Մամուլի տեսություն 15.09.2022
Հաղորդումները վկայում են, որ Հայաստանի հետ վերջին բախումներում Ադրբեջանը կիրառել է իսրայելական ԱԹՍ-ներ:
Վաթան Էմռուզ օրաթերթ
Բաքուն Հայաստանի հետ վերջին բախման ժամանակ կիրառել է իսրայելական ԱԹՍ-ներ
Ռուսական ռազմական աղբյուրները հայտնել են, որ Բաքվի բանակը ղարաբաղյան տարածաշրջանում հակամարտությունների վերջին փուլում օգտագործել է իսրայելական անօդաչու թռչող սարք։
Անցյալ երեքշաբթի Bulgaria News-ը, հղում անելով Conflict News-ին, որը ռազմական հարցերի ոլորտում մասնագիտացված ռուսական լրատվամիջոց է, հայտնել էր, որ Հայաստանի ետ վերջին բախումների ժամանալ Բաքուն կիրառել է Harop տեսակի ԱԹՍ-ներ:
Այս մահապարտ սարքրեը կառուցում է Սիոնսիտական ռեժիմի ավիատիեզերական արդյունաբերության IAI ընկերությունը։ Ըստ այս հաղորդագրության՝ այս մահապարտ անօդաչու թռչող սարքն օգտագործվել է Ջերմուկում և Սոթքում գտնվող զինամթերքի պահեստի, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերի զորամասի վրա հարձակվելու համար։
Ըստ Conflict News-ի՝ այս սարքերից ունեն նաև Գերմանիան, Հնդկաստանը, Մարոկկոն Թուրքիան և Սինգապուրը: Կայքը գրում է. «Որեւէ տեղեկություն չկա, թե Ադրբեջանը քանի Harop է գնել Իսրայելից»
Հատկանշական է, որ այս կիրակի օկուպացված Պաղեստինից Բաքու է վերադարձել Սիոնիստական ռեժիմի զենքը տեղափոխող ադրբեջանական ինքնաթիռը։
Էթելաաթ օրաթերթ
ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը կոչ են արել Ադրբեջանի Հանրապետությանը և Հայաստանին դադարեցնել հակամարտությունը
Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև վերսկսված ռազմական բախումներից մեկ օր անց ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը երկու երկրներին կոչ են արել հնարավորինս շուտ դադարեցնել հակամարտությունըշ:
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ասել է. «Շատ անհանգստացած եմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով հարձակումներից, այդ թվում՝ Հայաստանի ներսում քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակումներից: ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և դեէսկալացիա կատարել»:
Քեյհան օրաթերթ
Տնտեսագետ. Ձմռանը եվրոպական ճգնաժամը կսրվի
Եվրոպան խորը տնտեսական ճգնաժամի է ապրում և եվրոպական կառավարությունները գնաճը դիմավորում են դատարկ գրպաններով:
Economist ամսագիրը գրում է. «Եվրոպայի վիճակն այսօր կարելի է բնութագրել այսպես. «Ընտանիքներ, որոնք չեն կարողանում վճարել իրենց կոմունալ ծախսերը», «կիսափակ գործարաններ», «վախ գնաճից» և «պարտք ունեցող կառավարություններ»:
Անդրադառնալով Եվրոպայում վերականգնվող էներգիայի արտադրության ենթակառուցվածքին և սպառման զամբյուղում դրա մասնաբաժնի ավելացմանը՝ Economist-ը կարևորելէ այս ոլորտում ներդրումներ կատարելը և ցանկացած գնով «նոր էներգիայի աղբյուրներ» ստանալը:
Իրան օարթերթ
Իրանում 65-ամյա քաղաքացիները կհոսպիտալացվեն անվճար
Տարիքի հետ մեծանում է ապահովագրական և բժշկական ծառայությունների կարիքը, և այդ ծառայությունները քաղաքացիների համար հարմար գներով մատուցելը շատ կարևոր է:
Իրանի սոցիալական ապահովության կազմակերպությունը քաղաքացիներին ծառայություններ մատուցող կազմակերպություններից է, որի շահառուները կարող են օգտվել անվճար բժշկական ծառայություններից՝ դիմելով երկրի 78 հիվանդանոց և 390 բուժկենտրոն։
armenpress.am
G7-ի առողջապահության նախարարների հանդիպումը տեղի կունենա Նագասակիում. Kyodo
G7-ի երկրների առողջապահության նախարարների հանդիպումը 2023 թվականին այդ ոչ ֆորմալ միավորման մեջ Ճպոնիայի նախագահության շրջանակներում տեղի կունենա Նագասակիում: Ինչպես սեպտեմբերի 15-ին հաղորդել Է Kyodo գործակալությունը, ներկայումս կատարվում Է համաձայնեցում այդ հարցի շուրջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես սպասվում Է, թեմաներից մեկը, որոնք կքննարկեն նախարարները, կդառնա հակազդումն առողջապահության համար ճգնաժամային իրավիճակներին, որոնք կապված են այդ թվում վարակիչ հիվանդությունների հետ, ինչպիսին կորոնավիրուսն Է: Նագասակին Ճապոնիայի այն երկու քաղաքներից մեկն Է, որոնք ենթարկվեցին ամերիկյան ատոմային ռմբակոծության Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենավերջում:
Հիրոսիման, որի վրա ատոմային ռումբը նետվեց Նագասակիից երեք օր առաջ՝ 1945 թվականի օգոստոսի 6-ին, 2023 թվականի մայիսին կընդունի G7-ի բարձր մակարդակի հանդիպումը: Kyodo-ի տվյալներով՝ աշխատանքի նախարարների հանդիպումը պլանավորվում Է անցկացնել Կուրասիկի քաղաքում (Օկայամայի պրեֆեկտուրա), որը երբեմն անվանում են «ճապոնական Վենետիկ»:
Բացի դանից, գործակալության տեղեկատվության համաձայն՝ G7-ի թվային գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը կարող Է կայանալ Տակասակի քաղաքում (Գումմայի պրեֆեկտուրա), որի մերձակայքում գտնվում են տաք աղբյուրներ:
Ավելի վաղ կառավարությունն արդեն որոշում Է ընդունել G7-ի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպումն անցկացնել Կարուիձավա առողջարանային քաղաքում՝ Նագանոյի պրեֆեկտուրայի լեռներում, իսկ ֆինանսների նախարարությունների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը՝ Նիիգատայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
ԱՄՆ-ն անմիջապես պետք է դադարեցնի ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին․ կոնգրեսական
Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած հարձակումները հերթական վկայությունն են նրա, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն այդ երկրին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեյս Նապոլիտանոն։
«Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի դեմ։ Սա հրադադարի ուղիղ խախտում է և վերահաստատում է այն համոզմունքը, որը մենք միշտ ենք իմացել՝ մենք պետք է անմիջապես դադարեցնենք ռազմական աջակցություն ուղարկել Ադրբեջանին»,- մասնավորապես գրել է Նապոլիտանոն։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 105 է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում:
armenpress.am
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում մտադիր են հանդես գալ 92 երկրների ղեկավարներ
92 պետությունների ղեկավարներ են հայտարարված ելույթ ուեցողներ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլայի (ԳԱ) բարձր մակարդակի շաբաթում, որը սեպտեմբերի 20-ին բացվում Է Նյու Յորքում: Դա հետեւում Է ելույթների ծրագրից, որը սեպտեմբերի 14-ին տարածել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Փոխնախագահներով ներկայացված կլինի չորս երկիր, կառավարությունների ղեկավարներով՝ 61 երկիր: Մի շարք երկրներից ՄԱԿ-ի ԳԱ-ի բարձր մակարդակի շաբաթ կժամանեն փոխվարչապետներ եւ արտաքին գործերի նախարարներ:
Ծրագիրը վերջնական չԷ, պատվիրակությունները միշտ իրավունք ունեն փոխարինեու ելույթ ունեցողին ուրիշով, ընդհուպ մինչեւ ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցչով: Այս տարի Գլխավոր ասամբլեայում ելույթը հնարավոր Է միայն նիստերի դահլիճում անմիջական ներկայության դեպքում, մինչդեռ նախորդ երկու տարում համավարակի պատճառով թույլատրվել Է ներկայացնել նախօրոք պատրաստված տեսաուղերձը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panorama.am
Սեպտեմբերի 15-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կրկին կդիտարկի Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 15-ին, կրկին կհանդիպի՝ քննարկելու իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որտեղ իրավիճակը լրջորեն վատթարացել է վերջին օրերին։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հայտնի է դարձել չորեքշաբթի օրը տարածված Անվտանգության խորհրդի աշխատանքային ծրագրից։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կհանդիպի Հայաստանի խնդրանքով: Չորեքշաբթի օրը Խորհրդի փակ խորհրդակցություններում արդեն քննարկվել է սահմանին տիրող իրավիճակը, հինգշաբթի քննարկումները կանցկացվեն բաց ռեժիմով:
panorama.am
1945 թվականից ի վեր Եվրոպայում ամենածանր ձմեռն է սպասվում.Վուչիչ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խորհրդարանի արտահերթ նիստում ասել է, որ երկիրը, ինչպես և ամբողջ Եվրոպան, կանգնած է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենադժվար ձմռան նախաշեմին: Մինչ այդ նա հիշեցրել է, որ Սերբիայի իշխանություններն ուղղակի կամ անուղղակի չեն ճանաչել ինքնահռչակ Կոսովոյի հանրապետություն անկախությունը: Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Սերբական պետության ղեկավարը մասնակցել է Սերբիայի վեհաժողովի (խորհրդարանի) երկօրյա արտահերթ նիստին՝ նվիրված Կոսովոյի իրավիճակին և Բելգրադի ու Պրիշտինայի միջև բանակցություններին՝ Արևմուտքի ուժեղացված ճնշման ֆոնին, որը Բելգրադին մղում է զիջումների և ինքնահռչակ հանրապետության ճանաչման։ Երեքշաբթի Սերբիայի նախագահը խորհրդարանում քննարկումներին մասնակցել է մոտ 11 ժամ, չորեքշաբթի՝ 14 ժամ։