Մամուլի տեսություն 19.09.2022
Փորձագետները զգուշացնում են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Երևան կատարած այցի չարաբաստիկ նպատակների մասին, որը տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային բախումներից մի քանի օր անց։
Էթեմադ օրաթերթ
ԱՄՆ-ն կաջակցի՞ Երևանին
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային ինտենսիվ բախումներից ընդամենը մի քանի օր անց այցելել է Երևան։ Հայաստանի իշխանություններն ավելի շատ են սկսել դժգոհել ԼՂ հակամարտության հարցում Ռուսաստանի գործողություններից։ Իսկ Փորձագետները զգուշացնում են Փելոսիի չար մտադրությունների և տարածաշրջանի ապականուացման մասին:
Ռուսաստանը Հայաստանի գլխավոր ռազմական դաշնակիցն է համարվում, և բացի այս երկրում մշտական ռազմակայան ունենալուց, հիմնվելով աջակցության պայմանագրի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վրա, պարտավորվել է ռազմական հարձակման դեպքում աջակցել Հայաստանին։
Ռուսական «Ինտրֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները դժգոհ են Ադրբեջանիա գրեսիայի ժամանակ Երևանին աջակցելու հարցում Մոսկվայի արձագանքից: Իսկ ԱՄՆ-ը օգտվել է այս առիթից՝ փորձելով փոխարինելու Ռուսաստանին։
Շահրվանդ օրաթերթ
Սամարղանդից Նյու Յորք ճշմարտությունը ներկայացնելու հնարավորություն
Թեև բազմաթիվ երկրների հետ դիվանագիտության ասպարեզում Իրանի 13-րդ կառավարության հզոր ներկայությունը ցույց է տալիս այլ երկրների հետ Իրանի Իսլամական Հանրապետության կառուցողական փոխգործակցությունը, որոշ քաղաքական փորձագետներ կարծում են, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելը, հաշվի առնելով ԶԼՄ-ների և հասարակական կարծիքի կենտրոնացումը դրա վրա, լավ հնարավորություն է Իրանի համար ցույց տալու իր բարի կամքը աշխարհին:
Քաղաքական հարցերի վերլուծաբան Նասեր Իմանին ասում է. «Հաշվի առնելով, որ դաժան պատժամիջոցները ստվերել են Իրանի դիվանագիտական հանդիպումները եվրոպական երկրների որոշ պաշտոնյաների հետ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանը հնարավորություն է ամրապնդելու երկրի դիվանագիտությունը։
Քեյհան օրաթերթ
Միանալով ՇՀԿ-ին՝ Իրանն անձեռնմխելի կլինի պատժամիջոցներից
Վերլուծելով Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի անդամակցության արդյունքները՝ Եվրոպական արտաքին հարաբերությունների խորհուրդը խոստովանել է, որ Իրանը կարող է անձեռնմխելի լինել Արևմուտքի պատժամիջոցներից և ճնշումներից՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ սերտ համագործակցության միջոցով։
Անդրադառնալով Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի անդամակցությանը, որը վերջնական տեսքի է բերվել այս կազմակերպության անդամների Սամարղանդում կայացած հանդիպմանը, Եվրոպական արտաքին հարաբերությունների խորհուրդը գրել է. «Սամարղանդի հանդիպումը ոսկե առիթ էր Իրանի համար։ Շանհայի կազմակերպության անդամ դառնալու դիմում ներկայացնելուց մեկ տասնամյակ անց Իրանը ստորագրեց փոխըմբռնման հուշագիր և դարձավ կազմակերպության լիիրավ անդամ»։
Եվրոպական արտաքին հարաբերությունների խորհուրդը հավելել է.«Սակայն հիմա, երբ մենք ականատես ենք Արևմուտքի և Արևելքի միջև աշխարհաքաղաքական լարվածության, քաղաքական միջավայրը բարենպաստ է դարձել Իրանի համար: Չինաստանը և Ռուսաստանը, բախվելով Արևմուտքի կողմից մեկուսացման և պատժամիջոցների հետ, ձգտում են ձևավորել երկրների մեծ խումբ բազմաբևեռ աշխարհի ստեղծելու համար, որտեղ ԱՄՆ ավելի քիչ ուժ կունենա»:
Էթելաաթ օրաթերթ
Թագուհու հուղարկավորությունից մեկ օր առաջ Բրիտանիայում համազգային բողոքի ցույցեր են անցկացել՝ ոստիկանների կողմից սևամորթ երիտասարդի սպանության դեմ
Բրիտանական տարբեր քաղաքներում երեկ տեղի են ունեցել ցույցերի՝ ի նշան բողոքի Լոնդոնի ոստիկանների կողմից 24-ամյա սևամորթ Քրիս Կաբայի սպանության դեմ։
Երկուշաբթի օրը Եղիսաբեթ թագուհու հուղարկավորությունը տեղի կունենա աշխարհի տասնյակ պաշտոնյաների ներկայությամբ։
armenpress.am
ՌԴ-ի և Հայաստանի միջև երկկողմ կապերը հասցվել են դաշնակցային բարձր մակարդակի. Վլադիմիր Պուտինի ուղերձը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է հայ-ռուսական 9-րդ միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին ՝ նշելով, որ ՌԴ-ն և Հայաստանը համագործակցության մեծ փորձ են կուտակել տարբեր ուղղություններով:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ուղերձը հրապարակել է Կրեմլի կայքէջը:
«Այս տարի մեր երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Կարևոր է, որ անցած ժամանակահատվածում Ռուսաստանի և Հայաստանի միջև կառուցողական համագործակցության մեծ փորձ է կուտակվել ամենատարբեր ուղղություններով, իսկ երկկողմ կապերը հասցվել են բարձր դաշնակցային մակարդակի», - ասված է հաղորդագրության մեջ։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվում է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովը։ Լիագումար նիստին մասնակցում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
araratnews.am
Այս պահին, ՄԻՊ-ի տվյալներով, 16 հայ զինծառայող գերության մեջ է. Քրիստիննե Գրիգորյան
Այս պահին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տիրապետում է 16 զինծառայողի վերաբերյալ տվյալների, որ նրանք գերության մեջ են գտնվում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:
«Ամսի 13-ից սկսած տարբեր մարդիկ, ծնողներ մեզ դիմել են, որ տարբեր տեսանյութերով ճանաչել են իրենց հարազատներին: Բայց այս թվերը կարող են շատ արագ փոփոխվել՝ հիմք ընդունելով նոր տեսանյութերը, նոր ապացույցները: Կարող են նաեւ այս թվերը նվազել, եթե օրինակ, ցավալիորեն, այդ անձինք հայտնվեն զոհված զինծառայողների ցանկերում, կամ մարմինները փոխանցվեն»,-ասաց նա:
Քրիստիննե Գրիգորյանի խոսքով, որեւէ մեկը չի կարող վստահություն կամ ենթադրություն ունենալ, որ Ադրբեջանում հայ ռազմագերիների կյանքը ու բավարարման պայմանները ապահովված են:
aysor.am
Նյու Յորքում այսօր տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպում
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ՝ այսօր Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպում։
Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
lragir.am
Վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման, այդ թվում՝ Նախիջեւանի կողմից. ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ Ճապոնիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: Ինչպես հայտնում են Ազգային ժողովից, հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Ճապոնիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը եւ Լուսինե Բադալյանը:
Հակոբ Արշակյանը, ողջունելով դեսպանին, շնորհավորել է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
«Հայաստանին եւ Ճապոնիային հաջողվել է զարգացնել սերտ բարեկամական հարաբերություններ, բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն եւ ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցություն: Մենք լիահույս ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն ավելի կամրապնդի մեր երկկողմ կապերը քաղաքական, մշակութային եւ այլ ոլորտներում»,- նշել է Հակոբ Արշակյանը:
ԱԺ նախագահի տեղակալը դեսպանին մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի ծավալած հարձակողական գործողությունների մասին: Նա հավելել է, որ վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման՝ ընդլայնելով աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջեւանի կողմից՝ ոտնձգություն կատարելով Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ:
ԱԺ նախագահի տեղակալն իր մտահոգությունն է հայտնել Նանմադոլ թայֆունի առնչությամբ, որի պատճառով շուրջ չորս միլիոն մարդ է տարհանվել, եւ հույս է հայտնել, որ իրավիճակը շուտով կկարգավորվի:
yerevan-times.com
Պուտին .«Ռուսաստանի և Հայաստանի միջև կառուցողական համագործակցության մեծ փորձ է կուտակվել»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է հայ-ռուսական 9-րդ միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին ՝ նշելով, որ ՌԴ-ն և Հայաստանը համագործակցության մեծ փորձ են կուտակել տարբեր ուղղություններով:
«Այս տարի մեր երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Կարևոր է, որ անցած ժամանակահատվածում Ռուսաստանի և Հայաստանի միջև կառուցողական համագործակցության մեծ փորձ է կուտակվել ամենատարբեր ուղղություններով, իսկ երկկողմ կապերը հասցվել են բարձր դաշնակցային մակարդակի», — ասված է հաղորդագրության մեջ։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվում է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովը։ Լիագումար նիստին մասնակցում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: