Մամուլի տեսություն 14.09.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i181952-Մամուլի_տեսություն_14.09.2022
ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և պետությունների տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է:
(last modified 2026-04-22T06:18:21+00:00 )
Սեպտեմբեր 14, 2022 09:28 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 14.09.2022

ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և պետությունների տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է:

Էթելաաթ օրաթերթ

Ռաիսի. Տարածաշրջանը չի կարող հանդուրժել նոր պատերազմ

Նշելով, որ Կովկասի տարածաշրջանի անվտանգությունը Իրանի Իսլամական Հանրապետության համար շատ կարևոր է, ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Իրանի և Հայաստանի պատմական սահմանները համարվում են տարածաշրջանի բարգավաճման, մերձեցման և անվտանգության հիմքը, և Թեհրանը հաստատակամ է շարունակել համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ ի շահ բարգավաճման և տարածաշրջանի կայունության»։

Սեպտեմբերի 13-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության շարունակման կապակցությամբ և ասել. «Կովկասյան տարածաշրջանն այս պահին գտնվում է հատուկ պայմաններում, և ցավոք, խաղաղությունն այս տարածաշրջան դեռ չի վերադարձել»։

Անդրադառնալով տարածաշրջանում Սիոնիստական ​​ռեժիմի ազդեցությանը, ԻԻՀ նախագահը նշել է, որ  այս օկուպանտ ռեժիմի ներկայությունը սպառնալիք է՝ ուղղված  ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ ռեժիմին հյուրընկալող երկրների անվտանգության դեմ:

 

Ջավան օրաթերթ

Սամարղանդում ընթացող նիստի ընթացքում Իրանը կդառնա ՇՀԿ պաշտոնական անդամ

Իրանի նախագահի տեղակալը հայտարարել է Ուզբեկստանի հետ համագործակցության 17 փաստաթղթերի ստորագրման և Այաթոլլահ Ռայիսիի՝ Սամարղանդ կատարած եռօրյա այցի ընթացքում 10 երկրների, այդ թվում՝ Չինաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի պաշտոնյաների հետ  հանդիպումների մասին։

Այաթոլլահ Ռայիսին սեպտեմբերի 14-ին մեկնելու է Սամարղանդ՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին:

 

Քեյհան օրաթերթ

«Իսրայել Հայոմ». Իսրայելն այլևս ապրելու տեղ չէ

Պաղեստինի օկուպացված տարածքներում տիրող անապահովությունը, քաղաքական անկայունությունը, բարձր գները, ցածր աշխատավարձերը սիոնսիտներին ստիպել են  մտածել գրավյալ տարածքները ընդմիշտ լքելու մասինԼ

«Իսրայել Հայոմ» թերթը գրել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի ստեղծումից ավելի քան յոթ տասնամյակ անց օկուպանտներն այժմ եկել են այն եզրակացության, որ Պաղեստինն այլևս իրենց համար ապրելու վայր չէ:

Կյանքը մի հասարակությունում, որտեղ փողոցներում ամեն օր կրակոցներ են լսվում, զինվորական մեքենաների ազդանշանները երբեք չեն անջատվում, և ավելի վատ՝ ապաստան գնալու կարմիր ազդանշանը մի քանի անգամ անջատվում է, պարզապես  կոչվում է դժոխք:

 

 

Վաթան էմռուզ օրաթերթ

ԷԿՕ-ի հետ Իրանի առևտուրն աճում է

Բացի բնական ռեսուրսներից, Իրանն ունի հատուկ աշխարհագրական դիրք և հանդիսանում է Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքների անցման կետը: Բացի այդ, 15 երկրների հետ  հարևանությունն Իրանին առևտրի կարևոր հնարավորություն է ընձեռել։

 Ժամանակակից աշխարհում, որտեղ տարածաշրջանային համագործակցությունը և տարածաշրջանային ինտեգրումը շատ կառավարությունների օրակարգում են, Իրանի 13-րդ կառավարությունը կարևորում է հարևանների հետ առևտրային հարաբերությունների ընդլայնման քաղաքականությանը:

Տարածաշրջանային կազմակերպությունների կարողություններն կարող են Իրանին համապատասխան բիզնես հնարավորություններ տալ։

Իրանի մաքսատան հրապարակած վերջին վիճակագրության համաձայն՝ երկրի ոչ նավթային արտահանումն այս տարվա առաջին 5 ամիսներին ԷԿՕ տնտեսական համագործակցության կազմակերպության 9 անդամ երկրներ հասել է 4 միլիարդ 118 միլիոն դոլարի՝ 7 միլիոն 316 հազար տոննայով, ինչը կազմում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 40 տոկոսով։

 

armenpress.am

ԵՄ-ն մտադիր Է զգալիորեն ավելացնել Էլեկտրականության ներմուծումն Ուկրաինայից. ԵՀ ղեկավար

  Եվրամիությունը մտադիր Է Էապես ավելացնել Էլեկտրականության ներմուծումն Ուկրաինայից՝ Միության միասնական շուկա պարզեցված մուտքի եւ Ուկրաինայի կապի գործարկուների համար ռոումինգի վերացման փոխարեն:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է  Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում հանդես գալով ԵՄ-ի վիճակի մասին՝ իր ամենամյա ծրագրային ճառով: «Մարտին մենք Ուկրաինան հաջողությամբ միացրեցինք մեր միասնական Էներգացանցին: Դա պլանավորվել Էր 2024 թվականին, իսկ մենք դա արեցինք երկու շաբաթում,- ասել Է նա:- Եվ այսօր Ուկրաինան Էլեկտրականություն Է մատակարարում Եվրամիությանը: Ես կցանկանայի Էապես ավելացնել այդ դրական առեւտրական փոխանակումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

armenpress.am

ՀՀ ԱԺ նախագահը միջազգային գործընկերներին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիայի դադարեցմանը նպաստելու ուղղությամբ

 ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին՝ տեղեկացնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի՝ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ հարձակումների վերաբերյալ:

«Նրանք գնդակոծում են հայկական դիրքերը Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիսի, Իշխանասարի, Ջերմուկի եւ հարակից բնակավայրերի ուղղությամբ՝ անօդաչու թռչող սարքերի եւ ականանետերի կիրառմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մասնավորապես նշված է նամակներում:

ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ ադրբեջանական ուժերը նաեւ միտումնավոր թիրախավորում են քաղաքացիական ենթակառուցվածքները եւ գնդակոծում:

«Հայկական կողմն ունի զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ են զոհվել, ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ ենք կրել: Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հարձակվելու փորձերը»,- ընդգծված է նամակներում:

ԱԺ նախագահը միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը համառորեն տեղեկատվական բազա է ստեղծել այդ ռազմական սադրանքի համար՝ ամեն օր կեղծ տեղեկատվություն տարածելով «հայկական կողմի ենթադրյալ գնդակոծության» մասին:

Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ այդ պահվածքն ադրբեջանական հայտնի ոճ է, որն ապացուցվել է 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո:

«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ Հայաստանի կառավարությունը դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) եւ Ռուսաստանի Դաշնությանը՝ խնդրելով հղում կատարել Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին երկկողմ պայմանագրին: Ակնհայտ է, որ Ադրբեջանի այսօրինակ աղաղակող եւ ապօրինի գործողությունները հնարավոր են դարձել  միջազգային հանրության լռության հետեւանքով նաեւ: Նպատակաուղղված արձագանքի եւ համարժեք գործողությունների բացակայությունն այսօր հանգեցրել է Ադրբեջանի իշխանությունների ավելի սանձարձակ ագրեսիային»,- ամփոփել է Ալեն Սիմոնյանը՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել այդ կենսական հարցը լուծելու համար եւ նպաստել Ադրբեջանի ագրեսիայի դադարեցմանը, որը խաթարում է ամբողջ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը:

ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է Միջխորհրդարանական միության նախագահ Դուարտե Պաչեկոյին եւ գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին, ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով:

Հայկական կողմի զոհերի թիվն այս պահին 49-ն:

 

armenpress.am

Հայաստանը պատրաստ է տրանզիտ երկիր դառնալ թուրքմենական գազի և էլեկտրաէներգիայի համար

 Հայաստանը պատրաստ է թուրքմենական գազի և էլեկտրաէներգիայի արտահանման համար տրանզիտ երկիր դառնալ Իրանի ենթակառուցվածքների միջոցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է թուրքմենական Нейтральный Туркменистан թերթը՝ ամփոփելով Աշխաբադում կայացած թուրքմենա-հայկական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքները:

«Խոսելով վառելիքի և էներգետիկ ոլորտներում փոխգործակցության հեռանկարների մասին՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը հայտնել է իր երկրի պատրաստակամությունը դառնալ թուրքմենական գազի և էլեկտրաէներգիայի արտահանման համար տրանզիտ երկիր Իրանի ենթակառուցվածքների միջոցով»,- գրել է թերթը:

 

panorama.am

ՌԴ ԱԳՆ. Լաչինի միջանցքի նոր ճանապարհը կսկսի գործել 2023 թվականի ապրիլի 1-ից

Լաչինի միջանցքի երկայնքով նոր ճանապարհը, որը կապում է Լեռային Ղարաբաղը Հայաստանի հետ, կսկսի գործել 2023 թվականի ապրիլի 1-ից։ «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Վերջին մեկ ամսվա ընթացքում գործադրված ջանքերի գլխավոր արդյունքը ընդհանուր փոխըմբռնումն էր, որ Լաչինի միջանցքով նոր ճանապարհը կսկսի գործել 2023 թվականի ապրիլի 1-ից: Միևնույն ժամանակ, օգոստոսի 30-ից երթևեկությունն իրականացվում է ժամանակավոր ճանապարհով՝ Լաչինն ու այլ բնակավայրերը շրջանցելով, որոնք գտնվում են միջանցքի հին մայրուղու անվտանգության գոտու սահմաններում», - հայտարարել է Գոնչարը։

Նրա խոսքով՝ առանցքային նշանակություն ունի այն, որ Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմը չի փոխվի։ «Ռուս խաղաղապահները տեղափոխվել են ժամանակավոր ճանապարհ, իսկ 2023-ի ապրիլի 1-ից կլինեն նոր տարածքում»,- նշել է Գոնչարը։

 

panorama.am

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է՝ քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի կայունացման ուղղությամբ

Մոսկվան սերտ կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ, միջոցներ է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի կայունացման համար։ Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ՝ նպաստելու իրավիճակի հնարավորինս արագ կայունացմանը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին կեսգիշերն անց Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի վրա։ Պաշտոնական տվյալներով այս պահին կա 49 զոհ։

Թշնամու հարձակման օբյեկտ են դարձվել (հրետակոծվել են) Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապ օգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։

Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ, նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար: