկայացնի իրավիճակը, հնարավոր կլինի նրան հարցեր ուղղել։Նշենք, որ ԱԺ նիստերը բոյկոտող ընդդիմադիր պատգամավորները նույնպես ներկա են նիստին։