Մամուլի տեսություն 21.09.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i182516-Մամուլի_տեսություն_21.09.2022
Արտաքին հարաբերությունների ամերիկյան խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ աշխարհին և միջազգային քաղաքականությանը վտանգավոր տասնամյակ է սպասվում: Ժամանակաշրջան, որը կարող է տևել մինչև մեկ դար և երբ տեղի են ունենում նոր իրադարձություններ, ու աշխարհակարգը գնում է դեպի կտրուկ անկում:
(last modified 2026-04-22T06:18:21+00:00 )
Սեպտեմբեր 21, 2022 12:17 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21.09.2022

Արտաքին հարաբերությունների ամերիկյան խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ աշխարհին և միջազգային քաղաքականությանը վտանգավոր տասնամյակ է սպասվում: Ժամանակաշրջան, որը կարող է տևել մինչև մեկ դար և երբ տեղի են ունենում նոր իրադարձություններ, ու աշխարհակարգը գնում է դեպի կտրուկ անկում:

Քեյհան օրաթերթ

Ամերիկացի սպա. Իրանական անօդաչու սարքերը մտահոգում են մեր ուժերին

Ամերիկացի բարձրաստիճան զինվորականը հայտարարել է. «Իրանի անօդաչու սարքերին պետք է լուրջ վերաբերվել, դրանք կարող են փոխել Ուկրաինայի պատերազմի ճակատագիրը»։

Ամերիկյան 1945 կայքը հրապարակել է Իրաքում ծառայող ԱՄՆ բանակի հրետանու սպա Քեմ Մաք Միլանի վերլուծությունը, որտեղ ասվում է. «Երբ հայտնի դարձավ Ռուսաստանին իրանական անօդաչու թռչող սարքերի վաճառքի մասին, շատ արևմտյան փորձագետներ դա կատակի վերածեցին: Սակայն մենք չենք կարող թերագնահատել այդ անօդաչու սարքերի հնարավորություններն ու դրանց  վտանգը»:

 

Էթելաաթ օրաթերթ

Ամերիկյան ԶԼՄ-ները թույլ չեն տալիս ներկայացնել Իսրայելի իրական դեմքը

Արևմտյան, հատկապես՝  ամերիկյան ԶԼՄ-ների կողմից ներկայացվող  նորությունները և միջազգային կարևոր իրադարձությունների խեղաթյուրումն Արևմտյան ճակատի փափուկ պատերազմի ռազմավարություններից է:  Սպիտակ տունը գրաքննության է ենթարկում բոլոր այն լուրերը որոնք չեն համապատասխանում ԱՄՆ քաղաքականությանը, այդպիսով հանրությանը ներկայացնելով խեղաթյուրված տեղեկատվություն:

Ամերիկյան ԶԼՄ-ների մեծ մասը ճշգրիտ տեղեկատվություն չի փոխանցում: Որպես օրիանկ՝ Միացյալ Նահանգների լրատվական գործակալություններն Ուկրաինայում դիմադրության ուժերին անվանում են հերոսներ, իսկ իոնիստական ​​ռեժիմի դաժան գործողությունների դեմ պաղեստինցիների դիմադրությունը ներկայացնում են որպես ահաբեկչություն:

 

Վաթան Էմռուզ օրաթերթ

ԱՄՆ-ի ընկերները՝ Չինաստանի կողքին

Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ԱԳ նախարարները կարևորել են Չինաստանի հետ անվտանգության և տնտեսական համագործակցության ամրապնդումը։

Երկուշաբթի օրը, նախքան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի մեկնարկը, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի նախարարների խորհրդի անդամները հանդիպել են Չինաստանի արտգործնախարար Վան Յիին:

Asharq Al-Awsat -ի հաղորդմամբ՝  հանդիպմանը քննարկվել են  համագործակցության և բարեկամական հարաբերությունները, որոնք տարբեր մակարդակներում կապում են Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը և Չինաստանը՝ փոխադարձ օգուտներ ապահովելու նպատակով։

Կողմերը քննարկել են նաև  ազատ առևտրի բանակցությունների վերջին զարգացումները և տարածաշրջանի տնտեսական, անվտանգության և քաղաքական զարգացումները։

Այս հանդիպումը կարող է դիտվել որպես տարածաշրջանում ամերիկյան ազդեցության նվազման և աշխարհակարգի նկատելի փոփոխության նշան։

 

Դոնյայե Էղթոսադ օրաթերթ

«Համաշխարհային փոթորիկ» է սպասվոմ

Արտաքին հարաբերությունների ամերիկյան խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ աշխարհին և միջազգային քաղաքականությանը  վտանգավոր տասնամյակ է սպասվում: Ժամանակաշրջան, որը կարող է տևել մինչև մեկ դար և երբ  տեղի են ունենում նոր իրադարձություններ, ու աշխարհակարգը գնում է դեպի կտրուկ անկում:

Դա պայմանավորված է ավանդական աշխարհաքաղաքական ասպեկտներով, ներառյալ գերտերությունների մրցակցությունը և ռեսուրսների շուրջ հակամարտությունը, ինչպես նաև նոր մարտահրավերներն ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, համաճարակները և միջուկային զենքի տարածումը:

 

armenpress.am

Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն օգտագործելու է բոլոր միջոցները երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար

  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն օգտագործելու է բոլոր առկա միջոցները երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, և դա «բլեֆ» չէ:

«Նրանց, ովքեր իրենց նման հայտարարություններ են թույլ տալիս Ռուսաստանի նկատմամբ, ուզում եմ հիշեցնել, որ մեր երկիրը նույնպես խոցման տարբեր միջոցներ ունի, իսկ առանձին բաղադրիչներով ՝ նաև ավելի ժամանակակից, քան ՆԱՏՕ-ի երկրները։ Եվ մեր երկրի տարածքային ամբողջականության սպառնալիքի դեպքում, Ռուսաստանի եւ մեր ժողովրդի պաշտպանության համար մենք, անկասկած, կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Պուտինը հեռուստաուղերձի ժամանակ։

Նա ընդգծել է, որ դա «բլեֆ» չէ, և իր երկրի քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ Ռուսաստանի անկախությունն ու ամբողջականությունը կապահովվեն:

 

armenpress.am

Սերգեյ Շոյգուն հայտնել է ռուսական և ուկրաինական կողմի զոհերի թիվը

 Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ ռուսական և ուկրաինական կողմի զոհերի թիվը:

«Սկզբնական շրջանում Ուկրաինայի զինված ուժերը կազմում էին մոտ 201-202 հազար մարդ։ Այս ընթացքում նրանց ԶՈՒ թիվը պակասեց ավելի քան 100 հազարով, որից 61 հազար 207-ը՝ զոհ, 49 հազար 368-ը՝ վիրավոր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Շոյգուն:

ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն հայտարարել է նաև, որ ռուսական կողմից զոհվել է 5937 մարդ:

 

armenpress.am

Եվրամիությունը կքննարկի վետոյի իրավունքի չեղարկումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում

 Եվրամիությունը պատրաստվում Է քննարկել որոշումների ընդունման սկզբունքների փոփոխությունը՝ չեղարկելու համար ընդհանուր նախաձեռնությունների, օրինակ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման վրա, վետո դնելու բլոկի յուրաքանչյուր երկրի հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Politico-ն՝ վկայակոչելով Գերմանիայի՝ Եվրոպայի գործերի նախարար Աննա Լյուրմանին:

Լյուրմանը լրագրողներին հայտարարել Է, որ Եվրամիության շատ գործողություններ արգելափակվում են միավորման կազմի մեջ մտնող պետություններից միայն մեկի կարծիքի պատճառով, ուստի ԵՄ-ն մտածում Է որոշումների ընդունման այլ մեխանիզմի անցնելու մասին:

«Ես խիստ լավատես եմ այն առումով, որ կարելի Է առաջընթացի հասնել որակյալ մեծամասնության քվեարկության հարցում: «…» Մենք քննարկում ենք բնագավառներ, որոնցում դա կարող Է հնարավոր լինել, հատկապես ընդհանուր արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության բնագավառում: Ես կարծում եմ, որ դա մեզ չպետք Է խանգարի՝ գործելու ապագայում»,-պարզաբանել Է նախարարը:

Նաեւ հրատարակության լրագրողները, վկայակոչելով Եվրոպայի խորհրդի փաստաթուղթը, պատմել են, որ մի քանի պատվիրակություններ պատրաստ են քննարկել պատժամիջոցների, մարդու իրավունքների կամ անվտանգության ու պաշտպանության ընդհանուր քաղաքականության հարցերի համար միաձայնության սկզբունքից մեծամասնության սկզբունքին անցնելու նման մեխանիզմի օգտագործման հնարավորությունը: Սակայն, ընդգծում են հեղինակները, վետոյի գործող իրավունքը կարող Է կանգնեցնել դրա չեղարկման քննարկումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

www.panorama.am

Կրեմլը մեկնաբանել է Բորելի խոսքերը՝ ռուսների հարցով տրիբունալ ստեղծելու մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելի խոսքերը Ուկրաինայի պատերազմաի համար պատասխանատվության ենթարկելու նպատակով ռուսների դեմ տրիբունալ ստեղծելու վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է «Գազետա ռու»-ն:

«Բորելը, ցավոք, մեզ մոտ՝ որպես դիվանագիտության ղեկավար, չունի համապատասխան հեղինակություն կապված իր հայտարարությունների հետ, ուստի մենք նրա բոլոր խոսքերին համապատասխան վերաբերվում ենք։ Մենք ցանկանում ենք եվրոպացի դիվանագետներին խորհուրդ տալ 2014 թվականից սկսած ուշադրություն դարձնել Ուկրաինայի հանցագործություններին, որոնք կարող են դառնալ տրիբունալի պատճառ։ Բորելը երբեք չի հետաքրքրվել սպանված մարդկանց և երեխաների ճակատագրով»,-ասել է Պեսկովը։

Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը հայտարարել էր անկախ դատարան ստեղծելու անհրաժեշտության մասին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների համար ռուսներին «պատասխանատվության ենթարկելու նպատակով»։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սմիրնովն ասել է, որ երկրի իշխանությունները աջակցում են «Նյուրնբերգյան տրիբունալի մոդելին»՝ «բարձր քաղաքական և ռազմական ղեկավարությանը» պատասխանատվության ենթարկելու համար։

 

www.panorama.am

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է սահմանային դեէսկալացիայի միջոցառումները

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որը գլխավորում է կազմակերպության առաքելությունը Հայաստանում, չորեքշաբթի ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է ՝ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի նախաձեռնած սահմանին լարվածության թուլացման հետագա միջոցառումները։  Այդ մասին լուր է հրապարակել ՏԱՍՍ

«Քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը և ստեղծված հանգամանքներում ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցառումները»,-ասվում է ՀԱՊԿ Telegram ալիքի հաղորդագրության մեջ։

Կազմակերպությունից հայտնել են որ ՀԱՊԿ առաքելության աշխատանքի ընթացքում նախատեսվում են սահմանամերձ շրջաններում առկա իրավիճակի ուսումնասիրման և մոնիտորինգի աշխատանքներ, ինչպես նաև հանդիպումներ Հայաստանի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ, ։

ՀԱՊԿ առաքելությունը գլխավոր քարտուղարի գլխավորությամբ երեքշաբթի օրը ժամանել է Հայաստան՝ կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն։ Առաքելության առջև խնդիր է դրված գնահատել ներկա իրավիճակը, զեկույց պատրաստել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ և առաջարկներ մշակել հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում լարվածությունը թուլացնելու համար։ Երկուշաբթի օրը Հայաստանում աշխատանքն ավարտեց կազմակերպության առաքելության առաջավոր խումբը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Սեպտեմբերի 19-ին ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում ընդունված հայտարարությունում ասվում է, որ զոհերի և անհայտ կորածների թիվը 207 է։ Զոհվածների թվում կա քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող։

Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

 

www.panorama.am

Արմեն Գրիգորյանն ընդունել է Ստանիսլավ Զասին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Սեպտեմբերի 21-ին Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությանը:

ԱԽ գրասենյակի փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

ԱԽ քարտուղարը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումն առ այն, որ ադրբեջանական զորքերն օր առաջ պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից և Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը:

Քննարկվել են ՀԱՊԿ պատվիրակության օրակարգի հետ կապված հարցեր: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է նաև ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները: