Մամուլի տեսություն 26.09.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i182828-Մամուլի_տեսություն_26.09.2022
Իրանի ժողովուրդը կիրակի օրը մասնակցել է տեղի ունեցած մեծ երթին, որի ընթացքում դատապարտել է երկրում անապահովություն և քաոս և անկարգություններ ստեղծելու գործողությունները։
(last modified 2026-04-22T06:18:21+00:00 )
Սեպտեմբեր 26, 2022 09:01 Asia/Tehran

Իրանի ժողովուրդը կիրակի օրը մասնակցել է տեղի ունեցած մեծ երթին, որի ընթացքում դատապարտել է երկրում անապահովություն և քաոս և անկարգություններ ստեղծելու գործողությունները։

Վաթան Էմռուզ օրաթերթ

Հեղափոխությունն ընդդեմ անկարգությունների

Մահսա Ամինիի մահվան պատրվակով Իրանի որոշ քաղաքներում տեղի ունեցած վերջին անկարգություններից հետո, որոնց ընթացքում պղվծել են Ղուրանը, Իսլամական Հանրապետության սուրբ դրոշը և իսլամական արժեքները, Իրանի հեղափոխական ժողովուրդը դուրս է եկել փողոց և իր զզվանքը հայտնելով անկարգությունների մասնակիցների նկատմամբ, իրավապահներից  պահանջել պատասխանատվության ենթարկել  հասարակական կարգը խախտողներին։

Երկրի տարբեր ծայրերից հեղափոխական ժողովրդի ներկայությունը այս հավաքներին շատ լայն ու ակնառու էր։ Իրանի հեղափոխական ժողովուրդը  երեկ ոչ թե վիրտուալ տարածքում ու հեշթեգերի միջոցով, այլ իրական աշխարհում՝ ներկա գտնվեց փողոցում, հրապարակում և  հեղափոխական կարգախոսներ վանկարկելով ցույց տվեց, որ  աչալրջորեն հետևում է իսլամական հեղափոխության և իսլամական համակարգի դեմ ուղղված դավադրություներին և ժամանակին դուրս գալիս ասպարեզ։  

 

Իրան օրաթերթ

Համաշխարհային առեւտրի 40 տոկոսն իրականացվում է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամների միջև

Իրանի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի անդամը, հայտարարելով, որ Իրանի պաշտոնական անդամակցությունը Շանհայի կազմակերպությանը կվերացնի պատժամիջոցների հետևանքները, ասել է. «Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ ութ երկրների միջև տարեկան առևտուրը կազմում է ավելի քան 21 տրիլիոն դոլար, ինչը կազմում է աշխարհի ընդհանուր առևտրի 40 տոկոսը»։

Յահյա Ալ-Իսհաղը հայտարարելով, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը ներկա պայմաններով շարժվում է դեպի գլոբալ համաձայնություն ասել է. «Այս համաձայնագրի կարևորությունն օրեցօր մեծանում է, և այդ պատճառով դրան անդամակցությունը մեծ արժեք և ազդեցություն ունի»։

Անդրադառնալով աշխարհի երկրների հետ Շանհայի համագործակցության կազմակերպության ութ անդամ երկրների 21 տրիլիոն դոլարի առևտրին, նա հավելել է․ «Իրանի պաշտոնական անդամակցությունն այս պայմանագրին կարևոր և մեծ քայլ էր, որը կարողացավ ավարտին հասցնել 13-րդ կառավարությունը, մինչդեռ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի նման երկրները դեռ ձգտում են հասնել այս դիրքին»։

 

Քեյհան օրաթերթ

«Ալ-Մոնիթոր». Վերջին 40 տարում Իրանը երբեք այսքան հզոր չի եղել, որքան այսօր

Ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետությանը զսպելու Վաշինգտոնի անկարողությունը՝ «Ալ-Մոնիթոր»-ը գրել է. «Իրանը վերջին 40 տարվա ընթացքում իր ամենահզոր ժամանակաշրջանն է ապրում»։

Չնայած Իրանը գտնվում է պատժամիջոցների և շրջափակման մեջ, իր կամքի ու ռազմավարական տեսլականի շնորհիվ հաղթահարում է թուլությունը և պատժամիջոցներ կիրառող երկրներն անհանգստացած են, որ երկիրը հասանելություն կունենա միջուկային զենքի։ ԱՄՆ-ն ​​ապրում է պատրանքների մեջ՝ հասկանալով, որ արաբական երկրներին, բացի միջուկային զենքից, նախևառաջ անհանգստացնում է Իրանի ազդեցության ընդլայնումը տարածաշրջանում։

 

Համշահրի օրաթերթ

Հայաստանի արտգործնախարարն Ամիր Աբդոլլահյանի հետ հանդիպմանն ասել է, որ Բաքվի ուժերը պետք է լքեն այդ երկրի տարածքը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը կիրակի օրը Նյու Յորքում հանդիպել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։

Հանդիպմանը Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայի մանրամասները և կարևորել Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Կողմերն ընդգծել են Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա տարաձայնությունները խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու անհրաժեշտությունը։

 

armenpress.am

ԵՄ-ն կարող է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը ներկայացնել այս շաբաթ

Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների հերթական փաթեթի մեջ, ամենայն հավանականությամբ, չեն մտնի միջուկային Էներգետիկան եւ նավթի գների առավելակետի սամանումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին այդ մասին հաղորդել Է Euractiv պորտալը՝ վկայակոչելով Եվրամիության՝ անունները չհայտնած դիվանագետների:

Պորտալի զրուցակիցների խոսքով՝ ԵՄ-ի մի քանի երկրներ վախենում են, որ միջուկային Էներգետիկայի ոլորտում սահմանափակումները կարող են խանգարել Եվրոպայում մի շարք ատոմակայանների շահագործմանը:

Դիվանագետները նշել են, որ նավթի գների առավելակետի գաղափարը նույնպես միաձայն հավանության չի արժանանում ԵՄ-ում: Դրա հետ մեկտեղ պորտալը հայտնում Է,որ Բելգիան, որը նախկինում դիմակայում Էր ալմաստների նկատմամբ պատժամիջոցներին, կարող Է համաձայնվել դրանց ներառմանը նոր փաթեթում: Նրա տվյալներով՝ Եվրահանձնաժողովն այս շաբաթ կարող Է պաշտոնապես ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը, սպասվում Է, որ դրան հավանություն կտրվի մինչեւ հոկտեմբերի կեսերը Եվրոպայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

araratnews.am

Ադրբեջանի կառավարությունը ՄԻԵԴ-ից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին տեղեկություն տրամադրելու համար

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը տեղեկացնում է, որ ի պատասխան ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին մի շարք պահանջների, Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար։ Խնդրանքը բավարարվել է դատարանի կողմից։ Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է։

armenpress.am

Դեմոկրատների կեսից ավելին չի ցանկանում Բայդենին նախագահի թեկնածու տեսնել

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության կողմնակիցները հավանություն չեն տալիս 2024 թվականի ընտրություններում պետության ղեկավարի պաշտոնին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի թեկնածության հնարավոր առաջադրմանը, այդ քայլը չի ողջունում դեմոկրատների 56 տոկոսը: Այդ մասին են վկայում այն հարցման՝ սեպտեմբերի 25-ին հրապարակված արդյունքները, որը համատեղ կատարել են ABC հեռուստաալիքը եւ The Washington Post թերթը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Այն հարցին, թե «ցանկանու՞մ եք արդյոք, որ Դեմոկրատական կուսակցությունը 2024 թվականին Բայդենին թեկնածու առաջադրի երկրորդ նախագահական ժամկետի համար», դրականորեն Է պատասխանել հարցման մասնակիցների 35 տոկոսը, 9 տոկոսն ասել է, թե չգիտե, 56 տոկոսը հայտարարել Է, որ կգերադասեր այլ թեկնածուի:

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերյալ հանրապետականների կարծիքները բաժանվել են հետեւյալ կերպ. 47 տոկոսը հանդես Է եկել կուսակցությունից նրա առաջադրման օգտին, 46 տոկոսը՝ դեմ, 7 տոկոսը՝ չգիտե:

Հարցմանը, որն անցկացվել Է սեպտեմբերի 18-ից մինչեւ 21-ը, մասնակցել են շուրջ հազար ամերիկացիներ: Վիճակագրական սխալանքը կազմում Է երեք ու կես տոկոսային կետ:

Սեպտեմբերի 19-ին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Բայդենը հայտարարել Է, որ մտադիր Է 2024 թվականին մասնակցել պետության ղեկավարի ընտրություններին, սակայն դրա վերաբերյալ վերջնական «հաստատ որոշում» ընդունելն առայժմ վաղ Է: Սեպտեմբերի սկզբին Թրամփի նախկին օգնական եւ փեսա Ջարեդ Քուշները հայտնել Է, որ Թրամփը կարող Է կրկին պայքարի մեջ մտնել պետության ղեկավարի պաշտոնի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

.lragir.am

Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունները

Ղազախստանի Ժամբիլի և Ալմա-Աթայի շրջաններում  սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժություններ` «Փոխազդեցություն-2022», «Որոնում-2022», «Էշելոն-2022» անվանումներով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին տեղեկացնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության  մամուլի ծառայությունը:

«Զինվորական զորամիավորումների տեղաշարժի ընթացքում կմշակվեն պարետային ծառայության, հակաօդային պաշտպանության և համապարփակ աջակցության հարցեր»,- հավելել են պաշտպանական գերատեսչությունից:

Նշվել է, որ զորավարժություններին առաջին անգամ կմասնակցի հավաքական ուժերի նոր ստորաբաժանում՝ ՀԱՊԿ-ի պաշտպանության և բժշկական աջակցության RCB-ի համատեղ կազմավորումը:

«Որոնում-2022» հատուկ զորավարժության ընթացքում կմշակվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական գերատեսչությունների ուժերի և միջոցների կողմից հետախուզության կազմակերպման և անցկացման հարցերը։

«Էշելոն-2022» հատուկ զորավարժությունն ուղղված է նյութատեխնիկական ապահովման կազմակերպման խնդիրների մշակմանը։

ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: