Մամուլի տեսություն 18.09.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i182270-Մամուլի_տեսություն_18.09.2022
Իրանի այսօրվա թերթերն անդրադարձել են ՇՀԿ-ին Իրանի պաշտոնական անդամակցությանը և Արբաինի բազմամիլիոնանոց երթին:
(last modified 2026-04-22T06:18:21+00:00 )
Սեպտեմբեր 18, 2022 11:15 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 18.09.2022

Իրանի այսօրվա թերթերն անդրադարձել են ՇՀԿ-ին Իրանի պաշտոնական անդամակցությանը և Արբաինի բազմամիլիոնանոց երթին:

Քեյհան օրաթերթ

Իրանը դարձել է Շանհայի պայմանագրի պաշտոնական անդամ՝ առանց ՀԳՀԾ-ի և FATF-ի

Իսլամական Իրանը, որը երկու տասնամյակ  ներկա էր Շանհայի համագործակցության կազմակերպությունում որպես դիտորդ, 13-րդ կառավարության աշխատանքի արդյունքում և հարևանության դիվանագիտության  շնորհիվ, Սամարղանդի գագաթնաժողովում, մյուս անդամների համաձայնությամբ,  դարձավ  տարածաշրջանային կազմակերպության մշտական ​​անդամ։ Իրանցի պաշտոնյաները վերջին շաբաթներին  ընդգծում էին Սամարղանդում Իրանի մշտական ​​անդամակցության կարևորությունը և Իրանի անդամակցությունը պաշտոնապես հաստատվեց չորեքշաբթի օրը:

 

Քեյհան օրաթերթ

Հոսեյնական ուխտավորների խանդավառության ցուցադրությունը Իրանում. Արբաինի երթին մասնակցել են միլիոնավոր իրանցիներ

Իմամ Հոսեյնի հանդեպ սիրո դրսևորումը կարելի է տեսնել նույնիսկ Իրաքի Քարբալայից կիլոմետրեր հեռու: Իմամ Հոսեյնի միլիոնավոր հետևորդներ, ովքեր չէին կլարողացել մասնակցել Իրաքում Նաջաֆից դեպի  Քարբալա երթին, մասնակցեցին Իրանում կայացած բազմամիլիոնանոց երթին:

Թեհրանում երթը կայացավ նույնպես իմամ Հոսեյնի հրապարակից  Աբդուլ Ազիմ Հասանիի սրբավայր տանող ճանապարհինԼ

 

Իրան օրաթերթ

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Սամարղանդ կատարած այցի ընթացքում Իրանի նախագահը հանդիպել է Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Թուրքիայի, Պակիստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Բելառուսի և Ղազախստանի պաշտոնյաների հետ։

Չինաստանի, Պակիստանի, Հնդկաստանի և այլ երկրների ղեկավարները պաշտոնապես Իրանի  նախագահին հրավիրել են այցելել իրենց երկրներ։

Ռայիսիի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ այդ երկրի 80 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը հաջորդ շաբաթ մեկնելու է Իրան:

Ռայիսիի հետ հանդիպմանը Չինաստանի նախագահը Իրան-Չինաստան հարաբերությունները որակել է  ռազմավարական և  խոստացել աջակցել Թեհրանի անդամակցությանը BRICS-ի խմբին:

 

 

Խոռասան օրաթերթ

Իրանցի ըմբիշի փայլուն ելույթը Բելգարդում

Ըմբշամարտի ազատ ոճի 92 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում մրցելով ամերիկացի   ըմբիշ Ջեյդեն Քոքսի   Քամրան Ղասեմփուրը նվաճել է առաջնության ոսկե մեդալը։

Սերբիայում ընթացող աշխարհի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ մրցությունում, աշխարհի ոսկե մեդալակիր և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ամերիկացի Ջի Դեն Քակսի հետ հանդիպման ժամանակ,  2:0 հաշվով հաղթանակ տանելով վերջինիս նկատմամբ Քամրան Ղասեմփուրը նվաճեց Իրանի հավաքականի առաջին, և իր՝ երկրորդ աշխարհի ոսկե մեդալը: 

 

armenpress.am

Ադրբեջանի ագրեսիան մեծ բնապահպանական վնասներ է հասցրել. Հակոբ Սիմիդյանը դիմել է միջազգային գործընկերներին

ՀՀ շրջակա միջավայի նախարարությունը փաստահավաք աշխատանքներից հետո նախարար Հակոբ Սիմիդյանը համապատասխան գրությամբ դիմել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ ևս մեկ անգամ նրանց ուշադրությունը հրավիրելու ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով բնապահպանական աղետների առաջացման իրական վտանգի վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայի նախարարությունը:

«Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով առաջացած հրդեհները մեծ վնաս են հասցրել Վայոց ձորի մարզի «Ջերմուկ» անտառային տնտեսությանը։ Տվյալ տարածքում անտառային հրդեհները զգալի վնաս են հասցրել 10 հա անտառածածկ տարածքի կենսաբազմազանությանը, ներառյալ էնդեմիկ բուսական և կենդանական աշխարհը՝ հանգեցնելով հողերի դեգրադացմանը:

Այս տարածքներում աճող բույսերը (գիհի կազակական, տանձի մի քանի տեսակներ և այլն) և ապրող կենդանիները (հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, գորշ արջ և այլն) գրանցված են Կարմիր գրքում»,- ասվում է գրության մեջ:

Հաղորդագրության  մեջ նշված է, որ Ջերմուկը ունի հարուստ էկոհամակարգ (կաղնիներ, գիհիներ, սոճիներ), որոնք նույնպես վտանգված են, քանի որ անտառային հրդեհները վնասում են բույսերի և կենդանիների առանձնահատուկ տեսակները:

Թիրախավորած տարածքները կարևոր են կենսաբազմազանության պահպանության առումով: Այդ տարածքները հարուստ են էնդեմիկ և վերացման վտանգի տակ գտնվող տեսակներով, որոնց նշանակությունը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար:

 Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց ձորի մարզերի Ադրբեջանի թիրախավորած տարածքներում կան բնության հատուկ պահպանվող տարածքներ: Դրանք ինչպես ՀՀ կարմիր գրքում, այնպես էլ Բնապահպանական միջազգային միության (IUCN) վտանգված տեսակների Կարմիր ցուցակում ներառված բույսերի ու կենդանիների (հայկական մուֆլոն, բեզուարյան այծ, գորշ արջ, հարավկովկասյան ընձառյուծ և այլն) ապրելավայրն են, կարևոր միջանցք են այդ տեսակների միջգրացիայի համար։

 

news.am

Էրդողանը հայտարարել է, որ կգնա Ղարաբաղ եւ Ալիեւի հետ օդանավակայան կբացի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կմասնակցի օկուպացված Ղարաբաղում Զանգելանի օդանավակայանի բացմանը, հայտնում է Anadolu-ն։

«Իլհամ Ալիեւը մեզ խնդրել է ճշտել այցի ամսաթիվը։ Զանգելանի օդանավակայանի բացումից հետո կուղեւորվենք Ջաբրայիլ, որտեղ տեղի կունենա հանդիսավոր արարողություն։ Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել։ Չեմ բացառում նաեւ այլ ղեկավարների մասնակցությունը Ադրբեջանում սպասվող իրադարձություններին։ Որոշումը Բաքվինն է»,- ասել է Էրդողանը։

 

araratnews.am

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 զինծառայողի դի, որոնք զոհվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Տեղեկությունն ավելի վաղ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները։

Սեպտեմբերի 18-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

 

armenpress.am

ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ վարչության պետը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետին տեղեկացրել է հայ- ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

 Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայություն սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին տեղեկացրել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀԱՊԿ Տելեգրամյան ալիքը:

«Հայաստանում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ վարչության պատասխանատվության գոտում իրավիճակը շարունակում է կայուն լարված մնալ: Այսօրվա դրությամբ առավել հանգիստ հատվածներն, իհարկե, հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններն են»,- ասել է Գոլուբիցկին՝ հավելելով, որ համագործակցելով ՀՀ զինված ուժերի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ձգտում են ապահովել սահմանային անվտանգությունը բոլոր ուղղություններով:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն, 2022-ի սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ դիտորդական առաքելության առաջատար խումբը:

armenpress.am

Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջոցառումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հաղորդում են Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունից:

«Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ հրադադարի պայմանավորվածությունների պահպանման, տարածաշրջանում լարվածության նվազեցման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Բրյուսելի նախաձեռնությամբ: