Մամուլի տեսություն 20.09.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i182434-Մամուլի_տեսություն_20.09.2022
Ամերիկյան կայքը երկուշաբթի օրվա հրապարակման մեջ անդրադարձել է Իրանի զինանոցում տարբեր հզոր զենքերի առկայությանը և գրել, որ Իսլամական Հանրապետությունն ունի զենքեր, որոնք պետք է անհանգստացնեն ԱՄՆ-ին և Իսրայելին։
(last modified 2026-04-22T06:18:21+00:00 )
Սեպտեմբեր 20, 2022 14:17 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 20.09.2022

Ամերիկյան կայքը երկուշաբթի օրվա հրապարակման մեջ անդրադարձել է Իրանի զինանոցում տարբեր հզոր զենքերի առկայությանը և գրել, որ Իսլամական Հանրապետությունն ունի զենքեր, որոնք պետք է անհանգստացնեն ԱՄՆ-ին և Իսրայելին։

Ջավան օրաթերթ

Ռայիսի. Մենք հանգիստ չենք թողնելու Ղասեմ Սոլեյմանիին սպանողներին

Ամերիկյան CBS ցանցի թղթակիցն Իրանի նախագահին այնպես է հարցրել է թե ինչ կարծիք ունի վերջինս Հոլոքոստի մասին, կարծես թե աշխարհում որևէ մեկին և ցանկացած պաշտոնյայի պետք է գնահատել «Հոլոքոստին հավատալու» չափանիշով։

Ռայիսին պատասխանել է, որ այդ թեման պետք է ուսումանսիրեն գիտնականներն ու պատմաբանները: Ինչն իհարկե Արևմուտքում արգելված է: Սակայն Ռայիսին լրագրողին հիշեցրել է այդ մասին:

ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին սպանողներիֆ վրեժ լուծելու վերաբերյալ հարցին ի պատասխան, Ռայիսին ասել է. «Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը պետական մակարդակով իրականացված ​​սպանություն էր. Դուք տեսաք, որ պարոն Թրամփը պաշտոնապես ասաց,, որ ինքն է պատվիրել  սպանությունը։ Միթե սպանության պատվիրատուն չպե՞տք է հարցաքննվի։ Ինչո՞ւ է նա սպանել Հաջ Ղասեմ Սոլեյմանիի նման մոջահեդին»:

 

Քեյհան օրաթերթ

Ամերիկյան կայքը գրել է, որ Իրանն ունի զենք, որը պետք է մտահոգի ԱՄՆ-ին ու Իսրայելին

Ամերիկյան  կայքը երկուշաբթի օրվա հրապարակման մեջ անդրադարձել է Իրանի զինանոցում   հզոր զենքերի առկայությանը և գրել, որ Իսլամական Հանրապետությունն ունի զենքեր, որոնք պետք է անհանգստացնեն ԱՄՆ-ին և Իսրայելին։

19 Forty Five կայքում հրապարակված Մայա Կարլինի հոդվածում  քննարկվել է «Սաջիլ» հրթիռը: Հեղինակը գրել է, որ «Սաջիլը» պինդ վառելիքով միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է:

«Երկիր-երկիր» այս հրթիռն առաջին անգամ փորձարկվել է 2008 թվականին և ավելի առաջադեմ է, քան մյուս տեսակի հրթիռները՝ ավելի մեծ շարժունակության շնորհիվ: Կոշտ վառելիքով հրթիռներն ավելի արագ են արձակվում: «Սաջիլ» հրթիռի երկարությունը 18 մետր է, իսկ արձակման ընդհանուր քաշը՝ 23600 կգ։ Այս հրթիռի առավելագույն հեռահարությունը 2000 կմ է։

 

Էթելաաթ օրաթերթ

Մեծ Բրիտանիայի քաղաքներում տեղի են ունեցել  հակասիոնիստական ​​ցույցեր ՝ «Ազատություն Պաղեստինին» կարգախոսով

Բրիտանիայի հակապատերազմական և պաղեստինամետ քաղաքացիական խմբերի տասնյակ անդամներ հավաքվել են Բրայթոնում և Բելֆաստում` բողոքելով ճնշված Պաղեստինի ժողովրդի  նկատմամբ  Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների դեմ և պահանջել Պաղեստինի ազատագրումը: Ցուցարարները վանկարկել են հակաիսրայելական կարգախոսներ:

Ցույցի մասնակիցները բղավել են «Մահ Իսրայելին» և կառավարությունից պահանջել ճնշում գործադրել Սիոնիստական ռեժիմի վրա՝ դադարեցնելու ռեժիմի անօրինական գործողությունները։

 

Վաթան Էմռուզ օրաթերթ

Ուրախություն՝ թագուհու մահվան կապակցությամբ

Երեկ, մի շարք երկրների ղեկավարների մասնակցությամբ, տեղի ունեցավ Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հուղարկավորության արարողությունը: Հաստկանշական է, որ Բրիտանիայի կառավարությունը և մի շարք կղզիների իշխանությունները ժողովրդին ստիպում էին սգալ թագուհու մասհը: Սակայն  Իռլանդիայի և Շոտլանդիայի քաղաքացիները սգալու փոխարեն տոնել են թագուհու մահը:

Շոտլանդական «Սելթիկ» ակումբի երկրպագուները ցույց են տվել իրենց ատելությունը անգլիական միապետության նկատմամբ՝ վանկարկելով հակամիապետական կարգախոսներ։

 

 

armenpress.am

Դեսպան Աշոտ Սմբատյանն ու Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության մարտահրավերներին

 Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը սեպտեմբերի 20-ին հանդիպում է ունեցել Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Վրաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա անվտանգության մարտահրավերներին, կարևորվել է երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցության շարունակական զարգացումը։

ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

 

armenpress.am

Եվրամիությունը կքննարկի վետոյի իրավունքի չեղարկումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում

  Եվրամիությունը պատրաստվում Է քննարկել որոշումների ընդունման սկզբունքների փոփոխությունը՝ չեղարկելու համար ընդհանուր նախաձեռնությունների, օրինակ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման վրա, վետո դնելու բլոկի յուրաքանչյուր երկրի հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Politico-ն՝ վկայակոչելով Գերմանիայի՝ Եվրոպայի գործերի նախարար Աննա Լյուրմանին:

Լյուրմանը լրագրողներին հայտարարել Է, որ Եվրամիության շատ գործողություններ արգելափակվում են միավորման կազմի մեջ մտնող պետություններից միայն մեկի կարծիքի պատճառով, ուստի ԵՄ-ն մտածում Է որոշումների ընդունման այլ մեխանիզմի անցնելու մասին:

«Ես խիստ լավատես եմ այն առումով, որ կարելի Է առաջընթացի հասնել որակյալ մեծամասնության քվեարկության հարցում: «…» Մենք քննարկում ենք բնագավառներ, որոնցում դա կարող Է հնարավոր լինել, հատկապես ընդհանուր արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության բնագավառում: Ես կարծում եմ, որ դա մեզ չպետք Է խանգարի՝ գործելու ապագայում»,-պարզաբանել Է նախարարը:

Նաեւ հրատարակության լրագրողները, վկայակոչելով Եվրոպայի խորհրդի փաստաթուղթը, պատմել են, որ մի քանի պատվիրակություններ պատրաստ են քննարկել պատժամիջոցների, մարդու իրավունքների կամ անվտանգության ու պաշտպանության ընդհանուր քաղաքականության հարցերի համար միաձայնության սկզբունքից մեծամասնության սկզբունքին անցնելու նման մեխանիզմի օգտագործման հնարավորությունը: Սակայն, ընդգծում են հեղինակները, վետոյի գործող իրավունքը կարող Է կանգնեցնել դրա չեղարկման քննարկումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Բրիտանիան կարող Է միանալ Մակրոնի «Եվրոպական քաղաքական հանրակցությանը». BBC

 Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննում Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնած «Եվրոպական քաղաքական հանրակցության» առաջին գագաթնաժողով այցելելու հնարավորությունը: Սեպտեմբերի 20-ին այդ մասին հաղորդել Է Բի բի սի հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրոպական քաղաքական հանրակցության» ստեղծման գաղափարը Մակրոնն առաջադրել Է մայիսին: Նրա խոսքով՝ այդ կառույցը թույլ կտա բարելավել փոխգործակցությունն այն երկրների հետ, որոնք մոտ ապագայում հեռանկարներ չունեն միանալու Եվրամիությանը: Անցյալ շաբաթ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից Եվրոպայի գործերով պետքարտուղար Լորանս Բունը պատմել Է, որ «Եվրոպական քաղաքական հանրակցության» առաջին նիստը կկայանա հոկտեմբերի սկզբին: Բի Բի սիի տվյալներով՝ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին Պրահայում, քանի որ Չեխիան այս պահին նախագահում Է Եվրամիությունում:

Ըստ հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները փորձում են ստանալ երաշխիքներ, որ հանդիպմանը չեն գերակշռի ԵՄ-ի երկրները կամ կառույցները. Լոնդոնը կցանկանար մասնակիցների թվում տեսնել ուրիշ «մեծ խաղորդների» ոչ Եվրամիությունից:

Նշվում Է, որ, բացի ԵՄ-ի անդամ պետություններից, նիստի հրավեր են ստացել Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Թուրքիան, Ուկրաինան եւ Շվեյցարիան: Բացի դրանից, կազմակերպիչները մտադիր են հրավիրել Ադրբեջանին, Ալբանիային, Հայաստանին, Բոսնիա եւ Հերցեգովինային, Վրաստանին, Իսլանդիային, Կոսովոյին, Լիխտենշտայնին, Մոլդովային, Հյուսիսային Մակեդոնիային, Սերբիային, ինչպես նաեւ Չեռնոգորիային: Բի բի սին ընդգծել Է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը վերջնական որոշում ընդունելուց առաջ կոնսուլտացիաներ կանցկացնի Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ: Ինչպես սպասվում Է, «Եվրոպական քաղաքական հանրակցության» առաջին նիստը շատ բանով նվիրված կլինի Ուկրաինայի իրադարձություններին, ինչպես նաեւ Եվրոպայի տնտեսության եւ Էներգետիկայի բնագավառի իրավիճակին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: