Մամուլի տեսություն 16.09.2022
ՇՀԿ նիստի շրջանակում կայացել է ԻԻՀ և ՌԴ նախագահների ջերմ և կարևոր հանդիպումը:
Համշահրի օրաթերթ
Պուտինի կարևոր նորությունները Իրանի մասին ռուսական 80 ընկերություններից բաղկացած պատվիրակությունը կմեկնի Իրան
Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ, ռուս գործարարների հետ հանդիպման ժամանակ, Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի պատերազմից հետո Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները չեն մեկուսացնի այդ երկրին, քանի որ Մոսկվան նոր հնարավորություններ է փնտրելու Արևմտյան Ասիայի երկրներում, այդ թվում՝ Իրանում և Աֆրիկայում։
Էթեմադ օրաթերթ
Ռուսաստան. Եթե ԱՄՆ-ն դիմի նման քայլի, երրորդ համաշխարհային պատերազմը կսկսվի
Վերջերս Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջում է ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռներ, որոնք նախատեսված են 300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախները խոցելու համար։
Արձագանքելով Ուկրաինային հեռահար հրթիռներ մատակարարելու հնարավորության մասին ենթադրություններին, Վաշինգտոնում Մոսկվայի դեսպանը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի այս գործողությունը կնշանակի ուղիղ պատերազմ Ռուսաստանի հետ։
ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հարցազրույցներից մեկում խստորեն զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու պատրվակով Ռուսաստանի հետ ուղղակի պատերազմի մեջ մտնելու կապակցությամբ։
Իրան օրաթերթ
Իրանում նավթի արդյունահանումն ամենաբարձր մակարդակի վրա է վերջին երեք տարվա ընթացքում
Որոշ աղբյուրներ, այդ թվում՝ ՕՊԵԿ-ի ամենամյա հաշվետվության երկրորդական աղբյուրները, ինչպես նաև Kepler International Company-ն, իրենց վերջին զեկույցներում հայտնում են իրանական նավթի արտահանման ծավալների աճի մասին:
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) իր վերջին զեկույցում հայտարարել է, որ օգոստոսին Իրանն արդյունահանել է 2 մլն 572 հազար բարել հում նավթ, ինչը 5 հազար բարելով ավելի է, քան հուլիսին արդյունահանված նավթը: Արտադրության այս աճով, վերջին երեք տարում (ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո), իրանական հում նավթի արտահանման նոր ռեկորդ է գրանցվել։
Ջամե Ջամ օրաթերթ
Անգլիայի միապետությունը բարդ օրեր է ապրում
Բազմաթիվ երկրների ինչեպս նաև Բրիտանիայի հասարակական կարծիքն ավելի ու ավլի խսիտ է քննադատում միապետության առկայությունը: Սակայնք ննադատությունները սովորաբար տեղ չեն հասնում՝ մնալով՝ միապետությանն աջակցող լրատվամիջոցների լուրերի ստվերում:
Եղիսաբեթ 2-րդ թագուհու մահից հետո բրիտանական թագավորական համակարգի դեմ հակադրությունների նոր ալիքն ուժեղանում է: Բրիտանական հանրապետականների առաջնորդներից Գրեհեմ Սմիթը լրատվամիջոցներին ասել է.«Այս երկրում միլիոնավոր մարդիկ բողոքում են Չարլզ թագավորի դեմ, ով թագավոր է դարձել՝ առանց ժողովրդի մասնակցության»։
Նա նաև քննադատել է վերջին օրերին միապետության դեմ բողոքող ցուցարարների ձերբակալությունն ու նրանց բռնաճնշումները և դա հակասում է ժողովրդավարության և խոսքի ազատության սկզբունքներին։
armenpress.am
Սամարղանդում հանդիպել են Չինաստանի և Թուրքիայի նախագահները
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում տեղի է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Հանդիպումը կայացել է «Շանհայի համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ) պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում։
Հանդիպումը կազմակերպվել է Ուզբեկստանի նախագահի ամառային նստավայրում փակ դռների հետևում և տևել է կես ժամ։
armenpress.am
Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում ռազմական դրություն հաստատելու նպատակահարմարությանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ Հայաստանում ռազմական դրություն հաստատելու նպատակահարմարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն ընդգծեց, Անվտանգության խորհրդի նիստում քննարկել են Հայաստանում ռազմական դրություն մտցնելու նպատակահարմարությունը և անհրաժեշտությունը և եկել են այն եզրակացությանը, որ այս պահին նման որոշման պետք չէ գնալ:
«Բայց մյուս կողմից մենք նաև բազմաթիվ քաղաքացիներից առաջարկներ ենք ստանում. կան քաղաքացիներ, ովքեր ասում են, որ ռազմական դրությանն ենք սպասում, որպեսզի մասնակցենք մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը: Անվտանգության խորհրդի նիստում դա էլ ենք քննարկել և եկել ենք այն եզրակացությանը, որ, եթե կան մարդիկ, ովքեր ուզում են ներգրավված լինել այս փուլում, նրանք կարող են սովորական ընթացակարգով` կամավորության հիմքով դիմել զինվորական կոմիսարիատներ և այդ խնդիրը կլուծվի»,-ասաց նա՝ հավելելով, որ նախկինում կայացրած որոշումների շրջանակներում եռամսյա հավաքների գործընթացը ուժի մեջ է, և կան բոլոր օրենսդրական հիմքերը կամավորության հիմունքներով քաղաքացիներին ներգրավել ծառայության մեջ:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հավելեց, որ զինկոմիսարիատները պատրաստ են ընդունել և տեղորոշել կամավորներին՝ ըստ վայրերի:
armenpress.am
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրավիճակը պետք է շարունակի մնալ ՄԱԿ-ի ԱԽ-ի ուշադրության կենտրոնում. վարչապետ
Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը հստակ է և աներկբա, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ընդհանուր առմամբ ուզում եմ ընդգծել, որ խոսքը ոչ միայն վերջին օրերի իրադարձությունների մասին է, այլև նախորդ տարվա մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժման մասին, և Հայաստանի Հանրապետությունը այս դիրքորոշումն է արձանագրել երեկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումների ժամանակ: Ըստ էության, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Հայաստանի դիմումի հիման վրա են քննարկումները տեղի ունեցել: Եվ երեկ երեկոյան ես ևս մեկ հեռախոսազրույց եմ ունեցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում նախագահող երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Եվ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրավիճակը պետք է մնա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում»,- ընդգծեց Փաշինյանը:
panorama.am
«Անընդունելի է սահմանազատման և սահմանագծման գործընթացը տարածքային պահանջներ և նկրտումներ առաջադրելու նպատակով օգտագործելու ցանկացած փորձ»
«Հայաստանի զինված ուժերի գործունեությունը խաթարելու ցանկացած փորձ պետք է ամենակոշտ մեթոդներով կանխվի՝ անկախ մոտիվացիաներից, գործող անձանց էմոցիոնալ վիճակից»,-կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո նման դեպքեր են ունեցել, որոնցով ինտենսիվ քննություն է ընթանում:Նրա խոսքով՝ որևէ անձի, որևէ կարգավիճակ թույլ չի տալիս օրենքից դուրս գործողություններ անել և օրենքի գիծն անցնողները պետք է իրավապահ համակարգի հակազդեցությունը կոնկրերտ, շատ արագ և ամենակոշտ ձևով զգա:
«Ժողովրդավարությունը՝ ժողովրդավարություն, այստեղ ամեն ինչ հասկացանք՝ խոսքի ազատությունը, բայց այլասերվածներին չպետք է թույլ տալ այլասերվածություն մտցնել այստեղ, և մենք ակնկալում ենք, որ մեր իրավապահ համակարգը՝ ԱԱԾ-ն շատ կոնկրետ մեթոդներ և միջոցներ ձեռնարկի՝ հայտնաբերելով այդ թվում՝ համագործակցող անձանց, որովհետև, այն, ըստ էության, գործակալական ցանց է ՀՀ-ում».-հայտարարեց Փաշինյանը:
Հայտնելով, որ ՀՀ ԱԱԾ-ն շատ մեծ հաջողություններ ունի գործակալական, ցանցեր բացահայտելու առումով՝ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ-ում դեռ գործակալական ցանցերի հետ ունեցած խնդիրենրը չեն լուծել և պետք է շարունակեն այդ ուղղությամբ հետևողական աշխատանք իրականացնել:
Նիկոկ Փաշինյանը նաև հայտարարեց, որ ՀՀ-ն նախկինի պես ներգրավված է բանակցային գործընթացում, սահմանազատման և սահմանագծման հարցով աշխատանքային խումբն աշխատում է:
«Մեր դիրքորոշումը շատ հստակ է, որ մենք բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկելու ենք, կարգավորումների, տևական կայունության և խաղաղության հասնելու համար և սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի գործունեության առումով ուզում եմ ընդգծել, որ մեր համար անընդունելի է այդ գործընթացը տարածքային պահանջներ և նկրտումներ առաջադրելու նպատակով օգտագործելու ցանկացած փորձ: Էլի եմ ասում՝ ՀՀ-ն 29800քառակուսի կիլոմետր տարածք ունի և այդ տարածքի որևէ միլիմետրը քննարկման առարկա լինել չի կարող»,-Հայտարարեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը և հավելեց, որ այդ դիրքորոշումը որևէ հանգամանքի ներքո փոփոխության ենթակա չեն: