Մամուլի տեսություն 25.09.2022
Փորձագետների կարծիքով՝ ուկրաինական պատերազմը անկասկած կհանգեցնի Ռուսաստանի ու Չինաստանի և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամների ավելի մեծ համագործակցության՝ նոր վարկային կառույցներ ստեղծելու ուղղությամբ։ Մոսկվայի և Պեկինի միջև առկա են SWIFT-ից անկախ ֆինանսական ուղիներ ստեղծելու հնարավորություններ։
Ջամե Ջամ օրաթերթ
ՇՀԿ-ն փորձում է շրջանցել Swift-ը
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը առաջացրել է Արևմուտքի, ԱՄՆ-ի և Եվրամիության անհանգստությունն ու դժգոհությունը։ Ակնհայտ է, որ ՇՀԿ-ին անդամակցության հիմնական արդյունքներից է Իրանի տնտեսության և արտաքին քաղաքականության ոլորտում պատժամիջոցների չեզոքացման ռազմավարության ամրապնդումը։
Անկախ ֆինանսական ուղիներով Չինաստան-Ռուսաստան համագործակցությունը որոշակի չէ, բայց Ուկրաինայում պատերազմը, անկասկած, կհանգեցնի Ռուսաստանի և Չինաստանի և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամների ավելի մեծ համագործակցության՝ նոր վարկային կառույցներ ստեղծելու ուղղությամբ: Մոսկվայի և Պեկինի միջև առկա են SWIFT-ից անկախ ֆինանսական ուղիներ ստեղծելու հնարավորություններ։
Իրան օրաթերթ
Կարմիր ահազանգ օկուպացված տարածքներում
Թեև Լապիդի ժամանակավոր կառավարության իդեալական սցենարը Քնեսետի արտահերթ ընտրությունների նախաշեմին անվտանգային մթնոլորտ տտեղծելն է, ներկա իրավիճակը ցույց է տալիս, որ իրավիճակի կառավարումն ու վերահսկումը դուրս է Թել Ավիվի վերահսկողությունից, իսկ օկուպացված տարածքներում անվտանգության վիճակը շարունակում է մնալ ճգնաժամային:
Օկուպացված տարածքներում անապահովության ճգնաժամին համահունչ՝ եբրայական և պաղեստինյան լրատվական աղբյուրները հայտնել են Ռամալլայի հարավ-արևմուտքում պաղեստինյան դիմադրության վերջին գործողության ընթացքում ութ սիոնիստների վիրավորվելու և գործողությունն իրականացնողի նահատակության մասին:
Էթեմադ օրաթերթ
Բոլորը Իրանը համարում են կայուն կղզի անհանգիստ և ալելոծ տարածաշրջանում
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ի պատասխան երկրում տեղի ունեցած վերջին բողոքի ցույցերի՝ Թվիթերի իր էջում գրել է.«Երկրների պաշտոնյաների հետ հանդիպմանը բոլորը նշում էին Իրանի Իսլամական Հանրապետությունը որպես կայունության կղզի՝ անհանգիստ և ալեկոծ տարածաշրջանում»։
Իրանի կայունությունն ու հզորությունը թիրախավորվում է թշնամիներիի կողմից։ Սակայն Իրանի հասկացող և մեծ ժողովրդի գիտակցութան շնորհիվ, թշնամին ոչ մի տեղ չի հասնի։
Համշահրի օրաթերթ
Պուտինը բլեֆ չի անում միջուկային զենքի կիրառման հարցում, Բյուրելի լուրջ նախազգուշացումը. Անկասկած վտանգավոր պահ է
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բուրելը զգուշացրել է, որ չպետք է թերագնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջուկային սպառնալիքը, քանի որ Պուտինը չի պատրաստվում բլեֆ անել։
Բուրելը բրիտանական BBC լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է. «Դա միանշանակ վտանգավոր պահ է, քանի որ ռուսական բանակը մղվել է մի անկյուն, և Պուտինի արձագանքը միջուկային զենքերի կիրառման սպառնալիքի մասին «վատ» է։
armenpress.am
Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարարին ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սդպտեմբերի 24-ին Նյու Յորքում հանդիպել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները։Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարությունների անհրաժեշտությունը և նոր ագրեսիաները կանխելու նպատակով գործուն քայլերի իրականացումը։ Այս համատեքստում նա կարևորել է հատկապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ հանդիպումների ընթացքում Հնդկաստանի բարձրաձայնած դիրքորոշումը։Քննարկվել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։Արարատ Միրզոյանն ու Սուբրամանյամ Ջայշանկարն անդրադարձ են կատարել հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել միջազգային հարթակներում Հայաստանին վերաբերող հարցերում հնդկական կողմի արտահայտած դիրքորոշումները։Նույն օրը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի հրավերով մասնակցել է Հնդկաստանի անկախության 75-ամյակին, Հնդկաստան- ՄԱԿ համագործակցությանը նվիրված միջոցառմանը։
araratnews.am
Ինքնակամ գերի հանձնվելու դեպքում՝ 10 տարի ազատազրկում. Պուտինը նոր որոշումների փաթեթ է ստորագրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է զինծառայության վերաբերյալ փոփոխությունների փաթեթ.
- ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու համար մինչև 10 տարի ազատազրկման մասին օրենքը
- կամովին գերի հանձնվելու համար մինչև 10 տարի ժամկետով ազատազրկման մասին օրենքը
- մինչև 10 տարի ժամկետով ազատազրկման մասին օրենքը' զորակոչային ծառայության զինծառայողներին դասալքության և չներկայանալու համար.
- Պատերազմի ժամանակ թալանը կպատժվի ազատազրկմամբ՝ մինչև 15 տարի ժամկետով
armenpress.am
Պեկինում իրավիճակը հանգիստ է, անվտանգության միջոցառումներն ուժեղացված չեն
Պեկինում սեպտեմբերի 25-ին իրավիճակը հանգիստ է, Չինաստանի մայրաքաղաքի բնակիչները զբոսնում են զբոսայգիներում և գնումներ կատարում, անվտանգության միջոցների ուժեղացում չկա: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ համացանցում հայտնվել էին չհաստատված տեղեկություններ Չինաստանում հնարավոր պետական հեղաշրջման եւ իշխանությունը զինվորականներին փոխանցելու մասին։
Չինաստանի մայրաքաղաքի բնակիչներն ակտիվորեն պատրաստվում են «Ոսկե շաբաթին»՝ երկար յոթօրյա հանգստյան օրերին` ՉԺՀ-ի հիմնադրման 73-ամյակի կապակցությամբ, որը կնշվի հոկտեմբերի 1-ին։ Երկրի գլխավոր հրապարակում՝ Տյանանմենում, արդեն տեղադրվել է «Ծաղիկների և մրգերի զամբյուղ» ավանդական ծաղկային կոմպոզիցիան, որն ամեն տարի գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից։
news.am
Թուրքիան չի ճանաչում Ուկրաինայի մի շարք շրջաններում ՌԴ-ին միանալու հանրաքվեն
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ երկիրը չի ճանաչում մի շարք շրջանների Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու վերաբերյալ ընթացող հանրաքվեների արդյունքները։
«Ինչպիսի դիրքորոշում էլ որ նախկինում ունեցել ենք Ղրիմի վերաբերյալ, մենք չենք ճանաչում հանրաքվեի որոշումը, որը Ռուսաստանը ցանկանում է ընդունել։ Մենք ճանաչում ենք Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա։
Քալինը նշել է, որ այս հակամարտությունում Թուրքիան աջակցում է Ուկրաինային եւ միակ պետությունն է, որը «ձգտում է վերջ տալ պատերազմին»։
Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների իշխանությունները, ինչպես նաեւ Զապորոժիեի եւ Խերսոնի շրջանների վարչակազմերը որոշել են հանրաքվե անցկացնել՝ Ռուսաստանին միանալու վերաբերյալ։ Քվեարկությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ից 27-ը։
araratnews.am
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները սեպտեմբերի 23-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։
«ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են հայերին, որոնց գերևավարումը սեպտեմբերի ռազմական գործողությունների առնչությամբ, հաստատվել է իշխանությունների կողմից մեր կազմակերպությանը։ Տեսակցության շրջանակներում գնահատվել է անձանց վիճակը և պահման պայմանները, իրենց հետ կապված կոնտակտ ընտանիքների հետ հաստատվել է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: